21.4 C
Yerevan

Ոչ Թե Զարթնիր, Այլ Քելե Լաո

Երբ ընդդի­մությունն ասում է, որ Հայաստան են փրկում, Արցախ են փրկում, ապա ի՞նչն են փրկում, ինչպե՞ս են փրկում: Ոչ մի ծրա­գիր ու պլան չկա: Ոչ մի հիմնա­հարց չեն դնում, որ գոնե երրորդ կողմը հասկա­նա, թե ինչի համար են արվում այդ ցույցե­րը։

Արամ Սարգսյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը:

Արամ Սարգսյանն իր ելույթի հենց սկզբում նշեց, որ սա ժողովրդա­կան շարժում չէ՝ թե՛ իր տրա­մա­բա­նությամբ, թե՛ իր քանա­կով ու սկզբուքնե­րով: Եթե իրենք Արցախ են ուզում փրկել, ինչպես հայտա­րա­րում են, ապա ինչպե՞ս են պատրաստվում այդ անել: Իր կարծի­քով Արցախ փրկել, նշա­նա­կում է գնալ էնտեղ ապրել: Քանի դեռ Արցա­խում հայ կա, ուրեմն Արցա­խը հայկա­կան է: Իրենք բավա­կան ուժեղ մարդիկ են, լուրջ ռեսուրսներ ունեն, եթե իրոք ուզում են ինչ որ կերպ օժանդա­կել Արցա­խին, ապա թող գնան Արցախ, էնտեղ ներդրումներ անեն, օգտա­գործեն իրենց ֆինանսա­կան ռեսուրնե­րը, թե չէ Երև­ա­նի կենտրո­նում փողոց փակե­լով ոչ մի կերպ չես նպաստում Արցա­խի փրկությա­նը:

Հայաստա­նը կամ Արցա­խը փրկե­լու համար համա­ժո­ղովրդա­կան, համա­հայկա­կան  հավաք է պետք, ոչ միայն այստե­ղի, այլև ողջ աշխարհի հայե­րի մասնակցությամբ, ոչ թե 12.000 մարդկանցով: Իրենք իրենց բնույթով հենց հակա­ժո­ղովրդա­կան ու հակա­դե­մոկրա­տա­կան են: 

Իսկ այն, որ ասում են, թե իրենց հավաքնե­րը խաղաղ են, իսկ ոստի­կաննե­րը բիրտ ուժեր են կիրա­ռում, Քոչարյանն ինքը շատ լավ գիտե, թե բիրտ ուժը որն է: Բիրտը Արտակ Զեյնալյա­նին հրել, հենակնե­րից գցելն էր, մարդկանց  կուսակցա­կան շտա­բից առև­անգելն ու շաբաթնե­րով պահնելն էր ու էլի շատ բաներ, այնպես, որ բիրտ ուժ կիրա­ռե­լու մասին իրենք չէ, որ պիտի խոսեն: Այո՛, պատա­հում է, որ ոստի­կանն էլ համբե­րությունից դուրս գա, մանա­վանդ, որ անընդհատ վեճեր են հրահրում ու հայհո­յում: Ու հենց այն նույն ոստի­կա­նությա­նը, որը ևս կռվում էր Արցա­խում:

Իրենք իրա­վուքն չունեն փողոց փակել, դիա բարո­յա­կան իրա­վունքը չունեն: Արամ Սարգսյանն ասաց, որ միջպե­տա­կան ճանա­պարհ փակե­լը լավ կլի­ներ քրեա­կա­նացվեր: 

Երբ ընդդի­մությունն ասում է, որ Հայաստան են փրկում, Արցախ են փրկում, ապա ի՞նչն են փրկում, ինչպե՞ս են փրկում: Ոչ մի ծրա­գիր ու պլան չկա: Ոչ մի հիմնա­հարց չեն դնում, որ գոնե երրորդ կողմը հասկա­նա, թե ինչի համար են արվում այդ ցույցե­րը: 

Ասում են, որ կանխում են թրքությունը: Ինչպե՞ս: Իսկ այդ ո՞վ է, որ կողմ է թրքությա­նը: Եթե իրենք եկան, չեն բանակցելո՞ւ: Մոռացե՞լ են, որ հենց իրենք էին բանակցում թուրքե­րի հետ, ընդ որում առանց նախա­պայմաննե­րի: Այդ ինչպե՞ս եղավ, որ երբ իրենք են բանակցում թուրքե­րի հետ ուրեմն հայրե­նա­սեր են, իսկ եթե ուրիշնե­րը, ապա դավա­ճան են:

Կրի­տի­կա­կան զանգված չկա փողո­ցում, դրա համար էլ բախումնե­րի են տանում: Դրա­նով Հայաստան չես կառուցի: Հիմա մեզ համե­րաշխություն է պետք, իսկ այն ինչ իրենք են անում, թշնա­մա­կան միջա­վայրի խորա­ցում է:

Ու եթե նույնիսկ իրենք հեռացրին Փաշինյա­նին, ապա ո՞վ է երաշխա­վո­րե­լու որ իրենց ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությա­նը ինչ որ մեկը բանի տեղ կդնի, որ հետնե­րը կխո­սեն, կբա­նակցեն: Իրենք չեն կարո­ղա­նում ընտրություննե­րով գալ, դրա համար էլ այսպես են իրենց պահում: Իրենք այս երկրում ամե­նից լավ ապրողներն են, ի՞նչ են փրկում:

20 տարի եղել են կառա­վա­րիչներ: Փոխա­նակ բանակ ու տնտե­սություն կառուցե­լու, հարստա­ցել են ու հույսնե­րը դրել ռուսի վրա:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ