15 C
Yerevan

Հայկա­կան Առա­ջին Արբանյա­կը

Հայաստա­նի Հանրա­պե­տության առա­ջին արբանյա­կի արձակման շուրջ բոլոր որո­շումնե­րը կայացվել են գաղտնիության պայմաննե­րում, և այս է պատճա­ռը, որ նախնա­կան որևէ տեղե­կատվություն չի հրա­պա­րակվել:

Նիկոլ Փաշինյան

SpaceX‑ի տիե­զե­րա­նա­վով Երկիր մոլո­րա­կի ուղե­ծիր է դուրս բերվել ՀՀ առա­ջին տիե­զե­րա­կան արբանյա­կը

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը կառա­վա­րության նիստում հայտա­րա­րել է, որ մայի­սի 25-ին, Երև­ա­նի ժամա­նա­կով ժամը 22:35-ին, ԱՄՆ Կանա­վե­րալ հրվանդա­նում գտնվող տիե­զե­րա­կա­յա­նից SpaceX ընկե­րության տիե­զե­րա­նա­վով Երկիր մոլո­րա­կի ուղե­ծիր է դուրս բերվել ՀՀ առա­ջին տիե­զե­րա­կան արբանյա­կը:

Դա տեղի է ունե­ցել հայկա­կան պետա­կան «Գեո­կոսմոս» ՓԲԸ‑ի և իսպա­նա­կան «Սանտլանտիս» ընկե­րության համա­գործակցության արդյունքում:

«Տեղի ունե­ցա­ծի նշա­նա­կությունը հնա­րա­վոր չէ գերագնա­հա­տել: Սրա­նով ՀՀ‑ն թևա­կո­խում է տիե­զե­րա­կան գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունե­ցած հարուստ ավանդույթնե­րը կվե­րա­կանգնվեն: Նկա­տի ունեմ Հայաստա­նում երկար տարի­ներ գոյություն ունե­ցած տիե­զե­րա­կան գիտաարտադրա­կան ոլորտը: Այս համա­տեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնա­հերթ նպա­տակնե­րից մեկը տիե­զե­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի տեղայնա­ցումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիե­զե­րա­կան սարքե­րի արտադրության կազմա­կերպումը:

Առա­ջի­կա­յում՝ ավե­լի կոնկրետ 2022 թվա­կա­նին, մինչև 2023 թվա­կա­նի վերջը, ՀՀ կստեղծվի արբանյա­կի կառա­վարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձև­ա­վորվի մասնա­գետնե­րի գիտա­գործնա­կան թիմ: Կառա­վարման կենտրո­նի գլխա­վոր գործա­ռույթնե­րից են արբանյա­կի կառա­վա­րումը և տիե­զե­րա­լուսանկարնե­րի ստա­ցումը: Պլա­նա­վորվում է, որ ընդունիչ կայա­նը արբանյա­կա­յին տվյալնե­րի ստացման և փոխանցման ծառա­յություններ կմա­տուցի նաև արբանյակնե­րի այլ օպե­րա­տորնե­րի համար:

Արբանյա­կի կողմից արված լուսանկարնե­րը Հայաստա­նում կօգտա­գործվեն սահմաննե­րի հսկո­ղության, արտա­կարգ իրա­վի­ճակնե­րի կանխարգելման և կառա­վարման, շրջա­կա միջա­վայրի պահպա­նության, ներառյալ կլի­մա­յա­կան փոփո­խություննե­րի մոնի­տո­րինգի, քաղա­քա­շի­նության, ճանա­պարհա­շի­նության, երկրա­գի­տության և այլ ոլորտնե­րում։

Տիե­զե­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րը՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակնե­րի վրա տեղադրվող սկա­նա­վորման, տեսա­դի­տարկման, կապի և այլ համա­կարգեր, համարվում են համաշխարհա­յին տնտե­սության ամե­նաա­րագ զարգա­ցող ճյուղե­րից մեկը։ Հաշվի առնե­լով այս հանգա­մանքը՝ Անվտանգության խորհրդի գրա­սենյա­կի և Բարձր տեխնո­լո­գիա­կան արդյունա­բե­րության նախա­րա­րության կողմից մշակվել և 2020‑ի մարտի 6‑ին Ազգա­յին ժողո­վի կողմից ընդունվել է «Տիե­զե­րա­կան գործունեության մասին» օրենքը, որը համա­պա­տասխան կառա­վա­րության որո­շումնե­րի փաթե­թի հետ միա­սին սահմա­նում է տիե­զե­րա­կան գործունեության կանոններն ու տեխնի­կա­կան կանո­նա­կարգե­րը, ինչպես նաև անվտանգության ստանդարտնե­րը, լիցենզա­վորման, թողարկման, կառա­վարման կարգե­րը։ Օրենսդրա­կան այս փաթե­թով նաև հարկա­յին արտո­նություն է տրա­մադրվել ոլորտում աշխա­տող լիցենզա­վորված ընկերություններին»,-ասել է Փաշինյա­նը։

Այս համա­տեքստում վարչա­պե­տը կարև­ո­րել է ևս մեկ իրա­դարձություն, որը սերտո­րեն կապված է տիե­զե­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտում քայլե­րի հետ։

Նա նշել է, որ սեպտեմբե­րի 5–10‑ը Հայաստա­նը հյուրընկա­լե­լու է աշխարհում հայտնի STARMUS VI գիտա­տեխնո­լո­գիա­կան փառա­տո­նը, որին կմասնակցեն տիե­զե­րագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցա­նա­կի դափնե­կիրներ, համաշխարհա­յին ճանա­չում ունե­ցող գիտնա­կաններ, աստղաֆի­զի­կոսներ, արվեստա­գետներ և երա­ժիշտներ։ Հայաստա­նը հնա­րա­վո­րություն կունե­նա աշխարհին ներկա­յա­նա­լու հարուստ գիտա­կան և տեխնո­լո­գիա­կան նորա­րա­րություննե­րի պատմությամբ, հնա­րա­վո­րություննե­րով և ապա­գա­յի տեսլա­կա­նով։

Փաշինյա­նը նշել է նաև, որ հրթի­ռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ Բարձր տեխնո­լո­գիա­կան արդյունա­բե­րության նախա­րար Ռոբերտ Խաչատրյա­նը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

«Հայաստա­նի Հանրա­պե­տության առա­ջին արբանյա­կի արձակման շուրջ բոլոր որո­շումնե­րը կայացվել են գաղտնիության պայմաննե­րում, և այս է պատճա­ռը, որ նախնա­կան որևէ տեղե­կատվություն չի հրա­պա­րակվել: Գաղտնիության հետ կապված որո­շումնե­րը կայացրել ենք ինչ-ինչ նկա­տա­ռումնե­րից ելնե­լով: Կատարված աշխա­տանքը, ահա, տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհա­վո­րում եմ բոլորիս»,-ասել է Փաշինյա­նը։

Հոդվա­ծը՝ panarmenian.net կայքից

Առնչվող Հոդվածներ