16.4 C
Yerevan

Չկրկնենք Հին Սխալնե­րը

Հայաստա­նը պարտա­վոր չէ ու չպետք է  գերեզման մտնի հանուն Ռուսաստա­նի:

Ռուբեն Մեհրաբյան

FactorTv‑ի հյուրն է քաղա­քա­կան վերլուծա­բան, «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության նախա­գահ Ռուբեն Մեհրաբյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել այս օրե­րին սպասվող հայ-ադրբե­ջա­նա­կան հանդիպմա­նը: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը պատրաստ է խաղա­ղության հաստատմա­նը:

Ինչպես հայտնի է ադրբե­ջանցի­նե­րը 2020թ. պատե­րազմից հետո ավե­լի են մեծացրել ճնշումը հայե­րի նկատմամբ: Լարվա­ծություններ, սահմա­նա­խախտման դեպքեր կան և՛ Արցա­խի տարածքում և ՀՀ ինքնիշխան տարածքում: Մի քանի օր առաջ էլ ադրբե­ջանցի­նե­րը իրենց դիրքերն առաջ էին տվել Արցա­խում և վերցրել Փարուխ գյուղը: Ինչպես հետա­գա­յում հաղորդվեց, ռու խաղա­ղա­պահնե­րը գյուղը վերցրել են իրենց վերահսկո­ղության տակ: Դրա­նից առաջ էլ ադրբե­ջանցի­նե­րը վնա­սել էին գազա­տա­րը և արցախցի­նե­րը ամսից ավել գազ չունեին:

Ինչպես նշում է Ռ. Մեհրաբյա­նը, ռուսնե­րը կորցրել են իրենց վերահսկո­ղությունը որպես այդպի­սին և Բաքուն դուրս է եկել ռուսա­կան ազդե­ցությունից: Ռուսներն այլևս երաշխա­վոր չեն և չեն կարող լինել:

Ինչպես նշեց Ռ. Մեհրաբյա­նը, Բաքուն ամեն կերպ փորձում է «լավ լինել բոլո­րի հետ»: Մի կողմից հայտա­րա­րում են, որ պատրաստ են և կատա­րում են նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը, ռուսնե­րի հետ պայմա­նա­գիր ունեն, բայց միևնույն ժամա­նակ «լավա­մարդ են դառնում» ուկրաի­նա­ցի­նե­րի մոտ՝ հայտա­րա­րություննե­րով պաշտպա­նե­լով նրանց և այդ ամե­նը կարող է և հանգեցնել քաղա­քա­կան սնանկության: Ադրբե­ջա­նում հաշվել գիտեն ու վստա­հա­բար չեն կարող թույլ տալ, որ իրենց երկա­կի ստանդարտնե­րը շարունա­կեն խեղել ընդհա­նուր իրա­վի­ճա­կը:

Ինչ վերա­բերվում է մեզ, ապա Ռ. Մեհրաբյա­նը հստա­կա­պես ասեց, որ Հայաստա­նը պարտա­վոր չէ ու չպետք է  գերեզման մտնի հանուն Ռուսաստա­նի: Ռուսաստա­նը մեռնող կայսրություն է ու ցանկա­նում է Հայաստանն էլ հերո­սա­բար զոհվի: Ինչ որ Ղրի­մի օրեր են ցանկա­նում Արցա­խում անցկացնել, ինչ անթույլատրե­լի է: Քաղա­քա­գե­տը Կոպիրկի­նին խորհուրդ տվեց գնալ տուն և այնտեղ «Ղրի­մի օրեր» անցկացնել ինչքան սիրտն ուզի:

Մնալ ռուսնե­րի հետ, նշա­նա­կում է կորցնել հնա­րա­վո­րություններ, կորցնել շանսեր: Ինչպես ասաց Ռ. Մեհրաբյա­նը. « Մենք չենք կարող վերջին հարյուր տարվա մեջ երրորդ անգամ կանգնել նույն փոցխի վրա և հուսալ, որ ճակատնե­րիս հարվված չենք ուտի»: Այս անգամ հարվա­ծը մեզ համար կարող է մահա­ցու լինել:

Հիմա ամեն ինչ բոլո­րի համար պարզ է ու բոլորն էլ գիտեն թե ով ով է: Այս փակուղուց դուրս գալու համար մենք պիտի ի վիճա­կի լինենք դրա­մա­տիկ որո­շումներ կայացնե­լու, պիտի կարո­ղա­նանք հասկա­նալ, որ միջազգա­յին հասա­րա­կությունը պայքա­րում է մի չարի­քի դեմ, որը թղթով քո դաշնա­կիցն է: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք մեզ օգնեն, եթե մենք ընկե­րություն ենք անում նրա հետ, ում դեմ պայքա­րում են հենց նրանքո, ումից օգնություն ենք խնդրում:

Մեր դիվա­նա­գի­տությունն այս պահին բավա­կան լավ և գրա­գետ է աշխա­տում, թեև բարդություննե­րը շատ շատ են և՛ ռուսնե­րի կողմից ճնշումնե­րով և ադրբե­ջա­նիցնե­րի ագրե­սիա­յով: Մերոնք առայժմ փորձում են զերծ մնալ անճշտություննե­րից բայց և վարչա­պե­տի մակարդա­կով հերքում են այն բոլոր կեղծիքնե­րը, ինչը տարա­ծում են ադրբե­ջանցի­նե­րը: Նրանք իհարկե բավա­կան ոգև­որված են 2020-ից հետո և ամեն կերպ փորձում են քերել ինչ հնա­րա­վոր է:

Եվ մենք չենք կարող այս պարա­գա­յում հույս դնել ռուսնե­րի վրա, որոնք հենց այս պահին խորը ռազմա­կան անհա­ջո­ղություններ են կրում Ուկրաի­նա­յում:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ