Հայաստան

Ռուս-Թուրքական Վանդակ

Մաս 14-րդ

Արևմտահայ գաղթականները սովից ու անտերությունից մահանում էին Երևանի փողոցներում, իսկ թուրքական բնակչություն ունեցող ՀՀ մաս կազմող գյուղերը ոչ միայն չէին ենթարկվում ՀՀ կառավարությանը, այլև զբաղված էին ավազակությամբ և վնասարարությամբ: 

Հրանտ Տէր Աբրահամեան

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան Հրանտ տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից մշակված «Ռուս-թուրքական վանդակ» հաղորդաշարի հերթական 14-րդ մասը:

Ժամանակագրորեն մոտենալով 1919թ.-ին, Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ 1919-ը բացառիկ տարի էր հայերի համար վերջին մի քանի հարյուրամյակի կտրվածքով: Առաջին անգամ, երկար ժամանակից վեր, հայերի կյանքում ներկա չէին ո՛չ ռուսները, ո՛չ թուրքերը: 1917թ. Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով այնտեղ սկսված քաղաքացիական պատերազմը շարունակվում էր և Ռուսաստանը ժամանակ ու հնարավորություն չուներ Հարավային Կովկասով զբաղվելու: 1919թ. այնտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր պիկին: Ընդ որում ոչ թե պարզապես միմյանց դեմ կռվում էին կարմիր և սպիտակ գվարդիականները, այլ մի մեծ ու քաոտիկ իրավիճակ էր տիրում: Դենինիկի, Կոլչակի, Վրանգելի և այլոց բանակները Ռուսաստանի տարբեր հատվածներում շարունակում էին պայքարը կարմիրների դեմ, բոլշևիկներն իրենց հերթին պատերազմ էին վարում և ռոյալիստների և նաև քաղաքական այս ու այն խմբավորումների դեմ, այնպես, որ Հարավային Կովկաս մտնելը ռուսների համար այդ պահին անհնարին էր: 

Նույն վիճակն էր տիրում նաև Թուրքիայում: Առաջին համաշխարհային պատերազմում պարտվելուցհետո Օսմանյան Կայսրությունը փլուզվեց և այնտեղևս անիշխանություն սկսվեց: Կենտրոնականկառավարությունը ուժ և միջոցներ չուներ ողջտարածքը հսկելու և կարգավորելու: Արդենքանդված կայսրությունը համարյա տրոհվել էրառանձին խմբավորումների մեջ պայքարի: Քեմալըսկսել էր իր շարժումը, բայց դեռևս շատ թույլ էր ինչոր բան անելու համար: 

Զարմանալի ու անհավատալի է հնչում, բայց հայերըառաջին անգամ ազատ էին ռուսական ութուրքական վերահսկողությունից և հնարավորություն ունեին սեփական ուժերովսեփական հարցերը լուծելու:

Հրանտ Տէր-Աբրահամյանը 1919-ը համարում է բացթողնված հնարավորությունների տարի, երբվճռական գործողությունների անցնելու փոխարենհայերը որդեգրեցին իջազգային հանրությանըսպասելու և ազգային փոքրամասնություններինկատմամբ զգույշ քաղաքականություն վարելուսկզբունքը:

Դա խնդիրներ առաջացրեց նախ այն առումով, որարևելյան Հայաստանի խնդիրները ասես մի կողմ թողնվեցին և սկսեցին սպասել, թե երբ է Արևմուտքը արևմտյան Հայաստանը հայերին հանձնելու: Մինչդեռ թուրքական խմբավորումները հենց Հայաստանի Հանրապետության տարածքում էին փորձում քաոս ու անիշխանություն ստեղծել, այնպես ինչպես օրինակ ներկայիս Մասիս, Վեդի, Վարդենիս տարածքներում, իսկ հայկական կտրուկ գործողություններն ուշանում էին: Արևմտահայ գաղթականները սովից ու անտերությունից մահանում էին Երևանի փողոցներում, իսկ թուրքական բնակչություն ունեցող ՀՀ մաս կազմող գյուղերը ոչ միայն չէին ենթարկվում ՀՀ կառավարությանը, այլև զբաղված էին ավազակությամբ և վնասարարությամբ:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նաև խոսեց Նախիջևանի, Արցախի ու Սյունիքի հարցի մասին, մատնանշելով, թե ինչպես Սյունիքը մնաց հայկական, իսկ Արցախն ու Նախիջևանը այլ ճակատագիր ունեցան:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *