25 C
Yerevan

Ինքնա­խա­բեությունը Որպես Հայրե­նա­սի­րություն

Եթե ընդդի­մությունը իրոք հայրե­նա­սեր ընդդի­մություն է, ապա նա պետք է օգներ իշխա­նությա­նը հենց սկզբից ու միանգա­մից հող հանձնել-չհանձնե­լու պրո­վո­կա­ցիա­յով չսկսեր իր քաղա­քա­կան պահվածքը։

Աղա­սի Թադև­ոսյան

FactorTV‑ի հյուրն է ազգագրա­գետ Աղա­սի Թադև­ոսյա­նը

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է արվել այս օրե­րին տիրող իրա­վի­ճա­կին: Քննարկվել է, թե ինչ վիճա­կում է գտնվում Հայաստա­նը և նաև այն, թե ինչ վերա­բերմունք ու պահվածք ունեն այս կամ այն քաղա­քա­կան ուժե­րը:

Աղա­սի Թադև­ոսյա­նը նշեց, որ շատ ցավա­լի է, որ նման լրջա­գույն ժամա­նա­կաշրջա­նում քաղա­քա­կան վերնա­խա­վերն իրադրությա­նը համարժեք չեն։ Իրենց արարքնե­րին, իրենց բանա­վե­ճին շատ բարդ է ասել «բանա­վեճ»՝ չափա­զանց անլուրջ խոսքա­յին կռիվներ են։ Եվ բարդ է հասկա­նալ, թե այսպի­սի բարդա­գույն ժամա­նա­կաշրջա­նում Հայաստա­նի համար այդքան կարև­որ խնդիրն ինչպես կարող է լուծում ստա­նալ, որովհետև քաղա­քա­կան վերնա­խա­վերն են այդ լուծումը տալիս։

Խոսե­լով իշխա­նություն-ընդդի­մություն երև­ույթնե­րի մասին, պրն. Թադև­ոսյա­նը նշեց, որ քաղա­քա­կան մեծա­մասնությունը ևս բավա­կան մեծ չափով մանի­պուլյա­տիվ պահվածք ու գործո­ղություններ ունի, բայց նրանք այս պահին ավե­լի անկեղծ են իրենց պահվածքում և դիրքո­րոշման մեջ: Այսօր քաղա­քա­կան մեծա­մասնությունը ուզում է պահել իր իշխա­նությունը և ստիպված է դրա համար նաև զբաղվել այն խնդիրնե­րով, որը կենսա­կան նշա­նա­կություն ունի Հայաստան պետության համար:

Որպես օրի­նակ խոսե­լով ընդդի­մության մասին, ազգագրագրետն անդրա­դարձավ ընդդի­մության պահվածքին որպես սկզբունք, ասե­լով, որ եթե ընդդի­մությունը իրոք հայրե­նա­սեր ընդդի­մություն է, ապա նա պետք է օգներ իշխա­նությա­նը հենց սկզբից ու միանգա­մից հող հանձնել-չհանձնե­լու պրո­վո­կա­ցիա­յով չսկսեր իր քաղա­քա­կան պահվածքը: Այն տպա­վո­րությունն է, որ անգամ պատե­րազմի ժամա­նակ ընդդի­մությունը դեմ չէր, որ այդ պատե­րազմում քաղա­քա­կան վերնա­խա­վը պարտություն կրեր: Նոյեմբե­րի 9 գիշե­րը լույս 10-ին, ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րից են նաև մասնակցել ջարդել-փշրե­լու գործունեությա­նը: Ինչո՞ւ էին դա անում, որովհետև ունեին իշխա­նությունը հետ բերե­լու, սեփա­կան ունեցվածքը հետ բերե­լու խնդիր: Ընդդի­մության և հայ ժողովրդի շահե­րը չեն համընկել:

Համե­մա­տության համար, թե ինչով են տարբերվում ասյօրվա իշխա­նությունն ու ընդդի­մությունը, Աղա­սի Թադև­ոսյանն ասաց, որ ինքը որպես քաղա­քա­ցի անցել է 1988-ից սկսած բազում շարժումնե­րի միջով՝ և՛ ազգա­յին, և՛ քաղա­քա­ցիա­կան, կարող է ասել որ ընդդի­մությունն ու իշխա­նությունն անհա­մարժեք ուժեր են։ Ընդդի­մությունը բացարձա­կա­պես զբաղված է միայն ու միայն մանի­պուլացնե­լով իրա­վի­ճա­կը, և դա չափա­զանց անլուրջ է: Պետք չէ սեփա­կան ինքնա­խա­բեությունը հայրե­նա­սի­րության տեղ վաճա­ռել:

Ինչ վերա­բերվում է ինտեգրացմա­նը, իսկ ընդդի­մությունը սիրում է ասել ինտեգրա­ցիա, այդ ամե­նը հենց պետության ողնա­շա­րը ջարդող դավա­ճա­նա­կան պահվածք է, թող իզուր ինտեգրա­ցիա բառով չփորձեն ներկա­յացնել այն ռեալ գաղութացման վտանգը, որ այսօր ունենք: Ի տարբե­րություն մեզ, Ադրբե­ջա­նում կասկած չկա սեփա­կան ինքնիշխա­նության մասին:




Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ