Հայաստան

Ռուս Խաղաղապահների Լռությունը

Միակ տարբերակն այն կլինի, որ ռուս խաղաղապահներին փոխարինեն միջազգային խաղապահները՝ ՄԱԿ-ի մանդատով, այլապես Արցախը մաս-մասն հանձնվելու է Ադրբեջանին: 

Հովսեփ Խուրշուդյան

1inAM-ի հյուրն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Հանդիպման ընթացքում շոշափվել են բավական կարևոր թեմաներ՝ միջազգային իրադարձություններ և հենց այս պահին ԱՐցախում ընթացող կիսապատերազմի մասին:

Ընդհանուր առմամաբ Հովսեփ Խուրշուդյանը խիստ բացասաբար է գնահատել ռուս խաղաղպահների աշխատանքը: Նա հարց է տվել, որ ինչ իմաստ ունի ռուս խաղաղապահ պահել Արցախում, եթե ադրբեջանցիները շարունակում են մետր-մետր առաջ գալ: Հովսեփ Խուրշուդյանը շոշափեց Խրամորթ և Փարուխ գյուղերի հետ կատարվող դեպքերը, այն, որ տվյալ գյուղերում ինքնապաշտպանական ջոկատներ են կազմվում և եթե Արցախի հայերն են կանգնելու ադրբեջանցիների դեմ ապա աբսուրդային է դառնում ռուսների այնտեղ գտնվելն ընդհանրապես(նյութի պատրաստման պահին մենք տեղեկացանք), որ անընդհատ վերսկսվում և կարճաժամկետ դադարում են մարտերը և որ ադրբեջանցիները նաև աթս-ներ են կիրառում, այդ թվում և Բայրաքթար տիպի);

Հովսեփ Խուրշուդյանը նորից վերահաստատեց իր կողմից հնչեցված այն տեսակետը, որ արդեն ժամանակն է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մեխանիզմներ սկսի: Ինչու մնալ մի դաշինքում, որը վնասից բացի ուրիշ ոչինչ չի տալիս: Ռուսաստանն այսպես թե այնպես մեկուսացված և մեկուսացվող երկիր է: Նրանց անմիջական թույլտվությամբ են ադրբեջանցիներն իրականացնում այս էսկալացիոն քաղաքականությունը: ՈՒ նույնիսկ եթե հայերը ամեն կերպ ցանկանում են ամեն գնով պահպանել խաղաղությունը, ապա ադրբեջանցիները չունեն նման օրակարգ: Նույնիսկ հայտարարություններն ու առաջարկները, որ անում են, կրում է ձևական բնույթ՝ ոչ ավելին: Ստացվում է այնպես, որ ռուս խաղաղպահների անմեղսունակության կամ հանցավոր անգործությունը ադրբեջանցիներին հրավիրում է գյուղ առ գյուղ գրավել Արցախի հողերը: Ռուսները այլևս ոչինչ չեն կարողանում և չեն էլ ւոզում պաշտպանել: Արդեն անցել են այն ժամանակները, երբ ռուսների մասին խոսելիս կարելի էր ասել, թե լավ վատ, մեր դաշնակիցն է: 

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այս դեպքում միակ տարբերակն այն կլինի, որ ռուս խաղաղպահներին փոխարինեն միջազգային խաղապահները՝ ՄԱԿ-ի մանդատով, այլապես Արցախը մաս-մասն հանձնվելու է Ադրբեջանին: Նա նաև նշեց, որ ռուսները հավանաբար վրեժ են լուծում հայերից ՄԱԿ-ում քվեարկության համար չեզոք դիրքից:

Եթե ռուս խաղաղպահները չեն կարողանում ապահովել հայկական գյուղերի անվտանգությունը, եթե չեն կարողանում կանգնեցնել ադրբեջանցիներին, եթե չեն կարողանում անգամ գազատար խողովակ պահպանեն, ապա ինչի՞ են պետք ընդհանրապես:

Եթե Հայաստանը կարողան աշխատացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մեխանիզմները, այդ դեպքում մենք ավելի շատ շանսեր կունենանք թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարելու, քան թե շարունակել վստահել ռուսներին ու մեր աչքի առաջ սողացող պատերազմ տանուլ տալ:

Հանդիպման ընթացքում նաև շոշափվել է այս օրերին Բրյուսելում Մեծ Յոթնյակի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամների համատեղ հանդիպումը: Մի բան, որ դեռ երբեք տեղի չի ունեցել պատմության մեջ: Այդ հանդիպումներում եվրոպական կոնսոլիդացիան ըստ էության հայտարարել է իր միասնության ու կամքի մասին՝ դադարեցնելու ռուսական առաջխաղացումն ու նույնիսկ հնարավոր է Արևմտյան Ուկրաինա ՆԱՏՕ-ի ջոկատ մտցնելու:
Միջազգային իրավիճակում տեղի ունեցող փոփոխությունները այսպես թե այնպես իրենց ծանր հետևանքն են թողնելու ու արդեն իսկ թողնում են և մենք շատ ճկուն պիտի լինենք, որ կարողանանք խուսափել այս միջազգային խառը իրադրությունից՝

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *