15.8 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 11-րդ

Երև­ա­նում ժողովրա­դա­կան խմբե­րի, ինքնա­պաշտպա­նության ուղղության կողմնա­կիցնե­րի կողմից աշխա­տանքնե­րը սկսվել էին դեռևս փետրվար ամսից, երբ թուրքերն անարգել առա­ջա­նում էին:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից մշակված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի հերթա­կան մասը:

Սարդա­րա­բա­դի ճակա­տա­մարտ

Նախորդ հատվա­ծում պատմությունը կանգ առավ այնտեղ, երբ թուրքե­րը մի քանի ուղղությամբ պատրաստվում էին հարվա­ծել Երև­ա­նին: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ պատրաստվում է խոսել ոչ թե Սարդա­րա­բա­դի ճակա­տա­մարտի ժամա­նա­կագրության կամ այն մասին, թե ով ինչ մասնակցություն ունե­ցավ, այլ Սարդա­րա­բա­դի ճակա­տա­մարտի իմաստի, էության մասին ընդհանրա­պես:

Ինչպես բնո­րո­շեց պատմա­բա­նը. «Մենք Սարդա­րա­բա­դի մասին շատ բան գիտենք, բայց միա­ժա­մա­նակ նաև ոչինչ չգի­տենք»: Նա մերժեց այն տեսա­կե­տը, որ Սարդա­րա­բա­դը հանկարծա­հաս հրաշք էր, ինչ որ գերբնա­կան բան: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը պաշտպա­նեց այն տեսա­կե­տը, որ հրաշք կարող է լինել կրո­նի մեջ, կրո­նա­կան տրա­մա­բա­նության, բայց ոչ գիտա­կան: Երբ մենք փորձում ենք իրա­կա­նությունը բացատրել հրա­շա­ծին սկզբունքով, հենց նույն պահին էլ կորցնում ենք և՛ այդ իրա­կա­նության ձեռքբե­րումնե­րը, և՛ կտրվում ենք իրա­կա­նությունից: 

Սարդա­րա­բա­դը հրաշք չէր և ոչ էլ անսպա­սե­լի մի բան: Սարդա­րա­բա­դը ամե­նա­սա­ռը տրա­մա­բա­նությամբ և ռացիո­նալ, չոր հաշվարկնե­րով կատարված եղե­լություն էր:

Նախ և առաջ, ինչպես նշեց բանա­խո­սը, Երև­ա­նում մարդիկ պարապ նստած չէին մինչև մայի­սի 25–26‑ը և միանգա­մից անցան պաշտպա­նության: Ո՛չ: Երև­ա­նում ժողովրա­դա­կան խմբե­րի, ինքնա­պաշտպա­նության ուղղության կողմնա­կիցնե­րի կողմից աշխա­տանքնե­րը սկսվել էին դեռևս փետրվար ամսից, երբ թուրքերն անարգել առա­ջա­նում էին: 

Ընդհա­նուր իրա­վի­ճա­կը կատաստրոֆիկ էր: Զորքը շատ քիչ էր, եղածն էլ ընկճված, հուսա­հատված: Բարո­յա­հո­գե­բա­նա­կան խիստ ցածր վիճակ էր: Երև­ա­նում երկու տրա­մադրվա­ծություն կար՝ առա­ջի­նը ժողովրդա­կան շարժումն էր, որը պահանջում էր ու պատրաստվում էր ինքնա­պաշտպա­նության, իսկ երկրորդը՝ քաղա­քա­յին խորհուրդը, կամ այլ կերպ ասած, քաղա­քա­յին իշխա­նություննե­րը, որոնք ավե­լի հակված էին զիջե­լու և թուրքե­րին հանձնվե­լու: Ավե­լին, Երև­ա­նի երի­տա­սարդ քաղա­քագլուխ Արմե­նակ Թոշյանն ասում էր, որ այն ինչ խոսվում է ջարդե­րի մասին, ֆանտաստի­կա­յի ժանրից է, եթե թուրքե­րը մտնեն Երև­ան, մենք կհանձնվենք նրանց: Ավե­լի լավ է ժողովրդի մի մասը կոտորվի քաղա­քում, քան ողջ ժողո­վուրդը սովա­մահ լինի սարե­րում: Քաղա­քա­յին խորհուրդը չէր ցանկա­նում համա­ձայնվել ինքնա­պաշտպա­նությա­նը և համա­րում էր, որ ունե­ցած հնա­րա­վո­րություննե­րով անհնար է և հավա­սա­րա­զոր է ինքնասպա­նության, իսկ զիջումնե­րով թերևս հնա­րա­վոր լինի պահպա­նել գոնե մարդկանց կյանքը: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հետաքրքիր դիտարկում կատա­րեց առ այն, որ Աստված չանի, եթե հիմա թուրքե­րը մտնեն Երև­ան, ի՞նչ է կատարվե­լու: Արդյո՞ք հենց մենք ինքներս ունե­նա­լու ենք ինքնա­պաշտպա­նությանն ուղղված այդ նույն կամքն ու մտա­ծո­ղությունը: Խիստ կասկա­ծե­լի է: Եվ եթե մենք վերցնենք մեր իսկ հավա­նած քաղա­քա­կան գործիչնե­րին ապա նրանք այդ պարա­գա­յում ի՞նչ կառա­ջարկեին:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նաև մի քանի համե­մա­տություններ արեց ներկա­յի և անցյա­լի մեջ՝ ցույց տալով պատմա­կան որևէ դեպքի՝ իրա­կա­նության զգա­ցումից կտրված լինե­լու և հեքիաթ համա­րե­լու մեր տրա­մա­բա­նությունը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ