20 C
Yerevan

Խաղա­ղություն Խրճիթնե­րին, Պատե­րազմ Պալատնե­րին

Հայաստա­նում հեղա­փո­խությունը դեռևս չի գիտակցում իր ընդհա­նուր փիլի­սո­փա­յա­կան տրա­մա­բա­նությունը: Չի գիտակցում նաև հեղա­փո­խա­կան տրա­մա­բա­նության փիլի­սո­փա­յությունը: Փոխա­նակ գաղա­փա­րա­կան և կազմա­կերպա­կան առումով ձուլվե­լու պետա­կան ապա­րա­տին և դառնա­լու իրա­կան իշխա­նություն, մեզ մոտ դեռևս խարխա­փող հեղա­փո­խություն է, որի շարունա­կությունը ոչ թե անհրա­ժեշտա­բար պրագմա­տիզմն է այլ ինքնա­բե­րա­բար իներցիան:

Արա­յիկ Մկրտումյան

Ժամա­նա­կա­կից հասա­րա­կություննե­րում դեռևս թարմ է «չար հարուստի» և «բարի աղքա­տի» արխե­տի­պը: Այդ մի մտածմունք է, որով հարուստնե­րը որակվում են չար, իսկ աղքատնե­րը՝ բարի: Այդ մտայնությունը նաև բերում է այնտեղ, որ հեղա­փո­խություննե­րի ժամա­նակ «բարի աղքատնե­րը», որոնց զրկել են «չար հարուստնե­րը», ապստամբություն են անում և հաղթում չարի­քին, որ արդա­րություն հաստա­տեն: Իհարկե այստեղ էլ տարբե­րություններ կան, քանի որ ամեն ժամա­նակ և հասա­րա­կություն ունի արդա­րության իր ձևա­չա­փը:

Հեղա­փո­խություննե­րը, որպես կանոն, ճգնա­ժա­մի հետև­անք են: Կայուն հասա­րա­կություննե­րում հեղա­փո­խություններ չեն լինում, և կայուն հասա­րա­կություններ ևս գոյություն չունեն, քանի որ ամեն ինչի հավա­սա­րակշռությունն ի վերջո խախտվում է: Այստեղ ևս կա այդ ամե­նի գիտա­կան բացատրություննե­րը, որոնք թեև ճշմա­րիտ են, բայց լայն մասսա­յի համար ոչ համո­զիչ: Եվ հարցն էլ այն է, որ ամեն հեղա­փո­խությունից հետո հաստատված արդա­րությունը սովո­րա­բար մի որոշ ժամա­նակ հետո մերժվում է և ընտրվում որևէ նոր ձևա­չափ: Այդպես է եղել դարեր ի վեր, այդպես է լինե­լու նաև ապա­գա­յում:

Օրուելն իր «1984» գրքում ունի մի հատված, որտեղ վեպի չարա­գործ համարվող Գոլսթեյնին վերա­բերվող գրքում կան  հեղա­փո­խություննե­րի վերա­բերվող դրույթներ: Գոլդսթեյնն ասում է, որ սովո­րա­բար ապստամբում են միջին օղակնե­րը, միջին դասը: Միջին դասը իր կողմն է քաշում ստո­րին դասին, միա­վորվում և հաղթում պայքա­րը, որից հետո հաղթած միջին խավը դառնում է բարձր, իսկ ստո­րի­նը շարունա­կում է մնալ ստո­րին: Այդ ընթացքում ձևա­վորվում է նոր միջին դաս, որն ապա­գա­յում իր բաժին հեղա­փո­խությունը պիտի անի: Անվերջ պտույտ, որից մարդկա­յին հասա­րա­կությունը չի կարո­ղա­նում դուրս գալ:

Հեղա­փո­խություննե­րի փիլի­սո­փա­յություննե­րը ենթադրում են տվյալ վիճա­կի ախտո­րո­շում, գնա­հա­տում, ապա և տեսա­կա­նո­րեն, իսկ հետո նաև պրակտիկ քայլե­րով իրա­կա­նացնել բարե­փո­խումնե­րի սեփա­կան ծրագրե­րը, որոնք երբեմն կարող են անարյուն անցնել, ինչպես օրի­նակ 2018թ. Հայաստա­նում, կամ էլ ծայրա­հեղ դաժան, ինչպես օրի­նակ ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խությունը կամ Ռուսաստա­նում 1917թ. փետրվարյան և հոկտեմբերյան հեղա­փո­խություննե­րը:
Հեղա­փո­խություննե­րի աֆեկտի տակ շատ հարցեր սովո­րա­բար ոչ միայն լուծում չեն ստա­նում, այլև մոռա­ցության են մատնվում, որից հետո, մի որոշ ժամա­նակ անց՝ այդ հարցրե­րը նորից ու նոր ուժով են բարձրացվում: Սովո­րա­բար հարցե­րի բարձրացման համար կիրառվում է ստո­րին խավե­րի անթա­քույց դժգո­հությունը, քանի որ ստո­րին խավե­րը որպես այդպի­սին, դժգոհ են բոլո­րից ու միշտ, քանի որ նրանց խնդիրնե­րը սովո­րո­բար չեն լուծվում, կամ էլ լուծումը լինում է ոչ թե այնպես ինչպես իրենք էին կարծում և սպա­սում, այլ՝ ստի­պո­ղա­բար, ինչն էլ հանգեցնում է հեղա­փո­խա­կան նոր ալի­քի բռնկմա­նը: Ժամկետնե­րը տարբեր են, և նոր հեղա­փո­խությունը, հեղաշրջումը, իշխա­նա­փո­խությունը կարող են հասունա­նալ մի քանի ամսից մինչև մի քանի տասնամյակ հետո:

Սովո­րա­բար հեղա­փո­խություննե­րի միջին տարի­քը, որտեղ դրանք ամե­նա­շատն են ռիսկի ու վտանգի ենթարկվում, 3–5 տարին է: Եթե այդ ընթացքում հեղա­փո­խա­կան տարրը կարո­ղա­նում է դիմագրա­վել իր ուղղությամբ նետված հարվածնե­րին, ապա նա հնա­րա­վո­րություն ունի ոչ միայն շարունա­կել իշխա­նություն պահե­լը, այլև քաղա­քա­կան նոր սկզբունքի և էության հիմք դնե­լը: Լայն զանգվածնե­րի համար հիմնա­կա­նում անհասկա­նա­լի է, թե ինչու հեղա­փո­խությունը միանգա­մից չի իրա­գործում իր ծրագրե­րը: Այն պարզ պատճա­ռով, որ նրան դեռևս հիմնա­վորվե­լու և պետա­կան ապա­րա­տի հետ սերտա­ճե­լու ժամա­նակ է պետք: Լենինն ինքը նշում էր, որ իշխա­նությունը գրա­վե­լը հեշտ չէ, բայց ավե­լի դժվար է պահել այդ իշխա­նությունը: Եթե համե­մա­տության համար նայենք հեղա­փո­խություննե­րին ու առաջնորդնե­րին, ապա նկա­տում ենք, որ միջին հաշվով ամեն հեղա­փո­խության ժամա­նակ առաջնորդնե­րի 5‑ից երե­քը, որոշ դեպքե­րում չորսը կամ չեն կարո­ղա­նում պահել այդ իշխա­նությունը կամ զոհ են գնում իրենց իսկ թիմին:

Հեղա­փո­խություննե­րը գերկուտակված էմո­ցիո­նալ պայթյուններ են, որոնց հետև­ում է արդեն ավե­լի սառը և հանգիստ գործիչնե­րի գալուստը: Առա­ջին դեմքե­րը սովո­րա­բար հետ են քաշվում և նրանց փոխա­րի­նում են ավե­լի համա­կարգա­յին մարդիկ: Օրի­նակ ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խությունը: Այն իրա­կա­նացրին մի խումբ մարդիկ, որոնցից ոչ ոք նույնիսկ տասը տարի էլ չապրեց իր հեղա­փո­խությունից հետո: Մարա­տը, Ռոբեսպիեր եղբայրնե­րը, Ժյուստը և շատ շատե­րը փոխա­րինվե­ցին ավե­լի պրագմա­տիկ թերմի­դո­րա­կաննե­րով, որոնց էլ փոխա­րի­նեց նախ կոնսուլի, ապա կայսրի տիտղո­սով Նապո­լեոն Բոնա­պարտը: Նա այն բացա­ռիկ գործիչնե­րից էր, որ իր մեջ քաջություն գտավ ասե­լու, որ հեղա­փո­խությունն ավարտված է, որով նախ փորձեց վերջ դնել անընդհատ եռա­ցող մի երև­ույթի և փորձեց պետա­կան համա­կարգն անջա­տել այն տրա­մադրություննե­րից, որոնք կարող են նոր հեղա­փո­խություններ առաջ բերել: Լավ էր այդ, թե վատ, մեկ այլ հարց է արդեն: Նույնը և ռուսա­կան փետրվարյան և հոկտեմբերյան հեղա­փո­խություննե­րը: Փետրվարյանն ընդհանրա­պես չապրեց, քանի որ չկա­րո­ղա­ցավ կենսունակ գտնվել, իսկ հոկտեմբերյան հեղա­փո­խության գլխա­վոր առաջնորդնե­րը իրենց դիրքե­րը զիջե­ցին մինչ այդ ընդա­մե­նը Լենի­նի օգնա­կան համարվող Իոսիֆ Ստա­լի­նին: Լենի­նը, Տրոցկին, Զեմենևը, Կամենևը, Բուխա­րի­նը, Կիրո­վը, Օրջո­նի­կի­ձեն և շատ ու շատ այլ ակա­նա­վոր բոլշև­իկներ փոխա­րինվե­ցին նրանցից շատ ավե­լի հաշվենկատ Ստա­լի­նով: Ստա­լի­նը հատկանշա­կան է նրա­նով, որ ողջ ԽՍՀՄ‑ը դողում էր պետա­կան աստի­ճա­նա­վոր, ՆԳԺԿ Լավրենտի Բերիա­յի առաջ: Կարե­լի է զավեշտ համա­րել այն, որ Ստա­լի­նի հեռա­ցումից հետո նրան փոխա­րի­նեց ոչ թե փառա­վոր մարշալ Ժուկո­վը կամ այլ հայտնի ու ընդունված կերպար, կամ էլ ոչ թե նույնիսկ արնա­խում Բերիան, այլ պարզա­պես ավե­լի սառը և հաշվենկատ մի մարդ՝ Խրուշչո­վը:

Նույնը և շատ ուրիշ հեղա­փո­խություննե­րում, կլի­նի այդ հռո­մեա­կան հանրա­պե­տության կամ անգլիա­կան 1649թ, հեղա­փո­խություննե­րը, կամ էլ նույնիսկ չինա­կան կոմունիստա­կան հեղա­փո­խությունը, երբ Մաոն կարո­ղա­ցավ մնալ իշխա­նության ղեկին ոչ թե իր թունդ գաղա­փա­րա­կա­նության շնորհիվ, այլ դաժա­նության ու զարմա­նա­լի չէ, որ չինա­կան մաո­յան «բոլշև­իզմին» փոխա­րի­նեց շատ ավե­լի զուսպ, բայց շատ ավե­լի պրագմա­տիկ «սյաո­պինյան» ուղղությունը:

Հեղա­փո­խություննե­րում կա ևս մի առասպել, որ եթե այսինչ կերպա­րը չսպանվեր ու նա մնար, ապա ամեն ինչ շատ ավե­լի լավ էր լինե­լու: Իրա­կա­նության մեջ այդ ամե­նը ցանկա­լի առասպել է միայն: Վերցնենք ցանկա­ցած հեղա­փո­խություն, փորձենք փոխել հետա­գա ղեկա­վարնե­րի անուննե­րը և հաճախ կարող ենք շատ ավե­լի վատ հետև­անք ստա­նալ: Ենթադրենք Ռոբեսպիեռ եղբայրնե­րը ողջ մնա­յին: Եթե հաշվի առնենք այն մոլե­ռանդությունը, որով առաջնորդվում էին նրանք և առա­վե­լա­պես ավագ Ռոբեսպիե­ռը, ապա գոնե տեսա­կան մակարդա­կով կարող ենք ասել, որ Ֆրանսիա­յում արյունոտ հեղե­ղը շարունակվե­լու էր ու գուցե շատ ավե­լի վատ լիներ, քան այն ինչ եղավ հետո Սեն-Գրևյան հրա­պա­րա­կում: 

Կամ տարածված կարծիք կա, որ եթե Լենի­նին փոխա­րի­ներ ոչ թե Ստա­լի­նը այլ Տրոցկին, ապա ավե­լի լավ էր լինե­լու: Չէր լինե­լու ո՛չ աքսորներ, ոչ հազա­րա­վոր գնդա­կա­հա­րություններ: Իրա­կա­նում ամեն ինչ կարող էր շատ ավե­լի աղե­տա­լի լինել: Տրոցկին ևս ֆանա­տիկ էր և հեղա­փո­խության ու ահա­բեկչության մասին իր աշխա­տության մեջ նա լրիվ ընդունե­լի էր համա­րում մասսա­յա­կան տեռո­րի միջո­ցով սարսափ տարա­ծելն ու հեղա­փո­խությունն ամրացնե­լը: Ստա­լի­նը մասսա­յա­կան սարսա­փի իր գործո­ղություններն իրա­կա­նացրեց հենց Տրոցկու ծրագրե­րի հիմա վրա:

Սահմա­նա­փակվենք այսքա­նով և անցնենք հայաստանյան դաշտ:

Ինչո՞ւ այսքան խորա­ցանք:

Պատճառն այն է, որ հիմա երբ խոսվում է հեղա­փո­խության տապալման կամ անհա­ջո­ղության մասին, պետք է նշել, որ հայաստանյան հեղա­փո­խությունը կրկնում է ընդհա­նուր հեղա­փո­խա­կան խնդիրնե­րի տրա­մա­բա­նությունը: Հարցն այստեղ ոչ թե անհատ անձի ոչ պրոֆե­սիո­նա­լիզմն է կամ անհա­տա­կան սրի­կա­յությունը, որից իհարկե խուսա­փել չի ստացվում, այլ, ինչպես արդեն նշե­ցի վերև­ում, հեղա­փո­խության իրացման հարցը: Հեղա­փո­խության գաղա­փա­րը գործո­ղության վերա­ծե­լու, պրակտիկ դարձնե­լու հարցն է կարև­որ: Կարև­որ է նաև այն, որ հեղա­փո­խությունը կարո­ղա­նա ձուլվել պետա­կան ապա­րա­տին, կարո­ղա­նա դառնալ իշխա­նություն: Դադա­րի լինել էմո­ցիո­նալ շարժում և վերածվի հստակ գործո­ղություննե­րի: Ավարտվի որպես անկա­նոն էմո­ցիա և սկսվի որպես հստակ կանո­նա­կարգ:

Հեղա­փո­խությունը չի կարող անընդմեջ շարունակվել: Հեղա­փո­խությունը պիտի շատ արագ ավարտվի և շարունակվի որպես ղեկա­վա­րում և կառա­վա­րում: Հեղա­փո­խությունը պիտի մի կողմ դնի իր էմո­ցիան ու սկսի սառը աշխա­տանքը:

Հայաստա­նում հեղա­փո­խությունը դեռևս չի գիտակցում իր ընդհա­նուր փիլի­սո­փա­յա­կան տրա­մա­բա­նությունը: Չի գիտակցում նաև հեղա­փո­խա­կան տրա­մա­բա­նության փիլի­սո­փա­յությունը: Փոխա­նակ գաղա­փա­րա­կան և կազմա­կերպա­կան առումով ձուլվե­լու պետա­կան ապա­րա­տին և դառնա­լու իրա­կան իշխա­նություն, մեզ մոտ դեռևս խարխա­փող հեղա­փո­խություն է, որի շարունա­կությունը ոչ թե անհրա­ժեշտա­բար պրագմա­տիզմն է այլ ինքնա­բե­րա­բար իներցիան: 

Եթե հայաստանյան հեղա­փո­խա­կաննե­րը չհարմարվեն պետությանն ու իշխա­նությա­նը և չդառնան իրա­կան կառա­վա­րիչներ, այլ շարունա­կեն մնալ «Ռոբին Հուդ», ապա նրանց նկատմամբ իրա­կան դժգո­հությունը կձև­ա­վորվի դասա­կան ձևով, որին կհա­ջորդի մի նոր հեղա­փո­խություն: Իսկ ամեն հեղա­փո­խության ճգնա­ժա­մի հետև­անք է, ցնցում երկրի ու սթրես բնակչության համար:

Առնչվող Հոդվածներ