16.3 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն‘ 20-րդ Դար

Մաս տասե­րորդ

Մայի­սի 21-ից օսմանյան բանա­կը նորից սկսեց առաջ շարժվել: Այն բավա­կա­նին մեծա­քա­նակ էր. 1‑ին եւ 6‑րդ բանա­կա­յին կորպուսնե­րի ուժե­րից ձեւա­վորվել էր «Կարս» խմբա­վո­րումը, որի հրա­մա­նա­տարն էր‘ Յաղուբ Շեւքի փաշան:

Արծրուն Հովհաննիսյան

Կովկասյան ռազմա­ճա­կա­տը 1918 թվա­կա­նին

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Արծրուն Հովհաննիսյան

1918թ. սկզբին հայկա­կան բանա­կի ուժե­րը‘ որպես Անտանտի դաշնա­կից ուժեր, պատրաստ էին պաշտպա­նա­կան գիծ կառուցել‘ դիմա­կա­յե­լու օսմանյան առաջխա­ղացմա­նը: 

Երբ ռուսա­կան բանա­կը լքեց ճակա­տը, լայնա­մասշտաբ տարածքներ մնա­ցին առանց հսկո­ղության: Հունվա­րի վերջին Նազարբեկյա­նի դիվի­զիա­նե­րը զբա­ղեցրին Երեւա­նից Վան եւ Երզնկա բոլոր գլխա­վոր դիրքե­րը: Վեհիբ փաշան դուրս եկավ հայկա­կան ազգա­յին զորա­ջո­կատնե­րի դեմ:Վեհիբ փաշանՎեհիբ փաշան

Փետրվա­րին Թովմաս Նազարբեկյա­նը կովկասյան ճակա­տի հրա­մա­նա­տարն էր, իսկ Անդրա­նիկ Օզանյա­նը՝ Արեւմտյան Հայաստա­նի­նը: Կովկա­սում հայերն ունեին ընդա­մե­նը մի քանի հազար զինվոր եւ երկու հարյուր սպա: Օսմանյան երրորդ բանա­կը հարձա­կումը սկսեց փետրվա­րի 5‑ին: 

Լայնա­ծա­վալ հարձա­կումը սկսե­լու պահին Թուրքիան կովկասյան ճակա­տում ուներ երեք բանա­կա­յին կորպուս, որոնք գործե­լու էին հետեւյալ ուղղություննե­րով.

- 3‑րդ բանա­կի 2‑րդ բանա­կա­յին կորպուսը (հրա­մա­նա­տար‘ Յաղուբ Շեւքի փաշա)‘ Տրա­պի­զոն-Բաթում ուղղությամբ,

- 3‑րդ բանա­կի 1‑ին կովկասյան բանա­կա­յին կորպուսը (հրա­մա­նա­տար‘ Քյա­զիմ Կարա­բե­քիր փաշա)‘ Էրզրում-Կարս ուղղությամբ,

- 2‑րդ բանա­կի 4‑րդ բանա­կա­յին կորպուսը (հրա­մա­նա­տար‘ Ալի Իհսան Սաբիս փաշա)‘ Վան-Բայա­զետ ուղղությամբ:Քյազիմ Կարաբեքիր փա¬շան իր շտաբի հետ ԷրզրումումՔյա­զիմ Կարա­բե­քիր փա¬շան իր շտա­բի հետ Էրզրումում

Այս երեք կորպուսը միա­սին ուներ մոտա­վո­րա­պես 10.000 զորք:

Հայկա­կան եւ վրա­ցա­կան ազգա­յին զորա­մա­սե­րի հետ մեծ հույսեր էին կապում դաշնա­կիցնե­րը: Այսպես‘ ԱՄՆ կոնգրե­սա­կան Էդուարդ Լիթլը 1918թ. փետրվա­րի 7‑ին կոնգրե­սում ունե­ցած իր ելույթում առաջ քաշեց ընդհա­նուր պատե­րազմում դաշնա­կիցնե­րի հաղթա­նա­կի հասնե­լու մի ռազմա­վա­րա­կան ծրա­գիր: Էդուարդ ԼիթլըԷդուարդ Լիթլը

Ըստ նրա‘ դեպի Վիեննա եւ Բեռլին ձգվող հաղթա­նա­կի ճանա­պարհը սկսվե­լու էր Հայաստա­նից (Անդրկովկա­սից) եւ անցնե­լու էր փոքր Ասիա­յով, ենթադրում էր, որ  միեւնույն նպա­տա­կով Թիֆլի­սով հայե­րի ու վրա­ցի­նե­րի եւ Բաղդա­դից ու Երուսա­ղե­մից բրի­տա­նա­ցի­նե­րի շարժման հետեւանքով Թուրքիան կձա­խողվի, եւ հաղթա­նա­կը կլի­նի մեր ձեռքում:

Ամե­րի­կա­ցի կոնգրե­սա­կա­նը հաստա­տուն հիմքեր ուներ նման հայտա­րա­րության համար, հատկա­պես հայե­րի մասով, որովհե­տեւ թուրքա­կան հարձակման առա­ջին իսկ օրվա­նից հայերն անձնուրա­ցա­բար փորձում էին կասեցնել այդ հարձա­կումը նվազ ուժե­րով‘ ամե­նուրեք ցույց տալով համառ դիմադրություն, որն իր գագաթնա­կե­տին հասավ 1918թ. մայիսյան հերո­սա­մարտե­րի ու Բաքվի հերո­սա­կան պաշտպա­նության ձեւով: Այդ դիմադրության շնորհիվ թուրքա­կան ուժե­րը 8 ամիս ուշա­ցումով մտան Բաքու, երբ տեղի նավթը չէր կարող օգնել Թուրքիա­յի համար մեկ դաշնա­կից Գերմա­նիա­յին եվրո­պա­կան թատե­րա­բե­մում: Օսմանյան զորքե­րը շարժվե­ցին արեւելյան ուղղությամբ Տիրե­բո­լուից եւ Բիթլի­սից: Թուրքե­րը սկսե­ցին հայե­րից արագ գրա­վել տարածքնե­րը: Կելկիտն ու Երզնկան ընկան փետրվա­րի 7‑ին, Բաբերդը‘ փետրվա­րի 19-ին, Դերջա­նը‘ փետրվա­րի 22-ին: Սեւ ծովի կարեւոր նավա­հանգիստ Տրա­պի­զոնն ընկավ փետրվա­րի 24-ին: Տրա­պի­զո­նի նավա­հանգիստ սկսե­ցին ժամա­նել թուրքա­կան նոր ուժեր: Հայե­րը փորձե­ցին պահպա­նել Էրզրումը, սակայն քաղա­քը նույնպես ընկավ մարտի 12-ին: Մանազկերտը, Խնուսը, Ողթի­կը, Ավնի­կը եւ Թորթումը ընկան հաջորդ երկու շաբաթնե­րի ընթացքում: Ուժերն ակնհայտո­րեն անհա­վա­սար էին: 

Մարտի 3‑ին գլխա­վոր վեզիր Թալեաթ փաշան ստո­րագրեց Բրեստ-Լիտովսկի պայմա­նա­գի­րը ՌԽՖՍՀ‑ի հետ: Այս պայմա­նագրով ռուսնե­րը Օսմանյան կայսրությա­նը հանձնե­ցին Բաթումը, Կարսը եւ Արդա­հա­նը: Այս տարածքնե­րը ռուսնե­րին էին անցել ռուս-թուրքա­կան պատե­րազմի (1877–1878թթ.) արդյունքում: Պայմա­նագրով նաեւ ասվում էր, որ Անդրկովկա­սը դառնում է անկախ: Բացի այս կետե­րից, ռուսնե­րը պարտա­վորվում էին հզո­րացնել հայկա­կան զորա­ջո­կատնե­րը: Սա հիրա­վի անհասկա­նա­լի ու դավա­ճա­նա­կան պայմա­նա­գիր էր, սա պարտություն էր ռուսա­կան կողմի համար: 

1918թ. մարտի 14-ից մինչեւ ապրիլ Օսմանյան կայսրության եւ Անդրկովկասյան սեյմի պատվի­րա­կության միջեւ տեղի ունե­ցավ Տրա­պի­զո­նի խաղա­ղության կոնֆե­րանսը: Էնվեր փաշան առա­ջարկեց ճանա­չել Անդրկովկա­սի անկա­խությունը Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրով նախա­տեսված տարածքնե­րը թուրքե­րին հանձնե­լու դիմաց: Ապրի­լի 5‑ին Անդրկովկասյան պատվի­րա­կության ղեկա­վար Ակա­կի Չխենկե­լին համա­ձայնվեց Էնվեր փաշա­յի պայմաննե­րին եւ հրա­մա­յեց պատվի­րա­կության մյուս անդամնե­րին նույնպես համա­ձայնվել: Տրա­մադրություննե­րը Թիֆլի­սում տարբեր էին: Թիֆլի­սը չէր գիտակցում՝ արդյոք պատրաստ է պատե­րազմել Օսմանյան կայսրության դեմ, իսկ ազգե­րը բոլո­րո­վին տարբեր մոտե­ցումներ ունեին: 

Մայի­սի 11-ին նոր խաղա­ղության կոնֆե­րանս բացվեց Բաթումիում: Այս կոնֆե­րանսում թուրքե­րը նաեւ պահանջե­ցին Ալեքսանդրա­պո­լը եւ Էջմիա­ծի­նը, որպեսզի անվտանգ երկաթգիծ կառուցեն Կարսից դեպի Բաքու: Հայ եւ վրա­ցի անդամնե­րը սկսե­ցին կասեցնել կոնֆե­րանսի հետա­գա ընթացքը: Օսմանյան բանա­կը այդ ժամա­նակ ուներ մոտ 50 դիվի­զիա, որոնք ցրված էին բոլոր ճակատնե­րում: Կովկասյան ճակա­տը երկրորդա­կան չէր, չնա­յած նրան, որ Միջա­գետքում օսմանյան բանակնե­րը հիմնա­կա­նում պարտություններ էին կրում բրի­տա­նա­ցի­նե­րից, իսկ Ռուսա­կան կայսրության հեռա­ցումից հետո բրի­տա­նա­կան բանա­կը արա­գո­րեն մոտե­նում էր Կովկա­սին: Էնվեր փաշան որո­շել էր արա­գո­րեն նվա­ճել Կովկա­սը եւ Բաքուն: Մայի­սի 21-ից օսմանյան բանա­կը նորից սկսեց առաջ շարժվել: Այն բավա­կա­նին մեծա­քա­նակ էր. 1‑ին եւ 6‑րդ բանա­կա­յին կորպուսնե­րի ուժե­րից ձեւա­վորվել էր «Կարս» խմբա­վո­րումը, որի հրա­մա­նա­տարն էր‘ Յաղուբ Շեւքի փաշան: Ընդհա­նուր ուժե­րը առանց քրդա­կան ջոկատնե­րի կազմում էին ավե­լի քան 40.000-ոց զորք, հեծե­լա­զո­րի մեծ քանա­կով: Նա զորքե­րը բաժա­նեց չորս զորախմբի. Էնվեր փաշանԷնվեր փաշան

1. 1‑ին զորա­խումբը (2‑րդ կորպուսի ուժեր) եւ 5‑րդ կովկասյան հետեւա­կա­յին դիվի­զիան, որի հրա­մա­նա­տարն էր Մյուրսել բեյը, հարձակվե­լով Վորոնցովկա­յի (այժմ՝ Տաշիր) ուղղությամբ, Ղարա­խա­չի լեռնանցքով դուրս էր գալու Բոլնիս-Խաչեն, Բորչա­լու եւ համա­գործակցե­լով աջ թեւից (Ղազա­խից) դեպի Թիֆլիս շարժվող թուրքա­կան զորքե­րին՝ գրա­վե­լու էր Թիֆլի­սը:

2. 2‑րդ զորա­խումբը (9‑րդ դիվի­զիա­յի որոշ ուժեր եւ 11-րդ կովկասյան հետեւա­կա­յին դիվի­զիա­նե­րը, երկրորդի հրա­մա­նա­տա­րը Ջամիլ-Ջաբադ բեյ եւ մի շարք հրե­տա­նա­յին ու այլ զորա­մա­սեր) հարձակվե­լու էր Ջաջուռ-Սպի­տակ-Ղարա­քի­լի­սա (Վանաձոր)-Դիլիջան-Ղազախ-Ելիզավետպոլ (Գանձակ): Ենթադրում ենք, որ այս դիվի­զիան եւս պատկա­նում էր 2‑րդ կորպուսին: 

Անշուշտ նկա­տի է առնվում, որ մինչեւ Ղազախ հասնե­լը զորա­խումբն ուժե­ղացվե­լու էր տեղի մահմե­դա­կաննե­րի հաշվին, եւ եթե մինչ այդ ձախ թեւից հարձակվող (Վորոնցովկա­յի ուղղությամբ) թուրքա­կան զորա­խումբը հասած լիներ Մառնեուլի շրջա­նը, նրան որո­շա­կի օգնություն ցույց կտրվեր Թիֆլի­սի վրա հարձակվե­լու համար: Այսպի­սով, Ղարա­քի­լի­սա-Ղազախ ուղղությունըգլխա­վորն էր, որովհե­տեւ թուրքե­րը շտա­պում էին Ղազախ-Աղստաֆա-Ելի­զա­վետպոլ գծով հասնել Բաքու:

3.  3‑րդ զորա­խումբը (1‑ին բանա­կա­յին կորպուսի 9‑րդ կովկասյան հետեւա­կա­յին դիվի­զիան) հարձա­կե­լու էր Ալեքսանդրա­պոլ-Բաշ Ապա­րան ուղղությամբ, որի նպա­տա­կը կարող էր լինել հարձա­կումը Երեւա­նի վրա, իսկ անհրա­ժեշտության դեպքում ուղղություն վերցնել նաեւ դեպի Համամլու (այժմ՝ Սպիտակ)-Ղարաքիլիսա: 

4. 4‑րդ զորա­խումբը (1‑ին բանա­կա­յին կորպուսի 36-րդ հետեւա­կա­յին դիվի­զիա) հարձակվե­լու էր Ալեքսանդրա­պոլ-Երեւան երկաթգծի ուղղությամբ (Անի-Սարդա­րա­պատ-Էջմիա­ծին-Երեւան): 

3‑րդ կովկասյան հետեւա­կա­յին դիվի­զիան Բաշ Ապա­րան-Աշտա­րակ-Երեւան գծով պետք է հարվա­ծեր Երեւանյան զորախմբին հյուսիս-արեւելքից:

Արաքսից հարավ‘ Սուրմա­լուի ուղղությամբ, գործում էր թուրքա­կան 4–րդ բանա­կա­յին կորպուսը (5‑րդ եւ 12-րդ հետեւա­կա­յին դիվի­զիա­ներ), որը պետք է  աջակցեր Արա­րատյան դաշտում գործող թուրքա­կան ուժե­րին:

Երրորդ եւ չորրորդ զորախմբե­րը, այսինքն՝ 9‑րդ եւ 36-րդ հետեւա­կա­յին դիվի­զիա­նե­րը, խնդիր ունեին Սարդա­րա­պա­տի եւ Աշտա­րա­կի կողմե­րից ներխուժել Երեւան եւ վերջ տալ արեւե­լա­հա­յության վարչա­կան կենտրո­նին: 

Թուրքա­կան հրա­մա­նա­տա­րությունը մայի­սի 20-ից մեծ ուժեր կենտրո­նացրեց Արդա­հան-Ախալցխա-Բորժո­մի ուղղությամբ Թիֆլի­սի վրա հարձակվե­լու նպա­տա­կով: Այնպես որ, Վորոնցովկա­յի եւ Ղազա­խի ուղղությամբ հարձակվող զորքերն իրենց խնդի­րը կատա­րե­լու դեպքում վերոնշյալ (Արդա­հան-Բորժոմ) խմբի առաջխա­ղացման հետ լուրջ սպառնա­լիք կստեղծեին Թիֆլի­սի համար: 

Թուրքա­կան հրա­մա­նա­տա­րությունը գրե­թե հավա­սա­րա­պես իր առա­ջին շարա­կազմի դիվի­զիա­նե­րը բաժա­նել էր 4 ուղղությամբ: Սա սխալ էր զորախմբե­րի համա­գործակցության եւ դրանց գործո­ղություննե­րի ընդհա­նուր կառա­վարման տեսանկյունից: Չորս ուղղությունն էլ բաժանված էր լեռնե­րով, հետեւա­պես դիվի­զիա­նե­րը պետք է հարձակվեին մեկը մեկից անկախ: Մյուս կողմից սակայն օսմանյան բանակն այլեւս ելք չուներ. եթե նրանք ցանկա­նում էին ապա­հո­վել իրենց թիկունքը, ապա պետք է փորձեին ոչնչացնել հայկա­կան ուժե­րը: Եթե ուղղա­կի շտա­պե­լով Բաքու՝ հայե­րի վրա ուշադրություն չդարձնեին, ապա անտրա­մա­բա­նա­կան էր զորքե­րը բաժա­նել չորս մասի: Օսմանյան բանա­կի այս առաջխա­ղա­ցումն առա­ջացրել էր անգամ գերմա­նա­կան կողմի դժգո­հությունը: 

Մայի­սի 15-ին գենե­րալ Լոսո­վը Կոստանդնուպոլսից հաղորդեց Բեռլին‘ արտգործնա­խա­րա­րությա­նը. «Մաքուր հայկա­կան մարզեր Ախալքա­լա­քի, Ալեքսանդրա­պո­լի եւ Երեւա­նի նկատմամբ թուրքե­րի չափից դուրս պահանջնե­րը ցույց են տալիս, որ նրանք ձգտում են գրա­վել Բրեստի պայմա­նագրով չնա­խա­տեսված մարզեր, շահա­գործել Կովկա­սը եւ իրա­կա­նացնել հայե­րի ամբողջա­կան ոչնչա­ցումն Անդրկովկա­սում: Մայի­սի 13-ին թուրքե­րը վերջնագրով պահանջել են իրենց հանձնել Կարս-Ալեքսանդրա­պոլ-Զուլֆա երկաթգի­ծը՝ նախօ­րոք այդ մասին չհայտնե­լով ինձ եւ չստա­նա­լով իմ համա­ձայնությունը: Ես բողո­քել եմ այդ մասին: Սակայն դա չէր զսպում Էնվե­րին, նա որո­շել էր արագ հասնել Բաքու»: 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Հինգե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Վեցե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Յոթե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Ութե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Իննե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Տասնե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունա­կե­լի

Հոդվա­ծը‘ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ