15 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն՝ 20-րդ Դար

Մաս տասներկուե­րորդ

Գենե­րալ Սիլիկյա­նը հետա­խուզության օգնությամբ արդեն տեղյակ էր, որ թուրքե­րի մյուս զորա­խումբը Երեւան է շարժվում Բաշ Ապա­րա­նի կողմից, ուստի հաշվի է առնում գործի նաեւ այդ կողմը։

Արծրուն Հովհաննիսյան

Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտի քրո­նի­կոնն ու գործող անձինք

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը»:

Արծրուն Հովհաննիսյան

Ալեքսանդրա­պոլ-Սարդա­րա­պատ-Երեւան ուղղությամբ հարձակվող թուրքա­կան խմբա­վո­րումներն էին.

1. 36-րդ հետեւա­կա­յին դիվի­զիան, որի մեջ մտնում էին 106-րդ, 107-րդ, 108-րդ հետեւա­կա­յին գնդե­րը եւ հրե­տա­նա­յին գունդը,

2. հարվա­ծա­յին մեկ գումարտակ,

3. սակրա­վորնե­րի գումարտակ,

4. կորպուսա­յին ուժե­ղացված հեծյալ գունդ,

5. քրդա­կան կանո­նա­վոր հեծե­լա­զոր,

6. տեղա­կան թուրք բնակչությունից հավա­քագրված թուրքեր, որոնք մեծ մասամբ շարժվում էին Արփա­չա­յի ձախ ափե­րով (Ղազա­րա­պատ, Ալագյազ): 

Ընդհա­նուր ուժե­րը գնա­հատվում էին 5000–8000-անոց զորք, հրա­նոթնե­րի քանա­կը՝ 3–4 մարտկոց, այսինքն՝ մոտ 40 հրա­նոթ: 

Թուրքե­րի այդ զորախմբի դեմ պետք է մարտնչեր, այսպես կոչված, Ալագյա­զի զորա­խումբը, որը երկու հետեւա­կա­յին բրի­գադ էր (Երզնկա­յի, Էրզրումի, Խնուսի եւ Ղարա­քի­լի­սա­յի գնդե­րով եւ մեկ հատուկ հեծյալ գունդ): Մայի­սի 21‑ի դրությամբ 1‑ին բրի­գա­դի հրա­մա­նա­տարն էր գնդա­պետ Մորե­լը, սակայն նրան փոխա­րի­նում էր բրի­գա­դի շտա­բի պետ, փոխգնդա­պետ Մխի­թարյա­նը: 2‑րդ բրի­գա­դի հրա­մա­նա­տարն էր կապի­տան Շնեուրը: Յուրա­քանչյուր գնդում այդ օրե­րին հաշվվում էր 300–400 մարդ, որն էլ ցույց էր տալիս նրանց սակա­վությունը: Այդ զորա­մա­սերն անցել էին աննա­խանձե­լի ճանա­պարհ, նահանջել էին Էրզրումից մինչեւ Արա­րատյան դաշտ, կորցրել էին անձնա­կազմի մեծ մասը, տեխնի­կան: 

Օսմանյան զորքերն առանց լուրջ դիմադրության հանդի­պե­լու գրա­վում են Արաքս եւ Ղարա­բա­րուն կայա­րաննե­րը, ապա առա­ջա­նա­լով եւս 10 կմ‘ գրա­վում են Սարդա­րա­պատ կայա­րանն ու համա­նուն գյուղը եւ Մրգա­շա­տը: Թշնա­մու բանա­կը սպառնում էր գրա­վել Էջմիա­ծի­նը, ապա՝ Երեւա­նը, եւ միա­վորվե­լով Բաշ Ապա­րան-Աշտա­րակ ուղղությամբ շարժվող 9‑րդ դիվի­զիա­յի հետ‘ առա­ջա­նալ Արշա­լույս-Հայի Զեյվա գծով: Ակա­նա­տեսնե­րը էլ պնդում են, որ դեպի Երեւան առա­ջա­նում էին թուրքա­կան երկու դիվի­զիա: 

Մայի­սի 21-ին թուրքա­կան 36-րդ դիվի­զիա­յի առա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նումնե­րը մոտե­ցան Սարդա­րա­պատ գյուղին: Կասկած չէր կարող լինել, որ Ալեքսանդրա­պո­լից հետո թուրքե­րը ձգտում էին գրա­վել Երեւա­նը եւ ուղղություն վերցնել Սեւան-Դիլի­ջան-Ղազախ-Թիֆլիս եւ Նախի­ջեւան-Ղարա­բաղ: Գենե­րալ Նազարբեկյա­նը իր շտա­բով գտնվում էր Ղարա­քի­լի­սա­յում: Նա հայկա­կան 2‑րդ հրաձգա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տար գենե­րալ Մ. Սիլիկյա­նին կարգադրեց Էջմիածնում կենտրո­նացնել համա­պա­տասխան ուժեր եւ կանխել թուրքե­րի առաջխա­ղա­ցումը դեպի Երեւան:

Գենե­րալ Սիլիկյա­նի զորա­խումբն էր.

1. 2‑րդ հրաձգա­յին դիվի­զիան, առանց 7‑րդ եւ 8‑րդ հետեւա­կա­յին գնդե­րի,

2. Երեւա­նի զորախմբի մեջ մտնող առանձին զորա­մա­սեր,

3. 3‑րդ հետեւա­կա­յին բրի­գա­դը (Վանի 1‑ին եւ 2‑րդ գնդե­րը եւ Մակվի հետեւա­կա­յին գումարտա­կը),

4. 2‑րդ հեծյալ բրի­գա­դի 1‑ին գունդը,

5. Մակվի հետեւա­կա­յին գումարտա­կը եւ այլն:

Գենե­րալ Սիլիկյա­նը հետա­խուզության օգնությամբ արդեն տեղյակ էր, որ թուրքե­րի մյուս զորա­խումբը Երեւան է շարժվում Բաշ Ապա­րա­նի կողմից, ուստի հաշվի է առնում գործի նաեւ այդ կողմը: Առանձնացվեց 6‑րդ հրաձգա­յին գունդը (հրա­մա­նա­տար՝ գնդա­պետ Դոլուխա­նով), պարտի­զա­նա­կան հեծյալ գունդը (հրա­մա­նա­տար՝ գնդա­պետ Ջալիլ) եւ գնդա­պետ Սիլի­նի սահմա­նա­փակ գումարտա­կը: 

Այս խմբի մարտա­կան խնդիրն էր ուժեղ հակագրոհնե­րի միջո­ցով հետ շպրտել թշնա­մուն Բաշ Ապա­րա­նից:

Սիլիկյա­նին հայտնի էր, որ Երեւա­նին վտանգ էր սպառնում նաեւ Կողբի ու Իգդի­րի կողմից Երեւան շարժվող թուրքա­կան 5‑րդ եւ 12-րդ հետեւա­կա­յին դիվի­զիա­նե­րից: Դրանք թուրքա­կան արեւելյան օպե­րա­տիվ ուղղության երկրորդ շարա­կազմի դիվի­զիա­ներն էին, որոնք փորձե­լու էին Արաքսն անցնել ու անակնկալ հարվա­ծել՝ աքցա­նի մեջ վերցնե­լով Երեւա­նը: Այս դիվի­զիա­նե­րը բավա­կա­նին հզոր էին եւ լավ համալրված: Երկրորդ շարա­կազմում էր գտնվում նաեւ թուրքա­կան 15-րդ հետեւա­կա­յին դիվի­զիան, որը, հետա­գա­յում երկար մնա­լով Ալեքսանդրա­պո­լում, կտե­ղա­փոխվի Ելի­զա­վե­տա­պոլ: Այստեղ Սիլիկյանն առանձին պահուստներ չուներ: Մինչ հայկա­կան ուժե­րի հակա­հարձա­կան անցնե­լը, Իգդի­րի ջոկա­տը Դրո­յի գլխա­վո­րությամբ անցնում է Արաքսի ձախ ափը‘ պայթեցնե­լով Կարա­կա­լա­յի ու Մարգա­րա­յի կամուրջնե­րը: Դրա­նով չեզո­քացվում էր երեւանյան զորախմբին հանդի­պա­կաց ափից սպառնա­ցող հարձակման վտանգը: Նախի­ջեւա­նից հայկա­կան ուժե­րի թիկունքը պաշտպա­նում էր հետեւա­կա­յին երրորդ բրի­գա­դը: 

Թուրքա­կան այս դիվի­զիա­նե­րը պետք է անցնեին Արաքսը, իսկ եթե ոչ, ապա պետք է Նախի­ջեւա­նով հարա­վից ճեղքեին եւ Արցա­խով հասնեին Բաքու: Թուրքե­րի Նախի­ջեւան գնա­լու մասին վկա­յում էին նաեւ թուրք գերի­նե­րը, որոնք չէին հավա­տում, որ Արա­րատյան դաշտա­վայրում կռվում էին հայե­րը: Նրանք պնդում էին, որ բրի­տա­նա­ցի­նե­րը Պարսկաստա­նից օգնության են եկել հայե­րին: Տեսա­կետներ կան այն մասին, որ այս դիվի­զիա­նե­րին գետն անցնել խանգա­րել է ոչ թե բանա­կը, այլ գետի վարար լինե­լը: Այն, որ այս զորա­խումբը պետք է արդեն Երեւա­նում միա­նար գրա­ված կամ նրա մատույցնե­րում գտնվող վերը նշված այլ դիվի­զիա­նե­րին, դա կասկա­ծից վեր էր, նրանց պետք էր երկաթգծի այս ուղղությունը, որպեսզի դուրս գային Նախի­ջեւան, հետո էլ՝ Ղարա­բաղ: Սակայն գետն անցնելն այնքան էլ հեշտ գործ չէ ցանկա­ցած պարա­գա­յում, իսկ ինչպես տեսնում ենք, գետի այս ափին կազմա­կերպվել էր բավա­կա­նին խելա­ցի պաշտպա­նություն: Գետանց կատա­րող զորքե­րը եթե չունեն հզոր աջակցություն, իրենք են հայտնվում թիրա­խի կարգա­վի­ճա­կում: 

Ինչ վերա­բե­րում է Նախիջև­ան-Շարուր ուղղությա­նը, որտե­ղից նույնպես վտանգ էր սպասվում, ապա այստեղ պաշտպա­նության եւ թշնա­մուն հակագրոհ տալու համար գենե­րալ Սիլիկյա­նը մարտա­կան առա­ջադրանք էր տվել գնդա­պետ Բաղդա­սա­րո­վին, որի տրա­մադրության տակ էր գտնվում 3‑րդ հետեւա­կա­յին բրի­գա­դը ոչ ամբողջա­կան կազմով: 

Թուրքա­կան զորքե­րի հարձակմա­նը դիմա­կա­յող հայկա­կան զորքե­րը պատասխան կրակ բացե­ցին: Թուրքա­կան հոծ շարքե­րի ուղղությամբ կրակ է բացում հայկա­կան հրե­տա­նին Քրիստա­փոր Արա­րատյա­նի ղեկա­վա­րությամբ: Ի դեպ, հայկա­կան հրե­տա­նին դիպուկ կրակ էր վարում թե՛ գրո­հող հետեւա­զո­րի, թե՛ հրե­տա­նա­յին ու գնդացրա­յին կրա­կա­կե­տե­րի վրա: Հարկ է նշել, որ թուրքա­կան կողմի պարտության պատճա­ռա­բա­նություննե­րը, թե իբր հայկա­կան ուժերն ավե­լի մեծա­քա­նակ էին, մեղմ ասած՝ չի համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը. թուրքա­կան 40 հրա­նո­թի դեմ գործում էր հայկա­կան 18‑ը: Մեծա­քա­նակ հրե­տա­նու տպա­վո­րություն էր ստեղծվում Արա­րատյա­նի հմուտ մարտա­վա­րության շնորհիվ: Բանն այն է, որ հայկա­կան հրե­տա­նին մարտի ընթացքում անընդհատ տեղա­փոխվում էր, տարբեր կրա­կա­կե­տե­րից հրե­տա­կո­ծում թշնա­մուն: Հրե­տա­նու կրա­կից խուճա­պա­հար փախչող թշնա­մուն որո­շիչ հարված են հասցնում 5‑րդ‘ «Մահա­պարտնե­րի» հրաձգա­յին գունդը, Իգդի­րի եւ պարտի­զա­նա­կան հետեւա­կա­յին գնդե­րը, հատուկ հեծյալ գունդը աշխարհա­զո­րա­յին ջոկատնե­րի աջակցությամբ: Ճնշե­լով օսմանյան խիտ պաշտպա­նությունը‘ հայկա­կան ուժե­րը հակա­ռա­կորդին 15–20 կմ հետ են շպրտում Սարդա­րա­պատ գյուղի եւ կայա­րա­նի դիրքե­րից‘ ազա­տագրե­լով Մրգա­շատն ու շրջա­կա տարածքը, իսկ հյուսի­սում‘ Կոշն ու Ուջա­նը:

Մայի­սի 24-ին թուրքե­րը կրկին հարձակվում են, սակայն հայկա­կան հրե­տա­նու դիպուկ կրա­կի շնորհիվ հարձա­կումը ձախողվում է, ինչից հետո ճակա­տա­մարտի ընթացքը կտրուկ բեկվում է:

Մայի­սի 25-ին գենե­րալ Մ. Սիլիկյա­նի հրա­մա­նով հայկա­կան զորա­մա­սե­րը 6 կմ ձգվող ճակա­տով դիրքեր են գրա­վում թուրքա­կան զորա­մա­սե­րից մոտա­վո­րա­պես 700 մ հեռա­վո­րության վրա‘ ճակա­տով դեպի հյուսիս: Շտաբս-կապի­տան Սարգսյանցի գլխա­վո­րությամբ ձեւա­վորված զորասյունը հարձա­կում է գործում Արաքս-Ներքին Թալին-Մաստա­րա ուղղությամբ: Հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի առաջխա­ղացմա­նը դիմա­կա­յել փորձող հակա­ռա­կորդը բոլոր ուժե­րը կենտրո­նացնում է գրոհնե­րը կասեցնե­լու համար եւ վերջնա­կա­նա­պես հրա­ժարվում հարձա­կո­ղա­կան մարտա­վա­րությունից:

Թուրքա­կան զորքե­րի դիմադրությունը կոտրե­լու նպա­տա­կով հայկա­կան ուժե­րի հրա­մա­նա­տա­րությունը մշա­կում է հնա­րա­միտ ծրա­գիր: Ըստ դրա‘ հայկա­կան զորքե­րի մի մասը պետք է թեւանցում կատա­րեր եւ թիկունքից հարվա­ծեր հակա­ռա­կորդին:

Մայի­սի 27‑ի առա­վոտյան հայկա­կան հարվա­ծա­յին զորա­խումբը թեւանցում է Խզնաուզը (այժմ‘ Արա­գած) եւ Կոշ գյուղե­րի կողմից, Շամի­րա­մի ձորով ու լեռնե­րով դուրս է գալիս Արաքս կայա­րա­նի մատույցնե­րը եւ թիկունքից անակնկալ գրո­հում են հակա­ռա­կորդի դիրքե­րը: Թալի­նի կողմից հակա­ռա­կորդի թիկունքին է հարվա­ծում նաեւ մշե­ցի­նե­րի ջոկա­տը‘ Միքա­յել Սերյա­նի գլխա­վո­րությամբ:

Առա­վոտյան ժամը 9‑ին սկսվում է հրե­տա­նա­յին հարձակման պատրաստությունը: Ժամը 14-ին տեղե­կություն է ստացվում, որ Երզնկա­յի գունդը շրջանցել է թուրքա­կան զորքե­րի թեւը: Թուրքե­րի դիմա­հար կրա­կի հետեւանքով փոքր-ինչ դանդա­ղում է Մակվի գումարտա­կի թեւանցումը Ներքին Կալա­կուտ գյուղի մերձա­կայքում, սակայն իսկույն փոխօգնության ուղարկված Երզնկա­յի գնդի երկու վաշտե­րը շտկում են իրա­վի­ճա­կը:

Երզնկա­յի գունդը կտրուկ թեքվե­լով հարավ‘ դուրս է գալիս ամրացված բարձունքնե­րի թիկունքը եւ անմի­ջա­պես անցնում հարձակման: Միա­ժա­մա­նակ Սարդա­րա­պա­տի կողմից ճակա­տա­յին գրո­հի են նետվում հայկա­կան մյուս զորախմբե­րը: Հակա­ռա­կորդը փորձում է դիմադրել, սակայն երկկողմ ճնշմա­նը երկար չդի­մա­նա­լով եւ ծանր կորուստներ կրե­լով‘ լքում է դիրքե­րը եւ խուճա­պա­հար նահանջում:

Հաջորդ օրը զարգացնե­լով հարձա­կումը‘ հայկա­կան զորքերն ազա­տագրում են Արա­գած կայա­րա­նը, Ներքին եւ Վերին Թալինն ու Մաստա­րան: Թուրքա­կան 36-րդ դիվի­զիան ջախջախվում ու հետ է շպրտվում դեպի Ալեքսանդրա­պոլ: Ճակա­տա­մարտում թուրքա­կան զորքե­րի կորուստնե­րը կազմում էին ավե­լի քան 3.500 զինվոր: Սարդա­րա­պա­տի ու Ապա­րա­նի հաղթա­նա­կը ապա­հո­վեց նաեւ Թիֆլի­սի անվտանգությունը: 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Հինգե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Վեցե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Յոթե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Ութե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Իննե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Տասնե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Տասնմե­կե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ