25 C
Yerevan

Անզո­րության Պայմա­նա­գիր

ՀՀ վարչա­պե­տին դիմա­վո­րե­լու այդ ողջ շքե­ղությունն ընդա­մե­նը թատրոն էր:

Արմեն Չիբուխչյան

ARTN TV‑ի եթե­րում վերլուծա­բան Արմեն Չիբուխչյա­նը քննարկել է օրերս ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և ՌԴ նախա­գա­հի Վլա­դի­միր Պուտի­նի հանդի­պումն ու նրանց միջև կնքված համձայնա­գի­րը:

Արմեն Չիբուխչյանն ասաց, որ կնքումից առաջ խիստ մտա­հոգված էր, որ ՀՀ վարչա­պե­տին կարող է շատ ծանր պայմաններ պարտադրվեն, բայց հիմա շատ ավե­լի հանգիստ է խոսում, երբ արդեն հրա­պա­րակվել է այդ փաստա­թուղթը: Նախ և առաջ Արմեն Չիբուխչյա­նը հայտա­րա­րեց, որ այդ ողջ վերամբարձ տոնը, ՀՀ վարչա­պե­տին դիմա­վո­րե­լու այդ ողջ շքե­ղությունն ընդա­մե­նը թատրոն էր: Ռուսաստա­նը գիտակցում է, որ միայնակ է մնա­ցել: Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, պատժա­մի­ջոցնե­րը շատ ծանր են նստում Ռուսաստա­նի վրա, անչափ ծանր: Ինչ վերա­բերվում է կնքված պայմա­նագրին, Արմեն Չիբուխչյանն ասաց, որ այդ 30 կետերն էլ ոչ թե պայմա­նագրի կետեր են, այլ հայտա­րա­րություններ, որոնց մասին կարե­լի է մոռա­նալ Երև­ան վերա­դառնա­լուց հետո: Նա հույս հանյտնեց, որ ՀՀ վարչա­պետն այդպես էլ կվարվի:

Արմեն Չիբուխչյանն ասաց, որ այդ կետերն իրենք իրենցով խայտա­ռա­կություն են, այդ ամե­նը ոչ թե հայ-ռուսա­կան դարա­վոր հարա­բե­րություններն ամրապնդե­լու համար են, այլ Ռուսաստա­նը ցանկա­նում է այսպես պարզա­պես խուսա­փել պատժա­մի­ջոցնե­րից և իր մեռնող տնտե­սության ապա­հո­վումը փաթա­թում է Հայաստա­նի վզին: Սա կարող է հանգեցնել մի բանի, որ Հայաստա­նը ևս ենթարկվի պատժա­մի­ջոցնե­րի: Հենց դրա մասին էր խոսում նաև Շառլ Միշե­լը: Նրա խոսքե­րը անուղղա­կիո­րեն նշա­նա­կում են, որ Երև­ա­նի պահվածքից է կախված, թե ինչպի­սին կլի­նի Հայաստա­նի հետա­գա ճակա­տա­գի­րը: ՄԵր վիճա­կը բարդա­նում է նրա­նոով, որ մենք հիմա հարա­բերվում ենք մի երկրի հետ, ում ողջ աշխարհը ճանա­չել է նացիստա­կան: Եվ այդ երկի­րը մեզ իր հետ մեկտեղ անդունդն է քարշ տալու: Եթե հրա­ժարվենք Ռուսաստա­նից, ապա շանս կունե­նանք հարա­բերվե­լու Եվրո­պա­յի հետ:

Արմեն Չիբուխչյա­նը քննարկեց այդ պայմա­նագրի որոշ կետեր, օրի­նակ բիո­լա­բո­րա­տո­րիա­նե­րին վերա­բերվող հատվա­ծը, նշե­լով, որ հետաքրքիր է, թե ինչ է կատարվե­լու Հայաստա­նում գտնվող «երրորդ կողմի»՝ այսինքն ամե­րիկյան լաբո­րա­տո­րի­նա­նե­րը ու տեխնո­լո­գիա­կան կենտրոննե­րը:

Ռուսնե­րը միայնակ են մնա­ցել ու ստիպված են ջերմ ու ժպի­տով վերա­բերվել նրանց, ովքեր դեռևս մնա­ցել են, որովհետև հիմա բոլոր խնդիրնե­րից բացի կա նաև Կովկա­սը կորցնե­լու վտանգ:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ