16.3 C
Yerevan

ԱՄՆ Քաղա­քա­կա­նությունն Ու Հայաստա­նը

Այդ դիտարկմա­նը, որ ԱՄՆ դեսպա­նա­տունը չի արձա­գանքում ընդդի­մության կոչե­րին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ հայաստանյան այսպես կոչված ընդդի­մա­դիրնե­րը իրենք ավտոկրատնե­րի ներկա­յա­ցուցիչներ են, ԱՄՆ‑ն ինչո՞ւ պիտի աջակցի մի ուժի, որին ղեկա­վա­րում է Կրեմլը, իսկ ԱՄՆ քաղա­քա­կա­նության առանցքա­յին կողմը ժողովրդա­վա­րա­կան արժեքներն ու դրանց տարա­ծումը, պահպա­նումն են:

Հովսեփ Խուրշուդյան

FreeNews‑ի եթե­րում Ազատ Զրույց հարղորդա­շա­րի հյուրն է Ա«զատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ, Եվրա­միության արև­ելյան գործը­կե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի հայաստա­նի ազգա­յին պլատֆորմի համա­կարգող Հովսեփ Խուրշուդյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է արվել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցին, որը հրա­պա­րակվեց մի քանի օր առաջ: Հովսեփ Խուրշուդյա­նը վերա­հաստա­տեց, որ այդ հարցազրույցով ԱՄՆ‑ն իր աջակցությունն է  հայտնում ՀՀ գործող իշխա­նություննե­րին: Եվ աջակցում է ոչ թե կամ ոչ միայն այսօր ներհա­յաստանյան քաղա­քա­կան լարվա­ծության ֆոնին, այլև հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում և նաև Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմանն ուղված հարցե­րում:

Այդ դիտարկմա­նը, որ ԱՄՆ դեսպա­նա­տունը չի արձա­գանքում ընդդի­մության կոչե­րին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ հայաստանյան այսպես կոչված ընդդի­մա­դիրնե­րը իրենք ավտոկրատնե­րի ներկա­յա­ցուցիչներ են, ԱՄՆ‑ն ինչո՞ւ պիտի աջակցի մի ուժի, որին ղեկա­վա­րում է Կրեմլը, իսկ ԱՄՆ քաղա­քա­կա­նության առանցքա­յին կողմը ժողովրդա­վա­րա­կան արժեքներն ու դրանց տարա­ծումը, պահպա­նումն են։

ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը, որը մեկուսացման շրջան էր մտել Թրամփի օրոք, կրկին դուրս է գալիս այդ վիճա­կից: Ինչպես հայտա­րա­րել էր ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նը, իրենք վերա­դառնում են: Եվ հատկանշա­կան է, որ առա­ջի­նը հենց ԱՄՆ‑ը դատա­րա­պարտեց Ադրբե­ջա­նի կողմից 2021 և 2022թ. կատարված ռազմա­կան ներթա­փանցումնե­րը, դրանք որա­կեց սադրանքներ: Դրա­նից հետո այդ կոչին միա­ցավ նաև Ֆրանսիան: Իսկ մեր դաշնա­կից Ռուսաստանն այդպես էլ ոչինչ չասաց: Հ. Խուրշուդյանն ընդգծեց, որ Քարագլխի և Փարուխի ուղղությամբ ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րը ռուսնե­րի հետ պայմա­նա­վորվա­ծության արդյունք էին, իսկ նրանց նահանջը՝ արևմուտքի աշխա­տանքի շնորհիվ տեղի ունե­ցավ: ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը հստակ երև­ում է նաև Հայաստան-Թուրքիա հարցե­րում: Տարա­ծաշրջա­նում ԱՄՆ դաշնա­կիցներ են Հայաստանն ու Վրաստա­նը: Դրա մասին խոսում է նաև այն, որ Հայաստանն ու Վրաստա­նը հրա­վիրվե­ցին ժողովրդա­վա­րության գագաթնա­ժո­ղո­վին, իսկ Թուրքիան, Ադրբե­ջա­նը, Ռուսաստա­նը՝ ոչ: 

Անդրա­դառնա­լով այն բանին, որ Թուրքիան շարունա­կում է մնալ ՆԱՏՕ անդամ և նույնիսկ ունի վետո­յի իրա­վունք, որը հիմա փորձում է կիրա­ռել Ֆինլանդիա­յի և Շվե­դիա­յի՝ ՆԱՏՕ անդա­մակցե­լու դեմ: ՆԱՏՕ-ում շատերն են փոշմա­նել Թուրքիա­յին իրենց կազմում ընդգրկե­լու համար: Թուրքիան հիմա փորձում է իր ձայնը թանկ վաճա­ռել, բայց արևմուտքը և հատկա­պես ԱՄՆ‑ը փորձում է ամեն կերպ արգե­լա­կել նրան, քանի որ Թուրքիան պատկա­նում է բռնա­պե­տե­րի ակումբին՝ Ռուսաստա­նի հետ միա­սին, որի մասն է նաև թուրքե­րի եղբայր Ադրբե­ջա­նի փոքրիկ բռնա­պետ Ալիևը, ով հիմա ևս գտնվում է արևմտյան ճնշումնե­րի ներքո և հասկա­նում է, որ եթե չպա­հի իր և արևմուտքի միջև գոյություն ունե­ցող թեկուզ և թույլ, բայց գոյություն ունե­ցող կամուրջնե­րը, ապա կարող է մոռա­նալ, որ ապա­գա­յում կազատվի իր խնդիրնե­րից: Մինչդեռ Հայաստանն այդ հարցում բավա­կան ճկուն է իրեն պահում և թեկուզ քիչ, բայց կարո­ղա­նում է ազատվել Ռուսաստա­նի ճնշումնե­րից:

Անդրա­դառնա­լով այն հարցին, թե ինչպե՞ս է, որ ռուսա­կան կողմնո­րո­շում ունե­ցող ընդդի­մությունը ցանկա­նում է հանդի­պել ընդգծված հակա­ռուս Լիտվա­յի նախա­գա­հի հետ, Խուրշուդյանն ասաց, որ նրանք հիմա ցանկա­նում են ամեն ինչ անել, որ ցույց տան, թե տեսեք մեզ ճնշում են, չեն թողնում մեր թալա­նա­ծը վայե­լենք: 

— 20 տարի տանջվել թալա­նել, քերել ենք ամեն տեղից, իսկ հիմա ուզում են այդ ամե­նը խլել մեր ձեռքից,- հեգնեց Խուրշուդյա­նը:

Անդրա­դարձ եղավ նաև ԱՄՆ դեսպան Թրեյսիի հայտա­րա­րությա­նը այն հարցով, որ ԱՄՆ‑ն աջակցում է Արցա­խի ժողովրդին՝ իր ապա­գա­յի հարցում:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ