16.4 C
Yerevan

Երկա­կի Խաղեր

Համա­տեղ հայտա­րա­րություննե­րով հանդես եկել են նաև Թուրքիան և Ադրբե­ջա­նը: Ինչ վերա­բե­րում է հայ-թուրքա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րին, հատկա­պես ապաշրջա­փակման հետ կապված, այդ ամե­նը կարող է և հավա­նա­բար Մոսկվա-Անկա­րա կապի հետաքրքրություննե­րի շրջա­նա­կում լինել:

Շահան Գանտա­հա­րեան

1inAM‑ը տեսա­կա­պով զրուցել է Լիբա­նա­նում «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հա­րեա­նի հետ:

Զրույցն ընթա­ցել է հայ-թուրքա­կան պաշտո­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը միտված հայ և թուրք պաշտոնյա­նե­րի հանդի­պումնե­րի մասին, որոնք արդեն թվով հինգն են: Այդ հանդի­պումնե­րի ընթացքում, ի թիվս այլ քննարկումնե­րի, երկու հստակ պայմա­նա­վորվա­ծություն կա: Դրանցից մեկը վերա­բե­րում է օդա­յին բեռնա­փո­խադրումնե­րի և որ առա­վել կարև­որ է՝ երկու երկրնե­րի սահմա­նը երրորդ երկրի քաղա­քա­ցի­նե­րի համար բացե­լուն: Հարց է ծագում, թե որն է այդ երկի­րը և ընդհանրա­պես ինչ նշա­նա­կություն ունի այդ պայմա­նա­վորվա­ծությունը: Ո՞ւմ օրա­կարգն է և ինչու: Քանի որ քիչ է հավա­նա­կա­նությունը, որ օտա­րերկրա­ցի­նե­րը գան Հանաստան Թուրքիա մեկնե­լու համար, կամ հակա­ռա­կը:

Ինչպես նշեց Շահան Գանտա­հա­րեա­նը, ընդհա­նուր գործընթացնե­րի մասին համա­տեղ հատա­րա­րություննե­րով հանդես եկել են նաև Թուրքիան և Ադրբե­ջա­նը: Ինչ վերա­բե­րում է հայ-թուրքա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րին, հատկա­պես ապաշրջա­փակման հետ կապված, այդ ամե­նը կարող է և հավա­նա­բար Մոսկվա-Անկա­րա կապի հետաքրքրություննե­րի շրջա­նա­կում լինել: Երբ մենք խոսում ենք ապաշրջա­փակման մասին, պետք է չմո­ռա­նանք, որ խոսքը միայն Հայաստա­նին չի վերա­բե­րում: Ապաշրջա­փա­կումը ոչ թե զուտ հայկա­կան գործոն է և Նախիջև­ա­նի ցամա­քա­յին կապի ապա­հո­վում Ադրբե­ջա­նի հետ, այլ նաև թուրքա­կան շահե­րի ու հետաքրքրություննե­րի կետե­րից մեկը: Այսինքն ապաշրջա­փա­կում ոչ միայն Հայաստա­նի, այլև Թուրքիա­յի համար, քանի որ դրա հետև­անքով Թուրքիան հնա­րա­վո­րություն է ստա­նում կապվել թրքա­խոս միջի­նա­սիա­կան երկրնե­րի հետ:Բայց նաև պետք չէ մոռա­նալ, որ ժամկե­տը դեռ չի ճշտվել: Ասված է շուտա­փույթ, իսկ այդ շուտա­փույթը ինչքան կտևի, բարդ է ասել: Սա ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունի նաև Թուրքիա­յի համար:

Սահմաննե­րի բացումը նաև Թուրքիա­յին հավելյալ լծակներ է տալու և բարձրացնե­լու է նրա դերը: Այս ամե­նի ամբողջ մեխը նոյեմբե­րիի 9‑ի համա­ձայնագրի ինե­րորդ կետն է: Սա արդեն տարա­ծաշրջա­նա­յին նշա­նա­կություն ունի և միայն ցամա­քա­յին սահմա­նին չի վերա­բե­րում:

Պետք է նաև հաշվի առնել, որ հիմա Հարա­վա­յին Կովկա­սում ծավալվում է միջնորդա­կան մրցակցություն և՛ Մոսկվա­յի, և աշխուժա­ցած Բրյուսե­լի միջև: Հիմա թեև բոլորն ասում են, որ Արցա­խի կարգա­վի­ճա­կը չի լուծվել, բայց պետք է հասկա­նալ նաև, որ այդ ամե­նը հետև­անք է դիվա­նա­գի­տա­կան խաղե­րի և արտա­հայտություննե­րի, որոնք նպա­տակ ունեն տարածքաշրջա­նում ազդե­ցության գոտի­ներ վերցնե­լու և ամրացնե­լու: Դա մեր տարա­ծաշրջա­նում խաղա­ցողնե­րի միջև ընթա­ցող պայքար է:

Այս ամե­նը կարող է նաև փոխկա­պակցված լինել Անկա­րա-Մոսկվա կապի ևս մի հնա­րա­վո­րություն մերձա­վոր Արև­ելքում: Այնտեղ ևս, մասնա­վո­րա­պես Սիրիա­յում թուրքերն ու ռուսներն ունեն շահե­րի բախում: Հենց այս պահին այդ բախումը շատ սուր չէ, բայց այն ևս կշռա­քար է դառնում այդ երկուսի մեջ: Թուրքիա­յին չի թույլատրվում մեծ ռազմա­կան գործո­ղություններ սկսել: Ընդ որում ոչ միայն ԱՄՆ‑ը և Եվրո­պան չեն թույլատրում, այլև Ռուսաստա­նը ևս: Երկա­կի խաղեր են նաև ՈՒկրաի­նա­յի հարցում: Թուրքիան դատա­պարտեց, բայց չմիա­ցավ պատժա­մի­ջոցնե­րին, նախ ընդդի­մա­ցավ, հետո սկսեց քննարկել սկանդի­նավյան երկրնե­րի՝ ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու հարցում:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ