27.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Բ

Հայ հասա­րա­կությունն արդեն տագնա­պում էր ռազմա­ճա­կա­տի հնա­րա­վոր քայքայման մտքից։ Բոլո­րը շատ լավ հասկա­նում էին, թե ինչ մահա­ցու վտանգ է կախված հայ ժողովրդի գլխին։

Հրանտ Տէր-Աբրա­համյան

1917թ. հոկտեմբե­րի 25-ին, երբ գրո­հը Ձմե­ռա­յին պալա­տի վրա դեռ շարունակվում էր, բոլշեւիկնե­րի նախա­ձեռնությամբ հրա­վիրվում է Բանվո­րա­կան եւ զինվո­րա­կան խորհուրդնե­րի 2‑րդ համա­ռուսա­կան համա­գումա­րը, որի նախա­գա­հող է ընտրվում Լեւ Կամե­նեւը։ Նա շուտով հայտա­րա­րում է, որ Ձմե­ռա­յին պալա­տը գրավված է, իսկ Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունը՝ տապալված։ 

Դեռեւս օգոստո­սի վերջից բոլշեւիկնե­րը լրջո­րեն աշխա­տում էին խորհուրդնե­րում իրենց ազդե­ցությունը մեծացնե­լու ուղղությամբ եւ հեղաշրջման պահին Պետրոգրա­դի եւ Մոսկվա­յի խորհուրդնե­րում մեծա­մասնություն ունեին։

Համա­գումա­րի երկրորդ օրը՝ հոկտեմբե­րի 26-ին, ընդունվում է Խաղա­ղության մասին դեկրե­տը, որը դառնում է ռազմա­ճա­կա­տի վերջնա­կան քայքայման ու նահանջի պատճառ։ Այս դեկրե­տը ճակա­տագրա­կան նշա­նա­կություն ունե­ցավ հայ ժողովրդի համար, քանի որ Կովկասյան ռազմա­ճա­կատն արա­գո­րեն կազմա­լուծվեց, ռուսա­կան բանա­կը, որի առաջնա­գի­ծը ձգվում էր մինչեւ Երզնկա, սկսեց նահանջել, իսկ մի քանի ամիս անց թուրքա­կան բանա­կը մոտե­ցավ Երեւա­նին։

Մահա­ցու վտանգ հայ ժողովրդի գլխին 

Բոլշեւիկյան խաղա­ղության քաղա­քա­կա­նությունը հայտնի էր դեռ հեղաշրջումից առաջ, իսկ Պետրոգրա­դի իրա­դարձությունե­րի օրե­րին, երբ դեկրետն ընդունե­լու մասին տեղե­կություննե­րը դեռ չէին հասել Անդրկովկաս, հայ հասա­րա­կությունն արդեն տագնա­պում էր ռազմա­ճա­կա­տի հնա­րա­վոր քայքայման մտքից։ Բոլո­րը շատ լավ հասկա­նում էին, թե ինչ մահա­ցու վտանգ է կախված հայ ժողովրդի գլխին։ 

1917թ. նոյեմբե­րի 4‑ին Աբգար Տեր-Աբրա­համյա­նը (Աբգար Պայա­զատ) «Մշակ» թերթում վերլուծե­լով Թուրքա­հա­յաստա­նի իրադրությունը, գրում էր, որ «…դժոխքից ազատված դժբախտնե­րը հույսնե­րը դրել են ռուս զենքի ուժի վրա»։

Մշակ, 4 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 235։

«Այժմ դառնանք լենի­նա­կան «դեմոկրա­տիզմին» եւ տեսնենք, թե նա էլ այդպես է մտա­ծում, թե՞ այս խնդրում էլ նա ունի ինքնուրույն աշխարհա­յացքը, ինչպես եւ մյուս բոլոր խնդիրնե­րում ունի բոլո­րո­վին նոր տեսա­կի «մարքսիզմ»: 

Անցյալ հուլի­սի վերջե­րին մեր վաշտով եկել-իջել էինք Քյոփրի Քյո­յի կամուրջը: Այդտեղ վեճի բռնվե­ցի բոլշեւիկ Արչիլ Դոլի­ձեի հետ, երբ նա, որպես բոլշեւիզմի իդեալնե­րից մեկը, հայտա­րա­րեց. «Մենք չենք կարող մեր շահե­րը զոհել հայե­րի ազա­տության. պատե­րազմին ինչպես որ է՝ վերջ պիտի տալ եւ զորքը թուրքա­կան ֆրոնտից վերցնել ու գնալ կանգնել հին սահմա­նի վրա: Մեզ ի՛նչ, որ թուրքե­րը կկո­տո­րեն մնա­ցած հայե­րին»:

«Մեզ ի՛նչ, որ թուրքե­րը կկո­տո­րեն մնա­ցած հայե­րին»:

Ես նրա այս «մարգա­րիտնե­րը» գրի եմ անցնում միայն նրա համար, որ ցույց տամ ընթերցող հասա­րա­կության՝ Լենի­նի աշա­կերտնե­րի աշխարհա­յացքը դժբախտ Թուրքա­հա­յաստա­նի խնդրի նկատմամբ, որ դա հերյուրանք չէ, այլ փաստ, որ եւ այդպես է մտա­ծում ինքը Լենի­նը: Այդ ուղղությամբ բոլշեւիկնե­րը շատ են քարո­զել թուրքա­կան ֆրոնտում եւ զորքը վարա­կել: Ուրեմն այժմ պարզ է, եթե այստե­ղի զորքերն էլ Պետրոգրա­դի զորքե­րի ընթացքով գնա­լու լինեն, նախ պիտի ջնջվեն վերջին հայ բեկորնե­րը Թուրքա­հա­յաստա­նում եւ ապա ֆիզի­կա­կան սոսկա­լի վտանգի ենթարկվեն ռուսա­հա­յե­րը»։ 

«Կառա­վա­րությունը վերացնում է գաղտնի դիվա­նա­գի­տությունը»

Բանվո­րա­կան եւ զինվո­րա­կան խորհուրդնե­րի 2‑րդ համա­ռուսա­կան համա­գումա­րի ընդունած Խաղա­ղության մասին դեկրե­տը նախա­տե­սում էր անհա­պաղ եւ առանց նախա­պայմաննե­րի հաշտություն կնքել եւ դադա­րեցնել բոլոր տեսա­կի ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Հաշվի առնե­լով, որ Անտանտի պետություննե­րի՝ Ռուսաստա­նի, Ֆրանսիա­յի եւ Անգլիա­յի միջեւ նախկի­նում ստո­րագրվել էր առանձին հաշտություն չկնքե­լու համա­ձայնություն, դեկրե­տը նշա­նա­կում էր, որ բոլշեւիկյան Ռուսաստա­նը հրա­ժարվում է իր ստանձնած պարտա­վո­րություննե­րից եւ միա­կողմա­նիո­րեն դուրս գալիս պատե­րազմից։ 

«Արդա­րա­ցի կամ դեմոկրա­տա­կան հաշտություն, որին ծարա­վի է բոլոր պատե­րազմող երկրնե­րի՝ պատե­րազմից հյուծված, տանջված ու բզկտված բանվոր ու աշխա­տա­վոր դասա­կարգե­րի ճնշող մեծա­մասնությունը,- հաշտություն, որ ամե­նից որո­շա­կի ու համառ կերպով պահանջում էին ռուս բանվորներն ու գյուղա­ցի­նե­րը ցարա­կան միա­պե­տությունը տապա­լե­լուց հետո,- կառա­վա­րությունն այդպի­սի հաշտություն է համա­րում անհա­պաղ հաշտությունն առանց անեքսիա­նե­րի (այսինքն՝ առանց ուրիշնե­րի հողե­րի հափշտակման, առանց ուրիշ ժողո­վուրդնե­րի բռնի միացման) եւ առանց կոնտրի­բուցիա­նե­րի»,- գրված էր դեկրե­տի մեջ։

Բոլշեւիկնե­րը նաեւ հայտա­րա­րում էին, որ վերացնում են «գաղտնի դիվա­նա­գի­տություն» հասկա­ցությունը՝ պետություննե­րի միջեւ բոլոր տեսա­կի պայմա­նա­վորվա­ծություններն ու բանակցություննե­րը պետք է լինեին բաց եւ թափանցիկ։ Բոլշեւիկնե­րի կառա­վա­րությունը Խաղա­ղության մասին դեկրե­տով խոստա­նում էր հրա­պա­րա­կել ցարա­կան Ռուսաստա­նի բոլոր գաղտնի դիվա­նա­գի­տա­կան փաստաթղթե­րը։

«Կառա­վա­րությունը վերացնում է գաղտնի դիվա­նա­գի­տությունը, իր կողմից հայտնե­լով հաստա­տուն մտադրություն՝ վարե­լու բոլոր բանակցություննե­րը միանգա­մայն բաց կերպով, ամբողջ ժողովրդի առաջ, անմի­ջա­պես սկսե­լով լիո­վին հրա­պա­րա­կել այն բոլոր գաղտնի պայմա­նագրե­րը, որոնք հաստա­տել կամ կնքել է կալվա­ծա­տե­րե­րի ու կապի­տա­լիստնե­րի կառա­վա­րությունը 1917 թվա­կա­նի փետրվա­րից մինչեւ հոկտեմբե­րի 25‑ը»։

Երեւա­նում լույս տեսնող ՀՅԴ «Զանգ» թերթը 1917թ. նոյեմբե­րի 16-ին գրում էր, որ խաղա­ղությունը, թեկուզ եւ Ռուսաստա­նի համար ծանր գնով, անհրա­ժեշտություն է՝ նշե­լով, որ «պատե­րազմի վախճա­նով միայն կվերջա­նա քայքայման այս զարհուրե­լի պրո­ցե­սը»։ Սակայն միա­ժա­մա­նակ անդրա­դառնում էր այն տագնապնե­րին, որ կար հայ հանրության շրջա­նում։

«Զանգ», 16 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 3։ 

«Բայց ինչո՞ւ մեր՝ հայ հեղա­փո­խա­կան սոցիա­լիստնե­րիս սրտե­րը բաբա­խում են երկյուղով, երբ զգում ենք, որ մոտ է խաղա­ղության դարպասնե­րի բացումը։ …Ի՞նչ կտա մեզ խաղա­ղությունը, որ հետեւանք է մեծ պետության ավե­լի ու քայքայման։ Այդ խաղա­ղությունը չի՞ սպառնում բերել մեր սիրեցյալ հարա­զատ երկի­րը բարբա­րոս թշնա­մու արնա­թա­թախ ոտքը։ Փոխվելո՞ւ է զինա­դա­դա­րի հետ հարա­վում Հայաստա­նում գծված ազատ հանրա­պե­տության սահմա­նը, ահա ճակա­տագրա­կան ու ծանր խնդի­րը»։

Դուխո­նի­նի դիմադրությունն ու մահը 

Զինա­դա­դա­րի բանակցություններ սկսե­լու բոլշեւիկնե­րի որո­շումը հանդի­պում է ռուսա­կան բանա­կի գերա­գույն հրա­մա­նա­տար գենե­րալ Նիկո­լայ Դուխո­նի­նի դիմադրությա­նը։ Նա հեռա­գիր է ուղարկում ժողովրդա­կան կոմի­սարնե­րին, պահանջե­լով պարզա­բա­նել, թե նրանց որո­շումը որքանո՞վ է ներկա­յացնում Ռուսաստա­նի կենտրո­նա­կան իշխա­նությունը։ Բացի այդ, Դուխո­նի­նը փորձում է ճշտել, թե առանձին զինա­դա­դա­րի բանակցություննե­րը պետք է սկսել բոլոր երկրնե­րի հե՞տ, թե՞ միայն գերմա­նա­ցի­նե­րի ու թուրքե­րի։ Ի պատասխան՝ ժողովրդա­կան կոմի­սարներ Լենի­նը, Ստա­լի­նը եւ Կռի­լենկոն հրա­մա­յում են Դուխո­նի­նին առանց քննարկե­լու կատա­րել իշխա­նության պահանջը։ 

«Մշակ», 11 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 241։ 

«Ձեզ ուղարկված հեռագրում ասված է անպատճառ սկսել բանակցություննե­րը զինա­դա­դա­րի մասին, եւ մենք վճռա­կա­նա­պես մերժում ենք ձեր իրա­վունքը ուշացնել պետա­կան կարեւոր գործը։ Պնդում ենք՝ անմի­ջա­պես ուղարկել պառլա­մենտարներ եւ հաղորդել մեզ ամեն մի ժամ բանակցություննե­րի ընթացքի մասին»։ 

Դուխո­նի­նը պնդում է իր տեսա­կե­տը, որին անմի­ջա­պես հետեւում է ժողովրդա­կան կոմի­սարնե­րի հեռա­գի­րը պաշտո­նից ազատվե­լու մասին։

Մի քանի օր անց՝ նոյեմբե­րի 20-ին Կռի­լենկոն ժամա­նում է Մոգիլյով, որտեղ ձերբա­կա­լում են Դուխո­նի­նին՝ Պետրոգրադ տեղա­փո­խե­լու համար։ Սակայն կատա­ղած զինվորնե­րը հարձակվում եւ սպա­նում են Դուխո­նի­նին։

Դենի­կի­նը՝ Դուխո­նի­նի սպա­նության մասին

«Ազգի դավա­ճան» հռչակված Դուխո­նի­նին ձերբա­կա­լում եւ տանում են երկա­թուղա­յին կայա­րան՝ նորանշա­նակ գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար Նիկո­լայ Կռի­լենկո­յի վագոն: Գնացքի շուրջ հավաքված հեղա­փո­խա­կան զինվորներն եւ նավաստի­նե­րը պահանջում են իրենց հանձնել Դուխո­նի­նին: Գազա­զած ամբո­խի ձեռքից Դուխո­նի­նին չի կարո­ղա­նում փրկել անգամ Կռի­լենկոն:
Գենե­րալ Դենի­կի­նը Դուխո­նի­նի սպա­նության մասին գրում է.
«… Նավաստի­նե­րի վայրի, գազա­զած ամբո­խը, գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար Կռի­լենկո­յի աչքի առջեւ հոշո­տեց գենե­րալ Դուխո­նի­նին եւ դաժա­նո­րեն անարգեց նրա դիա­կը»:

Բանակցություննե­րին զուգա­հեռ բոլշեւիկնե­րը աշխա­տում էին առանձին վերցրած զինվո­րա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի հետ՝ նրանց դրդե­լով տեղա­յին նշա­նա­կության պայմա­նա­վորվա­ծություններ ձեռք բերել հակա­ռա­կորդի հետ։ Կովկասյան ճակա­տի կոմի­սար Դմիտրի Դոնսկո­յը 1917թ. նոյեմբե­րի սկզբին հեռագրում էր, որ «Լենի­նը եւ Տրոցկին տեսնե­լով, որ հաշտության իրենց առա­ջարկը վիժեց, այժմ դիմել են մի սարսա­փե­լի քայլի. ռազմա­ճա­կա­տում ռուս գնդե­րին առա­ջարկում են ինքնագլուխ զինա­դա­դար կնքել իրենց դեմ կանգնած թշնա­մի­նե­րի հետ»։ 

Ռուս զինվորներն ու սպա­նե­րը շտա­պում էին տուն

Անդրկովկա­սում հոկտեմբերյան հեղաշրջումը դրա­կան արձա­գանքի չի արժա­նա­նում։ Թիֆլի­սում ուժեղ քաղա­քա­կան դիրքեր ունեին վրաց մենշեւիկնե­րը, ովքեր գաղա­փա­րա­կան տարա­ձայնություններ ունեին բոլշեւիկնե­րի հետ։

Սիմոն Վրացյանն իր «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» գրքում նշում է. «Այն հարա­տեւ պայքա­րը, որ սոցիալ-դեմոկրատ մենշեւիկ ու բոլշեւիկ հատվածնե­րը վարել էին միմյանց դեմ, այժմ փոխադրվում էր քաղա­քա­կա­նության ասպա­րեզ։ Շատ խոշոր տեղ էին գրա­վում այս պայքա­րում եւ անձնա­կան համակրանքներն ու հակակրանքնե­րը, երեկվա վեճերն ու սրտա­ցա­վություննե­րը։

…Հայե­րի համար հոկտեմբերյան հեղաշրջումը անընդունե­լի էր, ամե­նից առաջ, բոլշեւիկնե­րի դեպի պատե­րազմն ու ճակա­տի պաշտպա­նության գործը բռնած դիրքի պատճա­ռով. Բոլշեւիկնե­րի մեջ նրանք տեսնում էին քայքա­յող ուժ, մինչդեռ վայրկյա­նը պահանջում էր Ռուսաստա­նի հզո­րությունը»։

Սիմոն Վրացյա­նի 
«Հայաստա­նի Հանրապետություն»-ը 

ՀՅԴ թանգա­րա­նում պահվում է Սիմոն Վրացյա­նի «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» գիրքը, որը նա գրել է առա­ջին Հանրա­պե­տության հիմնադրման տասնամյա­կի առթիվ եւ հրա­տա­րա­կել Փարի­զում՝ 1928թ.-ին: Սա օրի­նակ է գրքի առա­ջին հրա­տա­րա­կությունից:
Գրքում ներառված են Առա­ջին աշխարհա­մարտի տարի­նե­րին Արեւմտյան Հայաստա­նի եւ Արեւելյան Հայաստա­նի վիճա­կը, Ռուսաստա­նում հեղա­փո­խա­կան խմո­րումնե­րի հետեւանքով Հայաստա­նում ստեղծված իրա­վի­ճա­կը, հայ-թուրքա­կան պատե­րազմը, Սարդա­րա­պա­տի եւ այլ հերո­սա­մարտե­րի նշա­նա­կությունը:

Սիմոն Վրացյա­նը գրում է, որ ռուսա­կան բանա­կին ռազմա­ճա­կա­տի վիճակն այլեւս չէր հետաքրքրում։ Զինվորներն ու սպա­նե­րը շտա­պում էին տուն՝ որտեղ հող էին բաժա­նում։ «Առանց սպա­սե­լու վերին հրա­մա­նա­տա­րության սահմա­նած կարգին, մաս-մաս, հազարնե­րով ու տասնյակ հազարնե­րով լքում էին դիրքե­րը, թողնում բազմա­մի­լիոն հարստություններ, ռազմամթերքի ու պարե­նի անհա­շիվ պաշար, մթերքնե­րով լիքը պահեստներ եւ հրա­ցա­նը գրկած՝ նետվում վագոննե­րը, շտա­պում «դեպի տուն»՝ ճանա­պարհին մորե­խի պես ավե­րե­լով ու խժռե­լով ամեն ինչ»,- գրում է Սիմոն Վրացյա­նը։ 

«Առանց սպա­սե­լու վերին հրա­մա­նա­տա­րության սահմա­նած կարգին, մաս-մաս, հազարնե­րով ու տասնյակ հազարնե­րով լքում էին դիրքե­րը»:

«Այս հողի վրա, մերկացնե­լով ճակա­տը, դեպի թիկունք խուժեց հռչա­կա­վոր 39-րդ դիվի­զիան։ Չէ՞ որ ռազմա­կան կոմի­սար Տրոցկին հրա­մա­յել էր ռուս բանա­կին հեռա­նալ պարսկա­կան եւ թուրքա­կան ճակատնե­րին»,- շարունա­կում է Վրացյա­նը։

Ալեքսանդր Խատիսյա­նը, անդրա­դառնա­լով Կովկա­սում հայե­րի տագնա­պին, գրում էր. «Բնա­կան է, որ Կովկա­սի այս անա­պա­հո­վությունը ամե­նեն ավե­լի կմտա­հո­գեր հայե­րը, որոնք ռուսա­կան զորքի փախուստի ետեւեն կտեսնեին տաճկա­կան բանա­կի արշա­վը։ Եվ որովհե­տեւ այլեւս վստա­հություն չկար ռուս զորքի վրա, որուն տրա­մադրություննե­րը բարձրացնե­լու եւ Կովկա­սի մեջ պահե­լու ամեն ճիգ կթափվեր, այնուա­մե­նայնիվ, հրա­տապ եւ հրա­մա­յա­կան բնույթ ստա­ցավ հայկա­կան հատուկ զորք ստեղծե­լու ծրա­գի­րը, որուն հետ կապված էր նաեւ ազգա­յին հողա­մաս մը ճշտե­լու եւ հաստա­տե­լու խնդի­րը։ Հայկա­կան զորքի առա­ջին գործը պիտի ըլլար պաշտպա­նել Թրքա­հա­յաստա­նը»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ