16.8 C
Yerevan

Հզոր Բանակ Ունե­նա­լու Հրա­մա­յա­կա­նը

Հոկտեմբե­րի 4‑ից սկսած բոլոր օպե­րա­ցիա­նե­րը կառա­վա­րել են թուրքա­կան գենե­րալնե­րը, որոնք նախա­պես նաև ստուգարքներ էին անցկացնում ադրբե­ջա­նա­կան գլխա­վոր շտա­բում:

Արծրուն Հովհաննիսյան

«Օբյեկտի­վի կենտրո­նում» հաղորդման հյուրն է ՊՆ նախկին խոսնակ, պահեստա­զո­րի փոխգնդա­պետ, ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նը:

Զրուցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել, թե՛ համաշխարհա­յին քաղա­քա­կան իրա­դարձություննե­րին, թե՛ հայկա­կան զորքե­րի ներկա­յիս վիճա­կին ու դրանց հզո­րացմա­նը:

Արծրուն Հովհաննիսյա­նը համա­ձայնվեց այն տեսա­կե­տին, որ այսօրվա ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, լինե­լով համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մաս, աշխարհա­քա­ղա­քա­կան նույն շղթա­յով կապված է նաև արցախյան հարցին: Ընդ որում կարող էր նույնիսկ այնպես պատա­հել, որ նախ լիներ ուկրաի­նա­կան պատե­րազմը, ապա արցախյա­նը: Իսկ այն, որ աշխարհում շատ շատ իրա­դարձություններ փոխկա­պակցված են, կասկած չի հարուցում և բոլոր ողջա­միտ մարդիկ համա­ձայն են դրա հետ:

Արծրուն Հովհաննիսյա­նը լայն անդրա­դարձ կատա­րեց բանա­կի բարե­փոխման տարբե­րա­կին, նշեց, որ կա նաև համաշխարհա­յին փորձի ուսումնա­սի­րում և Հայաստա­նի համար շատ արդյունա­վետ կարող է լինել խառը համալրումը, այլ ոչ թե միայն ժամկե­տա­յիններ կամ միայն պայմա­նագրա­յիններ: Խնդիր է առա­ջա­նում այն առումով, որ զինվո­րա­կան մասնա­գի­տություննե­րի մեջ կան բազմա­թիվ ուղղություններ, որոնք շատ երկար ու թանկ են և նպա­տա­կա­հարմար չէ ժամկե­տա­յի­նին սովո­րեցնել և ապա նա զորացրվի և ըստ էության նրա սովո­րածն այլևս չկի­րառվի: Օրի­նակ հատուկ նշա­նա­կության ջոկատներ, կապի, հրե­տա­նու և այլ հատուկ միջոցնե­րի համար առա­վել նպա­տա­կա­հարմար կլի­նի ունե­նալ պայմա­նագրա­յիններ:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ եթե իր երա­զած 70 հազա­րա­նոց բանակն ունե­նալ հնա­րա­վոր լիներ, ինքը կգե­րա­դա­սեր, որ դրա 30 հազա­րը լիներ ժամկե­տա­յիններ, իսկ մյուս մասը՝ պայմա­նագրա­յիններ: Շատ մեծ հաջո­ղություն կլի­նի նաև այն, որ պետությունը կարո­ղա­նա սոցիա­լա­կան նորմալ երաշխիքներ առա­ջարկել պայմա­նագրա­յին հատվա­ծի համար: Նա օրի­նակ բերեց այն, որ մոտ մեկ շաբաթ առաջ Հնդկաստա­նում մեծ ցույցեր տեղի ունե­ցան, որովհետև Հնդկաստա­նի կառա­վա­րությունը որո­շել էր կրճա­տել պայմա­նագրա­յիննե­րի քանա­կը: Իհարկե մենք չենք կարող համե­մա­տել Հայա­սա­տանն ու Հնդկաստա­նը, որովհետև Հնդկաստանն այնուա­մե­նայնիվ ունի մեծ քանա­կությամբ ժողո­վուրդ և գուցե չունի այն խնդիրնե­րը, ինչ և մենք, բայց պետք է հաշվի առնել մեր պահանջնե­րը:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գուցե որոշ առումով ավե­լի էժան կլի­նի համա­գործակցել ռուսնե­րի հետ, բայց իրենք ռուսներն էլ շատ հարցե­րումհետ են մնա­ցել աշխարհից, թեկուզ հենց ԱԹՍ-ների պարա­գա­յում: Ամե­նից գերա­դա­սե­լին իհարկե հայրե­նա­կան արտադրությունն է, թեկուզ և թանկ: 

Հովհաննիսյա­նը նաև խոսքի մեջ նշեց այն, որ շատ տարի­ներ առաջ Հայաստա­նում զրո­յից հավաքվել է կրա­կի կառա­վարման համա­կարգ, որը բավա­կան խոստումնա­լից էր, բայց անհասկա­նա­լի է թե ինչու, գուցե և կոռուպցիոն պատճառնե­րով դա չշա­րունակվեց, վաճառվեց այլ երկրի: Նրանք արդիա­կա­նացրին և վաճա­ռե­ցին նաև ադրբե­ջանցի­նե­րին: Մեր ժողո­վուրդը չափից ավե­լի բարի է մեր նկատմամբ, հաշվի առնե­լով, թե ինչպես են թալա­նել, դեգրա­դարցրել ու արհա­մարհել իրենց, ինչպես են բթացրել սերիալնե­րով և այլ ձևե­րով: Արծրուն Հովհաննիսյա­նը նշեց, որ դրա մեղա­վորներն ու պատասխա­նա­տունե­րը արժա­նի են հրա­պա­րա­կավ քառատվե­լու:

Անդրա­դառնա­լով 44-օրյա պատե­րազմին, Հովհաննիսյանն ասաց, որ թուրքա­կան մասնակցությունն այդ պատե­րազմին ոչ թե արտա­հայտվեց դիվի­զիա­ներ ուղարկե­լով, այլ կառա­վարման առումով:  Հոկտեմբե­րի 4‑ից սկսած բոլոր օպե­րա­ցիա­նե­րը կառա­վա­րել են թուրքա­կան գենե­րալնե­րը, որոնք նախա­պես նաև ստուգարքներ էին անցկացնում ադրբե­ջա­նա­կան գլխա­վոր շտա­բում:

Արծրուն Հովհաննիսյա­նը, պատասխա­նե­լով իրեն տրված հարցին, հաստա­տեց, որ իրեն պատե­րազմի վերջին օրե­րին առա­ջարկ արվել է կառա­վա­րության դեմ խոսել և մերժում ստա­նա­լուց հետո իր դեմ արշավ է սկսվել: Նա ասաց, որ իր հանդեպ վատ վերա­բերմունքը ձևա­վորվել է դեռևս 2016թ. սկսած, երբ ինքը սթափ գնա­հա­տա­կաններ էր տալիս այն ամե­նին, ինչ տեղի էր ունե­ցել:

Հնարավո՞ր էր արդյոք կանգնե­ցել պատե­րազմը, Արծրուն Հովհաննիսյան ասաց, որ իր կարծի­քով 2017-ից հետո այլևս հնա­րա­վոր չէր:

Հարցազրույցի ընթացքում խոսվեց նաև Սիրիա­յում ռուս-թուրքա­կան կիսա­թա­քուն պատե­րազմից ու նաև թե ինչպես է Ռուսաստա­նի նկատմա­մաբ աշխարհի կողմից վարվող քաղա­քա­կա­նությունը հանգեցնում խոշո­րա­մասշտաբ պատե­րազմի:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ