16.4 C
Yerevan

Աներև­ույթ Թշնա­մի


Ռուսաստա­նը կփորձի չհե­ռա­նալ Արցա­խից, քանի որ Արցա­խի շնորհիվ է, որ այսքան տարի ներկա­յություն է ապա­հո­վել Հայաստա­նում:

Միքա­յել Հայրա­պետյան

Lragir.am-ի զրուցա­կիցն է Պահպա­նո­ղա­կան կուսակցության նախա­գահ Միքա­յել Հայրա­պետյա­նը

Պարոն Հայրա­պետյան, ինչպե՞ս եք գնա­հա­տում Արցա­խում տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րը։ Հայտա­րարվեց, որ ռուս խաղա­ղա­պահնե­րը Փառուխ գյուղի հատվա­ծում հայկա­կան ու ադրբե­ջա­նա­կան կողմե­րին կոչ են արել զորքե­րը հետ քաշել, որից հետո Բաքվի ուժե­րը ներխուժել են Փարուխ ու բարձրա­ցել նաև հարա­կից Քարագլուխ բարձունք։ Կան վարկածներ, որ սա ռուս-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­վորվա­ծություն է։ 

Լավ է, որ արդեն կան նման վարկածներ, ուրեմն ամբողջ հայությունը չէ, որ 200-ամյա ընդարմացմամբ ռուսնե­րին փրկիչ է համա­րում: Այդ պայմա­նա­վորվա­ծությունն ունի 10-ամյա վաղե­մություն: Մենք տեսանք այդ պայմա­նա­վորվա­ծության տարբեր արարներ՝ ընդհուպ մինչև ընդվզումներ, հայաստանյան իշխա­նա­փո­խություն և պատե­րազմի արյունա­լի իմի­տա­ցիա: Թյուրքա­կան կողմը հիմա, Ռուսաստա­նի նեղ վիճա­կը տեսնե­լով, իրենց պայմա­նա­վորվա­ծություննե­րի կատարման ժամա­նա­կա­ցույցը փորձում է առաջ տալ: Ոչինչ ավե­լի: Ախր Շոյգուն ինքն ասաց, որ Արցա­խում միա­սին են «օպե­րա­ցիա իրա­կա­նացրել», Պուտինն անձամբ ասաց, որ Արցա­խը «Ադրբե­ջա­նի անբա­ժա­նե­լի մաս է»: Ուրիշ էլ ինչպե՞ս ասեն, որ Ռուսաստա­նը Հայաստա­նի դաշնա­կի­ցը չէ, այլ վարվում է թշնա­մու պես: Թշնա­մին գոնե իր դեմքով հայտնի է, իսկ Ռուսաստա­նը բարե­կա­մի դիմա­կի տակ է թշնա­մություն անում: Հայկա­կան աղոթքնե­րում խնդրվում է Աստծուց՝ զերծ պահել երև­ա­ցող ու աներև­ույթ թշնա­մուց, աներև­ույթն առա­վել վտանգա­վոր է:

Իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը կարծես հասցեա­կան պահանջներ ներկա­յացրե­ցին ռուս խաղա­ղա­պահնե­րին, որքանո՞վ է սա բավա­րար, և ընդհանրա­պես, ստեղծված իրա­վի­ճա­կում իշխա­նություններն ի՞նչ քայլեր պետք է անեն։

Ներկա իշխա­նությունն իր բովանդա­կությամբ, ինչպես նախորդ բոլո­րը, ռուսա­կան դրա­ծո­ներ են և այսօր անում են առա­վե­լա­գույնը, ինչ կարող են: Ավե­լին նրանց տրված չէ:

ՌԴ ՊՆ‑ն հայտա­րա­րեց, թե ադրբե­ջանցի­նե­րը դուրս են բերվել Փառուխից, սակայն այդ տեղե­կատվությունը ՀՀ ԱԳՆ‑ն հերքեց։ Ինչո՞ւ էր սուտ տեղե­կություն տարա­ծել ռուսա­կան կողմը։

Ամբողջ պատմության ընթացքում ռուսա­կան կողմը հայե­րիս հետ կապված հարցե­րում միշտ էլ ստել է, իսկ մեր իգա­կա­նա­ցած սերուցքը երկու դար անընդմեջ ծաղկա­փո­շու մեջ թաթախված՝ հաճույք է ստա­ցել այդ ստից ու ճոճվել իր օդե­ղեն ծիրա­նա­գույն բուրաստա­նում: Եվ քանի որ ԱՄՆ‑ն և Ֆրանսիան աներկբա հասցեա­կա­նությամբ հայտա­րա­րություններ արե­ցին, Ռուսաստա­նը ստիպված եղավ հետքայլ կատա­րել իր ճղճիմ ստից՝ նոր ստով փորձե­լով կոծկել նախորդն ու իբրև թե մեղադրել Ադրբե­ջա­նին: Մինչդեռ բոլորս էլ տեսանք, թե ինչպես Ռուսաստա­նի բաձրաստի­ճան սպա­յի՝ Բաքվում Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րի հետ հանդի­պումից հետո սկսվեց Փառուխի գործո­ղությունը, որ ռուսա­կան բոլոր ԶԼՄ-ներն ադրբե­ջա­նա­կան հնչմամբ ներկա­յացրին:

Ի՞նչ գործընթացներ են տեղի ունե­նում, Ռուսաստա­նը պատրաստվում է հեռանա՞լ Արցա­խից, թե՞ այլ զարգա­ցումներ կարող են լինել։

Ռուսաստա­նը կփորձի չհե­ռա­նալ Արցա­խից, քանի որ Արցա­խի շնորհիվ է, որ այսքան տարի ներկա­յություն է ապա­հո­վել Հայաստա­նում: Որ պահին նա Արցախն Ադրբե­ջա­նին վաճա­ռեց ավարտեց, Հայաստա­նում ավե­լորդ է դառնա­լու: Բայց թե հետա­գա զարգա­ցումնե­րը նրան հնա­րա­վո­րություն կտա՞ն մնա­լու Հարա­վա­յին Կովկա­սում, կախված է քաղա­քա­կիրթ աշխարհի և Ուկրաի­նա­յի այս պատե­րազմի ընթացքից ու ելքե­րից, բայց նաև՝ մեր պետա­կան մտա­ծո­ղության ու կամքի աստի­ճա­նից:

Ի՞նչ պետք է անել ստեղծված իրա­վի­ճա­կում։

Անի­մաստ է որևէ բան ասե­լը: Հոգնե­ցուցիչ և արդեն նվաստա­ցուցիչ է ձայն բարբա­ռոյ յանա­պա­տի լինե­լը: Եթե նախորդնե­րը «լոխ գյուդում էին», ապա սրանք էլ «չիմ գիտըմ են»։ Ի դեպ, հենց այդ վերնագրով դեռ 2018-ին եմ հրա­պա­րա­կում արել: Իսկ ընդհանրա­պես, ներկա վիճա­կը, որ ամենև­ին ստանդարտ չէ, պետք է փոխել հենց ոչ ստանդարտ մեթոդնե­րով, պետք է սեփա­կան լափից ավե­լի հայրե­նիք զգալ, պետք է գոնե փոքր-ինչ ազնիվ լինել, բարո­յա­կան լինել: Մասնա­վո­րեցնել չէի կամե­նա, քանի որ ձեզ ոչ միայն ներսում են կարդում, այլև դրսում:

Առնչվող Հոդվածներ