Հայաստան

Չկրկնենք Հին Սխալները

Հայաստանը պարտավոր չէ ու չպետք է  գերեզման մտնի հանուն Ռուսաստանի:

Ռուբեն Մեհրաբյան

FactorTv-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել այս օրերին սպասվող հայ-ադրբեջանական հանդիպմանը: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության հաստատմանը:

Ինչպես հայտնի է ադրբեջանցիները 2020թ. պատերազմից հետո ավելի են մեծացրել ճնշումը հայերի նկատմամբ: Լարվածություններ, սահմանախախտման դեպքեր կան և՛ Արցախի տարածքում և ՀՀ ինքնիշխան տարածքում: Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները իրենց դիրքերն առաջ էին տվել Արցախում և վերցրել Փարուխ գյուղը: Ինչպես հետագայում հաղորդվեց, ռու խաղաղապահները գյուղը վերցրել են իրենց վերահսկողության տակ: Դրանից առաջ էլ ադրբեջանցիները վնասել էին գազատարը և արցախցիները ամսից ավել գազ չունեին:

Ինչպես նշում է Ռ. Մեհրաբյանը, ռուսները կորցրել են իրենց վերահսկողությունը որպես այդպիսին և Բաքուն դուրս է եկել ռուսական ազդեցությունից: Ռուսներն այլևս երաշխավոր չեն և չեն կարող լինել:

Ինչպես նշեց Ռ. Մեհրաբյանը, Բաքուն ամեն կերպ փորձում է «լավ լինել բոլորի հետ»: Մի կողմից հայտարարում են, որ պատրաստ են և կատարում են նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ռուսների հետ պայմանագիր ունեն, բայց միևնույն ժամանակ «լավամարդ են դառնում» ուկրաինացիների մոտ՝ հայտարարություններով պաշտպանելով նրանց և այդ ամենը կարող է և հանգեցնել քաղաքական սնանկության: Ադրբեջանում հաշվել գիտեն ու վստահաբար չեն կարող թույլ տալ, որ իրենց երկակի ստանդարտները շարունակեն խեղել ընդհանուր իրավիճակը:

Ինչ վերաբերվում է մեզ, ապա Ռ. Մեհրաբյանը հստակապես ասեց, որ Հայաստանը պարտավոր չէ ու չպետք է  գերեզման մտնի հանուն Ռուսաստանի: Ռուսաստանը մեռնող կայսրություն է ու ցանկանում է Հայաստանն էլ հերոսաբար զոհվի: Ինչ որ Ղրիմի օրեր են ցանկանում Արցախում անցկացնել, ինչ անթույլատրելի է: Քաղաքագետը Կոպիրկինին խորհուրդ տվեց գնալ տուն և այնտեղ «Ղրիմի օրեր» անցկացնել ինչքան սիրտն ուզի:

Մնալ ռուսների հետ, նշանակում է կորցնել հնարավորություններ, կորցնել շանսեր: Ինչպես ասաց Ռ. Մեհրաբյանը. « Մենք չենք կարող վերջին հարյուր տարվա մեջ երրորդ անգամ կանգնել նույն փոցխի վրա և հուսալ, որ ճակատներիս հարվված չենք ուտի»: Այս անգամ հարվածը մեզ համար կարող է մահացու լինել:

Հիմա ամեն ինչ բոլորի համար պարզ է ու բոլորն էլ գիտեն թե ով ով է: Այս փակուղուց դուրս գալու համար մենք պիտի ի վիճակի լինենք դրամատիկ որոշումներ կայացնելու, պիտի կարողանանք հասկանալ, որ միջազգային հասարակությունը պայքարում է մի չարիքի դեմ, որը թղթով քո դաշնակիցն է: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք մեզ օգնեն, եթե մենք ընկերություն ենք անում նրա հետ, ում դեմ պայքարում են հենց նրանքո, ումից օգնություն ենք խնդրում:

Մեր դիվանագիտությունն այս պահին բավական լավ և գրագետ է աշխատում, թեև բարդությունները շատ շատ են և՛ ռուսների կողմից ճնշումներով և ադրբեջանիցների ագրեսիայով: Մերոնք առայժմ փորձում են զերծ մնալ անճշտություններից բայց և վարչապետի մակարդակով հերքում են այն բոլոր կեղծիքները, ինչը տարածում են ադրբեջանցիները: Նրանք իհարկե բավական ոգևորված են 2020-ից հետո և ամեն կերպ փորձում են քերել ինչ հնարավոր է:

Եվ մենք չենք կարող այս պարագայում հույս դնել ռուսների վրա, որոնք հենց այս պահին խորը ռազմական անհաջողություններ են կրում Ուկրաինայում:

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *