16.3 C
Yerevan

ԱՄՆ Դեսպան Լին Թրեյսիի Հարցազրույցը

Միացյալ Նահանգնե­րը շատ բարձր է գնա­հա­տում Հայաստա­նի հետ ընդհա­նուր ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րի վրա խարսխված մեր փոխգործակցությունը եւ շարունա­կում է հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի հետա­գա դրա­կան շարժընթաց նախանշել:

Լին Թրեյսի

ԱՄՆ‑ը ճանա­չում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի բնակչության դերա­կա­տա­րումը իր ապա­գան որո­շե­լու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը «Արմենպրես»-ին.

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգնե­րը համոզված է, որ Հարա­վա­յին Կովկա­սի տարա­ծաշրջա­նի խաղաղ, ժողովրդա­վա­րա­կան եւ բարե­կե­ցիկ ապա­գա­յի համար առանցքա­յին է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության հետ կապված կամ դրա­նից բխող բոլոր չկարգա­վորված հարցե­րի բանակցա­յին, համա­պարփակ եւ կայուն կարգա­վո­րումը: Այդ մասին Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի միջեւ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման 30-րդ հոբելյա­նա­կան տարե­դարձի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացա­ռիկ հարցազրույցում, որն անցկացվել է ապրի­լի 29-ին, ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտա­կարգ եւ լիա­զոր դեսպան Լին Թրեյսին:

«Անշուշտ, Միացյալ Նահանգնե­րի դիրքո­րո­շումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցը դեռեւս մնում է չլուծված», — վերա­հաստա­տել է ԱՄՆ դեսպա­նը՝ ընդգծե­լով, որ հակա­մարտությունը ռազմա­կան լուծում չունի:

Դեսպա­նի խոսքով՝ ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրա­վունքն առանցքա­յին գործոն է, սակայն համա­պարփակ խաղա­ղության հասնե­լու համար միակ միջազգայնո­րեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտո­նում համոզված են, որ տեւա­կան հակա­մարտության հիմքում գտնվող խնդիրնե­րը պետք է կարգա­վորվեն բանակցություննե­րի միջո­ցով ու համա­պարփակ լուծմամբ՝ հիմք ընդունե­լով տարածքա­յին ամբողջա­կա­նության, ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման եւ ուժի չկի­րառման միջազգայնո­րեն ճանաչված սկզբունքնե­րը:

Դեսպան Թրեյսին շեշտում է, որ Միացյալ Նահանգնե­րը խրա­խուսում է խաղաղ բանակցություննե­րի շարունա­կումը Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջև եւ պատրաստ է ներգրավվել երկկողմ ձեւա­չա­փով եւ համա­խոհ երկրնե­րի հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ:

- Տիկին դեսպան, շնորհա­կալ եմ հարցազրույցի մեր հրա­վերն ընդունե­լու համար: Առա­ջին անգամն է, որ պատիվ ունեմ Ձեզ հետ անձամբ հանդի­պե­լու: Այնպես որ, շնորհա­կալ եմ այս հրա­շա­լի հնա­րա­վո­րության համար:

- Ես էլ շնորհա­կա­լություն եմ հայտնում «Արմենպրես»-ին այս հնա­րա­վո­րության համար եւ սիրով կպա­տասխա­նեմ Ձեր հարցե­րին:

- 2019 թ. հունվա­րին, երբ տեղե­կություն ստա­ցանք Հայաստա­նում Միացյալ Նահանգնե­րի նոր դեսպա­նի, այսինքն՝ Ձեր նշա­նակման մասին, տիկին Թրեյսի, ուսումնա­սի­րե­լով Ձեր կենսագրությունը՝ իմ հոդվա­ծում նկա­րագրե­ցի Ձեզ որպես խիզախ կին, «հերո­սուհի դիվա­նա­գետ», որը դիվա­նա­գի­տա­կան ծառա­յություն է անցել Քաբուլում, Աֆղանստան, հետո՝ Փեշա­վա­րում, Պակիստան: Գիտեմ, որ այդ ընթացքում թիրա­խա­վորվել եք «Ալ Կաի­դա» եւ «Թալի­բան» ծայրա­հե­ղա­կան խմբա­վո­րումնե­րի կողմից, նույնիսկ ահա­բեկչա­կան հարձակման եք ենթարկվել 2008 թ. օգոստո­սին Փեշա­վա­րում, որտեղ ԱՄՆ հյուպա­տո­սության գլխա­վոր դիվա­նա­գի­տա­կան պաշտոնյան էիք, սակայն չեք լքել Ձեր դիրքե­րը, որո­շում եք ընդունել մնալ եւ ավարտին հասցնել Ձեր առա­քե­լությունը՝ ի հեճուկս բոլոր սպառնա­լիքնե­րի, ինչի համար մեկ տարի անց՝ 2009 թվա­կա­նին, արժա­նա­ցել եք ԱՄՆ պետքարտուղա­րի կողմից շնորհվող հերո­սության մեդա­լի: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստա­նում՝ ունե­նա­լով այսպի­սի հարուստ մասնա­գի­տա­կան փորձ, ինչպե՞ս է անցնում դիվա­նա­գի­տա­կան առա­քե­լությունը մեր տարա­ծաշրջա­նում՝ Աֆղանստա­նի եւ Պակիստա­նի հետ համե­մատ եւ ինչպե՞ս կնկա­րագրեք դիվա­նա­գի­տա­կան առա­քե­լության այս վերջին երեք տարի­նե­րը Երեւա­նում:

- Մինչ Հայաստա­նում ԱՄՆ դեսպան նշա­նակվելն իմ դիվա­նա­գի­տա­կան կարիե­րա­յի ընթացքում, անշուշտ, առիթ եմ ունե­ցել աշխա­տե­լու մարտահրա­վերնե­րով լեցուն, բայց եւ ուշագրավ մի շարք վայրե­րում: Ամեն մի երկիր ունի իրեն բնո­րոշ դժվա­րություններն ու հնա­րա­վո­րություննե­րը, սակայն տարբեր պայմաննե­րում ձեռք բերած դիվա­նա­գի­տա­կան փորձից նաեւ արժե­քա­վոր դասեր եմ քաղել:

Ինչպես նկա­տե­ցիք՝ վերջին երկու տարին դժվա­րին ժամա­նա­կաշրջան էին Հայաստա­նի համար. հայ ժողո­վուրդը ՔՈՎԻԴ-19‑ի համա­վա­րա­կից զատ, որը խաթա­րեց աշխա­տանքա­յին առօրյան ու կենցա­ղը ողջ աշխարհում, 2020 թ. վերջին բախվեց նաեւ Լեռնա­յին Ղարա­բա­ղում ու դրա շուրջ մարտա­կան գործո­ղություննե­րի վերսկսմա­նը, որն ավարտվեց փխրուն հրա­դա­դա­րով: Սա ակնհայտո­րեն անդրա­դարձավ նաեւ իմ աշխա­տանքի վրա՝ որպես Հայաստա­նում ԱՄՆ դեսպա­նի, սակայն այն նաեւ վերստին ընդգծեց դիվա­նա­գի­տության կարեւո­րությունը եւ մասնա­վո­րա­պես՝ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի ամրությունը:

Չնա­յած այս մարտահրա­վերնե­րին՝ ինձ համար պատիվ է ծառա­յել այստեղ որպես ԱՄՆ դեսպան, աշխա­տել մեր երկու երկրնե­րի ժողո­վուրդնե­րի համար կարեւոր հարցե­րի շուրջ եւ աշխա­տանքին զուգընթաց ծանո­թա­նալ բազմա­թիվ հոյա­կապ մարդկանց:

- Այս տարի Հայաստա­նը եւ Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րը տոնում են դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման 30-րդ հոբելյա­նա­կան տարե­դարձը: ԱՄՆ‑ը աշխարհի առա­ջին երկրնե­րից էր, որ ճանա­չեց Հայաստա­նի Հանրա­պե­տության անկա­խությունը 1991 թ. դեկտեմբե­րի 25-ին, երբ նախա­գահ Ջորջ Բուշ Ավա­գը ամե­րիկյան ազգին հասցեագրված ուղերձով հայտա­րա­րեց Խորհրդա­յին Միության կազմա­լուծման մասին: Բայց պատմությունն ասում է, որ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը շատ ավե­լի խորը արմատներ ունեն: Ուրեմն, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րը եւ ավե­լի լայն իմաստով հայ-ամե­րիկյան կապե­րը այս նշա­նա­վոր տարե­դարձի կապակցությամբ:

- Ինչպես նկա­տե­ցիք՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգնե­րը նշում են մեր երկու երկրնե­րի միջեւ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման 30 տարին, սակայն մեր ժողո­վուրդնե­րի փոխգործակցությունը շատ ավե­լի վաղ է սկիզբ առել: Հայաստա­նի հետ մեր փոխգործակցության ասպա­րե­զում մենք 1991 թվա­կա­նից կամ Հայաստա­նի անկա­խության վերա­կանգնումից ի վեր մեծ առա­ջընթաց ենք ունե­ցել՝ ի հեճուկս առկա մարտահրա­վերնե­րին:

Միացյալ Նահանգնե­րը շատ բարձր է գնա­հա­տում Հայաստա­նի հետ ընդհա­նուր ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րի վրա խարսխված մեր փոխգործակցությունը եւ շարունա­կում է հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի հետա­գա դրա­կան շարժընթաց նախանշել: Միացյալ Նահանգնե­րը հանձնա­ռու է աջակցել Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան եւ տնտե­սա­կան բարե­փո­խումնե­րի օրա­կարգին եւ լինել Հայաստա­նի գործընկերն այդ նպա­տակնե­րին հասնե­լու ճանա­պարհին: Մեր աջակցությունը ներա­ռում է տարբեր ոլորտներ՝ ներառյալ ժողովրդա­վա­րա­կան հաստա­տություննե­րի ամրապնդումը, կոռուպցիա­յի դեմ պայքա­րը, իրա­վա­պահ բարե­փո­խումնե­րը, ներա­ռա­կան տնտե­սա­կան աճի խթա­նումը, միջազգա­յին անվտանգության ապա­հո­վումը եւ տարա­ծաշրջա­նա­յին հակա­մարտություննե­րի կարգա­վո­րումն ու մարդա­սի­րա­կան օգնության ցուցա­բե­րումը:

- Եվ ո՞ւր ենք մենք հասել հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի զարգացման առումով դիվա­նա­գի­տա­կան կապե­րի հաստատման 30-ամյա­կին, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հետա­գա տասնամյակնե­րի համար:

- Մենք հանձնա­ռու ենք օգնել հայ ժողովրդին կառուցե­լու այնպի­սի ապա­գա, որի հիմքում ընդհա­նուր ժողովրդա­վա­րա­կան արժեքներն են ու այն ճանա­պարհը, որ հայ ժողո­վուրդն ընտրեց 2018 թվա­կա­նին եւ մեկ անգամ եւս վերա­հաստա­տեց 2021 թ. խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ:

 - Մարտի 23-ին տեղի ունե­ցավ Հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սության երկրորդ վիրտուալ նիստը, որի ընթացքում, ինչպես Միացյալ Նահանգնե­րի դեսպա­նությունն է հաղորդել, երկու կողմի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը քննարկել են երկու երկրնե­րի ընթա­ցիկ համա­գործակցությունը պաշտպա­նա­կան եւ անվտանգա­յին տիրույթում եւ դիտարկել փոխգործակցության ընդլայնման ուղի­նե­րը՝ միտված ընդհա­նուր մարտահրա­վերնե­րի արձա­գանքմա­նը: Հաշվի առնե­լով Հայաստա­նի հետպա­տե­րազմա­կան մարտահրա­վերնե­րը պաշտպա­նության եւ անվտանգության ոլորտում՝ շատ ուշագրավ է, որ Հայաստա­նի եւ Միացյալ Նահանգնե­րի միջեւ նման քննարկումներ են լինում բարձր մակարդա­կով: Կարո՞ղ են արդյոք նման քննարկումնե­րը նոր հեռանկարներ բացել հայ-ամե­րիկյան փոխգործակցության ընդլայնման համար:

- Հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի առանցքում ժողովրդա­վա­րությունն ու իրա­վունքի գերա­կա­յություն են, սակայն մեր դրա­կան փոխգործակցության օրա­կարգն այդքա­նով չի սահմա­նա­փակվում: Կայուն եւ ներա­ռա­կան տնտե­սա­կան աճի խթա­նում, առեւտրի եւ ներդրումնե­րի ավե­լա­ցում, տարա­ծաշրջա­նա­յին եւ միջազգա­յին անվտանգության ապա­հո­վում, էներգե­տիկ անվտանգություն, բնա­կան պաշարնե­րի պատասխա­նա­տու կառա­վա­րում, ՔՈՎԻԴ-19 համա­վա­րա­կի դեմ պայքար, ներդրումներ մարդկա­յին ռեսուրսում՝ կրթության եւ աշխա­տուժի կատա­րե­լա­գործման միջո­ցով. ահա հայ-ամե­րիկյան փոխգործակցության լայն ու ընդգրկուն տիրույթը, որի ամրապնդման ուղղությամբ մենք շարունա­կում ենք ջանքեր գործադրել: Հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սությունը, որտեղ ամփոփվում են մեր փոխգործակցության բոլոր կողմե­րը, ընդգծում է մեր երկու երկրնե­րի փոխգործակցության արժեքն ու կարեւո­րությունը:

- Իսկ առհա­սա­րակ ո՞րն է հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սության հիմնա­կան նպա­տա­կը, դեպի ո՞ւր են դրանք տանում, այլ խոսքե­րով՝ նախա­ձեռնված քննարկումներն ունենալո՞ւ են որեւէ ենթադրյալ արդյունք:

- Հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սությունը մենք չենք դիտարկում սոսկ որպես կոնկրետ արդյունքներ ապա­հո­վե­լու մեխա­նիզմ, այն նաեւ բարձր մակարդա­կում մեր երկու կառա­վա­րություննե­րի միջեւ երկխո­սության հարթակ է, որի միջո­ցով ընդգծում ենք երկկողմ հարա­բե­րություննե­րի ամրապնդման մեր հանձնա­ռությունը: Այս երկխո­սության շրջա­նա­կում մենք կարող ենք քննարկել մեր փոխգործակցության բազմա­թիվ բաղադրիչներ՝ ինչպի­սիք են, օրի­նակ, տնտե­սա­կան բարե­կե­ցության ձեւա­վո­րումը, արդա­րա­դա­տության բարե­փո­խումնե­րի առա­ջընթա­ցը, ժողովրդա­վա­րա­կան կայացման ու մարդու իրա­վունքնե­րի խթա­նումը եւ պաշտպա­նա­կան ու անվտանգա­յին համա­գործակցության ամրապնդումը:

- Հիշում եմ, որ դեռեւս 2018 թ. Կոնգրե­սի հայկա­կան հարցե­րի հանձնա­խումբը նամա­կով կոչ էր արել ԱՄՆ Պետա­կան դեպարտա­մենտին ռազմա­վա­րա­կան մակարդա­կի բարձրացնել հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը՝ հիմնված ընդհա­նուր շահե­րի, ընդհա­նուր արժեքնե­րի եւ երկու ազգե­րի ամուր բարե­կա­մության վրա: Ռազմա­վա­րա­կան երկխո­սությունը միտված է այդ «ռազմա­վա­րա­կան թարմացմա՞նը» երկկողմ հարա­բե­րություննե­րում:

 — Մենք արժեւո­րում ենք մեր գործակցությունը Հայաստա­նի հետ, որի հիմքում մեր ընդհա­նուր արժեքներն են, իսկ ակունքնե­րում՝ մեր ժողո­վուրդնե­րի երկա­րամյա կապե­րը: Ռազմա­վա­րա­կան երկխո­սությունը ընդգծում է Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ու տնտե­սա­կան բարե­փո­խումնե­րի ուղղությամբ համա­տեղ աշխա­տե­լու մեր հանձնա­ռությունը:

- ՀՀ վիճա­կագրա­կան կոմի­տեի տվյալնե­րով՝ 2021 թ. Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ Միացյալ Նահանգնե­րի միջեւ երկկողմ ապրանքաշրջա­նա­ռությունը կազմել է ավե­լի քան 219 մլն դոլար: Ինչպե՞ս եք գնա­հա­տում երկկողմ առեւտրատնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի զարգացման դինա­մի­կան վերջին տարի­նե­րին: Փոխգործակցության ընդլայնման հետա­գա հեռանկարներ տեսնո՞ւմ եք այս բնա­գա­վա­ռում:

- Մենք աջակցում ենք Հայաստա­նի տնտե­սա­կան աճին եւ անվտանգությա­նը, որպեսզի տնտե­սության մեջ ներգրավվածնե­րի ու դրա­նից օգուտներ ստա­ցողնե­րի թիվն ավե­լի մեծ լինի Հայաստա­նում: Մենք նաեւ աշխա­տում ենք տնտե­սա­կան կառա­վարման ամրապնդման, մրցակցա­յին ոլորտնե­րի հնա­րա­վո­րություննե­րի մեծացման, էներգե­տիկ շուկա­յի ազա­տա­կա­նացման եւ մրցունա­կության, ջրա­յին խնդիրնե­րի լուծման, աճի ներուժ ունե­ցող ոլորտնե­րում (զբո­սաշրջություն, գյուղատնտե­սություն, բարձր տեխնո­լո­գիա­ներ) կարո­ղություննե­րի զարգացման եւ աշխա­տա­շուկա­յում կադրա­յին պահանջարկի անհա­մա­պա­տասխա­նության կարգա­վորման հարցե­րի շուրջ:

- 2018 թվա­կա­նին Հայաստա­նում տեղի ունե­ցած հայտնի քաղա­քա­կան փոփո­խություննե­րից հետո հայ-ամե­րիկյան քննարկումնե­րի համա­տեքստում ամե­նա­շատ բարձրացվող հարցե­րից մեկն այն էր, որ Միացյալ Նահանգնե­րը պետք է արձա­գանքի Հայաստա­նում տեղի ունե­ցող ժողովրդա­վա­րա­կան փոփո­խություննե­րին՝ էապես ավե­լացնե­լով իր աջակցությունը Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան եւ տնտե­սա­կան զարգացմա­նը, քանի որ երկի­րը շարժվում է զարգացման ճիշտ այն ուղղությամբ, որը Միացյալ Նահանգնե­րը խրա­խուսել է վերջին 25 տարի­նե­րին: Տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րից հետո Վաշինգտո­նի մոտե­ցումնե­րում էական փոփո­խություններ եղե՞լ են Հայաստա­նի առնչությամբ՝ ներառյալ ԱՄՆ աջակցությունը քաղա­քա­կան, տնտե­սա­կան եւ այլ բարե­փո­խումնե­րին Հայաստա­նում:

- Հայաստա­նի անկա­խա­ցումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ձգտումնե­րի կենսա­գործմա­նը. դա արվել է ոչ թե այն պատճա­ռով, որ ժողովրդա­վա­րությունը մեզ մոտ կատարյալ է, այլ այն պատճա­ռով, որ մենք գիտենք, թե ինչքան ջանք ու եռանդ է պահանջվում այն պահպա­նե­լու ու պաշտպա­նե­լու համար: Այս խնդրի կենսա­գործման ճանա­պարհին առանցքա­յին է ամուր ժողովրդա­վա­րա­կան հաստա­տություննե­րի ձեւա­վո­րումն ու դրանց պահպա­նումը, իրա­վունքի գերա­կա­յության հաստա­տումը, ներա­ռա­կան տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րի ապա­հո­վումը բոլո­րի համար, կրթության հասա­նե­լիության մեծա­ցումը եւ խոցե­լի խմբե­րի սոցիա­լա­կան պաշտպա­նությունը: Սա գործընթաց է, որը պահանջում է միասնա­կա­նություն, վճռա­կա­նություն, տոկունություն ի դեմս այն մարտահրա­վերնե­րի, որոնք ի հայտ են գալիս առա­ջընթա­ցի ճանա­պարհին:  

Մենք սատա­րում ենք ՀՀ կառա­վա­րության ջանքե­րին, որոնք միտված են հայ ժողովրդի՝ ժողովրդա­վա­րա­կան հաստա­տություննե­րի, մարդու իրա­վունքնե­րի ու աշխա­տանքի պաշտպա­նության, անվտանգության, ներա­ռա­կան տնտե­սության եւ իրա­վունքի գերա­կա­յության վերա­բերյալ ակնկա­լիքնե­րի իրա­գործմա­նը:

Վերջին 30 տարվա ընթացքում Միացյալ Նահանգնե­րը տրա­մադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Հայաստա­նում մարդկանց կյանքը բարե­լա­վե­լու նպա­տա­կով: 2018 թ. իշխա­նա­փո­խությա­նը հաջորդած տարում ԱՄՆ Միջազգա­յին զարգացման գործա­կա­լության (USAID) աջակցությունը Հայաստա­նին ավե­լացվեց  88 տոկո­սով, իսկ 2018 թ. ապրիլ-մայիս ամիսնե­րի դեպքե­րից հետո Միացյալ Նահանգներն առա­ջին պետությունն էր, որ ընտրա­կան աջակցություն ցուցա­բե­րեց Հայաստա­նին: 2021 թ. ԱՄՆ կառա­վա­րությունը հատկացրել է 76 միլիոն ԱՄՆ դոլար հրա­տապ կարիքնե­րի, տնտե­սա­կան անվտանգության, ժողովրդա­վա­րության, մարդու իրա­վունքնե­րի եւ կառա­վարման, անվտանգության եւ ապա­հո­վության, սոցիա­լա­կան եւ մարդու իրա­վունքնե­րի ծրագրե­րի իրա­կա­նացման համար:

- Մարտի 28-ին տեղե­կություն եկավ Վաշինգտո­նից այն մասին, որ նախա­գահ Բայդե­նի վարչա­կազմը 2023 թ. պետբյուջեի նախագծով առա­ջարկել է ավե­լի քան 24 մլն դոլա­րի արտա­քին օգնություն հատկացնել Հայաստա­նին, ինչը 21 միլիոն դոլա­րով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով ՀՀ-ին հատկացված ֆինանսա­կան օժանդա­կությունից: Արցա­խին օգնություն հատկացնե­լու մասին որեւէ հիշա­տա­կում չկա: Սակայն առցանց մամուլում եւ սոցիա­լա­կան մեդիա­յում հակա­սա­կան տեղե­կություններ եւ մեկնա­բա­նություններ են հրա­պա­րակվում այս հարցի վերա­բերյալ, որոշ հեղի­նակներ էլ ասում են, որ դա ճշգրիտ թիվը չէ: Ուստի կխնդրեի պարզա­բա­նել՝ ո՞րն է առա­ջարկվող ֆինանսա­կան օգնության ճշգրիտ թիվը եւ եթե վարչա­կազմը որո­շել է կրճա­տել այդ օգնությունը, ապա ո՞րն է պատճա­ռը: Հնարավո՞ր է, որ Կոնգրե­սում սպասվող քննարկումնե­րի եւ ընթա­ցա­կարգե­րի արդյունքում այդ գումա­րը ավե­լա­նա:

- Ուրախ եմ, որ այս հարցին անդրա­դարձաք, քանի որ դրա հետ կապված որոշ թյուընկա­լումներ կան: ԱՄՆ բյուջե­տա­յին գործընթա­ցը բավա­կա­նին խրթին է եւ ենթադրում է բյուջե­տա­յին տարբեր առա­ջարկնե­րի ներկա­յա­ցում, որին հաջորդում են քննարկումնե­րը, ապա Կոնգրեսն ընդունում է վերջնա­կան որո­շում: 2023 ֆինանսաբյուջե­տա­յին տարվա թիվը դեռեւս հաստատված չէ, ուստի մենք չենք կարող համե­մա­տել 2022 ֆինանսաբյուջե­տա­յին տարվա հետ: Սակայն միանշա­նակ կարող եմ փաստել, որ մեր հանձնա­ռությունը՝ շարունա­կե­լու Հայաստա­նի հետ մեր փոխգործակցությունն ընդհա­նուր ժողովրդա­վա­րա­կան արժեքներն առաջ մղե­լու ուղղությամբ, մնում է անփո­փոխ:

- 2019 թվա­կա­նին ԱՄՆ կառա­վա­րությունը որո­շում էր ընդունել դադա­րեցնե­լու Արցա­խում ակա­նա­զերծման ծրագրի ֆինանսա­վո­րումը, սակայն 2022 թ. պետբյուջեով Հայաստա­նին հատկացված փաթե­թը ներա­ռում էր նաեւ հավելյալ 2 մլն դոլա­րի աջակցություն 2020 թ. Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ Արցա­խի դեմ Ադրբե­ջա­նի սանձա­զերծած լայնա­ծա­վալ ռազմա­կան ագրե­սիա­յից հետո ակա­նա­զերծում իրա­կա­նացնե­լու համար: Կա՞ արդյոք որևէ հնա­րա­վո­րություն կամ հավա­նա­կա­նություն, որ Արցա­խի ակա­նա­զերծման ծրա­գի­րը կվե­րա­կանգնվի:

- ԱՄՆ կառա­վա­րությունն իր գործընկեր «Հալո-Թրասթ» կազմա­կերպության միջո­ցով աջակցել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի ակա­նա­զերծման աշխա­տանքնե­րին: Այդ ծրա­գիրն ավարտվեց 2020 թվա­կա­նին, երբ «Հալո-Թրասթի» զեկույցնե­րը մատնանշե­ցին, որ ընդգրկված տարածքնե­րի շատ բարձր տոկոսն ակա­նա­զերծվել է: Մենք շարունա­կում ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք օգնել վերջին հակա­մարտությունից տուժածնե­րին:

- Ի դեպ, քանի որ Դուք ծնվել եւ մեծա­ցել եք Օհա­յո­յի Բարբերթոն քաղա­քում, Ձեր կենսագրության այս հատվածն ինձ մոտ շատ լավ հիշո­ղություններ առա­ջացրեց, քանի որ Օհա­յոն ամե­րիկյան առա­ջին նահանգն է, ուր այցե­լել եմ 2016 թվա­կա­նին՝ Պետդե­պարտա­մենտի ծրագրով ԱՄՆ նախա­գա­հի ընտրություննե­րի եզրա­փա­կիչ փուլը լուսա­բա­նե­լու համար: Դա իմ լավա­գույն եւ ամե­նա­հի­շարժան ճամփորդություննե­րից մեկն էր, քանի որ այն շատ օգնեց ե՛ւ իմ լեզվա­կան գիտե­լիքնե­րի բարե­լավմա­նը, ե՛ւ մասնա­գի­տա­կան որակնե­րի բարձրացմա­նը, ե՛ւ առհա­սա­րակ աշխարհա­յացքի ընդլայնմա­նը: Նման ծրագրե­րի շնորհիվ օտա­րերկրյա մասնա­կիցնե­րը հնա­րա­վո­րություն են ստա­նում ծանո­թա­նա­լու աշխարհի ամե­նահզոր տնտե­սությա­նը, աշխարհի ամե­նա­հայտնի եւ ամե­նաօ­րի­նա­կե­լի ժողովրդա­վա­րա­կան մոդելնե­րից մեկին՝ ամե­րիկյան ժողովրդա­վա­րությա­նը եւ գործնա­կա­նում տեսնե­լու՝ ինչպես է այն աշխա­տում, այդ թվում՝ ինչպես են անցկացնվում ընտրություննե­րը աշխարհի ամե­նա­դե­մոկրա­տա­կան երկրնե­րից մեկում: Այդ գիտե­լիքնե­րը նա կարող է իր հետ բերել իր երկիր եւ որեւէ օգուտ տալ իր պետությանն ու հասա­րա­կությա­նը: Ու քանի որ, ինչպես ենթադրում եմ, նմա­նա­տիպ ծրագրե­րը ԱՄՆ արտա­քին հարա­բե­րություննե­րի, այդ թվում ԱՄՆ-Հայաստան հարա­բե­րություննե­րի մի զգա­լի հատվածն են զբա­ղեցնում, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր է ԱՄՆ դեսպա­նա­տունը նախա­տե­սում առա­ջարկել Հայաստա­նի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությա­նը, մեդիա­դաշտին եւ քաղա­քա­կան դասի ներկա­յա­ցուցիչնե­րին մոտ ապա­գա­յում:

- Շնորհա­կալ եմ հարցի համար: Ձեր փորձը ևս ընդգծում է, թե ինչու ենք մենք կարև­ո­րում մարդկանց միջեւ երկուստեք շփումնե­րի ու կապի ամրապնդումը: Միմյանց անձնա­պես ճանա­չե­լը օգնում է հասնել փոխըմբռնման ավե­լի բարձր մակարդա­կի, որն իր արտա­ցո­լումն է գտնում ավե­լի լայն համայնքա­յին շրջա­նակնե­րում ու ամբողջա­կան պետություննե­րի մակարդա­կով: 

Դեսպա­նությունը տարբեր միջոցնե­րով նպաստում է մարդկանց միջեւ կապե­րի ձեւա­վորմա­նը, մասնա­վո­րա­պես՝ իրա­կա­նացվում են անգլե­րե­նի ուսուցման ծրագրեր, Հայաստա­նում ԲՏՃՄ (բնա­գի­տա­կան, տեխնո­լո­գիա­կան, ճարտա­րա­գի­տա­կան առարկա­նե­րի և մաթե­մա­տի­կա­յի) կրթության կատա­րե­լա­գործման եւ մշա­կութա­յին պահպա­նության նախա­ձեռնություններ, ինչպես նաեւ փոխա­նակման ծրագրեր, որոնք հնա­րա­վո­րություն են տալիս ՀՀ քաղա­քա­ցի­նե­րին այցե­լել Միացյալ Նահանգներ եւ շփվել համա­պա­տասխան ամե­րիկյան շրջա­նակնե­րի հետ:

Մեր բազմա­թիվ ծրագրե­րից թերևս կառանձնացնեմ Երեւա­նի պետա­կան համալսա­րա­նի եւ Արի­զո­նա­յի համալսա­րա­նի համա­գործակցության արդյունքում ձեւա­վորված ամե­րի­կա­գի­տության նոր մագիստրո­սա­կան ծրա­գի­րը, որի առա­ջին ընդունե­լությունը տեղի ունե­ցավ անցյալ տարվա աշնա­նը:

- Լեռնա­յին Ղարա­բա­ղի հիմնախնդրի առնչությամբ՝ վերահաստատո՞ւմ եք արդյոք 2020 թ. տեղի ունե­ցած 44-օրյա պատե­րազմից հետո Ձեր կողմից բազմիցս արտա­հայտված այն դիրքո­րո­շումը, որ Միացյալ Նահանգնե­րը լուծված չի համա­րում Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտությունը, քանի դեռ լուծված չէ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցը, եւ որ հիմնախնդի­րը պետք է համա­պարփակ լուծում ստա­նա: Ճի՞շտ եմ արդյոք հասկա­նում Վաշինգտո­նի դիրքո­րո­շումը, որ Արցա­խի կարգա­վի­ճա­կը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի հովա­նու ներքո բանակցված հայտնի սկզբունքնե­րի հիման վրա:

- Անշուշտ, Միացյալ Նահանգնե­րի դիրքո­րո­շումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մենք շարունա­կում ենք կարծել, որ տեւա­կան լարվա­ծության հիմքում գտնվող եւ 2020 թ. ռազմա­կան գործո­ղություննե­րին հանգեցրած խնդիրնե­րը պետք է կարգա­վորվեն բանակցություննե­րի միջո­ցով ու համա­պարփակ լուծմամբ՝ հիմք ընդունե­լով տարածքա­յին ամբողջա­կա­նության, ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման եւ ուժի չկի­րառման միջազգայնո­րեն ճանաչված սկզբունքնե­րը: Մենք խրա­խուսում ենք շարունա­կել խաղա­ղության բանակցություննե­րը եւ պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձեւա­չա­փով եւ համա­խոհ գործընկերնե­րի հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ:

- Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը հայտա­րա­րել է, թե «Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րը չպետք է զբաղվեն Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցով, քանի որ Ադրբե­ջա­նը արդեն լուծել է այդ խնդի­րը նրանց փոխա­րեն»: Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությունը բազմիցս հնչեցրել է այս միտքը, ընդ որում՝ շատ ագրե­սիվ ու քամահրա­կան տոնով՝ ինչպես արձա­նագրված է պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րում եւ մամուլի հրա­պա­րա­կումնե­րում: Ուրեմն ինչպե՞ս կարե­լի է վերա­կանգնել Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ խաղաղ բանակցություննե­րի գործընթա­ցը՝ նկա­տի ունե­նա­լով Ադրբե­ջա­նի ապա­կա­ռուցո­ղա­կան դիրքո­րո­շումը Մինսկի խմբի գործունեության առնչությամբ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ:

- Թույլ տվեք ընդգծել, որ հակա­մարտությունը ռազմա­կան լուծում չունի: Միացյալ Նահանգնե­րը շարունա­կում է հանձնա­ռու լինել խաղաղ, ժողովրդա­վար եւ բարե­կե­ցիկ ապա­գա­յի կերտմա­նը Հարա­վա­յին Կովկա­սում: Սա նաեւ ներա­ռում է ուղիղ կապի գործող մեխա­նիզմնե­րի օգտա­գործումը՝ գտնե­լու համա­պարփակ լուծումներ բոլոր չկարգա­վորված խնդիրնե­րին եւ նորմա­լացնե­լու հարա­բե­րություննե­րը՝ խաղա­ղության համա­պարփակ համա­ձայնագրի ստո­րագրմամբ: Միացյալ Նահանգնե­րը պատրաստ է աջակցել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի այս ջանքե­րին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հի կարգա­վի­ճա­կում՝ տեւա­կան եւ համա­պարփակ խաղա­ղության հարցում այդ երկրնե­րին օգնե­լու նպա­տա­կով:

- Իսկ ինչպե՞ս եք գնա­հա­տում Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղում՝ ներառյալ 2020 թ. նոյեմբե­րի 9‑ի զինա­դա­դա­րի կոպտա­գույն խախտումնե­րը, ռազմա­կան ներխուժումը Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղ, Արցա­խում հումա­նի­տար ճգնա­ժա­մի հրահրումը տարբեր միջոցնե­րով՝ ինչպի­սիք են գազի մատա­կա­րարման պարբե­րա­կան խաթա­րումնե­րը, ադրբե­ջա­նա­կան զինուժի փորձե­րը սահմա­նա­յին հենա­կե­տե­րից բարձրա­խոսնե­րով հնչեցվող հայտա­րա­րություննե­րով խաղաղ բնակչությա­նը ահա­բե­կե­լու, բարո­յա­հո­գե­բա­նա­կան ճնշում գործադրե­լու փորձե­րը՝ ինչպես եղավ, օրի­նակ, Ասկե­րա­նի Խրա­մորթ գյուղում, ինչպես նաեւ Արցա­խի հայկա­կան մշա­կութա­յին ժառանգության շարունա­կա­կան ու հետեւո­ղա­կան ոչնչացմանն ուղղված գործո­ղություննե­րը, որոնց մասին բազմա­թիվ տեղա­կան ու միջազգա­յին զեկույցներ են եղել՝ ներառյալ Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի մարտի 10‑ի բանա­ձեւը Լեռնա­յին Ղարա­բա­ղում մշա­կութա­յին ժառանգության ոչնչացման մասին: Համաձա՞յն եք այն գնա­հա­տա­կա­նի հետ, որ Ադրբե­ջա­նը էթնիկ զտումնե­րի հստակ քաղա­քա­կա­նություն է վարում Լեռնա­յին Ղարա­բա­ղում: Ինչպե՞ս կարող է առհա­սա­րակ քննարկվել Արցա­խի որեւէ կարգա­վի­ճակ Ադրբե­ջա­նի կազմում, երբ այնտեղ ապրող մարդկանց կյանքը իրա­կան վտանգի տակ է:

- Ինչպես արդեն նշել ենք՝ մտա­հո­գության տեղիք են տալիս այնպի­սի գործո­ղություննե­րը, ինչպի­սիք են վերջին շրջա­նում գրանցված գազա­մա­տա­կա­րարման խաթա­րումնե­րը եւ ադրբե­ջա­նա­կան զորքե­րի տեղա­շարժե­րը շփման գծի հատվա­ծում: Ապրի­լի 5‑ին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ ունե­ցած հեռա­խո­սազրույցում պետքարտուղար Էնթո­նի Բլինքենն ընդգծեց տարա­ծաշրջա­նում իրա­վի­ճա­կի հետա­գա սրումից խուսա­փե­լու կարեւո­րությունը: Իրա­վի­ճակն ապաէսկա­լացնե­լու համար Հայաստանն ու Ադրբե­ջա­նը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրա­ռեն:

- Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգնե­րը Արցա­խի բնիկ ժողովրդի կենսա­կան եւ հիմնա­րար իրա­վունքնե­րը պաշտպա­նե­լու համար: Ի վերջո, ժողովրդա­վա­րությունն ու մարդու իրա­վունքնե­րը ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նության առաջնա­հերթություննե­րից են, այդպես չէ՞:

- Ինչպես ավե­լի վաղ ասա­ցի՝ մենք շարունա­կում ենք կարծել, որ տարա­ծաշրջա­նի խաղաղ, ժողովրդա­վա­րա­կան եւ բարե­կե­ցիկ ապա­գա­յի համար առանցքա­յին է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության հետ կապված կամ դրա­նից բխող բոլոր չկարգա­վորված հարցե­րի բանակցա­յին, համա­պարփակ եւ կայուն կարգա­վո­րումը: Ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրա­վունքն առանցքա­յին գործոն է, սակայն այս նպա­տա­կին հասնե­լու համար միակ միջազգայնո­րեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակա­մարտության համա­պարփակ կարգա­վորման համա­տեքստում Միացյալ Նահանգնե­րը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ, ճանա­չում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի բնակչության դերա­կա­տա­րումն իր ապա­գան որո­շե­լու հարցում:

- ԱՄՆ դեսպա­նությունը հաղորդեց, որ Դուք հանդի­պում եք ունե­ցել Ադրբե­ջա­նում պահվող ռազմա­գե­րի­նե­րի հարա­զատնե­րի հետ: Որեւէ առա­ջընթաց կա՞ նրանց վերա­դարձնե­լու գործընթա­ցում:

- Այո՛, մարտի 29-ին ես հանդի­պե­ցի 2020 եւ 2021թթ. գերե­վարված հայ զինծա­ռա­յողնե­րի ազգա­կաննե­րին: Ներկա էին ե՛ւ անհայտ կորածնե­րի, ե՛ւ Ադրբե­ջա­նում երկա­րա­տեւ ազա­տազրկման դատա­պարտված զինծա­ռա­յողնե­րի ազգա­կաններ: Մենք կոչ ենք անում ազատ արձա­կել բոլոր բանտարկյալնե­րին եւ հաշվի առնե­լով հարա­զատնե­րի գտնվե­լու վայրի ու ճակա­տագրի մասին տեղե­կություններ չունե­ցող ընտա­նիքնե­րի ցավը՝ մեծացնել ջանքե­րը միտված անհայտ կորած զինծա­ռա­յողնե­րի մասին (այդ թվում՝ 1990-ականնե­րից) տեղե­կություններ ձեռք բերե­լուն:

  - Նկա­տի ունե­նա­լով ապրի­լի 6‑ին Բրյուսե­լում Եվրո­պա­կան խորհրդի նախա­գահ Շառլ Միշե­լի միջնորդությամբ Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքնե­րը՝ ի՞նչ դիրքո­րո­շում ունի Միացյալ Նահանգնե­րը Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ երկկողմ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման նպա­տա­կով սկսված բարձր մակարդա­կի երկխո­սության եւ տարա­ծաշրջա­նում տրանսպորտա­յին եւ տնտե­սա­կան հաղորդակցության ապաշրջա­փակմանն ուղղված բանակցա­յին գործընթա­ցի վերա­բերյալ:

- Մենք ողջունե­ցինք վարչա­պետ Փաշինյա­նի եւ նախա­գահ Ալիեւի ապրի­լի 6‑ին Բրյուսե­լում կայա­ցած հանդի­պումը որպես դրա­կան պահ՝ նախա­պատրաստե­լու խաղա­ղության բանակցություննե­րը եւ ձեւա­վո­րե­լու երկկողմ հանձնա­ժո­ղով սահմաննե­րի դելի­մի­տա­ցիա­յի հարցով: Միացյալ Նահանգնե­րը շարունա­կում է հանձնա­ռու լինել խաղաղ, ժողովրդա­վար եւ բարե­կե­ցիկ ապա­գա­յի կերտմա­նը Հարա­վա­յին Կովկա­սում։ Ինչպես ապրի­լի 5‑ին երկու երկրնե­րի ղեկա­վարնե­րի հետ հեռա­խո­սազրույցնե­րի ժամա­նակ նշեց պետքարտուղա­րը՝ մենք շարունա­կում ենք խրա­խուսել խաղա­ղության բանակցություննե­րի շարունա­կումը Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ եւ վերա­հաստա­տում, որ Միացյալ Նահանգնե­րը պատրաստ է ներգրավվել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության բանակցություննե­րին երկկողմ ձեւա­չա­փով եւ համա­խոհ գործընկերնե­րի հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ՝ տեւա­կան եւ համա­պարփակ խաղա­ղության հասնե­լու հարցում այդ երկրնե­րին օգնե­լու նպա­տա­կով:

 — Իսկ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստա­նի եւ Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րի կարգա­վորման համար՝ նկա­տի ունե­նա­լով Երեւա­նի եւ Անկա­րա­յի միջեւ սկսված նոր երկխո­սությունը: Ինչքան հիշում եմ՝ Ամե­րի­կան միշտ աջակցել է Հայաստա­նի եւ Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րի նորմա­լացմա­նը, հատկա­պես՝ հայտնի «ֆուտբո­լա­յին դիվա­նա­գի­տության» գործընթա­ցի ժամա­նակ: Ամե­րիկյան կառա­վա­րությունը աջակցո՞ւմ է այս նոր բանակցություննե­րին՝ հաշվի առնե­լով նաեւ ընթա­ցիկ տարա­ծաշրջա­նա­յին եւ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը:

Միացյալ Նահանգնե­րը սատա­րում է Թուրքիա­յի եւ Հայաստա­նի միջեւ երկխո­սությա­նը, որը կարող է հանգեցնել այս երկու հարեւան պետություննե­րի հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը՝ մի արդյունք, որը կարեւոր է այս երկու երկրնե­րի ապա­գա­յի եւ Կովկա­սում կայունության համար: Միացյալ Նահանգնե­րի դիրքո­րո­շումը վաղուց ի վեր եղել եւ մնում է այն, որ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը պետք է տեղի ունե­նա առանց նախա­պայմաննե­րի եւ առանց այլ հարցե­րի, այդ թվում՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի բանակցություննե­րի հետ կապե­լու:

- ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նի պատմա­կան հայտա­րա­րությունը Հայոց ցեղասպա­նության ճանաչման մասին նախորդ տարվա ամե­նա­հի­շարժան իրա­դարձություննե­րից էր Հայաստա­նի եւ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի համար: Այս հայտա­րա­րությունը շատ կարեւոր էր հայության համար ոչ միայն հանուն արդա­րության, այլ որովհե­տեւ Նահանգնե­րը շատ մեծ ազդե­ցություն ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում: Ուրեմն պե՞տք է արդյոք ակնկա­լենք, որ նախա­գահ Բայդե­նի քայլը կխթա­նի ավե­լի քան մեկուկես միլիոն հայե­րի զանգվա­ծա­յին կոտո­րածնե­րի ճանա­չումն ու դատա­պարտումը ամբողջ միջազգա­յին հանրության, այդ թվում՝ Թուրքիա­յի կողմից որպես ցեղասպա­նություն, այսինքն՝ որպես մարդկության դեմ հանցա­գործություն:

- Նախա­գա­հը հանձնա­ռու է խթա­նել մարդու իրա­վունքնե­րի նկատմամբ հարգանքը ողջ աշխարհում եւ թույլ չտալ, որ երբեւէ կրկնվեն այսօ­րի­նակ վայրա­գություննե­րը: Այստեղ էական նշա­նա­կություն ունի պատմա­կան փաստե­րի ընդունումը: Ինչպես նշված էր նախա­գա­հի ուղերձում՝ մենք հիշա­տա­կի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության վերջին տարի­նե­րին տեղի ունե­ցած Հայոց ցեղասպա­նության մեկուկես միլիոն զոհե­րին: Միացյալ Նահանգնե­րը հարգանք է տածում այս ողբերգության հետեւանքով աշխարհի տարբեր երկրնե­րում հանգրվա­նած հայե­րի տոկունության ու վճռա­կա­նության հանդեպ: Ինչպես նշված է ապրիլքսանչորսյան ուղերձում՝ Միացյալ Նահանգներն իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպա­նության զոհե­րի հիշա­տա­կին եւ չի փնտրում մեղա­վորներ: Մենք խրա­խուսում եւ ողջունում ենք պատմության ցավա­լի էջե­րը ճանա­չե­լուն եւ դրանց հետ հաշվի նստե­լուն ուղղված ջանքե­րը, ինչը կարեւո­րա­գույն քայլ է առա­վել արդա­րա­ցի ու հանդուրժո­ղա­կան ապա­գա­յի հիմքե­րը կառուցե­լու ճանա­պարհին:

- Շատ հետաքրքիր կլի­նի նաեւ լսել եւ տեղե­կա­նալ Ձեզնից, թե ինչպի­սին է ընդհա­նուր առմամբ ներքին հասա­րա­կա­կան, սոցիալ-տնտե­սա­կան, սոցիալ-քաղա­քա­կան իրա­վի­ճակն այսօր Միացյալ Նահանգնե­րում: Նկա­տի ունեմ՝ վերջին մի քանի տարվա ընթացքում Միացյալ Նահանգնե­րը նույնպես առե­րեսվել է շատ բարդ մարտահրա­վերնե­րի՝ ներառյալ կորո­նա­վի­րուսի համա­վա­րա­կը, հանրա­յին բեւե­ռացման խորա­ցումը 2016‑ի նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո, որի կուլմի­նա­ցիան երեւի թե նախորդ տարվա իրա­դարձություններն էին, երբ ցուցա­րարնե­րը գրո­հե­ցին Կոնգրե­սի շենքը: Որո՞նք են այն կարեւոր նորություննե­րը, որոնց մասին, Ձեր կարծի­քով, հայ հասա­րա­կությունը պետք է իմա­նա:

- Շնորհա­կա­լություն: Իրոք, վերջին մի քանի տարի­նե­րը բերե­ցին որոշ մարտահրա­վերներ, այդ թվում՝ ձեր թվարկածնե­րը, բայց միեւնույն ժամա­նակ ցույց տվե­ցին ամե­րիկյան ժողովրդի եւ մեր ժողովրդա­վա­րա­կան կառա­վարման համա­կարգի տոկունությունը:

ՔՈՎԻԴ-19‑ի համա­վա­րակն իսկա­պես աննա­խա­դեպ խնդիրներ ստեղծեց ոչ միայն Միացյալ Նահանգնե­րում, այլ ամբողջ աշխարհում՝ ազդե­լով ամեն ինչի վրա՝ սկսած առողջա­պա­հությունից մինչեւ կրթություն եւ համաշխարհա­յին տնտե­սություն: Իհարկե, պետք է ընդունենք, որ կորուստներ ունե­ցանք եւ գիտակցենք, որ համա­վա­րա­կը դեռեւս չի ավարտվել, սակայն պետք չէ մոռա­նալ մեր ճկուն արձա­գանքը եւ արագ ու ճիշտ կողմնո­րոշվե­լը, ինչն օգնեց պայքա­րել այս հիվանդության դեմ, մասնա­վո­րա­պես՝ մշա­կե­լով նոր պատվաստանյութեր ու մարդկանց կյանքը փրկող դեղա­մի­ջոցներ ռեկորդա­յին կարճ ժամա­նա­կում, հարմարվե­լով համա­վա­րա­կից բխող իրո­ղություննե­րին եւ «նոր նորմալ» իրա­վի­ճա­կին եւ, ի վերջո, այս իրա­վի­ճա­կից դուրս գալով ավե­լի տոկուն ու ուժեղ: Չնա­յած հանրա­յին մեծ բանա­վե­ճին՝ այս պահին ԱՄՆ բնակչության ավե­լի քան երկու երրորդը լիարժեք պատվաստված է, իսկ առա­վե­լա­պես Միացյալ Նահանգնե­րի ջանքե­րով այսօր ՔՈՎԻԴ-19‑ի պատվաստանյութը լայնո­րեն հասա­նե­լի է ողջ աշխարհում:

Մեկ այլ թեմա, որին ուզում եմ անդրա­դառնալ, կլի­մա­յի փոփո­խությունն է: Կլի­մա­յի փոփո­խության ազդե­ցության վերա­բերյալ իրա­զեկվա­ծության մեծացմամբ պայմա­նա­վորված մենք այժմ տեսնում ենք, որ մենք՝ որպես հասա­րա­կություն սկսել ենք կլի­մա­յի փոփո­խության համա­տեքստում այլ կերպ մտա­ծել մեր ապա­գա­յի մասին: Ամե­րի­կա­ցի­նե­րից շատե­րը կլի­մա­յի փոփո­խության որո­շա­կի դրսեւո­րումնե­րի արդեն բախվում են, օրի­նակ՝ տեւա­կան շոգեր, սակա­վաջրություն եւ երաշտներ, անտա­ռա­յին հրդեհներ, եղա­նա­կա­յին տարերքներ՝ ջրհե­ղեղներ եւ փոթո­րիկներ։ Այս ամե­նին զուգընթաց մեծա­նում է այն գիտակցումը, որը կլի­մա­յի փոփո­խությունը սպառնա­լիք է երկրի ապա­գա­յի համար եւ անհրա­ժեշտ է ավե­լին անել ու ավե­լի արագ միջոցներ ձեռնարկել կլի­մա­յի փոփո­խության բուն պատճառնե­րի վերացման ուղղությամբ: Այս միտումը, անշուշտ, կշա­րունակվի, քանի որ կլի­մա­յի փոփո­խության ազդե­ցությունն ավե­լի ու ավե­լի տեսա­նե­լի է դառնում: Կարող եմ ասել, որ ԱՄՆ պետքարտուղա­րությունը կլի­մա­յա­կան ճգնա­ժա­մի հաղթա­հա­րումը դիտարկում է որպես ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նության, դիվա­նա­գի­տության եւ ազգա­յին անվտանգության առանցքա­յին խնդիր:

Այս աշնա­նը ԱՄՆ Սենա­տի եւ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի միջնա­ժամկետ ընտրություններ են լինե­լու, եւ ուզում եմ ընդգծել, որ Միացյալ Նահանգնե­րը հանձնա­ռու է ժողովրդա­վա­րա­կան գործընթացնե­րին: Մեր հանձնա­ռությունն ամուր է ու խարսխված է ժողովրդա­վա­րության մեր սեփա­կան փորձի վրա, որը թեպետ կատարյալ չէ, սակայն մենք մշտա­պես ձգտում ենք առա­վել կատարյալ դարձնել մեր միությունը: Ես բոլո­րո­վին աչք չեմ փակում այն խնդիրնե­րի վրա, որոնց բախվում է Միացյալ Նահանգնե­րը, բայց վստահ եմ, որ ժողովրդա­վա­րությունը կարող է լավա­գույնս լուծումներ ապա­հո­վել մերօրյա ամե­նա­մեծ մարտահրա­վերնե­րին ու նախանշել առա­ջընթա­ցի ուղի ոչ միայն Միացյալ Նահանգնե­րի, այլ նաեւ Հայաստա­նի համար:

- Եվ վերջին հարցը՝ հայ-ամե­րիկյան դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի 30-ամյա­կին նվիրված միջո­ցա­ռումներ անցկացվելո՞ւ են:

- Մեր հարա­բե­րություննե­րի երեսնամյա հոբելյա­նին նվիրված մեր արշա­վը մեկնարկել ենք դեռեւս Հայաստա­նի անկա­խության օրվա­նից՝ սեպտեմբե­րի 21-ից: Ձեզ եւ Ձեր ընթերցողնե­րին առա­ջարկում են հետեւել մեր ֆեյսբուքյան էջին, որտեղ մենք անդրա­դարձ ենք կատա­րում մեր հարա­բե­րություննե­րի կարեւո­րա­գույն ձեռքբե­րումնե­րին, ներկա­յացնում Հայաստա­նում ԱՄՆ նախկին դեսպաննե­րի դիտարկումնե­րը եւ մեր ընթա­ցիկ աշխա­տանքնե­րը: Նաեւ հույս ունեմ, որ ԱՄՆ անկա­խության օրը կկա­րո­ղա­նանք առե­րես տոնա­կան ընդունե­լություն կազմա­կերպել եւ պատշաճ կերպով նշել մեր երկու երկրնե­րի միջեւ դիվա­նա­գի­տա­կան  հարա­բե­րություննե­րի հաստատման 30-ամյա հոբելյա­նը:

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյա­նը

Լուսանկարնե­րը՝ Գևորգ Պերկուպերկյա­նի

Հարցազրույցը՝ armenpress.am կայքից:

Առնչվող Հոդվածներ