21.1 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 14-րդ

Արևմտա­հայ գաղթա­կաննե­րը սովից ու անտե­րությունից մահա­նում էին Երև­ա­նի փողոցնե­րում, իսկ թուրքա­կան բնակչություն ունե­ցող ՀՀ մաս կազմող գյուղե­րը ոչ միայն չէին ենթարկվում ՀՀ կառա­վա­րությա­նը, այլև զբաղված էին ավա­զա­կությամբ և վնա­սա­րա­րությամբ: 

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից մշակված «Ռուս-թուրքա­կան վանդակ» հաղորդա­շա­րի հերթա­կան 14-րդ մասը:

Ժամա­նա­կագրո­րեն մոտե­նա­լով 1919թ.-ին, Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ 1919‑ը բացա­ռիկ տարի էր հայե­րի համար վերջին մի քանի հարյուրամյա­կի կտրվածքով: Առա­ջին անգամ, երկար ժամա­նա­կից վեր, հայե­րի կյանքում ներկա չէին ո՛չ ռուսնե­րը, ո՛չ թուրքե­րը: 1917թ. Ռուսաստա­նում տեղի ունե­ցած հեղա­փո­խության հետև­անքով այնտեղ սկսված քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը շարունակվում էր և Ռուսաստա­նը ժամա­նակ ու հնա­րա­վո­րություն չուներ Հարա­վա­յին Կովկա­սով զբաղվե­լու: 1919թ. այնտեղ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը հասել էր իր պիկին: Ընդ որում ոչ թե պարզա­պես միմյանց դեմ կռվում էին կարմիր և սպի­տակ գվարդիա­կաննե­րը, այլ մի մեծ ու քաո­տիկ իրա­վի­ճակ էր տիրում: Դենի­նի­կի, Կոլչա­կի, Վրանգե­լի և այլոց բանակնե­րը Ռուսաստա­նի տարբեր հատվածնե­րում շարունա­կում էին պայքա­րը կարմիրնե­րի դեմ, բոլշև­իկներն իրենց հերթին պատե­րազմ էին վարում և ռոյա­լիստնե­րի և նաև քաղա­քա­կան այս ու այն խմբա­վո­րումնե­րի դեմ, այնպես, որ Հարա­վա­յին Կովկաս մտնե­լը ռուսնե­րի համար այդ պահին անհնա­րին էր: 

Նույն վիճակն էր տիրում նաև Թուրքիա­յում: Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում պարտվե­լուցհե­տո Օսմանյան Կայսրությունը փլուզվեց և այնտեղևս անիշխա­նություն սկսվեց: Կենտրո­նա­կանկա­ռա­վա­րությունը ուժ և միջոցներ չուներ ողջտա­րածքը հսկե­լու և կարգա­վո­րե­լու: Արդենքանդված կայսրությունը համարյա տրոհվել էրա­ռանձին խմբա­վո­րումնե­րի մեջ պայքա­րի: Քեմա­լըսկսել էր իր շարժումը, բայց դեռևս շատ թույլ էր ինչոր բան անե­լու համար: 

Զարմա­նա­լի ու անհա­վա­տա­լի է հնչում, բայց հայե­րըա­ռա­ջին անգամ ազատ էին ռուսա­կան ութուրքա­կան վերահսկո­ղությունից և հնա­րա­վո­րություն ունեին սեփա­կան ուժե­րովսե­փա­կան հարցե­րը լուծե­լու:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը 1919‑ը համա­րում է բացթողնված հնա­րա­վո­րություննե­րի տարի, երբվճռա­կան գործո­ղություննե­րի անցնե­լու փոխա­րենհա­յե­րը որդեգրե­ցին իջազգա­յին հանրությա­նըսպա­սե­լու և ազգա­յին փոքրա­մասնություննե­րինկատմամբ զգույշ քաղա­քա­կա­նություն վարե­լուսկզբունքը:

Դա խնդիրներ առա­ջացրեց նախ այն առումով, որարև­ելյան Հայաստա­նի խնդիրնե­րը ասես մի կողմ թողնվե­ցին և սկսե­ցին սպա­սել, թե երբ է Արևմուտքը արևմտյան Հայաստա­նը հայե­րին հանձնե­լու: Մինչդեռ թուրքա­կան խմբա­վո­րումնե­րը հենց Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում էին փորձում քաոս ու անիշխա­նություն ստեղծել, այնպես ինչպես օրի­նակ ներկա­յիս Մասիս, Վեդի, Վարդե­նիս տարածքնե­րում, իսկ հայկա­կան կտրուկ գործո­ղություններն ուշա­նում էին: Արևմտա­հայ գաղթա­կաննե­րը սովից ու անտե­րությունից մահա­նում էին Երև­ա­նի փողոցնե­րում, իսկ թուրքա­կան բնակչություն ունե­ցող ՀՀ մաս կազմող գյուղե­րը ոչ միայն չէին ենթարկվում ՀՀ կառա­վա­րությա­նը, այլև զբաղված էին ավա­զա­կությամբ և վնա­սա­րա­րությամբ:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նաև խոսեց Նախիջև­ա­նի, Արցա­խի ու Սյունի­քի հարցի մասին, մատնանշե­լով, թե ինչպես Սյունի­քը մնաց հայկա­կան, իսկ Արցախն ու Նախիջև­ա­նը այլ ճակա­տա­գիր ունե­ցան:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ