21.1 C
Yerevan

Ղարա­բա­ղի Քննարկում Թուրք-Վրա­ցա­կան Սեղա­նին. Իվա­նիշվի­լու Խորհրդանշա­կան Ազդա­կը

Թբի­լի­սին ըստ ամե­նայնի Անկա­րան ներկա­յումս դիտարկում է որպես ռեգիո­նալ կայուն բալանսի կարև­որ կետ:

Հակոբ Բադալյան

Վրաստա­նի և Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը Ստամբուլում քննարկել են Արցա­խի հարցը: Ոչ միայն Արցա­խի, իհարկե, նրանք քննարկել են երկկողմ հարցեր, բազմա­կողմ ձևա­չա­փեր, ինչպես նաև «Ուկրաի­նան ու Ղարա­բա­ղը», ինչպես հայտա­րա­րել է Չավուշօղլուն: Մասնա­վո­րա­պես, արցախյան թեմա­յի քննարկումը դիտարկվել է օրեր առաջ Վրաստա­նում տեղի ունե­ցած հանդիպման համա­տեքստում՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի միջև: Ընդ որում, ուշադրության է արժա­նի Չավուշօղլուի ձևա­կերպումը: Նա խոսում է ոչ թե «հայ-ադրբե­ջա­նա­կան» հակա­մարտությունը, այլ «Ղարա­բա­ղը» քննարկե­լու մասին: Իսկ ի՞նչ կա քննարկե­լու, եթե «կրտսեր եղբայր» Իլհամ Ալիևը ամե­նուր և անընդհատ հայտա­րա­րում է, որ չկա ղարա­բաղյան հարց՝ այն լուծել է: Ուրեմն, ի՞նչ Ղարա­բաղ, եթե նույնիսկ Չավուշօղլուն չի օգտա­գործում Լեռնա­յին Ղարա­բաղ ձևա­կերպումը և խոսում միայն «Ղարա­բա­ղը» քննարկե­լու մասին: Ի վերջո, բոլո­րը, այդ թվում իհարկե Չավուշօղլուն էլ, Ալիևն էլ հասկա­նում են, որ խնդի­րը լոկ տերմի­նա­բա­նությունը չէ և կան ձևա­կերպումներ, որոնք ունեն քաղա­քա­կան տողա­տա­կեր և Ղարա­բաղ ձևա­կերպումը հենց այդպի­սին է: Հարց է առա­ջա­նում, թե ինչու՞ պետք է Անկա­րան օգտա­գործի ձևա­կերպումներ, որոնք կարող են այդքան էլ դուր չգալ կրտսեր եղբո­րը: Ամբողջ հարցն այն է, որ Անկա­րա­յին էլ դուր չեն գալիս մի քանի աթո­ռի վրա նստե­լու «կրտսեր եղբոր» ձգտումնե­րը, և գլխա­վո­րա­պես՝ Կովկա­սում գերա­կա լինե­լու հավակնություննե­րը: Հատկանշա­կան է, որ Չավուշօղլուն այդ հարցե­րը քննարկում է Վրաստա­նի արտգործնա­խա­րար Դարչիաշվի­լու հետ: 

Բանն այն է, որ Ադրբե­ջա­նի կովկասյան հավակնություննե­րը անհանգստացնող են թե Հայաստա­նի, թե Վրաստա­նի համար: Բաքուն ակնհայտո­րեն փորձում է ձևա­վո­րել այսպես ասած 1+2 ֆորմատ, որտեղ ինքը մի կողմից պատրաստ է աշխա­տել ռեգիո­նալ եռյա­կի ձևա­չա­փով, մյուս կողմից՝ հավակնում է լինել այդ եռյա­կի թելադրո­ղը, ինչպես նաև այդ կարգա­վի­ճա­կում հարա­բերվել մյուս բոլոր տերություննե­րի հետ, այդ թվում Իրա­նի, Ռուսաստա­նի, Թուրքիա­յի, Միացյալ Նահանգնե­րի: Միով բանիվ, Ադրբե­ջա­նը թեև աշխա­տում է օրի­նակ 3+3 ձևա­չա­փի գաղա­փա­րի համա­տեքստում, բայց Ալիևի «մտքում» թերևս բոլո­րո­վին այլ դասա­վո­րություն ու շերտա­վո­րում է և Ադրբե­ջա­նը առնվազն պատկե­րացնում է 3+1+2 տրա­մա­բա­նություն, որտեղ Հայաստանն ու Վրաստա­նը «ցածր լիգան» են: Իսկ ինչու՞ պետք է դա անհանգստացնի Թուրքիա­յին: Իհարկե այդ անհանգստությունը Հայաստա­նի կամ Վրաստա­նի համար չէ: 

Բանն այն է, որ այդօ­րի­նակ դասա­վո­րությունը խնդիրներ կառա­ջացնի Թուրքիա­յի ռեգիո­նալ դերա­կա­տարման տեսանկյունից: Այդ դերա­կա­տա­րումը չի ենթադրում ինքնուրույն հավակնությամբ և դերով Ադրբե­ջան: Այստեղ է նաև հայ-թուրքա­կան կարգա­վորման գործընթա­ցի գնա­լու Թուրքիա­յի մոտիվնե­րից մեկը՝ զսպել Ադրբե­ջա­նի հավակնություննե­րը: Այդ առումով, ներկա­յումս գործնա­կա­նում կա Հայաստա­նի, Վրաստա­նի և Թուրքիա­յի որո­շա­կի ընդհա­նուր շահ կամ հետաքրքրություն, որի ուղղությամբ արժե աշխա­տել: 

Ընդ որում, ուշադրության է արժա­նի այն, որ Վրաստա­նի արտգործնա­խա­րա­րի Թուրքիա այցին «զուգա­հեռ», տևա­կան լռություն էր խախտել վրա­ցա­կան ներկա­յիս իշխա­նության և մեծ հաշվով քաղա­քա­կա­նության «պատրիարքի» կարգա­վի­ճակ ստա­ցած Իվա­նիշվի­լին, որը մոտ մեկուկես տարի առաջ հայտա­րա­րեց քաղա­քա­կա­նությունը թողնե­լու մասին և լռություն էր պահպա­նում անցնող ընթացքում: Իվա­նիշվի­լին չի վերա­դառնում քաղա­քա­կա­նություն, եթե իհարկե ֆորմալ իմաստից զատ այլ կերպ դուրս է եկել դրա­նից: Իվա­նիշվի­լին ընդա­մե­նը տարա­ծել է հայտա­րա­րություն, որտեղ կա թերևս երկու հատկանշա­կան շեշտադրում: Նա նշում է, որ Վրաստա­նի կառա­վա­րությունը լավ է աշխա­տել և կարո­ղա­ցել է խուսա­փել պատե­րազմի վտանգից և այսօր նվա­զա­գույնի հասցնել այդ վտանգը, և երկրորդ՝ Իվա­նիշվի­լին նշե­լով, որ Վրաստա­նը պետք է ամեն կերպ խուսա­փի Ռուսաստա­նի հետ պատե­րազմի թատե­րա­բեմ լինե­լուց, նաև արձա­նագրել է, որ պետք է ապա­հո­վել նաև արևմտյան գործընկերնե­րի հետ և անել այնպես, որ չտուժի Վրաստա­նի եվրաատլանտյան կուրսը: Հատկանշա­կան է, որ այդ ազդա­կը հնչում է Վրաստա­նի արտգործնա­խա­րա­րի Թուրքիա այցի ֆոնին: 

Թբի­լի­սին ըստ ամե­նայնի Անկա­րան ներկա­յումս դիտարկում է որպես ռեգիո­նալ կայուն բալանսի կարև­որ կետ, առանց որի մեծ հաշվով չեն կարող էական խնդիրներ լուծել թե Արևմուտքը, թե Ռուսաստա­նը, և ավե­լորդ է խոսել իհարկե Ադրբե­ջա­նի մասին: Այդ պարա­գա­յում էլ թերևս ավե­լորդ է դառնում դիտարկել Անկա­րա­յի հետ ուղիղ շփման անհրա­ժեշտությունը Հայաստա­նի համար, ոչ միայն զուտ հայաստանյան խնդիրնե­րի և մարտահրա­վերնե­րի անմի­ջա­կան համա­տեքստում, այլ նաև ռեգիո­նում և դրա շուրջ առկա ավե­լի լայն հանգա­մանքնե­րի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ