25 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն

Ներկա­յացնում ենք Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն՝ 20-րդ դար» աշխա­տության 1‑ին մասը:

Զանգվա­ծա­յին զորա­հա­վա­քա­յին բանակնե­րը, նոր տեսա­կի զենքերն ու զինամթերքը միասնա­բար հեղա­փո­խե­ցին պատե­րազմա­կան գործը:

Արծրուն Հովհաննիսյան

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Ընթերցողնե­րի հարմա­րության համար աշխա­տությունը բաժանված է 14 մասի:

«Հարգե­լի ընթերցող, ձեր դատին ենք ներկայցնում 20-րդ դարի պատե­րազմնե­րի մասին իմ աշխա­տության մի մասը: Ուսումնա­սի­րությունն առնչվում է համաշխարհա­յին ռազմի պատմությա­նը եւ դրա­նում հայե­րի դերա­կա­տա­րությա­նը: Ուսումնա­սի­րությունը զուտ գիտա­կան չէ, այն ունի նաև որո­շա­կի զգացմունքա­յին ֆոն: Բարձրացված հարցե­րի և տրված պատասխաննե­րի մասով ձեր մոտ կարող են լինել անհա­մա­ձայնություններ, ինչի համար ձեր ներո­ղամտությունն ենք հայցում: Շնորհա­կա­լություն եմ հայտնում Մեդիա­մաքսին նշված հնա­րա­վո­րության համար», — նշել է Արծրուն Հովհաննիսյա­նը:

Դեռեւս XIX դարի առա­ջին կեսին եվրո­պա­կան դաշտե­րը գտնվում էին հեղա­փո­խա­կան կորսի­կա­ցու‘ Ն. Բոնա­պարտի ոտքե­րի տակ: Նրա բանակնե­րը հյուսի­սից հարավ, արեւմուտքից արեւելք հաղթա­նակներ էին տանում եւ անգամ պարտվե­լով‘ բոլո­րին սովո­րեցնում ռազմա­կան  գործի նոր գաղտնիքնե­րը: Նապո­լեո­նի բանա­կը, սակայն, այդ տարի­նե­րին հաղթա­նակներ էր տանում ռազմա­կան գործում իրենց վերջին շունչն ապրող զենքե­րով‘ սուր, մուշկետ, հարթա­փող հրե­տա­նի եւ այլն: Մեծ կորսի­կա­ցու մահից ընդա­մե­նը կես դար հետո աշխարհում ռազմա­կան հեղա­փո­խություն տեղի ունե­ցավ. հեղա­փո­խություն, որը սկիզբ էր առել հենց ֆրանսիա­յից: Այդ հեղա­փո­խությունն իհարկե առա­ջին հերթին կապված էր նոր տեսա­կի մարդու‘ ազատ մարդու, ազատ քաղա­քա­ցու, հեղա­փո­խություն կատա­րած մարդու հետ: Սակայն ռազմա­կան գիտությունն այդ ազդե­ցության տակ կրեց զգա­լի փոփո­խություն: Ասում են՝ պարտված կողմն ավե­լի արագ է դասեր քաղում, հենց այս օրի­նա­չա­փությամբ էլ Բոնա­պարտից հաճախ պարտվող գերմա­նա­կան պետություններն ու բանակնե­րը հանձն առան նոր որա­կի ու մակարդա­կի ռազմա­կան գիտության ստեղծմա­նը: 

Նոր տիպի զենքե­րի ու մարտա­վա­րության փոփոխման համար կարեւոր դեր խաղաց նաեւ Ղրի­մի կամ Արեւելյան պատե­րազմը (1853–1855թթ.): Փորձը ցույց տվեց, որ ակո­սա­վոր հրա­զե­նի ի հայտ գալը եւ հրե­տա­նու կրա­կի կենտրո­նացման լայնո­րեն կիրա­ռումը շարասյունե­րը դարձնում են խոցե­լի թիրախներ: Այդ պատճա­ռով 1854թ. սեպտեմբե­րի 20-ին Ալմա­յի ճակա­տա­մարտում անգլո-ֆրանսիա­կան հետեւա­կի ակո­սա­վոր շտուցերնե­րի կրա­կի տակ ռուսա­կան զորքը տարե-րայնո­րեն ցրվեց‘ թաքնվե­լով տեղանքի ծալքե­րի հետեւում եւ փորձե­լով դեպի հակա­ռա­կորդի դիրքե­րը շարժվել շղթա­յով: Այս մարտա­վա­րա­կան հնարքը կանխամտածված օգտա­գործվեց 1854թ. նոյեմբե­րի 5‑ին Ինկերմա­նի ճակա­տա­մարտում: Ղրի­մի պատե­րազմում ի հայտ եկած նորա­մուծություննե­րը սակայն հիմնա­րար չէին եւ դեռ մշակման կարիք ունեին: 

XIX դարի երկրորդ կեսին տեղի ունե­ցած ամե­րիկյան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը (1861–1865թթ.) ավե­լի շատ բան փոխեց ռազմա­կան գործում: Ամե­րիկյան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի ժամա­նակ սկզբում հիմնա­կա­նում սիրո­ղա­կան մակարդա­կի բանակներն ու ղեկա­վա­րությունը գտնվում էին Բոնա­պարտի ազդե­ցության տակ: Սակայն ժամա­նա­կի հետ փորձ ձեռք բերեց տեխնի­կա­կան զարգացվա­ծության հիմքը‘ հատկա­պես հյուսի­սում, ինչպես նաեւ պրուսա­կան ռազմա­կան դպրո­ցի մեծ ազդե­ցությունը: Պատե­րազմի ժամա­նակ ամե­րիկյան բանա­կում հայտնվել էին ոչ միայն այդ պահին ամե­նաա­ռա­ջա­տար ռազմա­կան գիտությունը կրող գերմա­նա­ցի սպա­ներ, այլեւ ամբողջա­կան գնդեր, իսկ պատե­րազմի ավարտին‘ նաեւ ամբողջա­կան կորպուս: Այս պատե­րազմում առա­ջին անգամ երկաթգծով զորքե­րի զորա­շարժ կատարվեց, ինչի շնորհիվ հարա­վա­յին կողմը 1861թ. հուլի­սի 19-ին հաղթեց առա­ջին ճակա­տա­մարտում: Հետա­գա­յում այն որո­շիչ էր զորա­բա­նակնե­րի խուսա­վարման համար: Ամե­րիկյան բանակներն այս տարի­նե­րին ստա­ցան բազմա­լիցք հրա­ցաններ, արդիա­կան ատրճա­նակներ, փակա­ղա­կով հրա­նոթներ եւ այլն: Այս պատե­րազմը նաեւ առա­ջին պատե­րազմն էր, որը շարժանկար ունե­ցավ, այսինքն‘ ֆիլմ: 


Սա, ըստ էության, արդյունա­բե­րա­կան դարաշրջա­նի առա­ջին պատե­րազմն էր: Այս պատե­րազմում առա­ջին անգամ կիրառվե­ցին օդա­պա­րիկներ, գնդա­ցիրներ, ակո­սա­փող հրե­տա­նի, զրա­հա­նա­վեր եւ այլն: Դրանք նորա­մուծություններ էին, որոնք հետա­գա­յում մեծ կիրա­ռություն կգտնեն առա­ջի­կա հիսնամյա­կում աշխարհի այլ հատվածնե­րում տեղի ունե­ցած պատե­րազմնե­րում: 

Դրանք, իհարկե, կապված էին առա­ջա­տար պետություննե­րի գիտակրթա­կան եւ տնտե­սա­կան զարգա­ցումնե­րի հետ: ԱՄՆ‑ը, հաղթե­լով ստրկա­տի­րությունը, այս հարցում միանգա­մից առա­ջընթաց գրանցեց եւ արդյունա­բե­րա­կան առա­ջընթա­ցի հաշվին ռազմա­կան գործում միանգա­մից բազում նորա­մուծություններ մտցրեց, նույնիսկ դարձավ դրանց արտա­հա­նո­ղը: Եվրո­պա­կան շատ բանակներ այս պատե­րազմից հետո ձեռք բերե­ցին ամե­րիկյան սպա­ռա­զի­նություն: Այդ թվում նաեւ Ռուսա­կան կայսրության բանա­կը երկար ժամա­նակ զինված էր հենց ամե­րիկյան հրաձգա­յին զենքե­րով: Զանգվա­ծա­յին զորա­հա­վա­քա­յին բանակնե­րը, նոր տեսա­կի զենքերն ու զինամթերքը միասնա­բար հեղա­փո­խե­ցին պատե­րազմա­կան գործը: Մասնա­վո­րա­պես կարեւոր էին փողի հետեւի կողմից լիցքա­վորվող, փակա­ղա­կով, պողպա­տե, ակո­սա­վոր փողով թնդա­նոթնե­րը, ակո­սա­վոր ու ավտո­մատ հրա­զե­նը եւ դրանց արա­գաձգությունը մեծացնե­լու հնա­րա­վո­րություն տվող միասնա­կան, մետա­ղե պարկուճով փամփուշտը, ինչպես նաեւ գրե­թե նույն սկզբունքով ստեղծված հրե­տա­նա­յին զինամթերքը: Նույն ժամա­նակ չափա­զանց մեծ դեր խաղա­ցին նաեւ ռադիո­կա­պը, շոգե­շարժի­չը, ներքին այրման շարժի­չը, օդա­պա­րիկներն ու դրանց փոխա­րի­նած օդա­նա­վե­րը եւ այլն: 

1866թ. պատե­րազմում, որը երբեմն անվա­նում են ավստրա-պրուսա-իտա­լա­կան, երբեմն էլ‘ գերմա­նա­կան պատե­րազմ, ռազմա­կան գործը մեծ առա­ջընթաց արձա­նագրեց զորքե­րի կառա­վարման ու մեծ զորա­միա­վո­րումնե­րի համա­ձայնեցված գործո­ղություննե­րի առումով: Այս պատե­րազմում սկիզբ դրվեց գերմա­նա­կան  ապա­գա կայծակնա­յին հաղթա­նակնե­րին, որոնք աշխարհը պիտի ցնցեին: Այստե­ղից սկսվեց գերմա­նա­կան ռազմա­կան մտքի համաշխարհա­յին նոր վերելքը՝ նապո­լեոնյան սինթե­զը, որը ռազմա­կան գործը դրել էր գիտա­կան ամուր հիմքե­րի վրա: Ռազմա­կան գործը հաստա­տա­պես իմա­ցավ, թե ինչ է գլխա­վոր շտա­բը, օպե­րա­տիվ միտքն ու պլա­նա­վո­րումը, խոշոր զորա­միա­վո­րումնե­րի համա­ձայնեցված գործո­ղություննե­րը թատե­րա­բե­մե­րի վրա, զորքե­րի կառա­վարման ու ապա­հովման բազմում հարցեր, նոր տեսա­կի զենքե­րը, բազում մարտա­վա­րա­կան նորա­մուծություններ եւ այլն: 

Գերմա­նա­կան ռազմա­կան նոր համա­կարգը կրթա­կան, պլա­նա­վորման ու կառա­վարման թեւե­րով սեփա­կան  առա­վե­լություննե­րը ցույց տվեց 1870–1871թթ. ֆրանս-պրուսա­կան եւ 1877–1878թթ. ռուս-թուրքա­կան պատե­րազմնե­րի ժամա­նակ: 

Մարտա­դաշտում մարտա­վա­րա­կան առումով սկսե­ցին կիրառվել վազքն ու ինքնուրույն խրա­մա­տա­վո­րումը: Պաշտպա­նության ժամա­նակ փորվում էին խրա­մատներ ու խրա­մուղի­ներ: Սա իրա­վի­ճա­կա­յին լուծում էր, որը, ցավոք, կանո­նադրություննե­րի տեսքով հիմնա­րար ամրապնդում չունե­ցավ: Այս եւ հաջորդող փոքրա­մասշտաբպատե­րազմնե­րում տեղի էին ունե­նում մարտա­վա­րության տարրե­րի արագ փոփո­խություններ: 

Ամե­րիկյան բանակն իր հաստա­տուն քայլերն էր անում արդեն: Իսպա­նա-ամե­րիկյան (1898թ.) պատե­րազմի ժամա­նակ ծովա­մարտե­րում կիրառվե­ցին առա­ջին շոգե­նա­վե­րը: Ամե­րիկյան կողմը տեխնի­կա­կան ընդգծված  առա­վե­լություն ուներ իսպա­նա­կան կողմի նկատմամբ: Սա, ըստ էության, ԱՄՆ համաշխարհա­յին կայսրության առա­ջին հավակնություննե­րի նոր ցուցադրումն էր: 

Ռուս-ճապո­նա­կան (1904–1905թթ.) պատե­րազմը բերեց ակա­նա­նետնե­րի, փակ կրա­կա­յին դիրքե­րից կրա­կի, թեւանցումնե­րի եւ շրջանցումնե­րի լայն կիրա­ռությա­նը, գնդա­ցիրնե­րի ազդե­ցությա­նը մարտա­վա­րության վրա (Մուկդենյան ռազմա­կան գործո­ղության ժամա­նակ ռուսա­կան բանա­կը ճապո­նա­կա­նից լինե­լով լինե­լով թվա­քա­նա­կով ավե­լի‘ մոտա­վո­րա­պես 20%-ով, ուներ չորս անգամ քիչ գնդա­ցիր): Պատե­րազմում առանձին ռազմա­կան գործո­ղություննե­րի իրա­կա­նացման նոր, զանգվա­ծա­յին փորձեր եղան: Սա ճապո­նա­կան կայսրության առա­ջին համաշխարհա­յին հավակնություններն էին: Որոշ մասնա­գետներ հենց այս պատե­րազմն են անվա­նում ԱՀՊ‑ի փորձարկում: Եվ դրա­նում կա որո­շա­կի ճշմարտություն: 

Ահա այսպես, մարդկության զարգացման այս փուլում‘ 1860-ից մինչեւ 20-րդ դարի սկիզբը, ռազմա­կան գործն աննա­խա­դեպ զարգա­ցում ունե­ցավ: Դրա­նում հիմնա­կան դերը խաղաց մարդու կրթա­կան ու արդյունա­բե­րա­կան զարգա­ցումը: Եվ եթե նորա­գույն միջոցնե­րի ներդրման հետ մեկտեղ ամե­րիկյան բանակնե­րը մարտա­վա­րա­պես այնքան էլ գրա­գետ չէին գործում, քանի որ առա­ջին անգամ էին դրանք կիրա­ռում, իսկ գերմա­նա­կան զորքե­րը կամաց-կամաց շրջա­նա­ռում էին  օպե­րա­տիվ արվեստի նորություննե­րը, ապա ճապո­նա­կան բանա­կը ռուսա­կան բանա­կի դեմ կիրա­ռեց այդ ամե­նի հղկված ու գրա­գետ առա­ջին տարբե­րա­կը: Հատկա­պես տպա­վո­րիչ էր Ցուսիմյան ծովա­մարտը, որտեղ ճապո­նա­կան առա­ջա­դեմ նավա­տորմը ջախջա­խիչ պարտության մատնեց ռուսնե­րին: 

1901թ. դրությամբ Մեծ Բրի­տա­նիան շարունա­կում էր լինել առա­ջին կայսրությունն աշխարհում Ավստրո-Հունգա­րիան եւ Ռուսաստա­նը թուլա­նում էին, իսկ Գերմա­նիան միա­վո­րումից հետո աննա­խա­դեպ զարգա­ցում էր  ապա­հո­վում  եւ համա­ռո­րեն փորձում գերա­զանցել Մեծ Բրի­տա­նիա­յին: Մեծ քայլե­րով առաջ էր գալիս նաեւ ԱՄՆ‑ը, որի ՀՆԱ‑ն եւս մոտե­նում էր Մեծ Բրի­տա­նիա­յին: Բոլոր հզոր կայսրություններն արա­գո­րեն փորձում էին արդյունա­բե­րա­կան այդ նորա­մուծություննե­րը կիրա­ռել իրենց բանակնե­րում, իսկ բանակնե­րը վերա­կա­ռուցել այնպես, որ կարո­ղա­նան այդ ամե­նը գրա­գետ կիրա­ռել: Բոլոր երկրնե­րում ակտի­վո­րեն բանակնե­րը մեծա­նում ու զինվում էին, ստեղծվում էին նոր տեսա­կի շտաբներ, եւ իրա­կա­նացվում էր պլա­նա­վո­րում:

աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ