15.7 C
Yerevan

Նոյեմբե­րի 9‑ի Թուղթը

Ադրբե­ջա­նը կառուցում է Լաչին քաղա­քը շրջանցող հատվա­ծը, սակայն հայկա­կան կողմում կան մի շարք հարցեր, որոնք անկասկած լինե­լու են բարդ բանակցության թեմա:

Հակոբ Բադալյան

Ինչո՞ւ է խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը «հանձնում» նոյեմբե­րի 9‑ի թուղթը և առաջ քաշում դեկլա­րա­տիվ թղթեր

Խորհրդա­րան վերա­դարձի ընդդի­մության որո­շումը կամ մտադրությունը հաջորդեց «Չեղարկման հռչա­կագրի» մասին գաղա­փա­րին, որ այդ ուժե­րը մտա­դիր են առա­ջարկել Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտին: Այն ունի հետևյալ իմաստը՝ Հայաստա­նի քաղա­քա­կան ուժե­րը հայտա­րա­րում են, որ չեղարկե­լու են ցանկա­ցած համա­ձայնություն, որ արտա­քին դաշտում կկա­յացնի Նիկոլ Փաշինյա­նի կառա­վա­րությունը: Հասկա­նա­լի է, որ խոսքը հատկա­պես զգա­յուն հարցե­րի, կապված հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության, արցախյան խնդրի, հայ-թուրքա­կան հարա­բե­րության շրջա­նա­կին: Ընդ որում, այդ համա­տեքստում ուշագրավ է այն, որ ընդդի­մությունը հայտա­րա­րում է, թե  նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը չեղարկել չեն կարող, քանի որ բացի գերի­նե­րի վերա­դարձի դրույթից, մնացյալ բոլոր կետե­րը իրա­կա­նացվել են: Այստեղ կա մեղմ ասած բավա­կա­նին բազմի­մաստ վրի­պում: Որևէ կերպ իրա­կա­նացված չէ ոչ միայն գերի­նե­րի վերա­դարձի կետը, այլ նաև իրա­կա­նացված չէ հաղորդուղի­նե­րի ապաշրջա­փակման մասին դրույթը:

Շարունակվում է այդ ուղղությամբ աշխա­տանքն ու բանակցությունը: Նույն կերպ իրա­գործված չէ Լաչի­նի միջանցքով նոր ճանա­պարհին առնչվող դրույթը: Ադրբե­ջա­նը կառուցում է Լաչին քաղա­քը շրջանցող հատվա­ծը, սակայն հայկա­կան կողմում կան մի շարք հարցեր, որոնք անկասկած լինե­լու են բարդ բանակցության թեմա: Ադրբե­ջա­նը նաև շահարկում է Արցա­խում հայկա­կան զինուժի վերա­բերյալ արձա­նագրումնե­րը, պնդե­լով, թե ըստ նոյեմբե­րի 9‑ի թղթի՝ Արցա­խում չպետք է լինի հայկա­կան զինուժ, թեև այդ մասին չկա որևէ արձա­նագրում և դա Բաքվի կամա­յա­կան մեկնա­բա­նությունն է: Այլ կերպ ասած, նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթի առումով կա աշխա­տանքի, քաղա­քա­կա­նության, դիվա­նա­գի­տության հսկա­յա­կան ծավալ, որ պետք է իրացվի:

Բայց, խոսե­լով այն մասին, որ բոլոր կետե­րը իրա­գործված են՝ գերի­նե­րի վերա­դարձից բացի, խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը ըստ էության «հանձնում» է այդ փաստա­թուղթը, միա­ժա­մա­նակ դրա­նով իսկ ակնա­ռու դարձնե­լով, որ «Չեղարկման հռչա­կա­գիր» ասվածն այլ բան լինել չի կարող, քան պարզա­պես ներքա­ղա­քա­կան կոնյուկտուրա, որը դարձյալ՝ ոչ թե Հայաստա­նին կարող է բերել որևէ օգտա­կար արդյունք, այլ կարող է օգտա­կար դառնալ Հայաստա­նի դեմ որևէ նպա­տակ ունե­ցող արտա­քին սուբյեկտնե­րի: Ըստ այդմ, եթե խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը դահլիճ վերա­դառնա­լու է այդ օրա­կարգով, դա առաջ մղե­լու համար, ապա դա վտանգա­վոր վերա­դարձ է: Միա­ժա­մա­նակ, խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը «վերա­դարձի» որոշմամբ կարող է անել օրա­կարգի վերա­փոխման փորձ: Բայց, խնդիրն այն է, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը ներկա­յումս թերևս գտնվում է ներքին հարա­բե­րություննե­րի պարզա­բանման բավա­կա­նին ակտիվ փուլում և այդ իմաստով այն հազիվ թե ի զորու է կատա­րել օրա­կարգի վերա­փոխման բովանդա­կա­յին քայլ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ