24.5 C
Yerevan

Ահա­բեկչության Եվ Հերո­սության Արանքում

Ցանկա­նում ես աշխարհին հիշեցնել ահա­բեկչի և նահա­տա­կի տարբե­րությունը, այն անհա­սա­նե­լի վիհը որ բաժա­նում է ժողովրդի հերո­սին հանցա­գործի դիմա­կից, որ ազգա­յին վրի­ժա­ռուին տարբե­րում է ֆանա­տիկ խելա­գա­րից: 

Արա­յիկ Մկրտումյան

1983թ. հուլի­սի 27-ին Լիսա­բո­նը իրար խառնվեց տեղի ունե­ցած միջա­դե­պի պատճա­ռով: Իսկույն լուր տարածվեց, որ ինչ որ հայ ահա­բե­կիչներ գրա­վել են թուրքա­կան դեսպա­նա­տունը, ինչ որ բան են պահանջում, կան զոհեր և ապա լուր պայթյունի մասին, քննարկումներ ու վերջ: Աշխարհի կարծի­քով դա ահա­բեկչություն էր, և միայն հայության էր հասու կատարված սխրանքի հպարտությա­նը միա­խառնված ողբերգությունը: Բայց աշխարհը չհասկա­ցավ, թե ինչ կատարվեց և մոլո­րա­կի անտեղյակ մարդկանց համար լիսա­բոնյան դեպքը ընդա­մե­նը ահա­բեկչա­կան ակտ էր, մեկն այն հազա­րա­վորնե­րից, որ ամեն օր աշխարհում կատարվում է և վերջ: Ի՞նչ կարիք կա անընդհատ խոսե­լու միջին կարգի ծանրության ու ինչ որ մութ հաշիվնե­րով կատարված ահա­բեկչության մասին, այնինչ խոսել պետք էր, ոչ միայն խոսել այլև հասկա­նալ, կամ գոնե հասկա­նա­լու փորձ: Հասկա­նա­լու, թե ինչ ու ինչու կատարվեց, որպեսզի պարզո­րոշ կերպով ընդգծվեր ահա­բեկչի և հերոս-նահա­տա­կի, վրի­ժա­ռուի միջը ընկած սահմա­նը: Որպեսզի խոշոր հանցա­գործն ու մեծ հայրե­նա­սե­րը երբեք չնույնացվեն, ափսոս, որ աշխարհը լիո­վին հասկա­նալ չկա­րո­ղա­ցավ, թե ինչ կատարվեց 1983թ հուլի­սի 27 ին Պորտուգա­լիա­յի մայրա­քա­ղաք Լիսա­բո­նում: Պաշտո­նա­պես այն կոչվեց ահա­բեկչություն:​

Մեր օրե­րում ահա­բեկչությունը ցավա­լիո­րեն դարձել է սովո­րա­կան երև­ույթ: Ամեն օր աշխարհի տարբեր մասե­րից լսում ենք լուրեր զանա­զան ահա­բեկչություննե­րի մասին, դրանց հետև­անքով ամեն տարի հազա­րա­վոր անմեղ մարդիկ են զոհվում ու վիրա­վորվում և էլի շատ ու շատ ծանր հետև­անքներ, որոնց մեկ բառով բնո­րո­շում են՝ «ահա­բեկչություն»: Հետո ինչ որ կազմա­կերպություն իր վրա է վերցնում այդ ամե­նի պատասխա­նատվությունը, հետո մենք լսում ենք ևս մեկ ահա­բեկչության մասին և այդպես շարունակ: Բայց բազմա­թիվ են դեպքե­րը, երբ կատարվա­ծը ահա­բեկչություն չէ, բայց այդպես է որակվում և անտեղյակ մարդիկ հավա­տում են դրան ու այդպի­սի մարդիկ կազմում են մոլո­րա­կի բնակչության մեծա­մասնությունը: Ահա­բեկչությունը մեր օրե­րում լինում է սովո­րա­բար կրո­նա­կան, գաղա­փա­րա­կան, սոցիա­լա­կան, երբեմն նաև ազգայնա­կան: Շատ հաճախ ահա­բե­կիչնե­րը մարդիկ են, ովքեր որևէ շենք են գրա­վում ու փող են պահանջում, քաղա­քա­կան որևէ խնդիր են ուզում լուծել, նրանց մեջ շատ են պատա­հում ծայրա­հե­ղա­կան կրո­նա­մոլներ, նրանց մեջ կան գաղա­փա­րա­կան հուսա­հատ մարդիկ: Ու նրանք բոլո­րը կոչվում են ահա­բե­կիչ: Լիսա­բոնյան հնգյա­կը ևս շատե­րի, ամե­նից առաջ պորտուգա­լա­կան իշխա­նություննե­րի համար ահա­բեկչա­կան խումբ էր: Բայց այդ տղա­նե­րը չպա­հա­ջե­ցին այն ինչ սովո­րա­բար պահանջում են ահա­բե­կիչնե­րը՝ դրամ, բանտարկյա­լի ազա­տություն, կրո­նա­կան հաղթա­նակ, ուղղա­թիռ…. Ո՛չ, տղա­նե­րը ոչ մի նման բան չպա­հանջե­ցին, անգամ պատանդնե­րին ազատ արձա­կե­ցին և պայթուցի­կով ինքնասպան եղան՝ աշխարհին թողնե­լով իրենց երի­տա­սարդ հոգի­նե­րի մատուցած հիրա­վի անպատմե­լի խորը ու մեծ զոհո­ղությունը, որը շատե­րի համար անհասկա­նա­լի եղավ, իսկ ոմանք էլ նոր միայն հասկա­ցան, թե ինչն էր այդ հինգ երի­տա­սարդնե­րի արարքնե­րի շարժա­ռի­թը: Իսկ դա այն էր, ինչը հայ ժողո­վուրդը հիմա էլ պահանջում է աշխարհից՝ արդա­րություն: Արդա­րության խուլ աստծուն հինգ զոհ մատուցվեց, իսկ զոհե­րին կոչե­ցին ահա­բե­կիչ, մինչդեռ տղա­նե­րը իրենց կյանքը տվե­ցին հանուն հայ ժողովրդի կորցրած իրա­վունքնե­րի: Լիսա­բոնյան արծիվնե­րը թվում էին սովո­րա­կան տղա­ներ, որոնք ծնվել էին մայր հայրե­նի­քից հեռու, չէին տեսել Հայաստա­նը և միայն պատմություննե­րով գիտեին այն մեծա­գույն մղձա­վանջի մասին և սովո­րա­կան պորտուգա­լա­ցին հիմա էլ միայն զարմա­նում է նրանց, իր կարծի­քով անհասկա­նա­լի արարքի վրա: Տղա­նե­րը, որոնց արյունով հոսում էր հայոց պատմությունը, որոնց աչքե­րում այրվում էր հայրե­նի­քի կարոտն ու հոգում փոթորկվում մի մեծ ժողովրդի նկատմամբ տեղի ունե­ցած աղա­ղա­կող անարդա­րությունը այլ ելք չգտան, քան ողջա­կիզվե­լով աշխարհին նորից հիշեցնե­լու իր մարդկա­յին կորչող խղճի ու կեղտոտված պատվի մասին: Այդպես Հիսուսը զոհեց իրեն հանուն մարդկության, այդպես սրբե­րը կամո­վին նահա­տակվե­ցին, այդպես անմա­հա­ցան նաև լիա­բոնյան արծիվնե­րը: Եվ միայն դառը վրդովմունք ես ապրում, երբ տեսնում ես, թե նրանք ևս ինչ որ մակարդա­կում հավա­սարվում են ինչ որ կրո­նա­կան խելա­գարնե­րի, փողա­մոլ հանցա­գործնե­րի կամ էլ ընդա­մե­նը վարձկան մարդասպաննե­րի հետ: Ու կրկին ցանկա­նում ես աշխարհին հիշեցնել ահա­բեկչի և նահա­տա­կի տարբե­րությունը, այն անհա­սա­նե­լի վիհը որ բաժա­նում է ժողովրդի հերո­սին հանցա­գործի դիմա­կից, որ ազգա­յին վրի­ժա­ռուին տարբե­րում է ֆանա­տիկ խելա­գա­րից: Եվ ամեն անգամ լիսա­բոնյան անմահ զինվորնե­րին ահա­բե­կիչ տերմի­նով մկրտված տողե­րը կարդա­լուց հետո ցանկա­նում ես նորից ու նորից խենթա­նալ տեղի ունե­ցող դառնության անհնար աստի­ճա­նի ծանրությունից: Դառնո­րեն թափ տալ գլուխը աշխարհի օր-օրի կարծրա­ցող ու բթա­ցող խղճի ու պատվի առջև:

Այսօր աշխարհում բազմա­թիվ են ահա­բեկչություննե­րը: Մեզ այդպես են ասում, մենք այդպես ենք լսում: Աշխարհը հենց այդպես էլ մի օր լսեց, որ Լիսա­բո­նում ինչ-որ ահա­բեկչներ գրա­վել են թուրքա­կան դեսպա­նա­տունը, որ թուրքե­րը ի լուր աշխարհի, լկտիա­բար ճչա­լով պաշտպա­նություն են աղերսում «հայ ահա­բե­կիչնե­րի» գործո­ղություննե­րից, մինչդեռ հոգու խորքում զարհուրած են տեղի ունե­ցա­ծի անպատմե­լի վեհությունից ու սեփա­կան ոչնչության գիտակցումից:

«Իմա­ցեք‘ մենք ինչ ենք անում։ Ազա­տա­սեր հայ երի­տա­սարդնե­րը որո­շել են անգործ չսպա­սել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճա­ռով որո­շել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլա­տակնե­րի տակ։ Սա ինքնասպա­նություն ու խելա­գա­րություն չէ, այլ բարձրա­գույն նվի­րատվություն ազա­տագրա­կան պայքա­րին։ Թող միջազգա­յին հանրությունը մեզ արկա­ծախնդիր անվա­նի կամ ահա­բե­կիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որո­շել ենք ուժի դիմել, որովհետև թուրքա­կան իշխա­նությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպա­նում են այդ իշխա­նությա­նը, ոտնա­հա­րում են հայ ժողովրդի իրա­վունքնե­րը։ Հայ ժողո­վուրդը երկար է սպա­սել, որ միջազգա­յին դատա­րա­նը գտնի հայկա­կան հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնա­կողմնո­րոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնի­նե­րի ազատ և անկախ հայրե­նի­քում ապրելն ու զարգա­նա­լը հայ ժողովրդի իրա­վունքն է»,- ահա թե ինչ պահանջե­ցին հայ երի­տա­սարդնե­րը: Եվ ո՞ր ահա­բե­կիչն է նման զոհ մատուցել իր ժողովրդին:

Ո՛չ, ահա­բե­կիչնե­րը, հանցա­գործներ են, հայ ժողո­վուրդը ահա­բե­կիչներ չունի և երբեք էլ չի ունե­ցել: Որովհետև ազնվա­կան ժողո­վուրդը մութ դիմակնե­րի հետև­ում ծածկվե­լով ու երե­խա­ներ սպա­նե­լով, քնած մարդկանց կանցնա­հա­րե­լով չի ձգտում արժա­նա­պատվություն ունե­նալ այլ մշտա­պես կանգնած է անվհատ ու անվախ՝ հավա­տով ու հույսով լեցուն և ինչպե՞ս կարող է հուսա­հատվել կամ վախե­նալ, երբ իր զավակնե­րը եղան Վաչե Տաղլյա­նը, Սեդրակ Աճեմյա­նը, Սիմո­նի Յահինյա­նը, Արա Քրջլյա­նը, Սարգիս Աբրա­համյա­նը՝ հինգ զինվոր հայոց աշխարհի, հինգ անմար ջահ հայոց արդա­րության ճանա­պարհի և հինգ սրբա­զան զոհ հայոց դատի զոհա­սե­ղա­նին:

Ասում են աշխարհում նորից ահա­բեկչություն է տեղի ունե­ցել: Ովքե՞ր են ասում, մարդիկ, իսկ նրանց մեջ կան նաև նրանք, ովքեր երբևէ չեն հասկա­ցել ու չեն հասկա­նա ինքնա­զոհ նահա­տա­կի ու մարդասպան-հանցա­գործի տարբե­րություննե­րը, որոնք չտեսնե­լու համար կույր է պետք լինել և ափսոս, որ կույր է աշխարհը և Լիսա­բո­նը ևս կուրա­ցավ մի վշտա­խեղդ օր, երբ հինգ հայ երի­տա­սարդ տղա­ներ իրենց կյանքի գնով փորձե­ցին աշխարհի հզորնե­րին հիշոցնել արդա­րության ու խղճի մասին:

Առնչվող Հոդվածներ