15 C
Yerevan

Բոսֆո­րից Եկող Ակնարկնե­րի Պակաս Աշխարհը Չունի

«Թուրքիան այդ պրո­ցե­սի մեջ է ներդնում ոչ միայն սեփա­կան ներուժը, այլեւ շահա­գործում է ադրբե­ջա­նա­կան էմո­ցիո­նալ գործո­նը՝ որպես զոհի կերպար եւ հավա­սա­րակշռություն Հայոց ցեղասպա­նության փաստի հետ»։

Լյուդմի­լա Հարությունյան

Լրագրող Շուշան Ղազարյա­նի զրույցը՝ փիլի­սո­փա­յության դոկտոր, պրոֆե­սոր Լյուդմի­լա Հարությունյա­նի հետ:

– Հայաստա­նի պատմության մեջ շատ են եղել ճակա­տագրա­կան տարեթվեր: 2009թ. հոկտեմբե­րի 10-ին մենք ակա­նա­տես եղանք եւս մեկին: Ստո­րագրվե­ցին «Հայ-թուրքա­կան երկկողմ հարա­բե­րություննե­րի զարգացման եւ երկու երկրնե­րի միջեւ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու մասին արձա­նագրություննե­րը»: Ստո­րագրման օրվա­նից բավա­կան ժամա­նակ է անցել, հայ հասա­րա­կությունը մի բան պարզե՞լ է իր համար: – Այն, որ հայ-թուրքա­կան սահմա­նի բացումն ու դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստա­տումը հայե­րի ու թուրքե­րի միջեւ՝ խնդրի երեւա­ցող կողմն է միայն: Մինչդեռ իրա­կան նպա­տակն այն է, որ այդ արձա­նագրություննե­րը մեզ համար կարող են որո­շիչ դառնալ պատմա­կան շատ երկար հատվա­ծի կտրվածքով: Չնա­յած տարբեր մեկնա­բա­նություննե­րին, հայ հասա­րա­կությունը հասկա­նում է, որ այս պրո­ցե­սի անմի­ջա­կան առա­ջա­մարտի­կը Թուրքիան է, որն օգտա­գործում է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի «detante»-ը, որպես իր ռազմա­վա­րա­կան նպա­տակներն իրա­կա­նացնե­լու միջոց: Դրանք են՝ տարա­ծաշրջա­նում լիդե­րի կարգա­վի­ճակ ձեռք բերե­լը, ապա­հո­վելն իր անդա­մակցությունը Եվրա­միությա­նը, էլ ավե­լի սերտացնել հարա­բե­րություններն ԱՄՆ‑ի հետ, Հայոց ցեղասպա­նության արգե­լա­փա­կումը եւ այլն: Ակնհայտ է եւ այն, որ Թուրքիան այդ պրո­ցե­սի մեջ է ներդնում ոչ միայն սեփա­կան ներուժը, այլեւ շահա­գործում է ադրբե­ջա­նա­կան էմո­ցիո­նալ գործո­նը՝ որպես զոհի կերպար եւ հավա­սա­րակշռություն Հայոց ցեղասպա­նության փաստի հետ: Հայ հասա­րա­կությունը հասկա­ցավ նաեւ, թե ինչու են այդ գործընթա­ցին խառնվել ԱՄՆ‑ն եւ Եվրո­պան: Նկա­տեց փոխկա­պակցվա­ծություն՝ արձա­նագրություննե­րի եւ ԱՄՆ‑ի ռազմա­վա­րա­կան նոր ընտրության ու Առա­ջին եւ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմնե­րի հետեւանքնե­րի վերացման՝ Եվրա­միության վերցրած կուրսի միջեւ: Կուրս, որն իր մեջ ներա­ռում է Բեռլի­նի պատը, բալթյան հանրա­պե­տություննե­րի ինքնո­րո­շումը, Հարավսլա­վիա­յի մասնա­տումը: – Իսկ անհասկա­նա­լի բաներ մնացի՞ն հասա­րա­կությա­նը: – Բազում հարցեր, որոնք վերա­բե­րում են մեր սեփա­կան ճակա­տագրին: Օրի­նակ՝ ի՞նչ շահ ունենք մենք դրա­նից եւ ո՞վ է երաշխա­վո­րում, որ մենք կիրացնենք մեր շահը: Ի՞նչ դեր է խաղում Հայաստանն այս պրո­ցե­սի մեջ, պատրա՞ստ է, արդյոք, խաղա­լու իր նոր դերը: Ի՞նչ ռիսկեր է բերում հայ-թուրքա­կան մերձե­ցումը եւ ինչպե՞ս ենք հաղթա­հա­րե­լու դրանք: – Իսկ հասա­րա­կությունն արդյոք գիտակցե՞ց իր նշա­նա­կությունը նոր պրո­ցե­սի մեջ: – Սկզբում թվում էր, թե աշխուժա­ցած հասա­րա­կությունը իշխա­նություննե­րից ուր որ է կստա­նա խնդրի մի անսո­վոր լուծում: Բայց իշխա­նության պատասխաններն այնքան էլ համո­զիչ չէին, եւ հասա­րա­կությունը փաստաթղթին արձա­գանքեց բուռն ՈՉ-ով: Ո՛Չ նախա­պայմաննե­րին, Ո՛Չ արձա­նագրություննե­րին, Ո՛Չ Թուրքիա­յին… Կարծում եմ, դա հասա­րա­կության ինքնա­պաշտպա­նության բնազդն էր, չճա­նաչված Հայոց ցեղասպա­նության ու կոլեկտիվ հիշո­ղության արձա­գանքը: Գուցեեւ, երկրի համար ճակա­տագրա­կան որոշման պատասխա­նատվությունից խուսա­փե­լու ձգտում: ՈՉ‑ի մոլե­գին հանդե­սը սանձեց նախա­գահն իր ելույթով, որը արձա­նագրություննե­րի ստո­րագրման նախօ­րեին տեղե­կացրեց հասա­րա­կությա­նը, թե ինքը գիտի լիցքա­թափման ԳԻՆԸ եւ պատրաստ է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ իր վրա վերցնել: ‑Եվ նախա­գա­հի խոսքից հետո՝ «դարձ ի շրջանս յու՞ր»: ‑Այո, այդ հայտա­րա­րությունից հետո պահպա­նո­ղա­կան վերնա­խավն էլ ավե­լի եռանդով տրվեց իր սովոր զբաղմունքին՝ ինքնա­գո­վազդին, հպարտ ներկա­յա­նա­լով իբրեւ տարա­ծաշրջա­նում եւ միջազգա­յին ասպա­րե­զում նոր դերա­կա­տա­րումներ ու բարե­փո­խումներ իրա­կա­նացնող գործոն: Սակայն քաղա­քա­կան վերնա­խա­վը երկրի արտա­քին բարե­փո­խումնե­րի փորձը չզուգակցեց ներքին բարե­փո­խումնե­րի ծրագրով եւ իր վրա չվերցրեց երկիրն արդիա­կա­նացնող առա­ջա­մարտի­կի դերն ու պատասխա­նատվությունը: – Ինչո՞ւ: – Քաղա­քա­կան վերնա­խա­վը միա­միտ չէ եւ հրա­շա­լի հասկա­նում է, որ հայ-թուրքա­կան մերձե­ցումը սկիզբ կդնի խորքա­յին բարե­փո­խություննե­րի՝ ոչ միայն հասա­րա­կության շարքե­րում եւ տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության մեջ, այլեւ Հայաստա­նի քաղա­քա­կան ողջ համա­կարգում: Կարծում եմ, քաղա­քա­կան վերնա­խա­վի ձեռնպահ մնա­լու խորքա­յին պատճա­ռը՝ նրա վրա ճնշումի բացա­կա­յությունն է: – Ճնշումը ներքեւից ու դրսից խիստ արդյունա­վետ կլի­ներ մեր պարա­գա­յում: Սակայն Արեւմուտքը այդպես էլ աչք փակեց մեր երկրում նախա­գա­հա­կան ընտրություննե­րից մինչեւ այսօր շարունակվող բոլոր բռնություննե­րի վրա: – Արեւմուտքը արա­գացնե­լով հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մերձեցման գործընթա­ցը, աչք է փակել իշխա­նություննե­րի կողմից մարդու իրա­վունքնե­րի ոտնա­հարման եւ երկի­րը ժողովրդա­վա­րացնե­լու՝ նրանց ցանկության բացա­կա­յության վրա: Դա նշա­նա­կում է, որ մենք ժողովրդա­վա­րացման գործընթա­ցում այսօր զրկված ենք դրսի ճնշման կարեւոր լծա­կից եւ պետք է ապա­վի­նենք միայն մեր սեփա­կան ուժե­րին: – Բայց եւ հայ հասա­րա­կությունն էլ իր հերթին է աչք փակում այդ ամե­նի վրա: Չկա հասա­րա­կա­կան ակտի­վություն, չկա ճնշում ներքեւից: Հասա­րա­կությունը վերջա­պես ցանկություն ունի՞ որեւէ դերա­կա­տա­րություն ստանձնել: – Հասա­րա­կությունը հոկտեմբե­րի 10-ից հետո վերա­դարձավ իր օտարված վիճա­կին: Արձա­նագրություննե­րի պատասխա­նատվությունը նախա­գա­հին հանձնե­լով, հասա­րա­կությունն այնքան ամփոփվեց իր մեջ, որ անգամ դադա­րել է բանա­վի­ճել հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մերձեցման հետեւանքնե­րի շուրջ, աշխա­տե­լով չմտա­ծել, որ ԻՆՔՆ է վճա­րե­լու հետեւանքնե­րի գինը եւ հաղթա­հա­րե­լու դրա­նից բխող դժվա­րություննե­րը: – Դրա կարի­քը հասա­րա­կության մեջ գուցե դեռ չի՞ հասունա­ցել: – Ստո­րագրվե­լուց հետո գնդա­կը հայտնվեց խորհրդա­րա­նի դաշտում, որն էլ պետք է դառնար արձա­նագրություննե­րը կյանքի կոչե­լու Ազգա­յին երաշխա­վո­րը: Խորհրդա­րանն էլ գտավ փրկիչ բանա­ձեւը. «Սկզբում թուրքա­կան խորհրդա­րա­նը, հետո՝ մենք»,- որո­շեց նա, ու արձա­նագրություննե­րի ստո­րագրման գործն ուղղվեց Սահմա­նադրա­կան դատա­րան: Եվ ինչպես միշտ է մեզ մոտ պատա­հում, մեր խորհրդա­րանն այս անգամ էլ է սպա­սում, որ Արեւմուտքը թուրքե­րին «կստի­պի» վավե­րացնել արձա­նագրություննե­րը: Այսինքն, մեր խորհրդա­րա­նի «բարե­հա­ճությամբ» մենք էլի մխրճվել ենք մեզ համար սովո­րա­կան դարձած ԿԱԽՅԱԼԻ գաղջ մթնո­լորտի մեջ: Սակայն ժամա­նակն անո­ղոք է, եւ կասկած չկա, որ թուրք խորհրդա­րա­նա­կաննե­րը հասկա­նում են արձա­նագրություննե­րի կարեւո­րությունը սեփա­կան երկրի համար եւ կվա­վե­րացնեն դրանք: Իհարկե, թուրքե­րը չեն զլա­նա նաեւ մինչեւ 2010թ. ապրի­լի 24‑ը՝ Արեւմուտքի ականջի համար հնչեցնել տարբեր հայտա­րա­րություններ եւ նրանց առաջ զանա­զան թատրոններ խաղալ: Ենթադրում եմ, որ այդ հայտա­րա­րություններն արվում են ոչ թե ՆԵՐՔԻՆ, ինչպես շատերն են կարծում, այլ ԱՐՏԱՔԻՆ օգտա­գործման համար, քանի որ ծառա­յում են որպես միջոց՝ փոքրիկ ներդրումով ու ծախսով մեծ շահ ստա­նա­լու՝ վաղուց փորձված թուրքա­կան հնարքի համար: Նախանձե­լի էներգիա­յով օժտված թուրքե­րի լիդե­րը հաջո­ղությամբ յուրացնում է «նոր օսմաննե­րի» նոր դերն ու անհրա­ժեշտ արա­գություն է հաղորդում այդ գործընթա­ցին. Թուրքիան անսպա­սե­լի դարձել է արաբնե­րի բարե­կա­մը եւ հրեա­նե­րի հակա­ռա­կորդը, Իրա­նի պաշտպանն ու քրդե­րի բարի հովա­նա­վո­րը: Այնպես որ, Բոսֆո­րից եկող ակնարկնե­րի պակաս աշխարհը չունի. թուրքե­րը դատարկ ժամա­նակ չեն ծախսում: – Այս ֆոնին՝ մեր խորհրդա­րա­նի անգործությունը նրա չգո­յության նշանն է: – Այո, թեպետ արձա­նագրություննե­րի ստո­րագրման իմաստով՝ պառլա­մենտի չգո­յությունը չի փոխում իրե­րի դրությունը: Այսպես թե այնպես, այդ անինքնուրույն մարմի­նը, ինչպես միշտ, կդա­կի վերեւից իջեցված որո­շումը: Չէ՞ որ պառլա­մենտը, որպես արձա­նագրություննե­րը կյանքում ներդնող ազգա­յին երաշխա­վոր, պետք է բազում օրենքներ կյանքի կոչեր՝ մեր երկիրն ապա­հով պահե­լու անցանկա­լի ներխուժումնե­րից: Միա­ժա­մա­նակ, պարտա­վոր էր գործա­դիր իշխա­նության հետ ակտիվ մասնակցություն ունե­նալ՝ հայ հասա­րա­կությա­նը պատմության այս նոր շրջա­դարձին նախա­պատրաստե­լու գործում: Սակայն մինչեւ այսօր Հայոց խորհրդա­րա­նը չի սկսել նախա­պատրաստվել երաշխա­վո­րի իր նոր դերին եւ չի իրա­կա­նացնում այն բոլոր քայլե­րը, որոնք կնա­խա­պատրաստեն հասա­րա­կությա­նը արձա­նագրություննե­րի վավե­րա­ցումից սպասվող նոր իրա­վի­ճա­կին: Խորհրդա­րա­նը շարունա­կում է լռել ու սպա­սել: – Այդ ռիսկե­րի ու դժվա­րություննե­րի մասին չխո­սե­լու փաստը վկա­յում է, որ իշխող վերնա­խա­վը սոցիա­լա­կան պատասխա­նատվությա­նը մոտե­նում է զուտ ինքնա­գո­վազդի նպա­տա­կով: – Այո, այլա­պես դժվար է հասկա­նալ, թե հասա­րա­կությա­նը այդ ռիսկե­րին նախա­պատրաստե­լու փոխա­րեն, կառա­վա­րող վերնա­խա­վը ինչո՞ւ գիտակցա­բար նվա­զեցնում է հայ-թուրքա­կան արձա­նագրություննե­րի սոցիալ-քաղա­քա­կան, քաղա­քա­կան-տնտե­սա­կան եւ սոցիալ-հոգե­բա­նա­կան ՀՆԱՐԱՎՈՐ ռիսկե­րը եւ դրա գինը: Ինչո՞ւ է սահմա­նա­փա­կում հասա­րա­կության տեղե­կացվա­ծությունն այս խնդրին, երբ տեղե­կատվության միջոցներն ու հեռուստա­տե­սությունը կառա­վարվում են իր կողմից: Ինչո՞ւ է վերնա­խա­վը սնվում խաբկանքնե­րով ու իր հերթին չիրա­կա­նացվող սպա­սե­լիքներ արմա­տա­վո­րում հասա­րա­կության մեջ: Չէ՞ որ սահմա­նի բացումը սոսկ ֆիզի­կա­կան գործո­ղություն չէ, այլ՝ քաղա­քա­կան, սոցիա­լա­կան ու մշա­կութա­յին բարդ գործընթաց: Որ այս երկու տարբեր աշխարհնե­րի հակա­դիր շահե­րի եւ սպա­սե­լիքնե­րի, քաղա­քա­կան մտա­ծո­ղության ու գործունեության տարբեր տեսակնե­րի, պատմա­կան անցյա­լով ու ներկա­յով ձեւա­վորված մշա­կույթնե­րի հանդի­պումը զուգորդվե­լու է լուրջ խնդիրնե­րով, որոնց հաղթա­հա­րումը հեշտ չի լինե­լու: Տպա­վո­րություն է ստեղծվում, թե իշխող վերնա­խա­վը չի փորձում փարա­տել հասա­րա­կության շփոթվա­ծությունը, չի օգնում դիմա­կա­յե­լու հերթա­կան լուրջ փորձությա­նը եւ, վերջա­պես, չի վախե­նում նրա զայրույթից: Այս իմաստով, արձա­նագրություննե­րը վավե­րացնե­լուց հետո, որպես կյանքում դրանք ներդնե­լու Ազգա­յին երաշխա­վո­րի, խորհրդա­րա­նի շատ կարեւոր տեղը, այսպի­սով, ՄՆԱՑԵԼ Է ԹԱՓՈՒՐ: Ու կասկած չկա, որ այս ամե­նը հասա­րա­կությա­նը ԿՍՏԻՊԻ ԶԳԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ երկրում: Հնա­րա­վոր է, որ հասա­րա­կությունը սկսի ՊԱՏԱՍԽԱՆ պահանջել օրենսդիրնե­րից՝ երկրում ստեղծված իրա­վի­ճա­կի համար: Մինչդեռ, խորհրդա­րա­նում նստած մարդիկ այդ մասին չեն մտա­ծում: Կմտա­ծեն այն ժամա­նակ, երբ կզգան իրենց վրա ճնշում վերեւից կամ ներքեւից, կամ էլ երկու կողմե­րից հավա­սա­րա­պես: – Հետեւա­բար, ավանդա­կան հարց է ծագում. կա՞ երկրում, արդյոք, այն ուժը, որն ի վիճա­կի է ճնշում գործադրել ու ստի­պել խորհրդա­րա­նին՝ կատա­րե­լու իր առա­քե­լությունը: – Անկասկած, իշխող վերնա­խա­վը չէ միակ պատասխա­նա­տուն՝ հասա­րա­կությանն այս ծանր շրջա­դարձին նախա­պատրաստե­լու հարցում: Քաղա­քա­կան կուսակցություննե­րը նույնպես իշխող էլի­տա­յին հավա­սար դերա­կա­տարներ են այս գործընթա­ցում եւ դա նրանց ծրագրի թիվ 1 խնդի­րը պիտի լիներ այսօր: Այս իրադրության մեջ քաղա­քա­կան կուսակցություննե­րը վերագնա­հա­տե­ցին իրա­վի­ճա­կը եւ վերա­դա­սա­վորվե­ցին: Տարանջատվել են ընդդի­մության Ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան եւ Լիբե­րալ-դեմոկրա­տա­կան թեւե­րը: Ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կա­նը հասա­րա­կության ուշադրությունը սեւե­ռել է արձա­նագրություննե­րի նախա­պայմաննե­րի՝ Եղեռնի ճանաչման, Հայ դատի եւ ղարա­բաղյան հարցի լուծման ռիսկե­րի վրա: Օգտա­գործե­լով հասա­րա­կությունը մոբի­լի­զացնե­լու հին ու արդյունա­վետ մեխա­նիզմը, նա ձեւա­վո­րել է ազգա­յին շարժում՝ «Ո՛Չ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» կարգա­խո­սով: Չկա­րո­ղա­նա­լով արգե­լել արձա­նագրություննե­րի ստո­րագրումը, ընդդի­մությունը բարձրացրել է հասա­րա­կության զգո­նությունը՝ ազգա­յին շահե­րին միտված մարտահրա­վերնե­րի հանդեպ: – Արդյունքում՝ արձա­նագրություննե­րի սոցիա­լա­կան կարեւոր տեսանկյուննե­րը մնա­ցել են հասա­րա­կության ուշադրությունից դուրս: – Մինչեւ այսօր ազգա­յին անվտանգության հրա­տա­պությունը ստվե­րել է հայ-թուրքա­կան դետանտի սոցիա­լա­կան կարեւոր տեսանկյուննե­րը, եւ որեւէ քաղա­քա­կան ուժ այդ տեսանկյուննե­րի վրա շեշտադրում չի կատա­րել ու իր վրա չի վերցրել դրանց պաշտպա­նությունը: Միգուցե այդ պատճա­ռով մեր հասա­րա­կությունը դեռ չի մտա­հոգվում, թե ո՞րն է այն առա­վե­լա­գույն սոցիա­լա­կան գինը, որն ինքը ի վիճա­կի է վճա­րել հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի լիցքա­թափման համար: Հասա­րա­կությունն իրեն հաշիվ չի տվել, որ առանց մեր երկրի կարեւո­րա­գույն պետա­կան ինստի­տուտնե­րի արդիա­կա­նացման, կոռուպցիոն ռիսկե­րի նվա­զեցման՝ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մերձե­ցումը շահա­վետ կլի­նի միայն թուրքա­կան կողմի համար: Իսկ հայկա­կան կողմին բաժին է ընկնե­լու անընդհատ պաշտպանվո­ղի դերը: Հասա­րա­կությունն իրեն անգամ հաշիվ չի տալիս, որ բարձրա­ձայնվող տնտե­սա­կան հնա­րա­վոր ձեռքբե­րումնե­րը, հատկա­պես դեպի ծով դուրս գալու այլընտրանքա­յին ճանա­պարհի թույլտվությունը եւ տարա­ծաշրջա­նա­յին նախագծե­րին մասնակցե­լը, անխուսա­փե­լիո­րեն կապված են մեր սոցիա­լա­կան անվտանգության, ազգաբնակչության միգրա­ցիա­յի եւ մեր կոլեկտիվ հիշո­ղությա­նը սպառնա­ցող ռիսկե­րի հետ: – Այս բոլոր հարցե­րի պատասխաննե­րը պետք է տար խորհրդա­րա­նը, բայց նա դեռ լռում է: – Պատասխաններ ստա­նա­լուն կարող է օգնել լիբե­րալ-դեմոկրա­տա­կան ընդդի­մությունը: Այդ ուժը կարող է հնչեցնել այս հարցե­րը եւ հասա­րա­կությա­նը զգոն պահել սեփա­կան դերի ու պատասխա­նատվության նկատմամբ՝ երկրի վիճա­կի, ընդունվող որո­շումնե­րի ու ապա­գա­յի հանդեպ: – Եվ խնդի­րը միայն այն չէ, որ առայժմ նրանց չի հաջողվել անել դա, այլ այն, որ այդպի­սի խնդիր դեռ ՉԻ ԷԼ ԴՐՎԱԾ քաղա­քա­կան կուսակցություննե­րի առաջ: – Ըստ իս, հայ հասա­րա­կությունն այսօր գտնվում է առանձնա­հա­տուկ վիճա­կում: Մեր գենե­տիկ կոդն այնպես է կառուցված, որ մենք շատ սուր ենք արձա­գանքում ազգա­յին գոյա­տեւման վտանգնե­րին: Այդ առումով հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մերձեցման արձա­նագրությունով ստեղծված պահը պատմա­կան MOMENTUM է, որում միահյուսված են անհանգստությունը, ապա­գա­յի հանդեպ պատասխա­նատվությունը, ուժե­րի ներքին կենտրո­նա­ցումը եւ գործե­լու պատրաստա­կա­մությունը: – Այս իրա­վի­ճա­կում գտնվող հասա­րա­կությունը կարող է եւ պարտա­վոր է դրա­կա­նո­րեն արձա­գանքել երկրի ճակա­տագրի եւ ընդունված որո­շումնե­րի պատասխա­նա­տուն լինե­լու կոչին: – Եվ ավե­լին, նույնիսկ ճնշում գործադրել իշխա­նություննե­րի վրա՝ երկիրն արդիա­կա­նացնե­լու, սպա­սումնե­րի տեղապտույտը հաղթա­հա­րե­լու եւ արդիա­կա­նացման հիմնա­վոր եւ իրա­տե­սա­կան ծրագրե­րի իրա­կա­նացմա­նը ձեռնա­մուխ լինե­լու պահանջով: Այդ Ազգա­յին ծրա­գի­րը կդառնա հայ-թուրքա­կան մերձեցման արդի փուլի ամե­նա­մեծ նվա­ճումը, առանց որի հաջորդ քայլն անել չենք կարող: 

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am :

Առնչվող Հոդվածներ