21.4 C
Yerevan

Ինչո՞ւ Արցա­խում Գոնե 400 Հազար Մարդ Չէր Ապրում

Եթե առաջ ԱԺ-ում բերում էին պատգա­մա­վոր դարձնում հանցա­գործնե­րի, որոնք պիտի պաշտպա­նեին իրենց, ապա այսօր ում ասես բերել լցրել են: Ստեղծվել է մի խավ, որ սկզբունքո­րեն չի կարող հասկա­նալ ԱԺ ասվա­ծի նշա­նա­կությունն ու իմաստը և բնա­կա­նա­բար նրանցից պետք չէ սպա­սել որևէ պետա­կա­նա­մետ գործունեություն:

Հակոբ Մովսես

1inAM‑ի հյուրն է բանաստեղծ, թարգմա­նիչ, մշա­կույթի նախկին նախա­րար, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսե­սը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել ՀՀ ներքին դրությա­նը: Շոշափվել է այս օրե­րին ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյա­նի կողմից Ազա­տության հրա­պա­րա­կում կազմա­կերպված բողո­քի ցույցե­րը: Ինչպես պնդում են ակցիա­յի մասնա­կիցնե­րը, դա արվում է հանուն Արցա­խի, որ Արցա­խը մնա հայկա­կան:

Հակոբ Մովսե­սը հարց տվեց, թե ինչպես կարող է նախկին ԱԱԾ-ականնե­րի խումբը խոսել անկա­խության կամ ինքնիշխա­նության, կամ նման որևէ հարցի մասին, երբ նախկի­նում իրենք են ամեն կերպ օժանդա­կել ու նպաստել նախկին ռեժիմնե­րի պետա­կա­նա­քանդ երև­ույթնե­րին:

Հակոբ Մովսե­սը ասաց, որ այն ընդդի­մությունը, որ հիմա ունենք ԱԺ-ում, ոչ թե ընդդի­մություն է այլ նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի «ախրա­նա»՝ թիկնա­զոր: Նաև խորհուրդ տվեց, որ ամեն անգամ նրանց ԱԺ մուտք գործե­լիս, նրանց բոլո­րին ուշա­դիր զննեն, քանի որ շատ հավա­նա­կան է, որ նրանք իրենց հետ զենք ունե­նան:

Հակոբ Մովսե­սը հիշեցրեց, որ եթե առաջ ԱԺ-ում բերում էին պատգա­մա­վոր դարձնում հանցա­գործնե­րի, որոնք պիտի պաշտպա­նեին իրենց, ապա այսօր ում ասես բերել լցրել են: Ստեղծվել է մի խավ, որ սկզբունքո­րեն չի կարող հասկա­նալ ԱԺ ասվա­ծի նշա­նա­կությունն ու իմաստը և բնա­կա­նա­բար նրանցից պետք չէ սպա­սել որևէ պետա­կա­նա­մետ գործունեություն:

Հակոբ Մովսե­սը անդրա­դարձավ այն բանին, որ երկրում տիրող այս խառը մթնո­լորտի օրե­րին երկրորդ հոկտեմբե­րի 27‑ի վտանգ կա, քանի որ ներկա­յիս ընդդի­մություն կոչվա­ծի ղեկա­վա­րությունը մեկ անգամ արդեն արել է նման բան(խոսքը գնում է 1999թ. հոկտեմբե­րի 27‑ի մասին, երբ մի խումբ զինված անձինք մուտք գործե­ցին ԱԺ և գնդա­կա­հա­րե­ցին մի շարք պաշտոնյա­նե­րի): Իսկ դրա վտանգն իրոք կա, հաշվի առնե­լով, թե ովքեր են այսօր ընդդի­մություն խաղում: Այդ մարդիկ փչացնում են ընդդի­մություն ինստի­տուտը:

Հակոբ Մովսե­սը այնուհետև ասաց, որ ցանկա­ցած ժողո­վուրդ ապրե­լու երեք սկզբունք պիտի ունե­նա՝ պատմա­կան, դիվա­նա­գի­տա­կան և քաղա­քա­կան: Պատմա­կանն այն է, որ ժողո­վուրդը չկտրվի իր պատմությունից, իր անցյա­լից և հիշի ինքն ով է, դիվա­նա­գի­տա­կան, որպեսզի չկորցնի ներկա­յի, իրա­կա­նության զգա­ցումը և քաղա­քա­կան, որպեսզի զգա և կարո­ղա­նա հասկա­նալ ապա­գան և ապա­գա­յից չկտրվի: Եթե պատմա­կա­նը շատից քչից կա, և ժողո­վուրդն իր էությամբ զգում ու հասկա­նում է, ապա մեծ բացթո­ղումներ կան մյուս երկու սկզբուքնե­րի առումով:

Արցա­խի մասին Հակոբ Մովսեսն ասաց, որ ամե­նից կարև­որն այն է, որ Արցա­խը հայկա­կան մնա ժողովրդագրա­կան առումով: Նա ափսո­սանք հայտնեց, որ անցած տարի­նե­րի ընթացքում այնպես չեն արել նախկին իշխա­նություննե­րը, որ Արցա­խում 120 հազար մարդու փոխա­րեն գոնե չորս հարյուր հազար մարդ ապրեր: Այդ դեպքում թե՛ Արցա­խի ճակա­տա­գի­րը, թե՛ այսօր Հայաստա­նի ներկան ուրիշ կլի­նեին:

Հակոբ Մովսե­սը նաև ասաց, որ Արցա­խի հարցով ամեն ինչից բացի նաև կան միջազգա­յին իրա­վունքի դրույթներ, որոնք պարզա­պես անհնար է չտեսնե­լը:

Մենք կարիք ունենք պատմության էության ընկալման:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ