14.1 C
Yerevan

Մենք Ուրիշ Հայրե­նիք Չունենք

Այսքան արհա­վիրքնե­րից հետո, այսօր և այսուհետ, ավե­լի քան երբեք, պետք է միասնա­կան, թևութի­կունք մեկմե­կու լինենք, սատար կանգնենք մեկս մյուսին:

Դավիթ Կարա­պետյան

Բա թե՝ «Մեկ ազգ, երկու պետություն»…

Երբ Չավուշօղլին հայտա­րա­րում է, թե հայ-ադրբե­ջա­նա­կան երկխո­սության համա­տեքստում «անկախ նրա­նից հայաստանցի­նե­րին դուր կգա թե ոչ, միևնույն է, մենք բոլոր գործընթացնե­րը համա­կարգում ու նախա­պես համա­ձայնեցնում ենք Ադրբե­ջա­նի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն», ես այն ըմբռնումով եմ մոտե­նում, ավե­լին՝ «ողջունում»՝ սինխրոն աշխա­տե­լու, պետա­կան ու ազգա­յին շահե­րը չտա­րանջա­տե­լու, հայացքնե­րը մեկտե­ղե­լու, դրանք հստա­կեցնե­լու, ծանր ու թեթև անե­լու, կարմիր ու սպի­տակ գծեր հաստա­տե­լու, ավարտա­կան ու անբե­կա­նե­լի դիրքո­րո­շում ունե­նա­լու համար:
Ու սա է միանշա­նակ ճիշտը…

Ակա­մա, հարց է առա­ջա­նում:

Հարգե­լի՛ ՀՀ և ԱՀ իշխա­նություններ.
իսկ դուք նույնպե՞ս համա­տեղ ու սինխրոն եք աշխա­տում, թե՞ ամեն մեկդ «ձեր գլխի տերն եք, ձեր խոսքի տերը»…

Արդյո՞ք, ընդհա­նուր են ձեր շահե­րը, խնդիրնե­րը, արդյո՞ք, կան ընդհա­նուր մեկտեղված կարմիր գծեր, հստա­կեցված՝ թույլատրե­լին ու անթուլատրե­լին:
Արդյո՞ք կա կոնսենսուս՝ հետա­գա խրթին հարցե­րին համա­տեղ լուծում տալու, մարտահրա­վերնե­րին միա­սին դիմագրա­վե­լու, ձեր առջև ծառա­ցած բարդ ու ճակա­տագրա­կան հարցե­րում երկուստեք որո­շումներ կայացնե­լու և այդ որո­շումնե­րից բխող պատասխա­նատվությունը միա­սին կիսե­լու ու կրե­լու հարցում:

Ընդհանրա­պես, դուք իրա­րից տեղյա՞կ եք, իրար հաշվե­տու՞ եք, թե այդ ամե­նը կա, սակայն՝ «սիրո­ղա­կան», դեմոնստրա­տիվ մակարդա­կում…

Եվ հետո….

Բա մենք՝ «մեկ ազգ, երկու պետություն» չե՞նք…
Թե՛ էինք, հիմա չէնք…
Բա՞ն է փոխվել…
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգա­խո­սը մենք չէի՞նք թմբկա­հա­րում 30 տարի շարունակ, թե արդեն մեկս մյուսից ձեռքերներս լվա­ցել ենք ու թողել բախտի ու թուրք-ազե­րի քմահաճույքի՞ն…

Ո՞վ է այս արհեստա­կան ջրբա­ժա­նի, անտա­գո­նիզմի, պառակտման ու կոնֆրոնտա­ցիա­յի պատասխա­նա­տուն, դրա հովա­նա­վո­րը…

Մեզ համար այն ի՞նչ է՝ բանաձև՞, զուտ կարգախո՞ս, ինքնախաբեությու՞ն, թե՞ արդեն իսկ աբսուրդի ժանրից է…

Հասկա­նում եմ, որ արժե­հա­մա­կարգ է փոխվել, գենե­տիկ բնազդով անգամ հիմա առաջվա միասնա­կա­նությունը հետ չես բերի…

Ես իմ ողջ գիտակցա­կան կյանքում, գիտեմ ու դեռ հավա­տում եմ, որ դա աներկբա այդպես է…
Ու թեև «88‑ի միա­ցումը» այլ նպա­տա­կով էր, ու այլ հանգրվա­նի պետք է հասցվեր, բայց և այնպես՝ թեկուզ այսպես…
Այդուհանդերձ, ազգը պիտի միասնա­կան լինի, դա աքսիո­մա է…

Ինչևէ…
«Մեկ ազգ, երկու պետություն»-ը՝ թուրքի համար հետայսու ստա­տուս է, բրենդ է:

Ազգը, իհարկե, ազգ չեն, քոչվոր են, բայց որ պետություն ունեն, մեկի տեղն էլ երկուսը, այն էլ մեր պապե­րի հող ու ջրի վրա, այրունով ստեղծած՝ փաստ է…
Փաստ է նաև այն, որ այդ կարգա­խո­սով էլ փորձում են միա­վո­րել այդ երկու պետություննե­րը:
Իհարկե՝ նորից մեր հաշվին…
Նրանք անում են մի բան, որը մենք նախա­ձեռնե­ցինք, հիմքե­րը դրե­ցինք, բայց այդպես էլ չարե­ցինք, ընձեռված հնա­րա­վո­րությունն էլ մսխե­ցինք…

Այսքան արհա­վիրքնե­րից հետո, այսօր և այսուհետ, ավե­լի քան երբեք, պետք է միասնա­կան, թևութի­կունք մեկմե­կու լինենք, սատար կանգնենք մեկս մյուսին:

Անհա­մա­ձայնություննե­րը, էժա­նա­գին ու հայրե­նա­քանդ ամբի­ցիա­նե­րը մի կողմ դրե՛ք, հայրե­նի­քի պաշտպանման ու պահպանման սուրբ գործին տրվե՛ք:
Ու դա արեք համա­տեղ:

Մենք ուրիշ հայրե­նիք չունենք, ու սա մեր վերջին հայրե­նիքն է…

Խելքի եկե՛ք, ՀՀ և ԱՀ իշխա­նա­վորներ…

Իսկ դու՛, հայ ժողո­վուրդ՝ սթափվի՛ր…
Քո այսօ­րը, ապա­գա­յի պարծանքի կամ նսե­մության պատրվագ դարձած անցյալն է, իսկ պատմությունը սայթա­քումի ներման հոդվածներ չունի…

ԺՀա­վա­տում եմ՝ վերածնվե­լու է երբեմնի միասնա­կա­նությունն ու համախմբվա­ծությունը:
Աստված պահա­պան մեր ազգին, Հայաստա­նին ու Արցա­խին:

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ