25 C
Yerevan

Հայաստա­նը Փորձա­դաշտ Չէ

Եթե վերցնենք մի քանի տարի առաջ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի և Չինաստա­նի հետ կնքած պայմա­նագրե­րը, ապա կարող ենք մտա­ծել, որ հայ-չինա­կան պետության, կամ Հայաստա­նը Չինաստա­նի կազմ մտնե­լու մասին է խոսքը, քանի որ շատ խիտ և հագե­ցած պայմա­նա­գիր է կնքվել:

Հակոբ Բադալյան

1inAM‑ի հյուրն է քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը

Զրույցն ընթա­ցել է օրերս Հայաստա­նի ու Ռուսաստա­նի միջև կնքված պայմա­նագրին և քննարկվել, թե արդյո՞ք այդ 30 կետե­րը համա­պա­տասխա­նում են Հայաստա­նի շահե­րին, թե նոր դժվա­րություններ են հարուցե­լու:

Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ պայմա­նա­գիրն ավե­լի թեթև է, քան այն, ինչ կարող էր լինել, բայց միայն վերին էշե­լոննե­րում կնքված որևէ պայմա­նա­գիր բավա­րար չէ, որ այդ ամե­նը կատարվի այնպես, ինչպես, որ նախա­տեսված է: Վլա­դի­միր Պուտի­նը, որ ամե­նա­բարձր մակարդա­կով կնքում է, որևէ պայմա­նա­գիր, հետո չի իջնում և սկսում գերա­տոսչություննե­րով պտտվել հասկա­նա­լու համար, թե ինչ մակարդա­կում է այդ ստո­րագրված կետե­րի կայա­ցումը: Այս պայմա­նագրում կան կետեր, որոնք կարող են և իրենց օգուտը բերել Հայաստա­նին: Այս օրե­րին երկու կարծիք է շրջա­նառվում այդ ամե­նի վերա­բերյալ: Մի քիչ ավե­լի էմո­ցիո­նալ, որը պնդում է, որ սրա­նով Հայաստա­նը կամա­վոր մտավ պատժա­մի­ջոցնե­րի տակ ու ավե­լի պրագմա­տիկնե­րը, որ որոնք առանձնա­պես ողբերգա­կան բան չեն տեսնում այդ պայմա­նագրում:

Օրի­նակ բերե­լով այն, որ ավե­լի էմո­ցիո­նալ հատվա­ծը կրկնում է, որ այդ պայմա­նագրով Հայաստա­նը վերջնա­կա­նո­րեն մտավ Ռուսաստա­նի կազմ, Հակոբ Բադալյանն ասաց, որ ինքը այս պահին Միութե­նա­կան պետության օրա­կարգ չի տեսնում և բազմիցս խոսել է դրա մասին: Շարունա­կե­լով, Հակոբ Բադալյանն ասաց, որ եթե վերցնենք մի քանի տարի առաջ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի և Չինաստա­նի հետ կնքած պայմա­նագրե­րը, ապա կարող ենք մտա­ծել, որ հայ-չինա­կան պետության, կամ Հայաստա­նը Չինաստա­նի կազմ մտնե­լու մասին է խոսքը, քանի որ շատ խիտ և հագե­ցած պայմա­նա­գիր է կնքվել, այնպես, որ այս տիպի հարցե­րում շատ ավե­լի լավ է պրագմա­տիկ լինել և իրա­տե­սո­րեն վերլուծել, թե ինչ է կատարվում:

Ռուսաստան թե Եվրո­պա ուղղության կողմնա­կիցնե­րի մասին խոսե­լով շոշափվեց և այն, որ Հայաստա­նը պիտի Եվրո­պա­յին բացատրի, որ ռուսա­կան պետության դեմ կռվե­լը Հայաստա­նի ոչ գործն է, ոչ էլ ուժե­րի մակարդա­կը: Եվրո­պա­ցի­նե­րը իրենք էլ պիտի հասկա­նան և մենք էլ դա հասկա­նա­լով չպի­տի փորձենք հակա­ռուսա­կան քաղա­քա­կա­նության լրա­ցուցիչ մեխա­նիզմ դառնալ: Մենք չափից ավե­լի զգույշ և հագիստ պիտի լինենք՝ մեզ անվտանգ պահե­լու համար: Հայաստա­նը փորձա­դաշտ չպի­տի դառնա, որտեղ ռուսա­կան ու եվրո­պա­կան կողմնո­րոշման սիրա­հարնե­րը սկսեն իրենց քաղա­քա­կան մտքե­րը մարտա­կան վիճա­կի բերել:

Իսկ ինչ վերա­բերվում է այն կարծիքնե­րին, որ Ռուսաստա­նը սպառնում է մեզ, Եվրո­պան սպառնում է մեզ(հատկապես երբ ռուսա­մետնե­րը եվրո­պա­կան կողմնո­րոշմա­նը քարկո­ծում են ասե­լով, որ նրանք փչացնում են մեր մշա­կույթը), Հակոբ Բադալյա­նը նշեց, որ մեզ համար սպառնա­լիք կարող է դառնալ մեզնից տասնա­պա­տիկ ուժեղ ցանկա­ցած երև­ույթ՝ լինի Եվրո­պա կամ Ռուսաստան:

Զրույցի վերջում շոշափվեց նաև հայկա­կան սփյուռքի թեման: Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ մեր սփյուռքը ամեն դեպքում հետցե­ղասպա­նության սփյուռքն է և հնա­րա­վոր է որ այդ ամե­նը լրա­ցուցիչ գործոն է հանդի­սա­նում սփյուռքի ոչ նորմալ կայացման համար: Խոսվեց նաև ռուսա­հա­յե­րի մասին, փորձ արվեց հասկա­նալ, թե ռուսա­հա­յոց հսկա­յա­կան հայ համայնքը ինչու և ինչպես չի կարո­ղա­նում ծավա­լել այնպի­սի հայանպաստ գործունեություն, ինչպես, որ այդ անում են ադրբե­ջանցի­նե­րը:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ