21.8 C
Yerevan

Ռուս Թուրքա­կան Վանդակ

Հայերն իհարկե տեղյակ չէին, որ ռուսնե­րը ցանկա­նում են այդ տարածքնե­րը բնա­կեցնել ռուսնե­րով, ավե­լի կոնկրետ՝ կազակնե­րով: Նպա­տակ կար ստեղծել այսպես կոչված «եփրատյան կազակներ», որոնք պետք է Արևմտյան Հայաստա­նում ապա­հո­վեին ռուսա­կան լոյալ բնակչություն։

Հրանտ Տէր- Աբրա­համյան

Մաս յոթե­րորդ

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան, «Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նության համա­հիմնա­դիր Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի «Ռուս-թուրքա­կան վանդակ» հաղորդա­շա­րի յոթե­րորդ մասը:

Նախորդ անգամ մենք կանգ էինք առել՝ խոսե­լով 1916թ. մասին, երբ ռուսնե­րը մեծ մասամբ գրա­վել էին Արևմտյան Հայաստա­նը, որն արդեն հայա­թափված էր: Այս հատվա­ծում Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը ներկա­յացնում է, թե ինչ էր կատարվում կովկասյան ճակա­տում հայե­րի հետ:

Սկսենք նրա­նից, որ 1915թ. վերջե­րին, երբ ռուսներն իրենք իրենց հաշվարկնե­րով արդեն իսկ հասկա­ցել էին, որ արևմտյան ճակա­տը կայունա­նում է և ռեալ հնա­րա­վո­րություն կա բեկում մտցնել նաև կովկասյան ճակա­տում, նրան սկսե­ցին մի գործընթաց, որը անակնկալ եղավ հայե­րի համար: Խոսքը գնում է հայկա­կան կամա­վո­րա­կան գնդե­րը ցրե­լու մասին: Դրանք այն գնդերն էին, որ կամա­վո­րա­կան հիմունքնե­րով ձևա­վորվել էին ռուսա­կան բանա­կի առաջխա­ղա­ցումն ապա­հո­վե­լու, ռուսա­կան բանա­կին օգնե­լու համար: Ռուսնե­րը շատ լավ հասկա­նում էին, որ այդ կամա­վո­րա­կան գնդե­րը ապա­գա­յում դառնա­լու են հայկա­կան նոր ձևա­վորվող բանա­կի հիմքը և դա թույլ տալ չէին կարող: Հայկա­կան կամա­վո­րա­կան գնդե­րը ցրվե­ցին, և նրանց փոխա­րեն կազմվե­ցին հայկա­կան հրաձգա­յին գումարտակներ:

Հիմա­նա­կան տարբե­րությունն այն էր, որ եթե կամա­վո­րա­կան գնդե­րը քիչ թե շատ ինքնուրույն էին, ապա հրաձգա­յին գումարտակնե­րը արդեն ռուսա­կան կանո­նա­վոր բանա­կի ստո­րա­բա­ժա­նումներ էին ու հնա­րա­վո­րություն չունեին ընդհանրա­պես ինքնուրույն վճիռներ կայացնե­լու կամ սեփա­կան նախընտրությամբ մարտ վարե­լու: Այնտեղ արդեն ռուսա­կան աշխարհա­յացքի ու հոգե­բա­նության կրող հայ հրա­մա­նա­տարներ էին:

Հայկա­կան գործիչնե­րի համար այդ կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ցրումը անակնկալ էր, և նրանք արդեն չէին թաքցնում դժգո­հություննե­րը, բայց ոչինչ անել հնա­րա­վոր չէր: Հրանտ Տէր-Աբրա­համյանն ասաց, որ իրա­կա­նում պետք չէր զարմա­նալ, քանի որ հայերն արդեն իսկ դրա­նից առաջ բավա­կան շատ հակա­հայ իրա­դարձություննե­րի էին ակա­նա­տես եղել ռուսա­կան վերա­նա­խա­վին վստա­հե­լու ու նրանց հետ հույսեր կապե­լու համար:

Կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ցրումից բացի էլի մի բան կատարվեց, որ շփո­թություն և ավե­լի մեծ զարմանք առա­ջացրեց հայե­րի շրջա­նում: Ռուսա­կան կովկասյան բանա­կի գլխա­վոր շտա­բի կողմից արձակված հրա­մա­նով ցեղասպա­նությունից փրկված արևմտա­հա­յե­րին արգելվեց վերա­դառնալ Արևմտյան Հայաստան: Որպես պատճառ առաջ քաշվեց բավա­կան ծիծա­ղե­լի և անհասկա­նա­լի բան: Ըստ այդ պատճա­ռա­բա­նության՝ վերա­դարձող արևմտա­հա­յե­րը կարող էին սեփա­կա­նացնել կամ յուրացնել թուրքե­րին ու քրդե­րին պատկա­նող հողե­րը և թուրքե­րը չէին կարո­ղա­նա ապա­ցուցել, որ այդ հողերն իրենցն են: Այս ամե­նը հաստա­տում էր, այն որ ռուսնե­րը Հայաստա­նը ցանկա­նում են ունե­նալ առանց հայե­րի: Հայերն իհարկե տեղյակ չէին, որ ռուսնե­րը ցանկա­նում են այդ տարածքնե­րը բնա­կեցնել ռուսնե­րով, ավե­լի կոնկրետ՝ կազակնե­րով: Նպա­տակ կար ստեղծել այսպես կոչված «եփրատյան կազակներ», որոնք պետք է Արևմտյան Հայաստա­նում ապա­հո­վեին ռուսա­կան լոյալ բնակչություն: 
Ռուսնե­րը, ինչպես և 1800-ականնե­րին, երբ մուտք էին գործում տարա­ծաշրջան, նրանք ցանկա­նում էին լեզու գտնել ոչ թե հայե­րի, այլ մահմե­դա­կան բնակչության հետ:

Կա մի հետաքրքիր բովանդա­կությամբ գրություն՝ բաց թողնված ռուսա­կան ռազմա­ծո­վա­յին դեպարտա­մենտից, ըստ որի իրենց առաջնա­յին նպա­տա­կը պետք է լինի լոյա­լություն ապա­հո­վել մահմե­դա­կան բնակչության մոտ:

Դրա­նից բացի 1916թ. ֆրանսիա­կան դեսպա­նին ի պատասխան, երբ վերջինս հարցնում էր, որ արդյո՞ք ճիշտ է, որ ռուսնե­րը հայե­րին ինքնա­վա­րություն են խոստա­ցել, ռուսա­կան ԱԳ նախա­րար Սազո­նո­վը պատասխա­նում է. «Հայե­րի հետ խոսակցություննե­րը բացա­ռա­պես ակա­դե­միա­կան մակարդա­կի են», այսինքն ոչ մի պարտա­վորվա­ծություն, այլ տեսա­կան մակարդա­կի քննարկում:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հիշեցրեց, որ առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում հայե­րին կոտո­րե­լու համար թուրքե­րը առաջ էին բերում պատճառ, որ իրենց քաղա­քա­ցի­ներ հանդի­սա­ցող արևմտա­հա­յե­րը ռուսա­կան բանա­կի կազմում պատե­րազմում են իրենց դեմ:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը անդրա­դարձավ այն բանին, որ հայե­րի սպա­սումնե­րը անկա­խության կամ ինքնա­վա­րության հաշվով այսպես, թե այնպես չէին արդա­րա­նա­լու ու ռուսա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությունն այդ պահին գնում էր իր նախընտրած ուղով և հավա­նա­բար «եփրատյան կազակներ» ծրա­գի­րը իրա­կա­նություն կդառնար, եթե 1917թ. չլի­ներ հեղա­փո­խությունը:

Ամբողջա­կան տեսանյութը՝


https://www.facebook.com/koghbfoundation/videos/2137186083117492/

Առնչվող Հոդվածներ