18 C
Yerevan

Փոխարքա­յության Երա­զանքով

Չկա հասա­րա­կա­կան լայն աջակցություն և չի էլ կարող լինել, քանի որ հասա­րա­կությունն ինքն  էլ լավ է հասկա­նում, թե ով ով է, ինչը ինչ համար է կատարվում:

Հովսեփ Խուրշուդյան

1inAM‑ի հյուրն է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը:

Հաղորդման սկզբում անդրա­դարձ արվեց այն բանին, թե ինչ է ընդհանրա­պես կատարվում ՀՀ ներքա­ղա­քա­կան դաշտում և ինչ ակնկա­լել ընդդի­մության պահվածքից:

Հովսեփ Խուրշուդյանն ընդահնուր առմա­մաբ նշեց, որ այն ինչ ցանկա­նում են ընդդի­մության գլխա­վոր, իրա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը, կարե­լի է համա­րել ՀՀ պետա­կա­նության ավե­րումը, քանի որ նրանք գիտեն, որ ուրիշ ճանա­պարհով երբեք չեն կարող իշխա­նության հասնել: Այդ իսկ պատճա­ռով էլ ամեն կերպ փորձում են որևէ սադրանքներ հրահրել:, Արցա­խի դրոշն են հանում կախում ուր պատա­հի: Արցա­խի դրո­շը պետք էր կախել Շուշիում, ոչ թե ԱԺ-ում կամ այլ պետա­կան հաստա­տություննե­րի պատե­րից: ՀՀ‑ն ունի իր դրո­շը և որևէ փոխա­րի­նի­չի անհրա­ժեշտություն այդ առումով չկա: Նրանք պարզա­պես փորձում են Արցա­խի անունով առաջ գալ և հանդես գալ որ պես ռուսա­կան գուբեռնիայի(նահանգ) կառա­վա­րիչներ:

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ այս պահին չկա հասա­րա­կա­կան լայն աջակցություն և չի էլ կարող լինել, քանի որ հասա­րա­կությունն ինքն  էլ լավ է հասկա­նում, թե ով ով է, ինչը ինչ համար է կատարվում:

Ինչ վերա­բե­րում է ոստի­կա­նության պահվածքին, ապա Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նրանք, ու իրա­վա­պահ համա­կարգն ընդհանրա­պես պիտի բավա­կան աչա­լուրջ լինի ու որևէ սադրանքնե­րի չտրվի, քանի որ դա հենց ընդդի­մության ուզածն է, բայց և չպի­տի միայն դիտո­ղի դերում հանդես գա և անհրա­ժեշտության դեպքում պիտի համա­չափ պատասխան տա այն ամե­նին, ինչ կատարվում է:

Նրանք իհարկե փորձում են ամեն կերպ իրա­վի­ճա­կը սրել, քանի որ գիտեն, որ իրենց պատվի­րա­տունե­րի մոտ այդ ամե­նի տապալման հետև­անքով իրենց էլ չեն խնա­յե­լու: Իրենք պատասխան են տալու ամեն ինչի համար և հավա­նա­կան է, որ պատասխան տան նաև իրենց կյանքով:

Ընդի­մությունը չունի և չի էլ կարող ունե­նալ այնքան լեգի­տի­մություն, ինչքան Նիկոլ Փաշինյա­նը, նշեց Հովսեփ Խուրշուդյա­նը՝ հավե­լե­լով, որ անկախ նրա­նից, թե ինչպես են վերա­բերվում նրան: Ժողո­վուրդն է նրան ընտրել և Արցա­խի հարցում նա ունի այն իրա­վունքնե­րը, ինչը, որ չունեն հենց ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րը, հենց նրանք, ովքեր որ իրենք են Արցա­խի հարցում ամեն ինչ բերել հասցրել այդ վիճա­կին:

Հովսեփ Խուրշուդյա­նը հավաստիացրեց, որ ընդդի­մությունը Արցա­խի հարցով չի կարող և չի էլ պատրաստվում որևէ բան անել: Նրանց միակ ուզածն այն է, որ թիկունքից հարվա­ծեն հայոց պետա­կա­նությա­նը, այստեղ բերեն հաստա­տեն արտա­քին կառա­վա­րում և իրենք էլ փոխարքա­յի կարգա­վի­ճակ ունե­նան:

Հովսեփ Խուրշուդյանն ավե­լացրեց նաև, որ ընդդի­մության ներսում ևս կան տարա­ձայնություններ, մասնա­վո­րա­պես Սերժ Սարգսյա­նի և Ռոբերտ Քոչարյա­նի միջև՝ ինքնիշխա­նության հարցով:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ