25 C
Yerevan

Արցա­խից Չենք Հրա­ժարվել

Միայն անցած տարի Հայաստա­նի Հանրա­պե­տության աջակցությունը Արցա­խին կազմել է 136 մլրդ դրամ, այս տարի նախա­տեսվում է այդ թիվը հասցնել 144‑ի: 


Վահագն Ալեքսանյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վահագն Ալեքսանյա­նը:

Զրույցի ընթացքում խոսվել է օրեր առաջ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հնչեցրած այն արտա­հայտության մասին, որ միջազգա­յին հանրությունը Հայաստա­նից ակնկա­լում է իջեցնել նշա­ձո­ղե­րը Արցա­խի անկա­խության հարցում, և այդ դեպքում Հայաստա­նը լայն աջակցություն կստա­նա:

Պետրոս Ղազարյանն ասաց, որ ընդդի­մությունը հիմա մեղադրում է իշխա­նությա­նը, որ վերջինս լվա­ցել է ձեռքե­րը Արցա­խի հարցով և հրա­ժարվում է Արցա­խից: Վահագն Ալեքսանյա­նը սրի­կա­յություն որա­կեց այդ արտա­հայտություննե­րը և ասաց, որ իրենք ոչ հրա­ժարվել են և ոչ էլ պատրաստվում են հրա­ժարվել Արցա­խից: Ընդհա­կա­ռա­կը, միայն անցած տարի Հայաստա­նի Հանրա­պե­տության աջակցությունը Արցա­խին կազմել է 136 մլրդ դրամ, այս տարի նախա­տեսվում է այդ թիվը հասցնել 144‑ի: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ եթե Արցա­խի բյուջեն(որը կազմված է ոչ միայն ՀՀ կողմից տրա­մադրվող գումարնե­րից) բաժանվի Արցա­խի 120 հազար բնակչության թվին, ապա ամեն բնակչին բաժին է ընկնում տարե­կան մոտ 3.300 դոլար, իսկ եթե ՀՀ բյուջեն բաժանվի ՀՀ բնակչության վրա, ապա այն կազմում է տարե­կան մոտ 1500 դոլար: Վահագն Ալեքսանյա­նը ասաց, որ հենց այդպես էլ պիտի լինի, այդ ամե­նը նորմալ է, և իրենք ամեն կերպ շարունա­կե­լու են մեծացնել Արցա­խին տրվող աջակցությունը:

Ի պատասխան, Պետրոս Ղազարյա­նը կրկին արծարծեց այն, որ ընդդի­մությունը իշխա­նությա­նը մեղադրում է Արցա­խի անկա­խությունից հրա­ժարվե­լու մեջ: Եթե Արցա­խը մաս կազմեց Ադրբե­ջա­նին, ապա այն կհա­յա­թա­փեն, որտե՞ղ է այն երաշխիքնե­րը, որ Ադրբե­ջա­նը ինչ որ պայմա­նա­վորվա­ծություն կամ պայմա­նա­գիր կհարգի, եթե նույնիսկ գրա­վոր պայմա­նագրե­րը խախտում է ընդա­մե­նը մի քանի օր անց, և օրի­նակ բերվեց 2022թ. փետրվա­րի ռուս-թուրքա­կան պայմա­նա­գի­րը:

Վահագն Ալեքսանյա­նը նշեց, որ խոսքը հենց դրա մասին է գնում և իրենց իրոք լուրջ երաշխիքներ են պետք, որ Արցա­խը հանկարծ Փարուխի օրը չընկնի: Իսկ այդ երաշխիքնե­րը շատ լուրջ ու ծանրակշիռ պետք է լինեն, ընդհուպ մինչև ԵԱՀԿ Մինսկի երկու նախա­գա­հի երաշխա­վո­րություն, ՄԱԿ անվե­րա­պահ աջակցություն: Այդ դեպքում Ադրբե­ջա­նին պարզա­պես թույլ չեն տա որևէ բան անել: 

Վահագն Ալեքսանյա­նը նաև ներկա­յացրեց, որ 1997, 1998 թվա­կաննե­րին բանակցա­յին գործընթացնե­րում երբևէ չի քննարկվել Արցա­խի անկա­խության հարցը այլ եղել է փուլա­յին և փաթե­թա­յին եղա­նա­կով տարածքնե­րը վերա­դարձնե­լու և պատե­րազմը հետաձգե­լու հարց միայն, իսկ Արցա­խի անկա­խության մասին ոչինչ չի եղել: Միայն 2001թ. Քի Վեսթում է քննարկվել, որ Արցա­խը միա­նա ու մաս կազմի Հայաստա­նին, բայց այդ ժամա­նակ էլ Արցա­խի դիմաց ադրբե­ջանցի­նե­րը ստա­նա­լու էին Մեղրին: Հետո եկան Մադրիդյան սկզբունքնե­րը, դրա­նից հետո Կազա­նի փաստաթղթե­րը: Դրանք համե­մա­տա­բար ավե­լի հաջող հնա­րա­վո­րություններ էին տալիս, հատկա­պես որ առաջ էր քաշվում նաև ինքնո­րոշման հարցը: Իսկ հանրաքվեով ինքնո­րոշվե­լու ժամա­նակ  ժողովրդագրա­կան պատկե­րը պիտի հետ գար 1988թ. վիճա­կին, բայց Ադրբե­ջա­նը դրան չհա­մա­ձայնեց և սկսեց զինվել:

Ի պատասխան ընդդի­մությա­նը, Ալեքսանյա­նը հարց տվեց, թե ինչով էին զբաղված նրանք, երբ Ադրբե­ջա­նը հզո­րա­նում էր ռազմա­պես ու տնտե­սա­պես ու Ադրբե­ջա­նի ռազմա­կան բյուջեն միայն ավե­լի շատ էր, քան ՀՀ ողջ բյուջեն:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ