15.7 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Պայքա­րի մեջ հասունա­ցած հայոց թագա­վորն այս ծուղա­կի մեջ ընկնե­լու ցանկություն սակայն բնավ չուներ: Ի տարբե­րություն մազքութնե­րի արշա­վանքի, ուր նրանց գործո­ղություննե­րը կայծակնա­յին էին, այստեղ նա որո­շեց գործել դանդաղ, զգուշո­րեն ու համբե­րա­տար:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պապ թագա­վո­րի այլընտրանքա­յին պատմությունը

Մաս վերջին. Մեծ այլընտրանքը

Մազքութնե­րի դեմ գումարված զորքը գլխա­վո­րեց անձամբ հայոց արքան:
Այդ որո­շումն ուներ իր անհարմա­րություննե­րը. Պապի բացա­կա­յությամբ կարող էին խնդիրներ ծագել երկրի կենտրո­նա­կան մասե­րում, սակայն մյուս կողմից թագա­վո­րը մտա­հո­գություն ուներ, որ բանա­կում լայն կապեր ունե­ցող բյուզանդա­կան խմբակցությունը կարող է խարդա­վանքնե­րի դիմել հենց մարտնչող զորքում, ինչից խուսա­փե­լու համար անհրա­ժեշտ էր արքա­յի անմի­ջա­կան ներկա­յությունը: Մազքութնե­րը մահա­ցու թշնա­մի չէին, հայոց զորքը նրանց բազմիցս հաղթել էր, եւ որպես կանոն՝ նրանց դեմ պատե­րազմնե­րում թագա­վորներն անձամբ չէին մասնակցում՝ վստա­հե­լով այդ գործը սպա­րա­պետնե­րին: Բայց Պապը հասկա­նում էր, որ այս անգամ խոսքը սովո­րա­կան ավա­զա­կա­յին արշա­վանքի մասին չէր, այլ դա մասն էր ավե­լի լայն մի գործո­ղության՝ կրա­կայրիչ, որով ուզում էին վառել մեծ կրա­կը: Դրա համար կարեւոր էր գործել արագ ու վճռա­կան: Նույնիսկ ժամա­նա­կա­վոր անհա­ջո­ղության իրա­վունք չկար: Թագա­վորն անգամ չսպա­սեց, որպեսզի ամբողջ զորքը հավաքվի, քանի որ դա կարող էր տեւել բավա­կա­նին երկար. անցյա­լի փորձից հայտնի էր, որ քոչվոր մազքութնե­րի թեթեւ հեծե­լա­զո­րը կարող է հասնել երկրի կենտրո­նա­կան մասերն ու թալա­նել ավե­լի արագ, քան հայոց երկրի տարբեր կողմե­րից կհասցնի հավաքվել հայոց ամբողջ բանա­կը: Նույնիսկ այս դեպքում, մինչ Պապի բանա­կը ճամփա դուրս եկավ, մազքութնե­րը հասցրին ավե­րել հայոց ծայր-արեւելքի գավառնե­րը եւ Արաքսի հոսանքով առաջ շարժվե­լով ընթա­նալ դեպի Նախի­ջեւան:

Վճռա­կան բախումը տեղի ունե­ցավ Մեղրիի ձորի մուտքի մոտ, ուր հայոց բանա­կը սպա­սում էր մազքութնե­րի հիմնա­կան զորքին, որը շտա­պում էր անցնել կիրճը՝ ներխուժե­լու Նախի­ջեւա­նի դաշտ եւ ապա սփռվե­լու Արա­րատյան դաշտով մեկ, ուր հարուստ ավար կար:

Ճակա­տա­մարտում հայոց զորքը հաղթեց, բայց որոշ կորուստներ ունե­ցավ, ինչը հետա­գա­յում առիթ դարձավ նոր մեղադրանքնե­րի հայոց արքա­յի դեմ բյուզանդա­կան ցանցի կողմից:

Թագա­վո­րա­կան բանա­կի արագ գործո­ղություններն անսպա­սե­լի էին ոչ միայն մազքութնե­րի, այլեւ բյուզանդա­կան կուսակցության համար: Նրանց հաշվարկով պատե­րազմը պետք է ավե­լի երկար տեւեր, կորուստներն ավե­լի մեծ պետք է լինեին: Ինչպես Խոսրով թագա­վո­րի ժամա­նակ էր եղել, մազքութնե­րը պետք է հասցնեին ներխուժել Արա­րատյան դաշտ եւ զգա­լի ավեր հասցնել այստեղ մինչեւ հեռա­նա­լը, ինչը պետք է դժգո­հության ու անվստա­հության առիթ դառնար երի­տա­սարդ թագա­վո­րի նկատմամբ՝ իբր նա ի զորու չէ ապա­հո­վել երկրի պաշտպա­նությունը, իբր սպա­րա­պե­տի տան հետ գժտվե­լով՝ հարցա­կա­նի տակ է դրել Հայքի անվտանգությունը, իսկ իր ժողովրդա­կան բանա­կի ծրագրով վտանգում է ավանդա­կան հայոց կարգը: Այս ալի­քի վրա պետք է փորձեին լուրջ խռո­վություն բարձրացնել, որը ծավալվե­լու դեպքում կարող էր իր շուրջը միա­վո­րել հայոց իշխաննե­րից նրանց, ովքեր տատանվում էին, թե պայքա­րի ո՛ր կողմին միա­նա­յին՝ կախված մեկի կամ մյուսի դիրքե­րի ուժե­ղա­ցումից կամ թուլա­ցումից: 

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՀԵՏԵՎԱԾ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրո­նացված եւ մեծ ապստամբությունը, որի գլուխ պետք է կանգնեին Մամի­կոնյաննե­րը, եւ որը պետք է ընդգրկեր երկրի արեւմուտքն ու կենտրո­նը, հնա­րա­վոր չեղավ իրա­կա­նացնել: Այդուհանդերձ փորձ արվեց կյանքի կոչել որոշ չափով իմպրո­վի­զացված պլան Բ‑ն: Ըստ այդմ՝ չնա­յած հայոց զորքը հաղթել էր, եւ բացա­ռությամբ երկրի ծայր-արեւելքի՝ թշնա­մին չէր հասցրել լուրջ ավեր գործել, սակայն պետք է փորձ արվեր եղածն էլ ներկա­յացնել հնա­րա­վո­րինս բացա­սա­կան գույնե­րով՝ իբր կորուստներն աննե­րե­լի մեծ են եղել մարտի դաշտում, կարե­լի էր ավե­լի քիչ կորուստնե­րով դուրս գալ իրա­վի­ճա­կից, արեւելքում ավե­րա­ծություննե­րը չափա­զանց շատ են եղել, Պապի նոր բանա­կը լավ չի կռվել եւ այլն:

Այս մեթո­դով բյուզանդա­ցիք փորձում էին ռազմա­կան դաշտում չեղած պարտությունը ստեղծել, այսպես ասած, աննյութա­կան, քարոզչա­կան ու քաղա­քա­կան դաշտե­րում, որի նպա­տա­կը նույնն էր՝ հող նախա­պատրաստել արքա­յի դեմ մեծ խռո­վություն նախա­պատրաստե­լու համար «հանուն հայրե­նի­քի փրկության»:

Այդուհանդերձ, բյուզանդա­կան կուսակցությունը, ավե­լի լավ քայլ չունե­նա­լով, ստեղծված իրա­վի­ճա­կում դիմում է վերջին վճռա­կան միջո­ցին: Մեծ ապստամբության փոխա­րեն նրանք այժմ դիմում են տեղա­կան խռո­վության կազմա­կերպմա­նը՝ հույս ունե­նա­լով, որ դա կարող է լինել այն կայծը, որից կարող է բռնկվել մեծ կրա­կը: Պալունի­նե­րի փոքր իշխա­նա­կան տունը, որի կալվածքնե­րը Տարո­նում էին, եւ որը փաստա­ցի կախվա­ծության մեջ էր Մամի­կոնյաննե­րից, չնա­յած իրա­վա­կա­նո­րեն առանձին ինքնիշխան տուն էր, բարձրացնում է խռո­վության դրո­շը՝ գրա­վե­լով Տարո­նի մի քանի հայտնի սրբություն ու ամրա­նա­լով այնտեղ: Այս խռո­վությունը դժվար չէր ճնշել զուտ ռազմա­կան տեսա­կե­տից, սակայն քաղա­քա­կան ու բարո­յա­կան գինը կարող էր բավա­կա­նին բարձր լինել: Նախ՝ ինքնին ներքին պատե­րազմի փաստը անխուսա­փե­լի զոհե­րով անհրա­ժեշտա­բար ապա­կա­յունացնե­լու էր իրա­վի­ճա­կը, ստվե­րե­լու Պապի թագա­վո­րությունը, թուլության տպա­վո­րություն էր ստեղծե­լու: Բացի այդ, խռո­վությունը նոր եւ հարմար առիթ էր դառնա­լու հակա­քա­րոզչության. Պալունի­ներն ունեին լավ ու հավա­տա­րիմ զինվորնե­րի համբավ եւ մյուս կողմից բավա­կա­նա­չափ միա­միտ էին, որպեսզի ներգրավվեին բյուզանդա­կան խարդա­վանքնե­րի մեջ: Վերջա­պես խռո­վության ճնշման դեպքում անխուսա­փե­լի էր Տարո­նի՝ համա­հայկա­կան նշա­նա­կության սրբություննե­րի վնա­սումը, որը երկա­կի-եռա­կի անընդունե­լի էր դարձնում այս «հեշտ» հաղթա­նա­կի գինը:

Պայքա­րի մեջ հասունա­ցած հայոց թագա­վորն այս ծուղա­կի մեջ ընկնե­լու ցանկություն սակայն բնավ չուներ: Ի տարբե­րություն մազքութնե­րի արշա­վանքի, ուր նրանց գործո­ղություննե­րը կայծակնա­յին էին, այստեղ նա որո­շեց գործել դանդաղ, զգուշո­րեն ու համբե­րա­տար: Սա մեկ այլ տեսա­կի խաղ էր եւ այլ տեսա­կի ռիսկ: Դանդաղ գործե­լը կարող էին շփո­թել թուլության հետ, բայց դա այս պարա­գա­յում ավե­լի նախընտրե­լի էր սեփա­կան ձեռքե­րով արյունոտ բռնա­կա­լի անուն եւ ներքին պատե­րազմնե­րում հաղթո­ղի կասկա­ծե­լի դափնի­նե­րը վաստա­կե­լը:

Խռո­վության օջա­խը շրջա­փակվեց երեք կողմից (չորրորդ կողմը Սասնա լեռներն էին հարա­վում, որոնք թողնվե­ցին բաց՝ որպես խռո­վա­րարնե­րի նահանջի ճանա­պարհ), բայց խռո­վա­րարնե­րի դիրքե­րը գրո­հի չենթարկվե­ցին: Գործո­ղությունը ղեկա­վա­րում էր Բագրա­տունյաց իշխա­նը՝ առա­վել համբե­րա­տա­րը, խոհե­մը եւ միա­ժա­մա­նակ համա­ռը հայոց մեծա­մեծնե­րի մեջ:

Պապի որո­շումը՝ արագ եւ արյունա­լի ճնշման փոխա­րեն պաշա­րել խռո­վա­րարնե­րին, ինքնին իմաստազրկեց խռո­վության ամբողջ ծրա­գի­րը, որի ամբողջ հաշվարկը հենց արյունա­լի ճնշումն ու դրա հետեւանքներն էին: Շրջա­փակված խռո­վա­րարներն անգործության էին մատնված: Գրո­հել արքա­յա­կան զորքե­րի վրա՝ չէին կարող, բայց իրենց վրա էլ գրո­հող չկար: Խռո­վա­րարնե­րի հոգե­բա­նա­կան անկումն ու ներքին վեճերն անխուսա­փե­լի էին ստեղծված իրա­վի­ճա­կում: Երկու ամիս տեւած պաշա­րումից հետո նրանք հանձնվե­ցին թագա­վո­րի ողորմա­ծությա­նը:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՀՅՈՒՍՎԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

 Պապը հերթա­կան հաղթա­նա­կը տարավ: Բայց բոլոր հաղթա­նակնե­րը, որոնք նա տանում էր երկա­րա­տեւ հեռանկա­րում, միայն մոտեցնում էին վերջնա­կան պարտությունը: Այդպի­սին էր կայսրության դեմ դաժան պայքա­րի տարօ­րի­նակ օրենքը՝ հաղթել ճակա­տա­մարտե­րում եւ արդյունքում պարտվել պատե­րազմում:

ԱՄԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԷՐ ՄՈՏԵՑՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ԱՎԵԼԻ ԷՐ ՍՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ:

Գահ բարձրա­նա­լու պահից Պապը միայն հաղթա­նակներ էր տանում՝ սկսած այն պահից, երբ Ներսե­սի մահից հետո սկսեց իրացնել եկե­ղե­ցա­կան ռեֆորմը մինչեւ մազքութնե­րի պատե­րազմը եւ Պալունի­նե­րի խռո­վությունը: Բայց այդ հաղթա­նակնե­րը, որքան էլ փայլուն լինեին, միայն խորացնում էին պայքա­րը եւ ավե­լի անխուսա­փե­լի դարձնում վերջնա­կան՝ անփա­ռունակ անկումը: Եվ այստեղ չկար ոչ մի կախարդանք կամ մոգություն: Կար միայն տրա­մա­բա­նություն, որի տարբե­րությունը «սովո­րա­կան» տրա­մա­բա­նությունից թվացյալ էր: Աշխարհա­կալ ուժի եւ իր էությամբ ազգա­յին թագա­վո­րության անհա­վա­սար պայքա­րում ավե­լի թույլի ուժե­րը սպառվում եւ մաշվում էին անկախ հաղթա­նա­կից եւ պարտությունից, համա­կարգը քայլ առ քայլ կորցնում էր իր կայունությունը, մինչեւ մի օր գար վերջնա­կան քայքա­յումը: Կարճ տարա­ծության վրա սպա­ռումը չէր զգացվում, բայց երկա­րա­տեւ մարա­թո­նում կաթիլնե­րը միա­նա­լով ծով էին դառնա­լու: Այսպես հաղթա­նակնե­րը գումարվե­լով անսպա­սե­լիո­րեն մի օր վերածվե­լու էին… պարտության: Աշխարհա­կալ ուժը կարող է իրեն թույլ տալ տեղա­կան պարտություն, բայց նա հաղթում է, եթե պայքարն ընթա­նում է ի՛ր նախընտրած տեմպով, ի՛ր նախա­ձեռնությամբ եւ ի՛ր կանոննե­րով:

Այսպես մազքութնե­րի դեմ տարած հաղթա­նակն էլ, Պալունի­նե­րի խռո­վությունն էլ, չնա­յած չհա­սան իրենց նպա­տակնե­րին, ձախողվե­ցին, բայց ավե­լացրին եւս մի քանի միա­վոր անկա­յունություն, թուլություն, քայքա­յում Պապի թագա­վո­րությունում: Ու քանի որ կայսրության կարո­ղություննե­րը նման դեպքեր կազմա­կերպե­լու համար անսպառ էին, դրանց անվերջ կրկնումը մի օր բերե­լու էր նպա­տա­կի իրացման:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱԼԻՆ

 Սակայն հաղթա­նա­կի հնա­րա­վո­րությունը կար: Դա առա­ջին հայացքից նույնքան պարա­դոքսալ էր, որքան հաղթա­նակնե­րից հյուսվող պարտությունը: Հաղթե­լու համար հայոց արքան պետք է փոխեր պայքա­րի կերպը՝ անվերջ պաշտպա­նությունից, տեւա­կան դիմադրությունից, դանդաղ, կոտրտված տեմպից, դավադրա­կան փակությունից դեպի բաց, լիարժեք, մեծ՝ «իսկա­կան» պատե­րազմ: Պապին պետք էր, որպեսզի կայսրությունը բաց պատե­րազմի մեջ մտնի իր հետ, այլ ոչ թե անվերջ դավադրություններ հյուսե­լով մաշեցնի իրեն, թեկուզեւ հաջո­ղակ դիմադրության մեջ:

Իհարկե, ավե­լի քան տարօ­րի­նակ է թվում, որ ավե­լի թույլը, որը պարտվում է ավե­լի մեծին տեւա­կան պայքա­րում, կարող է հաղթա­նա­կի հասնել եւ նույնիսկ ձգտել այդ նույն՝ ավե­լի ուժե­ղի դեմ բաց ու մեծ պատե­րազմի:

Իրա­կա­նությունը սակայն այն է, որ բաց պատե­րազմի դեպքում կտրուկ ավե­լա­նում է դրա ընթացքի եւ արդյունքի վրա ազդող այլեւայլ գործոննե­րի թիվը, ավե­լա­նում է այն որակնե­րի քանակն ու բազմա­զա­նությունը, որն անհրա­ժեշտ է ներգրա­վել պայքա­րի համար, հետեւա­բար կարեւոր է դառնում ոչ միայն պարզ թվա­բա­նությունը, այլեւ ոչ այնքան ճշգրիտ հաշվարկե­լին՝ ոգեւո­րություն, քաջություն, խորա­մանկություն, վերջա­պես՝ բախտ եւ պատա­հա­կա­նություն: Այս՝ շատ ավե­լի բարդ խաղում հնա­րա­վո­րություննե­րի բաժինն ունի նաեւ քանա­կա­պես ավե­լի թույլը:

Մեծ պատե­րազմը չի կարող նաեւ լինել անվերջ երկար, նույնիսկ աշխարհա­կալ ուժի համար, եւ որոշ դեպքե­րում հատկա­պես նրա համար անհրա­ժեշտա­բար պետք է ունե­նա ողջա­միտ ժամկե­տա­յին սահմաններ: Մեծ տերություն, առա­վել եւս աշխարհա­կալ ուժ, նշա­նա­կում է ոչ միայն մեծ կարո­ղություններ, այլեւ մեծ խնդիրներ: Մեծի նույնիսկ թուլություններն են մեծ: Կայսրությունը չի կարող իր ամբողջ ուժե­րը լարել մեկ՝ իրե­նից փոքր թշնա­մու դեմ, այլ անհրա­ժեշտա­բար պետք է ուժե­րի զգա­լի մասը խնա­յի հնա­րա­վոր այլ ուղղություննե­րով հարվածնե­րից պաշտպանվե­լու համար:

ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿՌՎԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՓՈՔՐԻ ՀԵՏ, ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ, ԱՅԼ ԻՆՔՆ ԷԼ ՈՐՈՇ ԻՄԱՍՏՈՎ ՓՈՔՐԱՆՈՒՄ Է:

Ավե­լի մեծ է նաեւ մեծ տերության ներքին լարումը, ներքին հակա­սություննե­րը, որոնք կարող են պայթել պատե­րազմի դեպքում:

Պապը չուներ երաշխիք, որ կարող էր հաղթել իր մտահղա­ցած մեծ պատե­րազմում, բայց եթե ընդհանրա­պես կային հաղթե­լու հնա­րա­վո­րություններ, ապա դրանք այստեղ էին, այլ ոչ թե անվերջ տեւող հակա­դա­վադրա­կան դիմադրության մեջ, ընդհա­տակյա, ոչ պաշտո­նա­կան պատե­րազմում: Նրան պետք էր այնպի­սի իրա­վի­ճակ ստեղծել, որպեսզի բյուզանդա­ցի­նե­րը ստիպված լինեին դիմել բաց ռազմա­կան գործո­ղություննե­րի, այլ ելք չունե­նա­յին: Դրա­նով հայոց արքան իրա­վի­ճա­կի նախա­ձեռնությունն ու վերահսկո­ղությունը վերցնում էր իր ձեռքը: Այնքան էլ հեշտ բան չէր կայսրությա­նը ներգրա­վել բաց պատե­րազմի մեջ: Բյուզանդա­ցի­նե­րը չունեին նման ցանկություն՝ հասկա­նա­լով, որ որքան էլ իրենց սարքած դավադրություննե­րը հերթով տապալվեն, բայց իրա­վի­ճա­կը, միեւնույն է, զարգա­նում է իրենց ուզած ուղղությամբ: Բայց Պապին պետք էլ չէր սովո­րա­կան սադրանք:

Դրա ծրա­գի­րը կար՝ մշակված Պապի եւ Հրա­հա­տի երկար զրույցնե­րում:
Նրանք որո­շել էին Մեծ Հայքում պետա­կան կրոն հռչա­կել միհրա­կա­նությունը, եւ բացի այդ, հատուկ թագա­վո­րա­կան հրա­մա­նով Մեծ Հայքը հռչա­կել ազա­տության երկիր. բոլոր նրանց համար, ովքեր իրենց կրո­նա­կան հայացքնե­րի համար հալածվում էին այլ երկրնե­րում, Հայաստա­նը բացում էր իր դռնե­րը, պատրաստ էր դառնալ նրանց տունը՝ պայմա­նով, որ նրանք էլ, հարգե­լով Մեծ Հայքի ինքնիշխա­նությունը, չեն փորձի պարտադրել իրենց դավա­նանքը երկրին:

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐՈՆԸ

Թագա­վո­րությունը պետք է ունե­նա իր հավատքը, իր կրո­նը: Մեկ թագա­վո­րություն – մեկ հավատք, մեկ կրոն, ոչ թե մեկ կրոն՝ բազմա­թիվ թագա­վո­րություններ: Առանց սեփա­կան կրո­նի թագա­վո­րությունն անլիարժեք է, թերի, կիսատ,- սկսեց իր խոսքը Հրա­հա­տը:

Բավա­կան չէ միայն անկա­խացնել եկե­ղե­ցին: Որքան էլ անկախ, ինքուրույն, ազգա­յին դարձնես այն, միեւնույն է, իր էությամբ այն մնում է մեկ այլ պետության, մեկ այլ օրգա­նիզմի գործիք, անդամ: Ընդունե­լով մի «տիե­զե­րա­կան» կրոն՝ դու օտա­րում ես քեզնից, քո թագա­վո­րությունից մի բարձրա­գույն ոլորտ՝ մարդու եւ երկնքի հարա­բե­րություննե­րի ոլորտը՝ թույլ տալով, որ դա տնօ­րի­նի, մեկնա­բա­նի մեկ այլ իշխա­նություն՝ եկե­ղե­ցին, որը թագա­վո­րություն է դառնում քո թագա­վո­րության մեջ:

Նույնիսկ եթե մի օր կայսրությունը վերա­նա աշխարհի երե­սից, քանի կա եկե­ղե­ցին՝ մարդկա­յին բարձրա­գույն ձգտումնե­րի, մտքե­րի, գաղա­փարնե­րի, զգա­ցումնե­րի, հարա­բե­րություննե­րի մեկնա­բանման եւ կարգա­վորման մենաշնորհի ձգտող կառույցը, կայսրությունը կենդա­նի է մնա­լու՝ է՛լ ավե­լի վտանգա­վոր իր աննյութա­կան, ուրվա­կա­նա­յին, անորսա­լի գոյությամբ:

Սկսե­լով երկնքից՝ նրանք իջնե­լու են ավե­լի ու ավե­լի ներքեւ, ավե­լի ու ավե­լի երկրա­յին տեղեր: Քեզնից օտարվե­լու է ոչ միայն երկնքի հետ հարա­բե­րությունը, այլեւ քո փոխա­րեն որոշվե­լու է ճիշտ ու սխա­լի, լավ ու վատի, ընդունե­լիի եւ անընդունե­լիի ամբողջ ծավա­լը՝ քո կյանքի բոլոր օրենքնե­րը:

Թագա­վո­րությունը ոչ միայն պետք է ունե­նա իր կրո­նը, այլեւ թագա­վո­րությունը հենց սկսվում է երկնքի հետ հարա­բե­րությունից, դրանց ինքնուրույնությունից: Երկինքը ոչ միայն անմահ աստվածներն են, այլեւ քո եւ քո տերության մեջ ապրողնե­րի մտքե­րը, ձգտումնե­րը, նպա­տակնե­րը:

Կամ կան բազմա­թիվ աստվածներ եւ ուրեմն՝ բազմա­թիվ թագա­վո­րություններ, բազմա­թիվ ուղի­ներ ու ճշմարտություններ, կամ կա մեկ Աստված, մեկ ճշմարտություն, մեկ ուղի, հետեւա­բար՝ միայն մեկ թագա­վո­րության իմաստ: Պատա­հա­կան չէ հեթա­նոս բառը, որը նշա­նա­կում է ազգեր, ժողո­վուրդներ: Ազգե­րի, ժողո­վուրդնե­րի՝ բազմության, բազմա­թի­վության սկզբունքը նույնն է բազմաստվա­ծության հետ, որը հանե­լով ժխտում ենք նաեւ բազմա­զա­նության բարձրա­գույն հիմնա­վո­րումը: Մեր իրա­կան կռիվն այստեղ է: Եթե այդ կռվի մեջ չմտնենք, եթե չնա­խա­ձեռնենք դա՝ պարտված ենք դարե­րի մեջ եւ դարե­րի համար:

Բայց եթե մտնում ենք այս կռվի մեջ, կռվում ենք ոչ միայն մեզ, այլեւ բոլոր ազգե­րի ու ժողո­վուրդնե­րի համար՝ հանուն բազմասկզբունքայնության: Մեր կռիվն այլեւս միայն մերը չէ, այլ բոլո­րի­նը, եւ մենք կոչ ենք անում բոլո­րին միա­նալ դրան, եւ մեր կողմից է տիե­զե­րա­կան մի ուժ՝ անմահ աստվածնե­րի անվերջ բազմությունը, ամեն թագա­վո­րության, ամեն ազգի, ամեն քաղա­քի սեփա­կան աստվածներ ունե­նա­լու, սեփա­կան հայացք ունե­նա­լու իրա­վունքը: Միայն այսպես է հնա­րա­վոր հաղթել կայսրության դեմ կռվում՝ վերա­ծե­լով այն տեղա­կա­նից տիե­զե­րա­կա­նի:

ԱԶԳԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ

- Առա­ջարկում ես վերա­դառնալ հին կրոնի՞ն, անարգել մեծ պապիս՝ Տրդա­տի հիշատա՞կը:

- Նախ՝ Տրդա­տի հիշա­տա­կը չի անարգվում. նա արել է այն, ինչ արել է՝ ելնե­լով իր ժամա­նա­կի պահանջնե­րից ու իրա­վի­ճա­կից: Նրա ժամա­նակ դեռ հայտնի էլ չէր, թե ինչ բան է համաշխարհա­յին կրոն կոչվա­ծը: Եվ վերջա­պես, եթե խոսքն անարգանքի մասին է, ապա նա էլ ուրեմն անարգել է իր «հեթա­նոս» պապե­րի հիշա­տա­կը եւ շատ ավե­լի մեծ չափով: Խոսքը հարգանքի եւ անարգանքի մասին չէ: Ճիշտ հակա­ռա­կը՝ շարունա­կած կլի­նես Տրդա­տի գործը. նա նոր կրոն հռչա­կեց՝ մտա­ծե­լով ամրացնել Հայքի թագա­վո­րությունը, դու էլ նույնը կանես՝ նույն նպա­տա­կով, կլի­նես մի նոր Տրդատ՝ նրա արա­ծի խորքին, էությա­նը, ոչ թե մակե­րե­սին հետեւե­լով: Հավա­տա­րիմ լինե­լը ավանդույթին ոչ թե դա կապկելն ու կուրո­րեն կրկնելն է, այլ ավանդույթի կենդա­նի զարգա­ցումն է փոփոխվող պայմաննե­րում:

Բայց ես չեմ էլ առա­ջարկում վերա­դառնալ նախատրդատյան կրո­նին: Ի վերջո այդ կրո­նը գոնե իր հիմնա­կան անուննե­րով՝ հայկա­կան էլ չէր, այլ Իրա­նից փոխա­ռած, թեեւ հայկա­կան բովանդա­կություն վերցրած: Պաշտում էինք Արա­մազդին, Անա­հի­տին, Վահագնին, որոնց անուննե­րը պարսկա­կան էին, չնա­յած իրա­կա­նում շարունակվում էր այդ անուննե­րի տակ հայկա­կան ավե­լի հին պաշտա­մունքը: Աստվածնե­րի արձաններ ձուլե­լու, կուռքեր պաշտե­լու եւ տաճար կառուցե­լու ավանդույթը նույնպես մերը չէր, այլ փոխա­ռել էինք թե´ մենք, թե´ պարսիկնե­րը Միջա­գետքից: Կարիք չկա դրան վերա­դառնա­լու:

Ես ընդհանրա­պես չեմ խոսում ժողովրդի պաշտա­մունքի մասին: Դա միշտ նույնն է մնում՝ անուններն են փոխվում: Վահագն են անվա­նում, թե սուրբ Կարա­պետ, Անա­հիտ, թե սուրբ Մարիամ՝ պաշտա­մունքը եւ սրբություննե­րը նույնն են մնում: Մենք խոսում ենք թագա­վո­րա­կան կրո­նի մասին, որի իմաստը ոչ թե տեղա­կան, ժողովրդա­կան պաշտա­մունքն է, այլ արտա­քին աշխարհի նկատմամբ երկրի ինքնիշխա­նության հաստա­տումը:

Այսօր Հիսուսի կրո­նից ինքնանպա­տակ հրա­ժարվե­լու հարց չենք դնում: Մեր նպա­տակն է՝ մեր հռչակմամբ շահող դիրքում հայտնվել այն մեծ պատե­րազմում, որը վարում ենք: Դրա համար մենք պետք է այնպի­սի հավատք հռչա­կենք, որը խոսի ոչ միայն մեր՝ հայե­րիս, այլեւ օյկումե­նի հետ, իսկ մեր ժողո­վուրդը ձեւը կգտնի դա հարմա­րեցնե­լու իր պաշտա­մունքին ու սրբություննե­րին:

Միհրի անունը ծանոթ է ու հարա­զատ ե՛ւ մեզ, ե՛ւ պարսիկնե­րին, ընդհանրա­պես արեւելքում՝ մինչեւ հեռա­վոր հնդիկներ, եւ արեւմուտքում՝ մինչեւ Իսպա­նիա, Բրի­տա­նիա ու Գերմա­նիա, ուր եղել են ու դեռ կան Միհրի սրբություննե­րը: Միհրի պաշտա­մունքը հասկա­նա­լի է, պարզ ու մարդա­մոտ: Կայսրության մեջ էլ դեռ բավա­կա­նին հետեւորդներ ունի, որոնք այժմ հալա­ծանքնե­րի ու ճնշումնե­րի են ենթարկվում, բայց որոնք պատկա­նում են հռո­մեա­կան բարձր ու կրթված խավին: Միհրի պաշտա­մունքն այլատյաց չէ, այն չի ժխտում ու հետապնդում այլոց, որովհե­տեւ չի ելնում մեկ եւ միակ ճշմարտության, մեկ եւ միակ սկզբունքի մասին պատկե­րա­ցումից: Նույնիսկ քրիստոնյա­նե­րը կարող են գտնել դրա մեջ հարա­զատ ու ծանոթ տարրեր: Այն հեշտությամբ իր մեջ կարող է միացնել, ձուլել հին կրոննե­րը, հին աստվածնե­րի պաշտա­մունքը եւ մյուս կողմից նոր ուսմունքնե­րը: Մենք կունե­նանք ոչ թե մեկ՝ բոլո­րի համար պարտա­դիր դավա­նանք, այլ միհրա­կա­նության ընդհա­նուր անվան տակ այլա­զան ուղի­ներ, մեկնություններ՝ մի ծաղկուն դաշտ բոլոր գույնի ծաղիկնե­րով, որի միասնությունը կլի­նի ոչ թե միա­գույնությունը, այլ դաշտի ընդհանրությունը, որից աճում են ծաղիկնե­րը:

Մենք կվա­ռենք Միհրի լուսա­վոր պաշտա­մունքի փարո­սը բոլո­րի համար, ովքեր տենչում են ազա­տություն՝ ազգեր, քաղաքներ, հալածյալ համայնքներ, անհատներ: Կտանք բոլո­րին այն դրո­շը, այն բարձր հիմնա­վո­րումը, որն այդքան պակա­սում է կայսե­րա­կան բռնա­տի­րության դեմ պայքա­րում: Ազգե­րի, համայնքնե­րի, անհատնե­րի առանձին-առանձին, պառակտված պայքա­րը, որը չունի իր բարձր մակարդա­կը՝ կրո­նա­կա­նը, հավատքա­յի­նը, եւ հենց դրա համար էլ մնում է տեղա­կան, առանձնացված սահմաննե­րի մեջ, կվե­րածվի միասնա­կան կռվի, առանձին հոսանքնե­րը կմիա­նան մեծ օվկիա­նո­սին եւ կկործա­նեն անա­զա­տությունը: Արդեն ոչ թե մենք, այլ կայսրությունն է ստիպված լինե­լու պաշտպանվել: Նրանք չեն կարող անպա­տասխան թողնել մեր այս քայլը: Ստիպված կլի­նեն բաց պատե­րազմի դիմել, բայց այդ պատե­րազմում արդեն մենք կունե­նանք մեր դաշնա­կիցնե­րը եւ կայսրության սահմաննե­րի երկայնքով, եւ դրա­նից ներս: Միհրա­կան սրբա­զան պատե­րազմ հանուն ազա­տության…

Հայքը վաղուց սիրում եւ պաշտում է Միհրին՝ ոչ միայն թագա­վորնե­րը, այլեւ իշխաններն ու շինա­կաննե­րը: Միհրի անունը միա­վո­րում է ազգե­րին՝ Հնդկաստա­նից մինչեւ Իսպա­նիա ու Գերմա­նիա, բայց մենք՝ հայերս, այդ մեծ միհրա­կան տարածքի ուղիղ կենտրո­նում ենք եւ կարող ենք դառնալ միհրա­կա­նության սրբա­զան հայրե­նի­քը, ուր կհանդի­պեն իրար Արեւելքն ու Արեւմուտքը: Մենք կմիա­վո­րենք մարդկությունը ոչ թե բռնա­պե­տությամբ, այլ սրբությամբ ու լուսա­վոր ուսմունքով: Միհրա­կա­նության շուրջ ազգե­րի դաշինքի մեջ ոչ ոք չի ձգտի նվա­ճել, ոչնչացնել մյուսի թագա­վո­րությունն ու իշխա­նությունը: Միհրի պաշտա­մունքը չի ժխտում այլ աստվածնե­րի պաշտա­մունքը, այլ ընդունում է դրանք իր մեջ կամ էլ իրեն հավա­սար, համա­զոր, հարա­զատ: Միհրն ու Վահագնը, Միհրն ու Յուպի­տե­րը, Միհրն ու Զեւսը չունեն իրար հետ կռիվ, այլ միայն փոխլրա­ցում եւ համա­տեղ գոյություն, քանի որ ընդունվում է բազմա­թիվ, այլ ոչ թե մեկ ու միակ սկզբունքի գոյությունը: Մեկ սկզբունքի թույնը, որը հիմքն է բռնա­պե­տության, կվե­րա­նա աշխարհից: Ազգե­րի ազատ դաշինքում յուրա­քանչյուրը կպաշտի իր Միհրին իր ուզած ձեւով եւ Միհրի ընկեր մյուս աստվածնե­րին՝ նույնպես իր ուզած ձեւով: Պատե­րազմներն ու վեճե­րը ազգե­րի միջեւ երբեք չեն վերածվի բացարձակ թշնա­մության եւ կավարտվեն արժա­նա­պա­տիվ խաղա­ղությամբ:

Բայց Հայքը կունե­նա այս նոր դաշինքում պատվա­վոր կենտրո­նի տեղը: Հրեաստա­նի պես փոքր ու աննշան թագա­վո­րությունը կարո­ղա­ցավ բոլո­րին պարտադրել իր պատմությունը՝ շնորհիվ կրո­նի: Մենք՝ հայերս, ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի, բայց որպես միհրա­կան աշխարհի կենտրոն՝ կունե­նանք մեր հարգանքն ու պատիվն ազգե­րի մեջ որպես ուխտա­տե­ղի, որպես ընտա­նի­քի ավագ եղբայր: Այս ամե­նը կարող է լինել…

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ

- Բայց եթե մեր նպա­տակն է ազա­տության հայրե­նիք դառնալ, ինչո՞ւ ենք ընդհանրա­պես հռչա­կում մեկ հավատք, մեկ կրոն, ավե­լի ճիշտ չէ այդ դեպքում պարզա­պես հռչա­կենք Հայքն ազատ դավա­նանքի տարածք եւ ընդունենք բոլոր հալածյալնե­րին:

- Ոչ, դա սխալ ճանա­պարհ է: Նուրբ, բայց հիմնա­վոր տարբե­րություն կա երկուսի միջեւ. մի բան է հռչա­կել թագա­վո­րա­կան, պետա­կան կրոն եւ դրա հետ մեկտեղ ազատ դավա­նանքի իրա­վունք տալ օտար երկրնե­րից գաղթած հալածյալնե­րին, այլ բան է հռչա­կել կրո­նա­կան ազա­տություն առանց սեփա­կան պաշտո­նա­կան հավատքի հռչակման:

Առա­ջին դեպքում ազա­տությունը պատրանք է: Հռչա­կե­լով ազա­տություն, բայց չունե­նա­լով սեփա­կան հավատք, սեփա­կան հայացք, դու հանձնում ես քո երկի­րը քեզնից դուրս եղած ուժե­րի մրցակցությա­նը: Դու հրա­ժարվում ես քո թագա­վո­րության, ինքնիշխա­նության կարեւոր մասից: Ձեռքերդ ծալած եւ անտարբեր հետեւում ես, թե ինչպես են տարբեր խմբեր միմյանց դեմ պայքա­րում քո ժողովրդի տարբեր հատվածներն իրենցով անե­լու համար: Ազա­տության փոխա­րեն դու ստա­նա­լու ես դրա հակա­պատկե­րը՝ կորցնե­լու ես քո թագա­վո­րության ամբողջա­կա­նությունը, ինքնուրույնությունը: Չի կարող թագա­վո­րությունը հրա­ժարվել մարդկա­յին առա­վել բարձր դրսեւո­րումնե­րից՝ մտքից, հավատքից, զգացմունքնե­րից, գաղա­փարնե­րից, եւ համա­րել իրեն ազատ ու ինքնիշխան՝ զբաղվե­լով միայն առօրյա կառա­վարմամբ: Նման ազա­տությունը կեղծիք է եւ սեփա­կան տարածքի հանձնում, սեփա­կան տարածքում այլ թագա­վո­րություննե­րի գոյության թույլատրում: Դա կլի­նի ազա­տություն բոլո­րի համար, բացի քեզնից: Բոլո­րը կմրցեն բարձրի համար, երկնքի համար, բացի քեզնից, որովհե­տեւ դու ինքնա­կամ կհրա­ժարվես դրա­նից: Ու մի օր երկիրն այլեւս քոնը չի լինի, որովհե­տեւ երկի­րը նրանն է, ումը երկինքն է:

Բայց միանգա­մայն այլ պատկեր ես ստա­նում, եթե հռչա­կե­լով սեփա­կա­նը՝ դու նաեւ շնորհում ես ազա­տություն այլ հայացքնե­րի համար: Նրանք ազատ ապրում եւ գործում են քո տարածքում, հարա­բե­րություննե­րի մեջ մտնում քոնի եւ միմյանց հետ, փոխա­ռում միմյանցից, խոսում միմյանց հետ, բայց առանց խառնվե­լու ու առանց խախտե­լու միմյանց սահմաննե­րը: Եթե դու բավա­կա­նին ուժեղ ես, ապա կարող ես դիմա­նալ եւ հզո­րա­նալ այդ հավա­սար պայմաննե­րով մրցակցության մեջ: Հալածյալնե­րը հավաքվում են քեզ մոտ, շնորհա­կալ եւ հավա­տա­րիմ եմ դառնում քեզ, բայց նրանք չեն գրա­վում քո տարածքը, չեն սպառնում քո ինքնուրույնությա­նը, չեն տիրա­նում քո սեփա­կա­նությա­նը, չեն գրա­վում քեզնից բարձր դիրք քո իսկ տիրույթում…

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԴՌՆԵՐԸ

Հայոց մեծա­մեծնե­րը, ավագնե­րը, իշխաննե­րը, նախա­րարնե­րը, ազատնե­րը, ռամիկնե­րի ու շինա­կաննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, հոգեւո­րա­կա­նությունը շտա­պում էին Հայոց մեծ ժողո­վին, որը հրա­վի­րել էր հայոց արքան եւ հայոց տիկի­նը, եւ որը պետք է որո­շեր Միհրի պաշտա­մունքը նոր հայոց կրոն հռչա­կել: Ուրախ էին բոլո­րը: Հայ ազնվա­կա­նությունը, հայոց զորքը երբեք սրտով կպած չէին Հիսուսի անհասկա­նա­լի ու օտա­րո­տի ուսմունքին: Հայոց շինա­կաններն առանց թագա­վո­րա­կան հրա­մա­նի էլ շարունա­կում էին պաշտել հին սրբություննե­րը, որոնց մեջ Միհրը կամ Մհե­րը առանցքա­յին դեր ուներ: Բայց եւ հայոց հոգեւո­րա­կաննե­րի մեծ մասը նախկին քրմա­կան ազգե­րից ու տոհմե­րից ոչ միայն ոչինչ չուներ, այլեւ միայն ուրախ էր վերա­դառնալ իր պապե­րի սիրած աստվածնե­րից մեկի պաշտա­մունքին: Բոլորն ուրախ էին նոր ազա­տության համար, ամեն մեկն իր տեղում նորից կարող էր հանգիստ, առանց թաքնվե­լու եւ ավե­լորդ ձեւա­կա­նություննե­րի պաշտել իր սիրած աստվա­ծությունը, որոնց հետ Միհրը թշնա­մի չէր, այլ ընկեր ու հարա­զատ: Միայն երկրի ճնշող փոքրա­մասնությունը՝ օտա­րա­ցած բուն հայկա­կա­նից կամ էլ հենց օտար ծագում ունե­ցող, կարող էր դժգո­հել թագա­վո­րա­կան նոր որո­շումից: Բայց նույնիսկ բյուզանդա­մետ իշխաննե­րի ընդդի­մությունն այդ որոշմա­նը սրտանց կողմ չէր, նույնիսկ նրանց վրա Պապի շրջա­դարձա­յին որո­շումն ազդել էր այնպես, որ պատրաստ էին մոռա­նալ ամեն բան եւ նորից լծվել հավա­տա­րիմ ծառա­յությա­նը. բոլորն էլ միայն ստի­պո­ղա­բար, ձեւա­կան եւ չհասկա­նա­լով էին դավա­նում Տրդա­տի ընդունած կրո­նը: Նոր փոփո­խությունը բնա­կան էր, ոգեւո­րող, նոր աշխարհ բացող. դա զգում էին բոլո­րը…

Մեկ այլ հատուկ որոշմամբ՝ Մեծ Հայքը հռչակվում է ազատ երկիր բոլո­րի համար, ում հավա­տամքը հալածվում է եւ ճնշման ենթարկվում: Բոլո­րին պատրաստ է հյուրնը­կա­լել հայոց արքան…

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այստեղ վերջա­նում կամ ավե­լի շուտ անսպա­սե­լիո­րեն ընդհատվում է Պապ թագա­վո­րի այլընտրանքա­յին պատմությունը: Կարող էր լինել իհարկե շարունա­կությունը, եւ այն կա հեղի­նա­կի սեւագրե­րում: Կա ռազմա­կան գործո­ղություննե­րի պատմությունը իր հետաքրքիր մարտա­վա­րա­կան եւ ռազմա­վա­րա­կան զարգա­ցումնե­րով: Բայց մեծ հաշվով հիմնա­կանն արդեն ասված է: Անցումը միհրա­կա­նության այս հոդվա­ծա­շա­րում առա­ջադրված բոլոր բարդ խնդիրնե­րի լուծումն է՝ երջա­նիկ լուծումը: Սա նոր աշխարհի՝ ոչ միայն նոր Հայաստա­նի սկիզբն է: Իսկ շարունա­կությունը կարող էր լինել նոր աշխարհի պատմություն, այնպի­սին, ինչպի­սին կլի­ներ առանց պետա­կան եւ հոգեւոր բռնա­կա­լության, որից մարդկությունը, ի հեճուկս դարի պատրանքնե­րի, չի ազատվել ցայսօր, եւ որի ազատման բանա­լին չկա:

Միհրա­կա­նության հռչա­կումից հետո դեպի Հայաստան են ուղղվում սկզբում հարյուրա­վոր, ապա հազա­րա­վոր, վերջա­պես տասնյակհա­զա­րա­վոր փախստա­կաններ՝ դրանց թվում գիտնա­կաններ, ազնվա­կաններ, հմուտ զորա­վարներ Բյուզանդա­կան կայսրության տարբեր տեղե­րից, հաճախ Հայաստա­նի ծայրա­հեղ հեռու հատվածնե­րից: Բոլորն ուզում են վայե­լել ազա­տության քաղցր համը, որը նրանց խոստա­ցել էր Պապը՝ հիրա­վի Մեծի անուն վաստա­կած արքան: Նույնիսկ քրիստոնյա այլա­դա­վան համայնքնե­րը շտա­պում էին Պապի հովա­նո ներքո եւ ստա­նում ապաստա­րան մի պայմա­նով, որ իրա­վունք չունեն տարա­ծե­լու կամ պարտադրե­լու իրենց հավատքն այլոց: Ամեն մեկն ազատ է դավա­նել իր հավատքը՝ չմի­ջամտե­լով հայոց կրո­նի մեջ: 

Պարսից արքան իր ողջույններն է ուղարկում հայոց թագա­վո­րին, նրա տիկնոջն եւ ամե­նայն հայոց զորքին: Հեռա­վոր երկրնե­րից, ցեղե­րից ու ազգե­րից գալիս են դեսպաններ, որոնց հետ կնքվում են դաշինքներ, այդ թվում օսթգո­թե­րի հզոր ցեղի ներկա­յա­ցուցիչնե­րը, որոնց բանա­կը մոտ էր կայսրության մայրա­քա­ղա­քին եւ պատրաստ էր գրո­հել նրա վրա: Սկսվում է իրա­գործվել ազգե­րի մեծ դաշինքը երա­զա­տե­սությունը Միհրի հովա­նա­վո­րությամբ եւ հանուն ազա­տության:

Դրությունը կայսրության համար անտա­նե­լի է դառնում: Միայն հազարնե­րի գաղթը Հայաստան ինքնին առիթ էր պատե­րազմ սկսե­լու: Բայց այժմ արդեն ոչ թե հռո­մեա­ցիք, այլ հայերն էին ունե­նա­լու դաշնա­կիցներ այդ պատե­րազմում, այդ թվում հենց կայսրության ներսում: Երբ սկսվեց պատե­րազմը, եւ երբ հայե­րը գրանցե­ցին առա­ջին հաջո­ղություննե­րը, ապստամբություննե­րի օջախնե­րը մեկը մյուսի հետեւից սկսե­ցին ծագել հենց կայսրությունում: Միհրա­կա­նությունը հատկա­պես լայն տարա­ծում ուներ բյուզանդա­կան բանա­կում:

Սրան ավե­լա­նում է օսթգո­թե­րի եւ այլ գերմա­նա­կան ցեղե­րի արշա­վանքնե­րը կայսրության արեւմտյան տարածքնե­րի ուղղությամբ: Բացվում է պատե­րազմի երկու ճակատ՝ ընդդեմ Հռո­մի: Կոստանդնուպո­լի­սը պաշարվում է այն պահին, երբ հայոց զորքը, անցնե­լով հակա­հարձակման, ներխուժում է բյուզանդա­կան տարածքներ՝ Եփրա­տից արեւմուտք: Իրա­վի­ճա­կից ազդվում են պարսիկնե­րը, որոնք միա­նում են միհրա­կան սրբա­զան պատե­րազմին: Բյուզանդա­կան բանա­կում իսկ թե՛ տեղա­ցի­նե­րը, թե´ գերմա­նա­ցի վարձկաննե­րը սկսում են մտա­ծել հանուն բռնա­պե­տության իրենց արյունը թափե­լու իմաստի մասին: Հռո­մեա­կան բանա­կը սկսում է քայքայվել: Դարա­վոր բռնա­պե­տությունը ընկնում է: Ժողո­վուրդներն ազա­տություն են ստա­նում: Վերա­կանգնվում են կործանված թագա­վո­րություններն ու ազատ քաղաքնե­րը Փոքր Ասիա­յում, Հունաստա­նի հին եւ փառա­վոր ազա­տությունը, իրենց ինքնուրույն են հռչա­կում Գալիան, Բրի­տա­նիան, Իսպա­նիան եւ բոլոր մնա­ցածնե­րը:

Ազատված ժողո­վուրդնե­րը շնորհա­կալ են Միհրին, որի զորությանն են վերագրում տեղի ունե­ցած անհա­վա­տա­լի հրաշքը եւ Մեծ Հայքին ու նրա արքա­յին, որոնք համարձա­կություն եւ իմաստնություն ունե­ցան Միհրին կյանքի կոչել հանուն ազա­տության: Եվ ամեն 5 տարին մեկ, ի հիշա­տակ ժողո­վուրդնե­րի ազա­տագրման, ուխտագնացնե­րը հասնում են Պապի երկի­րը՝ տոնե­լու համար Միհրի եւ ազա­տության մեծ տոնը:

Անցնում են դարեր ու հազա­րամյակներ եւ լուսա­վոր ու ազա­տա­սեր միհրա­կա­նության հիմքով արագ զարգա­նում եւ աճում է համա­մարդկա­յին նոր մշա­կույթն ու նոր քաղա­քակրթությունը: Եվ մարդիկ հիշում են հայոց Պապ արքա­յի հիշա­տակն աշխարհի բոլոր անկյուննե­րում որպես ազա­տա­րա­րի եւ հիմնադրի նոր աշխարհի, որը հասավ դրան առանց որեւէ մեկին ստրկացնե­լու ու նվա­ճե­լու, այլ միայն հանուն իր թագա­վո­րության ազա­տության, եւ որը ոչ մեկին չպարտադրեց մեկ ճշմարտություն ու մեկ ուղի, այլ միայն հռչա­կեց իրե­նը եւ հնա­րա­վո­րություն տվեց մյուսնե­րին ազատ դավա­նե­լու բազմա­թիվ ճշմարտություններ եւ ընթա­նա­լու բազմա­թիվ ուղի­նե­րով: Որովհե­տեւ միայն շատ նեղմիտ ուղե­ղը կարող է մտա­ծել, որ այս անծայրա­ծիր աշխարհում ու տիե­զերքում հնա­րա­վոր է միայն մեկ սկզբունք, մեկ ճշմարտություն, մեկ աստված, մեկ թագա­վո­րություն, մեկ ճանա­պարհ, եւ տեղ չի մնում բազմա­թիվ այլ հնա­րա­վո­րություննե­րի համար:

Դարե­րի ընթացքում այս նոր փիլի­սո­փա­յությունը՝ բազմասկզբունքայնության փիլի­սո­փա­յությունը, կոչվեց «ազգե­րի ուսմունք» կամ յուրացնե­լով թշնա­մի­նե­րի տված անունը՝ նոր «հեթա­նո­սություն»: Ազգը սկզբնա­կան իմաստով նշա­նա­կում է ճյուղա­վո­րում, տարբե­րա­կում, այլեւայլություն՝ «ազգի-ազգի»՝ այլեւայլ, տարբեր: Ազգե­րի ուսմունքը նշա­նա­կում էր տարբե­րակման, տարբե­րության, տարբեր ճյուղե­րի եւ ուղի­նե­րի հնա­րա­վո­րության մասին ուսմունք: Այդ փիլի­սո­փա­յության հիմամբ գոյա­ցած մարդկա­յին մշա­կույթը՝ քաղա­քա­կա­նից մինչեւ արվեստ ու գիտություն, մինչեւ տնտե­սություն, միանգա­մայն տարբեր եւ ավե­լի արագ տեմպով զարգա­ցող էր, քան պլա­տո­նա­կան եւ քրիստո­նեա­կան մեկ սկզբունքի հիմամբ աճա­ծը: Դրա հիմամբ մարդկությունը շատ ավե­լի արագ, քան մեր իրա­կան աշխարհում, բնա­կեցրեց նաեւ Տիե­զերքը՝ մեր մոլո­րա­կը, ապա եւ մեր աստե­ղա­յին համա­կարգից դուրս ու ավե­լի հեռուներ: Եվ ամեն տեղ ստեղծեց նորա­նոր, տարբերվող, անվերջ ճյուղա­վորվող, «ազգի-ազգի» մշա­կույթներ ու աստվածներ:

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ