25 C
Yerevan

Բոլո­րը Միմյանց Դեմ

Եվրո­պա­ցի­նե­րը պատրաստ են Ռուսաստա­նին Կովկա­սում հարվա­ծել այնպես, որ այդ շատ ցավոտ լինի, իսկ Ռուսաստա­նին հասցվող ամե­նա­ցա­վոտ հարվա­ծը Հայաստանն է։

Հակոբ Բադալյան

24 TV‑ի հյուրն է քաղա­քա­գետ Հակոբ Բադալյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է արվել վերջին օրե­րին հայ-ադրբե­ջա­նա­կան ԱԳ նախա­րարնե­րի հեռա­խո­սազրույցին, հանդիպմա­նը Բրյուսե­լում և ԱԺ քառօրյա­յի ժամա­նակ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությա­նը: Այդ հայտա­րա­րությունից առանձնա­պես ուշագրավ էր այն, որ վարչա­պե­տի խոսքե­րով՝ եթե ՀՀ‑ն փոքր ինչ մեղմացնի իր սպա­սե­լիքներն ու ակնկա­լիքնե­րը Արցա­խի հարցով, ապա մենք ավե­լի շատ ու ռեալ օգնություն կստա­նանք միջազգա­յին հանրությունից և նաև այն, որ Արցա­խի կարգա­վի­ճակն այժմ ոչ թե նպա­տակ է, այլ միջոց:

Հակոբ Բադալյանն ընդհա­նուր առմամբ նշեց, որ Երև­ա­նը հիմա շատ քիչ ժամա­նակ ու հնա­րա­վո­րություններ ունի ազդե­լու գործընթացնե­րի վրա և փորձում է փափուկ հայտա­րա­րություններվ ժամա­նակ շահել, քանի որ շատ բարդ գործընթացներ են գնում և հնա­րա­վոր չէ ոչ կոշտ դիրք բռնել և ոչ էլ ընտրել զիջումնե­րի ուղին:

Ադրբե­ջանն այն ակնկա­լիքն ունի, որ Արցախն ի վերջո իր ողջ կազմով պիտի մտնի իր կազմ և պատրաստ է ինչ-ինչ զիջումնե­րով ու պայմա­նագրե­րով հատուկ կարգա­վի­ճակ տալ այնտեղ ապրող հայե­րին, արդյո՞ք ՀՀ իշխա­նություննե­րը չեն հրա­ժարվել Արցա­խից ամբողջությամբ:

Այս ամե­նին ի պատասխան, Հակոբ Բադալյանն ասաց, որ դիվա­նա­գի­տությունն ու քաղա­քա­կա­նությունը հենց դրա­նով են այդքան «անհասկա­նա­լի», որ  փորձում են ասել մի բան, իսկ անել՝ մի ուրիշ բան: Երև­ա­նը չի կարող ոչ ամբողջա­պես հրա­ժարվել և ոչ էլ կոշտ պահանջնե­րով առաջ գնալ: Բադալյա­նը նշեց նաև, որ Երև­ա­նը չի էլ հրա­ժարվել և բազմա­թիվ հայտա­րա­րություններ կան վարչա­պե­տի ու ԱԳ նախա­րա­րի մակարդա­կով: Բայց այս հարցը միայն Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հարցը չէ, այս հարցում բազմա­թիվ ուժեր են խաղում և դա մի իրա­կա­նություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Հնա­րա­վոր չէ անտե­սել և այս իրա­վի­ճա­կում ինչ որ անհնա­րին բան փորձել անել: 

Հակոբ Բադալյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն հարցի վրա, որ եթե խոսքը գնում է զիջել և համա­ձայնվել ադրբե­ջա­նա­կան առա­ջարկնե­րին, ապա միջազգա­յին հանրությունը ինչ երաշխիքներ կարող է տալ և ինչպես է պահե­լու իր տված երաշխիքնե­րը: Իհարկե միջազգա­յին հանրության հետ հաշվի չնստել հնա­րա­վոր չէ, բայց որոնք են այդ երաշխիքնե­րը: Հատկա­պես, երբ Ադրբե­ջա­նը հենց այսօր էլ շարունա­կում է իր մարդասպան քաղա­քա­կա­նությունն ու կեցվածքը:

Հայաստա­նը ոչ մոտե­ցավ խաղա­ղությա­նը, ոչ էլ հեռա­ցավ, այլ շարունա­կում է անվերջ պտտվել դրա շուրջը: Մեզա­նում թյուր կարծիք կա տարածված, որ եվրո­պա­ցի­նե­րը կանեն կամ կարղ են անել այն, ինչ չարե­ցին կամ չկա­րո­ղա­ցան անել ռուսնե­րը: Միջազգա­յին շատ մեծ խաղ է գնում և հենց նույն եվրո­պա­ցի­նե­րը պատրաստ են Ռուսաստա­նին Կովկա­սում հարվա­ծել այնպես, որ այդ շատ ցավոտ լինի, իսկ Ռուսաստա­նին հասցվող ամե­նա­ցա­վոտ հարվա­ծը Հայաստանն է: Ինչպե՞ս ենք մենք այսօր այս իրա­վի­ճա­կում կարո­ղա­նա­լու հավա­սա­րակշռություն պահպա­նել, երբ աշխարհը վերա­փոխվում է նոր ճամբարնե­րի ու ազդե­ցության ոլորտնե­րի:

Տարա­ծաշրջա­նում հիմա կարող է նաև որո­շիչ դառնալ Հնդկաստա­նի դերը: Մեծ հարց է, թե արդյո՞ք Հնդկաստա­նը կմիա­նա Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րին, թե ոչ: Ավանդա­բար Հնդկաստա­նը կարո­ղա­ցել է համե­մա­տա­բար չեզոք մնալ և մեզ պետք է, մեզ ձեռք է տալիս, որ այդպես էլ շարունակվի:

Թյուր կարծիք է նաև այն, որ ռուսնե­րին հնա­րա­վոր է հեշտ ու հանգիստ հանել բոլոր միջազգա­յին կազմա­կերպություննե­րից, կամ որ եվրո­պա­ցի­ներն ու ռուսնե­րը թշնա­մի­ներ են միմյանց հետ: Հիմա մի իրա­վի­ճակ է, երբ բոլո­րը բոլո­րի դեմ են ու միա­ժա­մա­նակ փնտրում են միմյանց հետ համա­գործակցե­լու, իրար վրա ազդե­լու, հարվա­ծե­լու հնա­րա­վո­րություն և առիթ: Ու այս պարա­գա­յում Երև­ա­նը չափից ավե­լի զգուշո­րեն փորձում է ժամա­նակ շահել մինչև հնա­րա­վոր կլի­նի ինչ որ ուղղությամբ նշմա­րել ուրվագծվող ապա­գան:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ