21.1 C
Yerevan

Կրթությունը Փրկություն Է

Բոլոր նրանք, ովքեր համա­րում են, որ Հայաստա­նը պետք է արժա­նի տեղ զբա­ղեցնի աշխարհի զարգա­ցած ու կիրթ երկրնե­րի շարքում, պետք է իրենց տեղում անեն անհրա­ժեշտ քայլե­րը։

Ռուբեն Բաբա­յան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Հովհ․ Թումանյա­նի անվան տիկնի­կա­յին թատրո­նի տնօ­րեն Ռուբեն Բաբա­յա­նը

– Պարո՛ն Բաբա­յան, բուհե­րի ընդունե­լության քննություննե­րի այս տարվա պատկե­րը, մեղմ ասած, մտա­հո­գիչ է, բազմա­թիվ ֆակուլտետներ կան, որոնք ուսա­նողներ չունեն, բուհե­րում շատ են թափուր տեղե­րը, դիմորդնե­րի առարկա­յա­կան գիտե­լիքնե­րի արդյունքնե­րը ևս մտա­հո­գիչ են։ Ձեր կարծի­քով՝ այս պատկերն ինչի՞ հետև­անք է։

– Պատճառնե­րը մի քանիսն են. նախև­ա­ռաջ դա արհա­մարհանքն է բուն կրթության նկատմամբ, կրթությունն ավե­լի շատ ձևա­կան բնույթ է կրում մեզա­նում։ Բուհե­րի վրա դրված է ոչ այնքան կրթա­կան խնդի­րը, որքան՝ գոյատևման, հավա­քեք ավե­լի շատ ուսա­նողներ, որպեսզի շատ գումար ապա­հո­վեք։ Երկրորդ խնդի­րը կրթության որակն է․ պետք է խոստո­վա­նենք, որ որակյալ կրթություն ստա­նալ ցանկա­ցող մարդիկ հիմնա­կա­նում փորձում են սովո­րել արտերկրում։

Պետք է սկսել ամե­նասկզբից՝ միջնա­կարգ կրթությունից, կիրթ մարդը Հայաստա­նի Հանրա­պե­տությունում պետք է համարվի արժեք, հարգանքի արժա­նի։ Ուսուցչի կարգա­վի­ճա­կը պետք է բարձրացվի, ես նկա­տի ունեմ, որ ուսուցի­չը պետք է համար մեկ անձնա­վո­րությունը դառնա հանրա­պե­տությունում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն պետության ու հասա­րա­կության մոտեցման մասին է, այլ նաև հենց իր՝ ուսուցչի: Նա ինքը պետք է իրեն այդպես համա­րի, մշտա­պես կրթվի, ժամա­նա­կին համընթաց շարժվի, հասկա­նա, որ մշտա­պես պետք է հետաքրքիր լինի իր աշա­կերտնե­րին։

Սա լրջա­գույն խնդիր է, որն ամեն ինչի հիմքն է․ մենք հիմա կարող ենք խոսել տարբեր ոլորտնե­րի զարգացման մասին, բայց եթե ունենք անկիրթ հասա­րա­կություն, որևէ հաջո­ղության չենք կարող հասնել։ Բուհե­րի կրթությունը պետք է փորձենք կապել հանրա­պե­տության պահանջարկի հետ, որովհետև դիմորդնե­րի այն թիվը, որ ընդունում ենք, չեմ ասի, թե հիմնա­վորված է պահանջարկով, որը կա, ու դրա համար է, որ մարդիկ հաճախ ստա­նում են դիպլոմ ու մնում են առանց աշխա­տանքի։

Պետք է դուրս գալ սովե­տա­կան կարծրա­տի­պից, որ կարև­որ է դիպլոմ ունե­նա­լը, ո՛չ, կարև­ո­րը կրթություն ստա­նալն է, դիպլո­մը ոչինչ չի նշա­նա­կում, եթե դու համա­պա­տասխան կրթություն չունես։ Բուհե­րը պետք է մտա­հոգված լինեն այն որա­կով, որ իրենք տալիս են, ոչ թե գումար աշխա­տե­լով, թեև բուհե­րի ղեկա­վա­րությա­նը չեմ կարող մեղադրել, որովհետև նրանք էլ իսկա­պես անե­լա­նե­լի վիճա­կում են, որովհետև տրվող գումա­րը շատ չնչին է, ու միակ հույսը մնում են ուսա­նողնե­րը։

Սա լրջա­գույն խնդիր է, որը պահանջում է մեծ բարե­փո­խումներ ու, ամե­նա­կարև­ո­րը՝ հասա­րա­կության վերա­բերմունքի փոփո­խությունը կրթված մարդու հանդեպ։

– Հայաստա­նում երբվանի՞ց է կիրթ մարդը դադա­րել արժեք լինե­լուց. երբևէ եղե՞լ է արժեք։

– Դժվա­րա­նում եմ ասել․ ինքս սովո­րել եմ սովե­տա­կան տարի­նե­րին ու հիշում եմ, որ ավե­լի շատ արժև­որվում էր դիպլոմ ստա­նա­լը, քան գիտե­լիքնե­րը, ցուցա­նի­շը դիպլոմն էր։ Հետո եկավ, կոպիտ ասած, վայրի կապի­տա­լիզմը, երբ հասա­րա­կությունը տեսավ, որ հարստա­նում են ոչ թե կրթված մարդիկ, այլ՝ լրիվ հակա­ռա­կը։ Այսինքն՝ կյանքի բարե­կե­ցիկ վիճա­կի վայե­լումը բացարձա­կա­պես կապված չէր քո կրթվա­ծության հետ, հակա­ռա­կը՝ ինչքան ավե­լի անկիրթ, կոպիտ, գռե­հիկ, այնքան ավե­լի բարձր էր հեղի­նա­կությունդ հասա­րա­կության մեջ։

Սա, իհարկե, միայն մեզ մոտ չէ․ Վրաստա­նում մինչև Սաա­կաշվի­լու իշխա­նության գալն արված հարցումնե­րից պարզվում է, որ Վրաստա­նում դպրո­ցա­հա­սակ տղա­նե­րի 80%-ը երա­զում էր դառնալ «օրենքով գող»: Բայց նրանք կարո­ղա­ցան այդ վիճա­կը կոտրել, ու հիմա լրիվ հակա­ռակ պատկերն է․ մարդիկ ուզում են դառնալ գիտնա­կան, բժիշկ, ուսուցիչ, դերա­սան և այլն։ Այսինքն՝ կարև­որ է նաև կողմնո­րո­շումը, թե ի վերջո ինչպի­սի՞ կողմնո­րո­շում ես դու ընտրում, կողմնո­րո­շումը ներքին որա­կի պահանջ է։ Խոսքս հասա­րա­կության մասին է, ոչ թե քաղա­քա­կան ուժե­րի, որովհետև նրանք բոլոր դեպքե­րում սպա­սարկում են ներկա­յացվող պահանջնե­րը, հասա­րա­կությունն ինքը պետք է մերժի նման մոտե­ցումնե­րը, ինքը պետք է որո­շի՝ ի՛նչն է մեզ համար արժեք։

– Իսկ հասա­րա­կությունն ինքնուրույն կարո՞ղ է դա անել, նույն Վրաստա­նում հասա­րա­կությունը միայնա՞կ կոտրեց այդ վիճա­կը, թե՞ ամեն դեպքում պետա­կան աջակցությունն էլ է պետք։

– Մերժեց, նա արեց համա­պա­տասխան հեղա­փո­խություն, որով կողմնո­րոշվեց, որ ինքը եվրո­պա­ցի է, դա հասա­րա­կությունը պնդեց, դա չթե­լադրվեց, սա շատ կարև­որ է։ Մի քանի անգամ իշխա­նություն էլ փոխվեց Վրաստա­նում, բայց արդեն ոչ ոք չկա­րո­ղա­ցավ անտե­սել հասա­րա­կության պահանջը, այն է՝ ինտեգրվել Եվրո­պա­յին:

Մեզ մոտ լրիվ հակա­ռա­կը կատարվեց․ երբ մի գիշերվա ընթացքում փոխվեց Հայաստա­նի ուղե­ցույցը, հասա­րա­կությունն ընդհանրա­պես չընդվզեց։ Դրա համար, ես կարծում եմ, որ շատ ավե­լի կարև­որ է աշխա­տանք տանել հասա­րա­կության հետ, բացատրել։

– Այդ աշխա­տանք տանո­ղը պետությո՞ւնը չպետք է լինի, պարո՛ն Բաբա­յան, ո՞վ լինի։

– Ոչ միայն պետությունը։ Բոլոր նրանք, ովքեր համա­րում են, որ Հայաստա­նը պետք է արժա­նի տեղ զբա­ղեցնի աշխարհի զարգա­ցած ու կիրթ երկրնե­րի շարքում, պետք է իրենց տեղում անեն անհրա­ժեշտ քայլե­րը։ Հիմա մեր այս հարցազրույցն էլ է, չէ՞, այդ աշխա­տանքի մի մասը․ կարե­լի է ձեռքե­րը ծալած նստել ու ասել՝ պետություն, արա, բայց ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րը նրանք են, որ յուրա­քանչյուր քաղա­քա­ցի իրեն երկրի տեր է զգում, ունի որո­շա­կի պարտա­կա­նություններ այդ երկրի հանդեպ։

Մենք ճորտ չենք, որ ամեն ինչ հանձնենք իշխա­նությա­նը կամ պետությա­նը ու ասենք՝ դո՛ւք որո­շեք, պետք է պահանջներ ներկա­յացնենք։ Իհարկե իշխա­նությունն էլ պետք է բարի լինի այդ պահանջնե­րը կատա­րել, որովհետև ուրիշ ճանա­պարհ մենք չունենք․ կա՛մ մենք կլի­նենք կիրթ, ժամա­նա­կա­կից հասա­րա­կություն, որովհետև պետությունը չի կարող լինել կիրթ ու ժամա­նա­կա­կից, եթե հասա­րա­կությունն անկիրթ է, կա՛մ կվե­րածվենք անկիրթ պետության։

– Ձեր գնա­հատմամբ՝ մեր հասա­րա­կությունը կողմնորոշվե՞լ է, թե որ ուղղությունն է նախընտրում։

– Մեր հասա­րա­կությա­նը տևա­կան ժամա­նա­կաշրջան, երևի մոտ 200 տարի, վախեցրել են, որովհետև վախով ավե­լի հեշտ է կառա­վա­րել։ Այդ վախեցնե­լը շարունակվում է մինչև այսօր, ընդ որում՝ բոլո­րի կողմից. եթե նկա­տել եք՝ իշխա­նությունը վախեցնում է, որ նախկիննե­րը կգան, նախկիննե­րը վախեցնում են, որ թուրքը կգա։ Իսկ դա շատ վատ է, որովհետև վախե­ցած հասա­րա­կությունը մտա­ծե­լու ունակ չէ, որպեսզի կարո­ղա­նաս ճիշտ որո­շում կայացնել, պետք է միացնես ուղեղդ, իսկ միացնել ուղե­ղը նշա­նա­կում է անջա­տել վախը, հաղթա­հա­րել վախը։

Առա­ջին հերթին սա պետք է անել, պետք է դուրս գալ նորմալ ճանա­պարհ ու մերժել բոլոր նրանց, ովքեր փորձում են վախեցնել հասա­րա­կությա­նը։ Դուրս գալ նորմալ քննարկման՝ առանց վիրա­վո­րանքի, առանց լրտեսներ ման գալու, առանց որո­շա­կի ազդե­ցության ոլորտ ման գալու, պարզա­պես լուրջ քննարկել՝ մենք ի՛նչ երկիր ենք ուզում կառուցել, ի՛նչ արժեքնե­րի վրա հիմնված։ Մենք պետք է կարո­ղա­նանք ի վերջո երկխո­սել՝ նախ՝ ինքներս մեզ հետ, մեր երկրի ներսում, հետո միայն՝ այլոց հետ։ Այս փոքր քայլե­րով պետք է փորձենք առաջ գնալ։

– Ձեր բնո­րոշմամբ՝ Հայաստա­նի այսօրվա հասա­րա­կությունը, ես նկա­տի ունեմ նաև բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րին, որովհետև նրանք ևս հասա­րա­կության մասն են կազմում, կի՞րթ է։

– Երևի հայե­լա­յին է վիճա­կը արտա­ցոլվում․ կան և՛ կիրթ, և՛ ոչ այնքան կիրթ մարդիկ, կան մարդիկ, որոնք իսկա­պես ունեն նորմալ արժե­քա­յին համա­կարգ, կան մարդիկ, որոնք ձև են անում, թե այդ արժե­հա­մա­կարգի կրողն են: Ձև անե­լը, ի դեպ, շատ տարածված է մեզա­նում։

Տարբեր են, բայց եթե մենք մշտա­պես փորձենք մեր խնդիրնե­րի պատճա­ռը փնտրել մեզնից դուրս, միշտ կլի­նենք այս վիճա­կում։ Պատճառնե­րը պետք փորձենք գտնել մեր մեջ․ գուցե մենք արհամարհո՞ւմ ենք ժամա­նա­կի ընթացքը, ինչը չի կարե­լի, որովհետև այն պարզա­պես քեզ կնե­տի դուրս, որովհետև ժամա­նակն իրենն է թելադրում։

Կա՛մ մենք կդառնանք ժամա­նա­կա­կից պետություն, իսկ դա նշա­նա­կում է զգալ ժամա­նա­կի պահանջն ու զարկե­րա­կը, կա՛մ կշա­րունա­կենք բողո­քել ժամա­նա­կից՝ ասե­լով, ինչ լավ ու ճիշտ էր անցյա­լում, ու կմնանք այդ անցյա­լում, որտեղ մեզնից բացի ոչ ոք չի լինի։

Հոդվա­ծը՝ Medialab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ