14.8 C
Yerevan

Վերջին Հույսեր

Ռուսաստա­նի վիճա­կը, Ռուսաստա­նի քաղա­քա­կան խճանկա­րը ոչ միայն մեր պետության ու ժողովրդի դիտանկյունից, այլ նաև ընդհանրա­պես տարա­ծաշրջա­նի մեծա­պե­տա­կան ուժե­րի դիտանկյուննե­րից շատ անհայտներ ունի:

Նազա­րեթ Պէրպէ­րեան

«Առա­ջին լրատվական»-ի հարցե­րին պատասխա­նել է ՀՅԴ Բյուրո­յի որո­շումով ՀՅԴ շարքե­րից հեռացված մտա­վո­րա­կան, ՀՅԴ գաղա­փա­րա­խոս Նազա­րեթ Բերբերյա­նը

Պարոն Բերբերյան, Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը, այդ թվում ՀՅԴ‑ն ապրի­լի 5‑ին ընդդեմ իշխա­նություննե­րի հանրա­հա­վաք է հրա­վի­րել: Նշվում է, որ հավաքվե­լու են քննարկեն, թե ինչպես պաշտպա­նեն Արցախն ու Հայաստա­նը, ինչ քայլեր ու գործո­ղություններ ձեռնարկեն: Ձեր կարծի­քով որքանո՞վ է նպա­տա­կա­հարմար այս պահին նման գործո­ղություններ անե­լը:

Ընդհանրա­պես պետք է հասկա­նալ, թե ի՞նչ է իրենց ուզա­ծը, Քոչարյա­նի արածն ի՞նչ է: Նա ուզում է մարդկանց հիշեցնել, որ ինքը տակա­վին այստեղ է, և ով իր վրա պետք է գրավ դնի, թող դնի: Դա դրսի ուժե­րի համար է, որ ցույց տա, թե տակա­վին դեռ հետև­որդներ ունի: Սա է ամբողջը, այլ բան չեմ տեսնում:

Իսկ որքանո՞վ են վտանգա­վոր նրանց քայլե­րը, և ընդհանրա­պես, նրանց շուրջը համախմբում պատկերացնո՞ւմ եք:

Ոչ, չեմ պատկե­րացնում նման համախմբում: Իր ամբողջ քաղա­քա­կան կուրսը հայտնվել է փակուղու առջև, ինչ պետք է անի, ինքն էլ չգի­տի: Այդ բոլո­րը անում է նրա համար, որ արտա­քին ուժե­րին ցույց տա, որ իր վրա կարող են խաղադրույք դնել: բայց դրսի ուժե­րը լավ գիտեն, թե ինչ մտա­ծեն, թեև իրենց համար էլ մի քիչ բարդ իրադրությունը. Ռուսաստա­նը Ուկրաի­նա­յով բեռնված է, գազի հարցով բեռնված է, իր ուզա­ծի մի բան է, իրեն տրա­մադրված հնա­րա­վո­րություններն ուրիշ բան են: Ամեն ինչ խառն է Ռուսաստա­նում: Այս իրա­վի­ճա­կում մենք պետք է մտա­ծենք, թե ինչպես անենք, որ մեր գլուխնե­րը ողջ պահենք, որովհետև աջից ու ձախից իրար խփե­լու են, իրա­րից գողա­նա­լու ենք: Մենք ծայրա­մասն ենք, որտեղ ռուսն իր դիրքե­րը չի թողնե­լու: Մյուս կողմից Թուրքիան, Իրա­նը փորձե­լու են իրենց ներկա­յությունը ևս հաստա­տել այնտեղ: Մենք պետք է մեր գլխի ճարը տեսնել, որ կարո­ղա­նանք դիմա­նալ սրանց ներքին գզվռտո­ցին:

Դիտարկե­լով արտա­քին ճակա­տում տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րի ֆոնին Արցա­խը ճանա­չե­լու վերա­բերյալ ընդդի­մության պահանջնե­րը որքանո՞վ են ակտուալ ու ճիշտ այս պահին:

Շատ դեպքե­րում սրանց համար ճիշտն ու սխա­լը կարև­որ չէ, միայն կարո­ղա­նան օրա­կարգ ստեղծել, թե ներսում կարո­ղա­նան մի քիչ ավե­լի մարդ հավա­քել, թե դրսին ցույց տալ, որ իրենք գլխա­վոր ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժն են: Իրենք ընդդի­մությունը մոնո­պոլ դարձնե­լու խնդիր ունեն: Իսկա­պես երկրում ընդդի­մություն կա„ բայց դա այդ ուժե­րին չի հետաքրքրում: Մեր երկրի կարիքնե­րի, պահանջնե­րի, հույսե­րի հետ կապված ընդդի­մություն ունենք, և արտա­քին ուժե­րին ծառա­յող ընդդի­մություն ունենք: Երկրորդը չակերտա­վոր ընդդի­մություն է, պարզա­պես քաղա­քա­կան ևս մեկ խաղա­քար է, որ փորձում է իր վրա ուշադրություն կենտրո­նացնել: Ժողո­վուրդը նրան չի նայում: Այն, ինչ վերջին 25 տարվա ընթացքում Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը արե­ցին, նաև նրանցից առաջ Լևո­նը, որովհետև, ի վերջո, ինքն է մեջտեղ բերել այս երկուսին, այն, ինչ սրանք կարո­ղա­ցել են պետա­կան կառույցնե­րի մեջ, բանա­կի մեջ իրենց յուրա­յիննե­րին տեղա­վո­րել, աճեցնել, նրանց հետ միա­սին ներկա­յացնում են ինչ-որ չափա­բա­ժին, ինչ-որ տոկոս: Այդ տոկոսն իրենցն է, որովհետև փողով ապրեցնում են, պահում են: Նրանք գիտեն, որ պետա­կան աշխա­տա­վարձե­րը չեն բավա­րա­րում, իրենց պահող պետք է գտնեն, իսկ պահողն այս պարա­գա­յում, այդ երկու անձն են, որոնք պատրաստ կանգնած են՝ Քոչարյանն ու Սերժը:

Պարոն Բերբերյան, ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը ի՞նչ փոփո­խություններ կարող է բերել Ռուսաստա­նում և դա ինչ հետև­անքներ կարող է ունե­նալ մեզ վրա:

Ռուսաստա­նի վիճա­կը, Ռուսաստա­նի քաղա­քա­կան խճանկա­րը ոչ միայն մեր պետության ու ժողովրդի դիտանկյունից, այլ նաև ընդհանրա­պես տարա­ծաշրջա­նի մեծա­պե­տա­կան ուժե­րի դիտանկյուննե­րից շատ անհայտներ ունի: Նույնիսկ ԱՄՆ-ում տեսնում ենք, որ ամեն մի քաղա­քա­կան մտա­ծո­ղության հոսանք իր տեսություններ է առաջ նետել, ամեն մեկն իր սցե­նա­րը, իր բեմադրությունն է ներկա­յացնում, բայց ինչ է ուզում Պուտի­նը, ովքեր են Պուտի­նից հետո եկող ուժե­րը, անհայտ է: Ռուսաստա­նում խորհրդա­յին ուղեղնե­րի ժառանգ մնա­ցած տնտե­սության լոկո­մո­տի­վը կա, որը ներկա­յացնում է ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րը: Այդ համա­լի­րը վերջին 10 տարի­նե­րին ինչպե՞ս հագե­ցավ, դրսից ի՞նչ ներդրումներ են կատարվում այդ ուղղությամբ, որքա­նով փող լվա­նա­լու հնա­րա­վո­րություններ այնտեղ ստեղծվե­ցին: Այս բանե­րը, տեսա­կա­նո­րեն մենք գիտենք, բայց գործնա­կա­նում ես անձնա­պես միջոց չունեմ դա իմա­նա­լու: Մեր խնդի­րը մի քիչ բարդ է, դժվար է: Թող ռուսներն իրենք իրենց համար հստա­կեցնեն, թե ում խաղն են խաղա­լու, ինչպես են խաղա­լու: Մենք շատ բան չենք կարող անել, իրենք որո­շում են՝ մենք ինչ պետք է անենք, Արցա­խը ինչ պետք է լինի, Արցա­խի գլխին ինչ պետք է բերեն: Հիմա էլ հետ ենք վերա­դառնում 30 տարի առաջվա բանաձև­ե­րին, որ ԼՂԻՄ‑ը մի քիչ ընդլայնված լիա­զո­րություննե­րով Ադրբե­ջա­նի կազմի մեջ իր ինքնա­վա­րությունը ամրապնդի: Սա որքա­նով կարող է նոր լարվա­ծություննե­րի սկիզբ լինել, դա էլ հավա­նա­կան է, և կարող է այդ լարվա­ծությունը պայթյուն առա­ջացնել: Նույն պայթյունավտանգ կացությանն ենք վերա­դառնում: Ամեն դեպքում, պետք է սպա­սենք, տեսնենք ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմն ինչպես է լուծվում, որ մենք էլ հասկա­նանք, թե մեր գլխին ինչ օյին են խաղա­լու:

Hello ենթա­գո­րա­գիր կայքի համար՝
Ռուսաստա­նի վիճա­կը, Ռուսաստա­նի քաղա­քա­կան խճանկա­րը ոչ միայն մեր պետության ու ժողովրդի դիտանկյունից, այլ նաև ընդհանրա­պես տարա­ծաշրջա­նի մեծա­պե­տա­կան ուժե­րի դիտանկյուննե­րից շատ անհայտներ ունի:

Հոդվա­ծի՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ