18 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Է

Դրությունը հատկա­պես ծանր էր հազա­րա­վոր փախստա­կաննե­րի համար. այդ օրե­րի հայկա­կան մամուլը մտա­հո­գիչ հեռագրեր էր ստա­նում տարբեր շրջաննե­րից։ «Էջմիածնի գավա­ռի փախստա­կաննե­րը բառիս բուն նշա­նա­կությամբ քաղցած են։ Գյուղե­րում եղել են սովա­մա­հության դեպքեր։ Տեղե­րում հաց ճարե­լու ոչ մի հնա­րա­վո­րություն չկա։ Պարե­նա­վորման խանութնե­րը ամբողջ գավա­ռում ոչինչ բաց չեն թողնում։ Դրությունը սարսա­փե­լի է»։

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Անկարգություններ և Ռազմա­կան Դրություն Թիֆլի­սում

1917թ. նոյեմբե­րի վերջին դրությունն Անդրկովկա­սում լարված ու սպա­սո­ղա­կան էր: Տագնա­պա­լի լուրեր էին ստացվում թուրքա­կան ռազմա­ճա­կա­տից, Հյուսի­սա­յին Կովկա­սում բախումներ էին սկսվել կազակնե­րի եւ հյուսիսկովկասյան ժողո­վուրդնե­րի միջեւ, Թիֆլի­սում օրե­ցօր վատա­նում էր պարե­նի մատա­կա­րա­րումը։

Արդեն 1916թ. վերջին Թիֆլի­սում պարե­նա­յին ճգնա­ժա­մի առա­ջին նշաններն են հայտնվում։ Բնակչության աղքա­տացմա­նը զուգա­հեռ աճում էր ատե­լությունն առեւտրա­կաննե­րի ու հարուստնե­րի հանդեպ, որից հաջո­ղությամբ օգտվում էր կառա­վա­րությունը, եւ բոլոր մեղքե­րը բարդում նրանց վրա։ Թիֆլի­սի քաղա­քա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նը գրում էր, որ երկա­թուղա­յին հաղորդակցությունն ու վարչա­րա­րա­կան խնդիրնե­րը բարե­լա­վե­լու փոխա­րեն, իշխա­նությունը «կուզեր ժողովրդի զայրույթը ուղղել վաճա­ռա­կաննե­րուն վրա»։

«Աշնա­նա­յին առա­վոտ մը ինձ հայտնե­ցին, որ ռուս կիներ հարձա­կած են քաղա­քի մեծ խանութնե­րուն վրա, որոնք կպատկա­նեին հայե­րուն, ջարդ ու փշուր ըրած են դռնե­րը եւ թալա­նած ամեն ինչ, որ գտած են խանութնե­րու մեջ։ Իշխա­նութե­նեն ոչ ոք միջամտած էր ռուս կինե­րու ամբո­խը կեցնե­լու համար։

…Նահանգա­պե­տը չէր ուզում հասկնալ տնտե­սա­կան փոխա­նա­կության տարրա­կան օրենքնե­րը։ Հայ կամ վրա­ցի գյուղա­ցին՝ ծախե­լով իր ձմե­րուկն ու վարունգը՝ կուզեր գնել կերպաս եւ շաքար, ուստի ստիպված էր բարձր գնով վաճա­ռել իր աշխա­տանքի արդյունքը։

…Որպես քաղա­քագլուխ ես պետք է պաշտպա­նեի ազատ առեւտրի սկզբունքը, բայց մյուս կողմեն՝ կհասկնա­յի նաեւ անո­թի կինե­րու եւ երե­խա­նե­րու զայրույթը»։

(Ալեքսանդր Խատիսյան, «Քաղա­քա­պե­տի մը յիշա­տակնե­րը», Բեյրութ, 1991թ.)

Խատիսյա­նի կնի­քը

Ալեքսանդր Խատիսյա­նի անձնա­կան կնի­քը պահվում է Երեւա­նում՝ ՀՅԴ պատմության թանգա­րա­նում: Գլո­բուս հիշեցնող կնի­քը Խատիսյանն օգտա­գործել է անձնա­կան նամա­կագրության ժամա­նակ: 

Կազակնե­րի եւ կովկասցի­նե­րի բախումնե­րը 

1917թ. բոլշեւիկյան հեղաշրջումից հետո պարե­նա­յին խնդի­րը ոչ միայն չի լուծվում, այլեւ ավե­լի է բարդա­նում։ Անդրկովկաս էին տեղա­փոխվում հարյուր հազա­րա­վոր զինվորներ ու փախստա­կաններ։ Նոյեմբե­րի կեսե­րին Հյուսի­սա­յին Կովկա­սում սկսվում են կազակնե­րի եւ տեղի ժողո­վուրդնե­րի բախումնե­րը, ինչի հետեւանքով խափանվում է երկա­թուղա­յին հաղորդակցությունը. Անդրկովկա­սը կանգնում է սովի սպառնա­լի­քի առջեւ։ Թիֆլի­սի քաղա­քա­յին վարչությունը 1917թ. նոյեմբե­րի 30-ին դիմում է բնակչությա­նը՝ խնդրե­լով անցնել խնա­յո­ղության խստա­գույն ռեժի­մի, քանի որ ստեղծված պայմաննե­րում այլ ելք չկար։

Քաղա­քա­յին իշխա­նություննե­րը սահմա­նում են հացի մատա­կա­րարման նոր՝ ավե­լի փոքր չափա­բա­ժին։ «Նոյեմբե­րի 29-ից սկսած, մինչեւ որ դրությունը կբարվոքվի, ազգաբնա­կության յուրա­քանչյուր հոգուն կտրվի 3/8 ֆ. հաց եւ ¼ ֆ. պաքսի­մատ (170 գրամ հաց եւ 113 գրամ պաքսի­մատ): Քաղա­քա­յին Դուման եւ Պարե­նա­վո­րիչ կազմա­կերպություննե­րը կոչ են անում ձեզ անդորրությամբ հանդի­պել եւ այդ նոր ու ծանր փորձության եւ այդպի­սով կատա­րել քաղա­քա­ցու հեղա­փո­խա­կան պարտքը»։ 

«Տեղե­րում հաց ճարե­լու ոչ մի հնա­րա­վո­րություն չկա։ Պարե­նա­վորման խանութնե­րը ամբողջ գավա­ռում ոչինչ բաց չեն թողնում։ Դրությունը սարսա­փե­լի է»

Դրությունը հատկա­պես ծանր էր հազա­րա­վոր փախստա­կաննե­րի համար. այդ օրե­րի հայկա­կան մամուլը մտա­հո­գիչ հեռագրեր էր ստա­նում տարբեր շրջաննե­րից։ «Էջմիածնի գավա­ռի փախստա­կաննե­րը բառիս բուն նշա­նա­կությամբ քաղցած են։ Գյուղե­րում եղել են սովա­մա­հության դեպքեր։ Տեղե­րում հաց ճարե­լու ոչ մի հնա­րա­վո­րություն չկա։ Պարե­նա­վորման խանութնե­րը ամբողջ գավա­ռում ոչինչ բաց չեն թողնում։ Դրությունը սարսա­փե­լի է»։

1917թ. դեկտեմբե­րի 12-ին Կովկա­սի զինվո­րա­կան գործե­րի կոմի­սար Դոնսկո­յը հեռագրում էր Հյուսի­սա­յին Կովկաս՝ ատա­ման Կարաուլո­վին, որ Գուդերմե­սում, Գրոզնիում, Խասավ-Յուրտում խաղա­ղություն հաստա­տե­լու խոստումնե­րը իրա­կա­նություն չեն դառնում։ Գրոզնիի նավթա­հո­րե­րի բանվորնե­րը հեռա­նում են քաղա­քից, ինչը սպառնում է բոլո­րո­վին կանգնեցնել երկա­թուղա­յին երթեւե­կությունը։ 

Կատարյալ քաոս 

Թալա­նը, ավա­զա­կությունը, սպա­նությունը, եւ ընդհանրա­պես, անա­պա­հո­վությունը դարձել էր բնակչության կյանքի անբա­ժան մասը։ Չկար մի շրջան ամբողջ Անդրկովկա­սում, որտե­ղից չստացվեին գողության ու բռնություննե­րի մասին հաղորդագրություններ։ «Ավերվում է Մուղա­նը եւ սրի են քաշվում գյուղա­կան երկրա­գործներն անխտիր. ավա­զա­կության եւ մարդասպա­նության վայր է դառնում Զաքա­թա­լան եւ նրա հարուստ շրջա­նը, փոթորկվում եւ ավա­զա­կության վայր է դառնում Երեւանյան նահանգը»,- գրում էր «Մշա­կը» 1917թ. դեկտեմբե­րի 17-ին։ 

«Երեկվա ավա­զա­կը այսօր ընտրված է գյուղա­կան կոմի­սար, կամ նստած է կոմի­տեի կազմի մեջ»

 Զանգե­զուրի գավա­ռա­կան կոմի­տեի քարտուղար Տիգրան Սազանդարյա­նը դեկտեմբե­րի սկզբին հաղորդում էր, որ շրջա­նում կատարյալ քաոս է՝ ավա­զա­կությունը, ալան-թալա­նը այնպի­սի չափեր է ստա­ցել, որ «մարդ մնում է շվա­րած։ Գավա­ռի ամեն անկյունից Գորիս են դիմում գանգատվե­լու։ Գյուղե­րում անմխի­թար դրություն է. երեկվա ավա­զա­կը այսօր ընտրված է գյուղա­կան կոմի­սար, կամ նստած է կոմի­տեի կազմի մեջ»։ Աշխա­տա­վարձ չստա­նա­լու պատճա­ռով աշխա­տանքից ազատվել էին բազմա­թիվ միլի­ցիո­ներներ։

 «Հորի­զոն» թերթը գրում էր, որ երբեմն ավա­զա­կությունն ունե­նում է ոչ թե կենցա­ղա­յին, այլ քաղա­քա­կան, նույնիսկ՝ ռազմա­կան նպա­տակներ։ «Արա­րա­տի քրդա­կան հարձա­կումնե­րը, շահսեւաննե­րի արյունոտ արշա­վանքը դեպի Մուղան, Մակու սարդա­րի պատրաստած գիշա­տիչ խմբե­րը,- դրանք բոլո­րը առա­ջա­պահներն են տաճկա­կան ու գերմա­նա­կան բանակնե­րի եւ նպա­տակ ունեն ռուսա­կան զորքի թիկունքում խառնա­կություններ առաջ բերել։

…Ավա­զա­կախմբե­րը այն միջոցն են, որով թշնա­մին զինա­դա­դա­րի շրջա­նում աշխա­տում է թուլացնել իր հակա­ռա­կորդի ուժե­րը, որպեսզի բանակցություննե­րի ձախորդ ելնե­լու դեպքում իր առջեւն ունե­նա պակաս դիմադրություն»,- նշում էր թերթը։ 

Մշակ, 2 դեկտեմբե­րի 1917թ. թիվ 257.

«Նոյեմբե­րի 30‑ի գիշերվա ժամը 1‑ին փողոցնե­րում ու պալա­տի շուրջը սկսե­ցին խմբվել կարմիր գվարդիա­յի զինված խմբեր եւ առանձին զորա­մա­սեր։ Առանձնա­պես պահպանվում էր պալա­տը, պոստ-հեռա­գի­րը, պետա­կան բանկը եւ ուրիշ կարեւոր նշա­նա­կություն ունե­ցող հիմնարկներ։ Պալա­տի առջեւ, բացի գվարդիա­կաննե­րը եւ զորքե­րը, հսկում էին եւ ավտո­մո­բիլներ՝ զինված խմբե­րով։

Նույն գիշե­րը, երբ դեռ արսե­նա­լը գտնվում էր բոլշեւիկնե­րի ձեռքին, այնտեղ գնա­ցին մի քանի կուսակցություննե­րի եւ խմբե­րի ներկա­յա­ցուցիչներ եւ պահանջե­ցին հրա­ցան տալ։ Բոլշեւիկնե­րը մերժե­ցին։ Դրա­նից հետո, գիշերվա ժամը 1‑ին, ինչպես հայտնում են, վրա­ցա­կան եւ հայկա­կան զորա­մա­սե­րը եկան եւ առանց որեւէ արգելքի գրա­վե­ցին արսե­նա­լը։

Նույն օրը առա­վոտյան, չնա­յած գիշերվա անցքե­րին, քաղա­քը միանգա­մայն հանգիստ էր. հիմնարկություննե­րը, դպրոցնե­րը եւ բոլոր խանութնե­րը բաց էին, կյանքն ընթա­նում է սովո­րա­կա­նի պես։ Բայց առա­վոտյան 9 ½‑ին մոտ արսե­նա­լի կողմից լսե­լի եղան ուժեղ հրա­զարկեր, որ տեւեց 15 րոպե։ Հրաձգության ձայնե­րը լսվում էին Մախա­թի սարի եւ Ներսիսյան դպրո­ցի նոր շենքի կողմից։ 

Միառժա­մա­նակ ընդհատվե­լուց հետո հրա­զարկե­րը նորից սկսվե­ցին։ Թե ովքեր էին կրա­կողնե­րը, նույն օրը հայտնի չեղավ։ Ակա­նա­տեսնե­րը պատմում են, որ դրանք մի խումբ բոլշեւիկ զինվորներ են եղել, որ կրակ են բացել դիրք բռնող բոլշեւիկնե­րի դեմ»։

Հրաձգությունը խուճապ է առա­ջացնում քաղա­քում, մարդիկ սկսում են փախչել, խանութներն ու դպրոցնե­րը փակվում են։

Ռազմա­կան դրություն 

Բանվո­րա­կան, զինվո­րա­կան եւ գյուղա­ցիա­կան խորհուրդնե­րի կենտրո­նի որոշման հիման վրա եւ Անդրկովկասյան Կոմի­սա­րիա­տի համա­ձայնությամբ Թիֆլի­սի խորհրդի գործա­դիր կոմի­տեն ռազմա­կան դրություն է հայտա­րա­րում քաղա­քում, որի նպա­տակն էր կանխել սադրանքնե­րը, զորա­մա­սե­րի միջեւ հնա­րա­վոր բախումնե­րը եւ ապա­հո­վել բնակչության անվտանգությունը։ Ռազմա­կան դրության պայմաննե­րում արգելվում էր փողոցնե­րում հավաքներ ու ժողովներ անցկացնե­լը, ինչպես նաեւ ազգա­միջյան բախումներ հրահրող ելույթներ ունե­նա­լը, թռուցիկներ տարա­ծե­լը։

Այս դեպքե­րի հետեւանքով աշխա­տանքը դադա­րեցնում եւ գործա­դուլ են սկսում Թիֆլի­սի գրա­շարնե­րը, եւ մինչեւ դեկտեմբե­րի 9‑ը քաղա­քում ոչ մի թերթ լույս չի տեսնում։

Առա­ջին անհրա­ժեշտության ապրանքնե­րի բացա­կա­յությունն ու թանկությունը հարկադրում է Անդրկովկա­սի Կոմի­սա­րիա­տին դիմել կտրուկ քայլե­րի։ Դեկտեմբե­րի կեսե­րին որոշվում է բռնագրա­վել պարե­նամթերքը եւ շատ էժան գնով վաճա­ռել քաղա­քա­ցի­նե­րին։ Միա­ժա­մա­նակ, պարե­նի վարչությունը սահմա­նում է կենսա­կան նշա­նա­կություն ունե­ցող ապրանքնե­րի գնե­րը, որից ավե­լի թանկ վաճա­ռե­լը պատժվում էր օրենքով։ 

Թիֆլի­սի Պարե­նա­վորման վարչությունն, իր հերթին, դիմում էր քաղա­քի բնա­կիչնե­րին, խնդրե­լով խիստ խնա­յո­ղություն անել, եւ մթերքի լրա­ցուցիչ կտրոններ ձեռք բերե­լու համար չդի­մել խաբեության։ «Բոլոր քաղա­քա­ցի­նե­րի մեջ մթերքը հավա­սա­րա­չափ եւ արդա­րա­ցի բաժա­նե­լու նպա­տա­կով մտցված է քարտա­յին սիստեմ։ Այնուա­մե­նայնիվ, գտնվում են անձինք, որոնք ժողովրդա­կան ընդհա­նուր թշվա­ռության հետ չեն կարո­ղա­նում հարմարվել եւ դիմում են չարա­գործություննե­րի, որպեսզի ավե­լորդ քարտ ունե­նան։ Սրա­նով նրանք խլում են ուրիշնե­րի բաժի­նը»,- ասված էր հայտա­րա­րության մեջ։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ