21.1 C
Yerevan

Էրդո­ղա­նի Փոքր Քայլե­րի Վրի­պումը

Դիվա­նա­գի­տությունը պայքար է, և սա պետք է մեր դիվա­նա­գի­տության կողմից օգտա­գործվի, առա­վել ևս, երբ ԱՄՆ–ն վերջին շրջա­նում իսկա­պես շահագրգռված է, որ հայ–թուրքական հարա­բե­րություննե­րը կարգա­վորվեն։

Ռուբեն Սաֆրաստյան

Էրդո­ղա­նի դիվա­նա­գի­տա­կան սխալն էր՝ հայ–թուրքական հարա­բե­րություննե­րը Ադրբե­ջա­նի պահանջնե­րի հետ կապե­լը, և այդ սխա­լը կարող ենք օգտագործել․Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան իրա­կա­նում ոչ թե Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումով է հետաքրքրված, այլ իր կրտսեր դաշնա­կից Ադրբե­ջա­նի համար՝ Հայաստա­նի կողմից զիջումներ ապա­հո­վե­լու հարցով։ Այս մասին այսօր Araratnews.am‑ի հետ զրույցում ասաց արև­ե­լա­գետ-թուրքա­գետ, ՀՀ ԳԱԱ ակա­դե­մի­կոս, պատմա­կան գիտություննե­րի դոկտոր, պրոֆե­սոր Ռուբեն Սաֆրաստյա­նը՝ անդրա­դառնա­լով հայ–թուրքական հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը։

Նա Թուրքիա­յի կողմից երկու փոքր քայլ նկա­տեց՝ երրորդ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի համար սահմա­նը բացե­լը և օդա­յին ապրանքա­փո­խադրումնե­րը թույլատրե­լը։ «Դրանք փոքր առա­ջընթաց են հիմնա­կան նպա­տա­կի ուղղությամբ, որը սահմա­նի բացումն է, դիվա­նա­գի­տա­կան քայլե­րի հաստա­տումը։ Թուրքիան ընտրել է այդ փոքր քայլե­րի մարտա­վա­րությունը, որովհետև փորձում է ժամա­նակ շահել և այդ ընթացքում ճնշում գործադրել Հայաստա­նի վրա։ Ես համոզված եմ, որ այդ մարտա­վա­րությունը նախա­պես էր պատրաստել․ երեք հանդի­պում եղավ, երեքն էլ ոչ մի արդյունք չտվեց, չորրորդին Թուրքիան այդ երկու քայլե­րը իրա­կա­նացրեց։ Չնա­յած դրան՝ նա մերժեց Հայաստա­նի առա­ջարկը, որ դիվա­նա­գի­տա­կան անձնագրե­րով մարդիկ կարո­ղա­նան սահմա­նը անցնել։ Նա դա կարող է հետո ընդունել, որ մի կողմից ցույց տա, թե դինա­մի­կա կա՝ ԱՄՆ–ին, Արևմուտքին, և մյուս կողմից էլ ժամա­նա­կը օգտա­գործի Հայաստա­նի նկատմամբ ճնշում գործադրե­լու համար»,–ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյա­նը նշեց, որ Էրդո­ղա­նի հայտա­րա­րությունը, որով նա հայ–թուրքական հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթա­ցը հրա­պա­րա­կայնո­րեն կապեց Ադրբե­ջա­նի պահանջնե­րին՝ Հայաստա­նի կողմից դրա­կան արձա­գանքե­լու հետ,  էրդո­ղա­նի կողմից դիվա­նա­գի­տա­կան կոպիտ սխալ էր։ «Նա՝ իր բնա­վո­րության համա­ձայն, չկա­րո­ղա­ցավ զսպել և  բարձր մակարդա­կով հայտա­րա­րեց այն,  ինչը բոլորս էլ գիտենք, որ Թուքիան հայ–թուրքական հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գրո­ծընթա­ցը կապում է Ադրբե­ջա­նի պահանջնե­րի հետ։ Ես կարծում եմ, որ մեր դիվա­նա­գի­տությունը Էրդո­ղա­նի այդ սխա­լը պետք է օգտա­գործի և բոլոր քննարկումնե­րում նշվի, որ Հայաստա­նի նկատմամբ Թուրքիան իրա­կա­նացնում է հարկադրման քաղա­քա­կա­նություն, պարտադրում է, որ Հայաստա­նը գնա զիջումնե­րի Ադրբե­ջա­նի հետ հարաբերություններում»,–ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյա­նը ընդգծեց, որ դիվա­նա­գի­տությունը պայքար է, և սա պետք է մեր դիվա­նա­գի­տության կողմից օգտա­գործվի, առա­վել ևս, երբ ԱՄՆ–ն վերջին շրջա­նում իսկա­պես շահագրգռված է, որ հայ–թուրքական հարա­բե­րություննե­րը կարգա­վորվեն։ Նա ասաց, որ իհարկե պետք է շարունա­կել բանակցություննե­րը, բայց դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րով մեր գործընկերնե­րին պետք է ցույց տալ, թե ինչպի­սի քաղա­քա­կա­նություն է  վարում Թուրքիան։

Նա նշեց, որ միջազգա­յին հանրությունը կիսում է մեր մոտե­ցումը։ «Սա արդեն չորրորդ փորձն՝ է հայ–թուրքական հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու։ Նախորդ երեք փորձե­րից երկուսը տեղի է ունե­ցել ԱՄՆ միջնորդությամբ՝ երև­ա­ցող, կամ չերև­ա­ցող, այս չորրորդ փորձում Թուրքիան պահանջեց, որ միջնորդ չլի­նի, որ այդ քաղա­քա­կա­նությունը վարի Հայաստա­նի նկատմամբ, քանի որ միջնորդը թույլ չի տա նախա­պայմաններ դնել»,–ասաց նա։

Թուրքա­գե­տը նկա­տեց, որ աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րում Թուրքիա­յի վիճա­կը այնքան էլ լավ չէ․ նախ ներսում տնտե­սա­կան, ֆինանսա­կան առումով խնդիրներ կան,  ընտրություններն են մոտե­նում, իսկ արտա­քին քաղա­քա­կա­նությունում վերջին շրջա­նում Թուրքիա­յի ինտե­սի­վությունը թուլա­ցել է։ «Հիմա Թուրքիան հասնում է իր ռեսուրսնե­րի սահմա­նագծին, քանի որ վերջին վեց տարի­նե­րի ընթացքում Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նությունը ավե­լի մեծ է եղել, քան կարող էր թույլ տալ։ Թուրքիան իր էությամբ միջին պետություն է, բայց ուզում է վարել մեծ պետության քաղա­քա­կա­նություն  և հիմա արդեն իր ռեսուսրնե­րը սպառվում են և արտա­քին քաղա­քա­կան ինտե­սի­վությունը թուլացրել է։ Դիվա­նա­գի­տությունը դա պայքար է, Թուրքիան մեր բարե­կա­մը չէ և չի էլ լինի, նա ունի իր խնդիրնե­րը, մենք ունենք մեր խնդիրնե­րը, և բանակցա­յին գործընթա­ցում մեր հնա­րա­վո­րություննե­րը պետք է օգտա­գործենք, որ դրա­կան արդյունք ստանանք»,–հավելեց նա։

Հոդվա­ծը՝ Araratnews.am կայքից։

Առնչվող Հոդվածներ