25 C
Yerevan

Երև­ա­նը Փորձում Է Ժամա­նակ Շահել

Միակ անգա­մը, որ քննարկվել է Արցա­խի միա­ցումը Հայաստա­նին, Քի Ուեսթն էր, որն էլ սակայն իր մեջ ընդգրկում էր Մեղրիի փոխա­նակման հարցը:


Հակոբ Բադալյան

FreeNews‑ի հյուրն է քաղա­քա­գետ Հակոբ Բադալյա­նը։

Զրույցի հիմնա­կան թեման եղել է նախօ­րեին ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունն առ այն, որ միջազգա­յին հանրությունը մեզնից ակնկա­լում է, որ մենք մի փոքր իջեցնենք մեր նշա­ձո­ղե­րը Արցա­խի կարգա­վի­ճա­կի հետ կապված:

Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ հայտա­րա­րությունն անակնկալ չէր այն բոլոր մարդկանց համար, ովքեր քիչ թե շատ ծանոթ են բանակցա­յին գործընթա­ցին և տեղե­կացվա­ծություն ունեն, թե ընդհանրա­պես ինչպես է ընթա­ցել այդ ամե­նը: Այստեղ շոկի ազդե­ցության մասին խոսելն այնքան էլ հարմար չէ ու հիմնա­կան խնդի­րը ոչ թե հայտա­րա­րությունն է, այլ այն, որ հասա­րա­կությունը որպես այդպի­սին լայն քննարկումներ երբեք չի արել այդ հարցով, չի տեղե­կացվել և հիմնա­կա­նում Հայաստա­նում բավա­կան ցածր մակարդակ կա այդ թեմա­յի մասին տեղե­կացվա­ծությամբ: 

Հիմնա­կա­նը, որ այստեղ կարև­որ է, այն է, որ ի վերջո պետա­կան ամբիո­նից հայտա­րարվում է այն, ինչև միշտ էլ քննարկվել է, և հենց դա է հասա­րա­կա­կան լայն զանգվածնե­րին շփոթմունքի մատնել: Իսկ քաղա­քա­կան ուժե­րը ոչ թե պիտի փորձեն պարզա­պես հայտա­րա­րություննե­րի մակարդա­կով խուսա­փել պատասխա­նատվությունից, այլ իրոք հանրա­յին քննարկումներ սկսեն և հստակ ու պարզ խոսեն հասա­րա­կության հետ:

Հակոբ Բադալյա­նը նշեց, որ բանակցություննե­րում երբեք էլ Արցա­խի անկա­խության հարց չի քննարկվել, գրե­թե բոլոր բանակցություննե­րում Արցա­խի կարգա­վի­ճա­կը ենթադրել է վերա­դարձ Ադրբե­ջա­նի կազմ: Միակ անգա­մը, որ քննարկվել է Արցա­խի միա­ցումը Հայաստա­նին, Քի Ուեսթն էր, որն էլ սակայն իր մեջ ընդգրկում էր Մեղրիի փոխա­նակման հարցը: Քի ՈՒսե­թը, որ այսպես ասած ամե­րիկյան «ոճով» առա­ջարկ էր չընդունվեց, իսկ դրա­նից հետո միշտ էլ Արցա­խի հարցը քննարկվել է այդ համա­տեքստում:

Հակոբ Բադալյա­նը նշեց, որ հիմա Երև­ա­նը ամե­նա­կարև­ո­րը, որ պիտի անի, խուսա­փի բեկումնա­յին որո­շումներ ընդունե­լուց: Ընդհա­նուր առմամբ դրա անհրա­ժեշտությունը հիմա չկա էլ ու Երև­ա­նին պետք է ժամա­նակ շահել, հասկա­նա­լու համար, թե ապա­գան ինչ ուրվագծեր է ստա­նում:

Մենք պետք է հասկա­նանք, որ Կովկա­սից չեն հրա­ժարվել ո՛չ Արևմուտքը, ոչ էլ Ռուսաստա­նը, բայց մեր ակնկա­լիքնե­րը ԵՄ-ից, չափից ավե­լի շատ են: ԵՄ‑ն չունի չի ունե­նա­լու այն դերը, որ մենք ակնկա­լում ենք:: Արևմուտքը միայն փորձում է մնալ խաղի մեջ ու առայժմ ավե­լի շուտ դիտորդի դերում է:

Հակոբ Բադալյա­նը հետաքրքիր անդրա­դարձ արեց, ասե­լով, որ Ռուսաստա­նում իշխա­նա­փո­խության ժամա­նակ հարց էր դրված, թե Ելցի­նի իշխա­նությունը որ թևին պիտի փոխանցվի, ավե­լի լիբե­րալ, թե պահպա­նո­ղա­կան: Ընտրությունը կատարվեց պահպա­նո­ղա­կաննե­րի օգտին: Արևմուտքը Կովկա­սի հարցը թողեց ռուսա­կան պատասխա­նատվության տակ: Ռուսնե­րը չէին կարող հրա­ժարվել այդ հարցից, բայց տանել ևս չեն կարո­ղա­նում: Հիմա միջազգա­յին հանրությունը գերզբաղված է Ուկրաի­նա­յով: Ոչ միայն նրա համար, որ դա պատե­րազմ է, այլև այն, որ այդ պատրազմը լուրջ աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րի տանող մի երև­ույթ է, որի հետև­անքներն անկասկած զգացվե­լու են նաև այստեղ: Հենց դրա համար էլ մենք առայժմ պետք է փորձենք ժամա­նակ շահել:

Արցա­խի նախա­գա­հի հայտա­րա­րությունը առ այն, որ Արցա­խը գուցե սկսի ուղիղ շփում Ռուսաստա­նի հետ, Հակոբ Բադալյա­նը ասաց, որ չի բացառվում, որ Արցա­խի այդ տրա­մադրություննե­րը գուցե ուղղորդվեն Ռուսաստա­նից: Ու նաև այս ամե­նը լավ շանս է, որ Հայաստա­նը և Արցա­խը դադա­րեն մեկը մյուսի քաղա­քա­կան կցորդը լինել և ավե­լի լայն հնա­րա­վո­րություններ ունե­նան քաղա­քա­կան ճկունության առումով: Մի բան, որ ցանկա­նում է նաև ԵՄ‑ն:

Հիմա շատ կարև­որ է նաև սերդնա­փո­խությունը Արցա­խում: Հակոբ Բադալյանն ասաց, որ այնտեղ հրա­շա­լի երի­տա­սարդ սերունդ կա, բայց դեռևս չափից ավե­լի քիչ ու փոքր են այդ փոփո­խություննե­րը մինչդեռ այդ ամե­նը շատ է պետք: 

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ