Մաս 12-րդ
Արևմտյան Հայաստանը, տարբերություն արևելյանի, նար ուներ «էրգիր», այսինքն երկիր՝ հայրենիք բնութագրումը, մինչդեռ արևելյանի մասին երբեք այդպես չի խոսվել:
Հրանտ Տէր Աբրահամեան
Ներկայացնում ենք պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից մշակված «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի 12-րդ մասը:
Անկախություն և գիտակցում
Նախորդ հատվածում խոսելով Սարդարապատի ճակակատամարտի մասին և ներկայացնելով այդ ամենի ոչ թե ժամանակագրական ու փաստական, այլ սկզբունքային էությունը, ասյ հատվածում Հրանտ Տէր-Աբրահամյանը խոսեց անկախության մասին, ավելի կոնկրետ 1918թ. մայիսի 28-ի Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և դրա սկզբունքային ու հոգեբանական էության:
Ընդհանուր առմամբ 1918թ. մայիսի 28-ը ոչ թե պարզաօես քաղաքական գործընթաց էր, որը մի քանի տարի տևող տրամաբանական հանգրվածը գտավ այդ օրը, այլ շատ ավելի մեծ, ին չոր չափով նաև ոչ լիովին պարզ մի երևույթ: Անկախությունն ինքն իրենով եղել է հայ ժողովրդի նպատակներից մեկը և տեղ է գտել հայկական երեք կուսակցությունների ծրագրերում, բայց կան որոշ կետեր, որոնց վրա պետք է լույս սփռել:
Նախ, հայկական տրամաբանության մեջ անկախ Հայաստան ասվածը վերաբերել է հիմնականում արևմտյան Հայաստանին: Լավ թե վատ, հայ քաղաքական միտքը այդպես է կառուցել իր քաղաքական ծրագրային ապագան: Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ այդ թեմայով գիտական ուսումնասիրություններ արված չեն և այդ պատճառով առայժմ կարելի է ենթադրություններ անել, բայց հաստատ ասել չի կարելի, թե ինչն է պատճառ հանդիսացել Հայաստանի անկախությունը պատկերացնել թուրքական հատվածում գտնվող մարզերում: Ըստ էության միայն Ս.Դ. Հնչակյաններ են Հայաստանի ազատագրությունը երազային տեսլականով պատկերացրել թուրքական, ռուսական որ միայն իրենց մոտ է հանդիպում՝ պարսկական Հայաստանի միավորումով, բաից այդ ամենը չափից ավելի մշուշային երազանք էր ծրագրային նպատակ համարելու հարցում:
Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ արևմտյան Հայաստանը, տարբերություն արևելյանի, նար ուներ «էրգիր», այսինքն երկիր՝ հայրենիք բնութագրումը, մինչդեռ արևելյանի մասին երբեք այդպես չի խոսվել:
Հայաստանի ազատագրության համար արված ծրագրային գործընթացները, որի սկիզբ կարելի է համարել Իսրայել Օրու գործունեությունը, հատ ու կենտ անգամներ է շոշափել արևելյան Հայաստանը, հիմնական ջանքերն ուղղված են եղել արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Այդ հատկապես ցայտուն երևաց հայ քաղաքական կուսակցությունների գործունեության ժամանակ:
Մեր պատմագրությունը, ինչպես նշում է ՀՐանտ Տէր-Աբրահամյանը, հայերին մշտապես պատկերել մի փոքր խեղճուկրակ ժողովրդի, որին բոլորն անպայման ուզում են կոտորեն, և այդ տրամաբանությունը ոչ միայն զուրկ է եղել քաղաքական ռացիոնալիզմից, այլև ստեղծել է հոգեբանական բազմաթիվ բարդույթներ, որոնց խորացման հետևանքներից մեկն էր նաև 1918թ. դրությամբ Հայաստանի անկախության անհնարինության գաղափարը հայ քաղաքական էլիտայի մտքերում: Եթե անկախության գաղափար կար, ապա վերաբերում էր արևմտյան Հայաստանին, այն էլ ռուսական հովանու ներքո: Հայաստանի անկախության այս ռուսական քողի տարածող համարում են Իսրայել Օրուն, ով Պետրոս 1-ին առաջարկում էր ռազմակն արշավանք սկսել դեպի Հայաստան, բայց մոռանում են, որ մինչև Պետրոս 1-ին դիմելը, Իսրայել Օրին մոտ 20 տարի փորձում էր իրականություն դարձնել եվրոպական, առավելապես գերմանական, ավստրիական հնարավորությունները:
Ընդ որում հետաքրքիր է, որ Հայաստանի ապագայի օտարերկրյա ծրագրերը հիմնականում ունի ռուսական, թուրքական, գերմանական ծագում: Ռուսականի մասին արդեն բավականաչափ խոսվել է, իսկ ահա թուրքական և գերմանականը բավական հետաքրքիր է: Հետաքրքիր է նրանով, որ 1918թ. հայերը, երբ էլի դադարում էին սեփական անկախությանը հավատալ և նույնիսկ պատրաստ էին վրացիների ու ադրբեջանցիների հետ անհասկանալի Սեյմ ձևավորելու, ապա թուրքերը, ովքեր 1914թ. հայերին առաջարկում էին իրենց կողմից կռվել և ստանալ անկախ արևելյան Հայաստան, հենց 1918թ. իրենք ստիպում էին անդրկովկասյան երկրներին հռչակել իրենց անկախությունները: Թուրքերը պատճառներ ունեին այդպես անելու և նրանց ձեռք էր տալիս թույլ Անդրկովկասը, որին մշտապես ակերլի է հսկել: Գերմանացիները ավելի տրամադրված էին Հայաստանը վրացական պետության մեջ տեսնելուն, մինչդեռ հայերը կրկին չէին կարողանում այդ նույն 1918թ-ին անկախությունն ընդունել ներքին համոզմունքով, ենթագիտակցական, այսպես ասած գենետիկ մարարդակով: 1918թ. մայիսի 28-ից երկու ամիս առաջ, մեկ ամիս առաջ հայ քաղաքակն էլիտան շարունակում էի կառչած մնալ ռուսական տրամաբանությունից, թեև ռուսներն էլ չկային, գնացել էին անդրկովկասից:
Հրանտ Տէր-Աբրահամյանը նաև համեմատական անցկացրեց Խորհրդային Հայաստանի, դրանից առաջ ու հետո եղած իրողությունների հոգեբանական ընդունմանը և ապա կրկին շոշափեց անկախության գաղափարը կրելու փիլիսոփակայական մակարդակի համոզմունք լինելու անհրաժեշտության մասին:
Ամբողջական տեսանյութը՝