21.1 C
Yerevan

Էրդո­ղա­նի Աֆրի­կա Նախա­գի­ծը

 2008թ. հունվա­րին Աֆրիկյան միությունը Թուրքիան հայտա­րա­րեց իր ռազմա­վա­րա­կան գործընկեր: Մինչ այդ նման կարգա­վի­ճակ էին ստա­ցել միայն Չինաստա­նը, Հնդկաստա­նը և Ճապո­նիան:

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, ՄԱՀՀԻ փորձա­գետ, թուրքա­գետ, Յենա­յի Ֆրիդրիխ Շիլլե­րի անվան համալսա­րա­նի (Գերմա­նիա) քաղա­քա­գի­տության ինստի­տուտի ասպի­րանտ-հետա­զո­տող

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • 21-րդ դարում Թուրքիան շեշտա­կի ամրապնդել է սեփա­կան դիրքերն Աֆրի­կա­յում։
  • Թուրքիան արդեն ձեռնա­մուխ է եղել Ասիա­յի «նվաճմա­նը»։
  • Այս համա­տեքստում յուրա­հա­տուկ տեղ ունի Թյուրքա­կան աշխարհի «նվա­ճումը»։
  • Աֆրիկյան ու ասիա­կան ուղղությամբ Թուրքիա­յի գործադրած ջանքե­րը հիմք են ստեղծում Ասրի­կա (Ասիա-Աֆրի­կա) նախագծի իրա­գործման համար։
  • Ասրի­կա նախագծում «սոսնձի» դեր է խաղա­լու կրո­նա­կան բաղադրի­չը՝ իսլա­մը։
  • Խալիֆի հավակնություննե­րով Էրդո­ղա­նի նպա­տակն է ստեղծել հետմո­դեռնիստա­կան խալիֆաթ՝ Ստամբուլ կենտրո­նով։
  • Էրդո­ղա­նը ձգտում է վերջնա­կա­նա­պես ամրագրել սեփա­կան տեղն ու հետքը Թուրքիա­յի և համաշխարհա­յին պատմության մեջ։

1․ ԱՖՐԻԿԱ

11 Պատմա­կան էքսկուրս

Թուրք–աֆրիկյան հարա­բե­րություննե­րի պատմությունը կարե­լի է բաժա­նել 3 փուլի: Առա­ջին փուլն ընդգրկում է Աֆրի­կա­յի հետ Օսմանյան կայսրության առնչությունը և ավարտվում է վերջի­նիս կործանմամբ ու 1923թ. Թուրքիա­յի Հանրա­պե­տության (ԹՀ) հիմնադրմամբ: Երկրորդ փուլն առնչվում է 1923–1998թթ․, երբ գրանցվեց թուրք–աֆրիկյան հարա­բե­րություննե­րի ամե­նա­ցածր մակարդա­կը: Թուրքիան անտարբե­րություն ցուցա­բե­րեց Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ավարտից հետո սկիզբ առած աֆրիկյան երկրնե­րի անկա­խա­նա­լու գործընթա­ցի հանդեպ: Նա թեև ճանա­չեց աֆրիկյան երկրնե­րի անկա­խությունը, սակայն առանձնա­կի ջանքեր չգործադրեց նրանց հետ հարա­բե­րություններ հաստա­տե­լու և դրանք ամրապնդե­լու ուղղությամբ: Դա կապված էր Թուրքիա­յի արևմտա­կա­նացման (արտա­քին քաղա­քա­կա­նության ամե­րիկյան և եվրո­պա­կան ուղղվա­ծության) հետ. «Սառը պատե­րազմի» ժամա­նակ ՆԱՏՕ անդամ Թուրքիա­յի համար բացա­սա­կան է դիտվել աֆրիկյան երկրնե­րի հետ հարա­բե­րություններ զարգացնե­լը, որոնց մեծ մասը Չմիա­վորման շարժման անդամ էր: Բացի այդ տվյալ շրջա­նում աֆրիկյան բազում երկրնե­րում անկա­յուն վիճակ էր. 1960–1980թթ. աֆրիկյան երկրնե­րում իրա­կա­նացվել է ավե­լի քան 70 հեղաշրջում և պետության ղեկա­վա­րի նկատմամբ 13 մահա­փորձ: Թուրքիան այդպի­սով բաց թողեց աֆրիկյան երկրնե­րի հետ քաղա­քա­կան, տնտե­սա­կան և առևտրա­յին կապե­րը զարգացնե­լու հնա­րա­վո­րությունը: Իրա­վի­ճա­կը որո­շա­կի փոխվեց 1960–1970–ականներին՝ կապված Կիպրո­սի հարցի սրման հետ, որը վատթա­րացրեց Թուրքիա­յի և նրա արևմտյան մի շարք դաշնա­կիցնե­րի միջև հարա­բե­րություննե­րը: Կարիք ունե­նա­լով նոր երկրնե­րի աջակցության՝ Թուրքիան հայացքը գամեց Մերձա­վոր Արև­ելքի և Աֆրի­կա­յի վրա:

1998թ․-ից մեկնարկել և ընթացքի մեջ է երրորդ փուլը, որում նկատվում է թուրք–աֆրիկյան հարա­բե­րություննե­րի լայն զարգա­ցում։ 21-րդ դարում Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նության ամե­նաուշագրավ կողմե­րից մեկը դարձավ աֆրիկյան ուղղությունը, Թուրքիա­յի կողմից հսկա­յա­կան տեմպե­րով Աֆրի­կա ներխուժե­լը։

 «Սառը պատե­րազմի» և դրա­նից բխող պայմաննե­րի ավարտից հետո անխուսա­փե­լիո­րեն առաջ քաշվեց Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության վերա­նայման հարցը, և Թուրքիան 1990–ականներին ընդլայնեց արտա­քին քաղա­քա­կա­նության աշխարհագրությունը‘ ներգրա­վե­լով նորա­նոր երկրներ և տարա­ծաշրջաններ, այդ թվում և Աֆրի­կա­յում: 1998թ. Թուրքիա­յում ընդունվեց Աֆրիկյան նախա­ձեռնություննե­րի պլա­նը, որում խոսվում էր Թուրքիա­յի և աֆրիկյան երկրնե­րի միջև բարձրաստի­ճան այցե­րի, միջազգա­յին տարբեր կառույցնե­րում աֆրիկյան երկրնե­րի հետ քննարկումնե­րի մեծացման, Աֆրի­կա­յում Թուրքիա­յի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություննե­րի ավե­լացման, գործա­րարնե­րի փոխա­դարձ այցե­րի, տնտե­սա­կան, գիտա­տեխնի­կա­կան և առևտրա­յին համա­գործակցության պայմա­նագրեր կնքե­լու անհրա­ժեշտության մասին:

Թուրքիան իր համար առա­ջին անգամ Աֆրի­կան «բացա­հայտեց» Թուրգութ Օզա­լի ժամա­նակ, արտգործնա­խա­րար Իսմա­յիլ Ջեմի ժամա­նակ (1997–2002թթ.) մշակվեց Աֆրի­կա­յի հետ մերձե­նա­լու հայե­ցա­կարգ, սակայն տվյալ ուղղությամբ իրա­կան քայլեր ձեռնարկվե­ցին միայն «Արդա­րություն ու զարգա­ցում» կուսակցության (ԱԶԿ) իշխա­նության գալուց (2002թ․ նոյեմբեր) հետո։ Հենց ԱԶԿ‑ի ջանքե­րով էապես ուժգնա­ցան Թուրքիա­յի դիրքերն Աֆրի­կա­յում քաղա­քա­կան, տնտե­սա­կան, գաղա­փա­րա­կան ու ռազմա­կան տեսանկյուննե­րից։

1Քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան 

ԱԶԿ‑ը սկսեց դիվերսիֆի­կացնել աֆրիկյան կապե­րը և Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յից բացի ուշադրություն դարձնել նաև Սահա­րա­յից հարավ ընկած երկրնե­րին (SAGA): 2003թ. Թուրքիա­յում ընդունվեց «Աֆրիկյան երկրնե­րի հետ տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի ընդլայնման ռազմա­վա­րությունը», որի շրջա­նակնե­րում մի շարք երկրներ դիտարկվե­ցին որպես դարպաս‘ մայրցա­մա­քի հյուսի­սա­յին (Եգիպտոս, Լիբիա), արևմտյան (Սենե­գալ, Նիգե­րիա), հյուսի­սարև­ելյան (Եթովպիա, Սուդան), արև­ե­լաաֆրիկյան (Քենիա), հարա­վա­յին (ՀԱՀ), կենտրո­նա­կան (Կոնգո­յի Դեմոկրա­տա­կան Հանրա­պե­տություն, ԿԴՀ) շրջաններ ներթա­փանցե­լու համար։ 2005թ. Թուրքիա­յում հայտա­րարվեց «Աֆրի­կա­յի տարի», Թուրքիան Աֆրիկյան միությունում ստա­ցավ դիտորդի կարգա­վի­ճակ, իսկ Ադիս Աբե­բա­յում նրա դեսպա­նա­տունը դարձավ այդ միությունում Թուրքիա­յի ներկա­յա­ցուցչությունը: 2008թ. հունվա­րին Աֆրիկյան միությունը Թուրքիան հայտա­րա­րեց իր ռազմա­վա­րա­կան գործընկեր: Մինչ այդ նման կարգա­վի­ճակ էին ստա­ցել միայն Չինաստա­նը, Հնդկաստա­նը և Ճապո­նիան:

2009թ. նոյեմբե­րի 24-ին Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ահմեթ Դավութօղլուն իշխող ԱԶԿ ընտրա­նու առաջ ունե­ցած ելույթում ազդա­րա­րեց երկրի աֆրիկյան պլաննե­րի, ինչպես նաև նեոօսմա­նիզմի քաղա­քա­կա­նությանն անցում կատա­րե­լու մասին. «Մենք նեոօսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվել հարև­ան երկրնե­րով և անգամ Աֆրի­կա ենք գնում: Գոյություն ունի Օսմանյան կայսրության թողած ժառանգություն: Մեզ նեոօսմաններ են անվա­նում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Մեծ տերություններն այս ամե­նին հետև­ում են զարմա­ցած: Նախև­ա­ռաջ Ֆրանսիան է փորձում հասկա­նալ, թե ինչու ենք մենք աշխա­տում Աֆրի­կա­յում: Ես արդեն հանձնա­րա­րել եմ, որ աֆրիկյան որ երկիր էլ որ գնա (Ֆրանսիա­յի նախա­գահ Նիկո­լա) Սարկո­զին, անհրա­ժեշտ է, որ ամեն անգամ բարձրացնե­լով իր աչքե­րը՝ նա տեսնի թուրքա­կան դեսպա­նա­տունը և Թուրքիա­յի ծածանվող դրո­շը»[1]:

Մեր կարծի­քով՝ Դավութօղլուն այստեղ պատա­հա­կան օր չէր ընտրել․ 1934թ․ նոյեմբե­րի 24-ին (Մ․ Ք․ Աթա­թուրքի նախա­գա­հության ժամա­նակ) Օսմանյան կայսրության խորհրդա­նիշնե­րից մեկը դարձած Սուրբ Սոֆիա­յի մզկի­թը ստա­ցավ թանգա­րա­նի կարգա­վի­ճակ։ Թերևս պատա­հա­կան չէր նաև այն, որ թուրքա­կան կողմը 2015թ․ հենց նոյեմբե­րի 24-ին Սիրիա­յի հետ սահմա­նին կործա­նեց ռուսա­կան օդուժի Su-24M ռմբա­կո­ծի­չը՝ չնա­յած նրան, որ Թուրքիան դեռ հոկտեմբե­րի առա­ջին օրե­րից էր դժգո­հում Սիրիա­յում գործող ռուսա­կան ավիախմբի կողմից իր օդա­յին սահմա­նը խախտե­լուց (Սիրիա­յում ռուսա­կան ռազմա­կան միջամտությունը մեկնարկել է 2015թ․ սեպտեմբե­րի 30-ին)։

Ա) Գագաթնա­ժո­ղովներ — Աֆրիկյան ուղղությունը զարգացնե­լու համար ԱԶԿ‑ի առա­ջին քայլե­րից մեկը եղավ «Թուրքիա-Աֆրի­կա» համա­տեղ գագաթնա­ժո­ղովնե­րի անցկա­ցումը։ Աֆրի­կա­յի հետ գագաթնա­ժո­ղով («Աֆրիկա+1») անցկացնե­լու ավանդույթը պատկա­նում է Ֆրանսիա­յին, որը նման առա­ջին գագաթնա­ժո­ղովն անցկացրել է 1973թ․։ Ֆրանսիա­յից հետո Աֆրի­կա­յի հետ գագաթնա­ժո­ղովներ անցկացրել են Մեծ Բրի­տա­նիան, Ճապո­նիան, ԱՄՆ‑ը, ԵՄ‑ը, Չինաստա­նը, Հնդկաստա­նը, Գերմա­նիան, Հարա­վա­յին Կորեան ու Ռուսաստա­նը։

«Թուրքիա-Աֆրի­կա» առա­ջին գագաթնա­ժո­ղովն անցկացվեց 2008թ. օգոստո­սի 18–21–ին Ստամբուլում: Թուրքիա­յի նախա­գահ Աբդուլահ Գյուլը և վարչա­պետ Ռեջեփ Էրդո­ղա­նը դրա շրջա­նակնե­րում հանդի­պումներ ունե­ցան աֆրիկյան 49 երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, ինչն աննա­խա­դեպ էր: Գագաթնա­ժո­ղո­վի արդյունքնե­րով ընդունվեց 2 փաստա­թուղթ‘ «Թուրքիա–Աֆրիկա համա­գործակցության ստամբուլյան հռչա­կա­գիր. համա­տեղ ապա­գա­յի համար համա­գործակցություն և փոխօգնություն» և «Թուրքիա–Աֆրիկա գործընկե­րության համա­գործակցության շրջա­նակներ»: Դրանք նախա­տե­սում էին միջկա­ռա­վա­րա­կան համա­գործակցություն, փոխա­դարձ առևտուր և ներդրումներ, խաղա­ղության և անվտանգության հարցե­րի շուրջ համա­գործակցություն, ինչպես նաև շոշա­փում էին գյուղատնտե­սության, շրջա­կա միջա­վայրի, ջրա­յին պաշարնե­րի, առողջա­պա­հության, էներգե­տիկ, տրանսպորտա­յին, կապի, կրթա­կան, մշա­կութա­յին, մեդիա ոլորտնե­րը:

Թուրք–աֆրիկյան առա­ջին գագաթնա­ժո­ղո­վում Թուրքիան հետապնդում էր երկու հիմնա­կան նպա­տակ: Առա­ջինն առնչվում էր Թուրքիա­յի և Աֆրի­կա­յի միջև ապրանքաշրջա­նա­ռության մեծացմա­նը, երկրորդը՝ աշնա­նը կայա­նա­լիք ՄԱԿ ԱԽ ժամա­նա­կա­վոր անդամնե­րի ընտրություննե­րում Թուրքիա­յի թեկնա­ծության հանդեպ աֆրիկյան երկրնե­րի աջակցությունը ստա­նա­լուն: Եվ, իսկա­պես, աֆրիկյան երկրնե­րի դերը շատ մեծ է Թուրքիա­յի‘ 2009–2010թթ. ՄԱԿ ԱԽ ժամա­նա­կա­վոր անդամ ընտրվե­լու հարցում: 2008թ. աշնա­նը տեղի ունե­ցած քվեարկության ժամա­նակ աֆրիկյան 54 երկրնե­րից 52–ն իրենց քվեն տվել են Թուրքիա­յի օգտին: Դրա­նով իսկ Թուրքիան վերջին 47 տարում առա­ջին անգամ դարձավ ՄԱԿ ԱԽ ժամա­նա­կա­վոր անդամ՝ ընդհա­նուր առմամբ ստա­նա­լով 151 ձայն: Ի դեպ, դա ՄԱԿ շրջա­նակնե­րում Թուրքիա­յի ստա­ցած ամե­նա­մեծ աջակցությունն է (ավե­լի վաղ Թուրքիան ՄԱԿ ԱԽ ժամա­նա­կա­վոր անդամ է դարձել 1951–1952թթ., 1954–1955թթ. և 1961թ.)[2]:

2014թ․ նոյեմբե­րի 19–21-ին Հասա­րա­կա­ծա­յին Գվի­նեա­յի մայրա­քա­ղաք Մալա­բո­յում անցկացվեց «Թուրքիա-Աֆրի­կա» երկրորդ գագաթնա­ժո­ղո­վը, որին մասնակցեց 32 աֆրիկյան երկրի պատվի­րա­կություն։ Գագաթնա­ժո­ղո­վի արդյունքնե­րով ընդունվեց 2015–2019թթ․ «Համա­տեղ օգտա­գործման պլա­նը», որը նախա­տե­սում էր բազմա­կողմ համա­գործակցություն բոլոր ոլորտնե­րում՝ քաղա­քա­կա­նությունից մինչև տնտե­սություն, մշա­կույթից մինչև կրթություն, անվտանգությունից մինչև միջազգա­յին հարցեր[3]։

2021թ․ դեկտեմբե­րի 16–18-ին Ստամբուլում անցկացվեց «Թուրքիա-Աֆրի­կա» երրորդ գագաթնա­ժո­ղո­վը, որի թեման էր «Գործընկե­րության ընդլայնումը՝ հանուն համա­տեղ զարգացման ու բարգա­վաճման»։ Դրան մասնակցեց աֆրիկյան 16 երկրի ղեկա­վար և 102 նախա­րար (որից 26‑ը՝ արտգործնա­խա­րար)։ Ընդունվեց 2022–2026թթ․ կոնկրետ նախագծե­րի իրա­գործման գործո­ղության պլա­նը, որոնք, ինչպես ակնկալվում է, Թուրքիա­յի աջակցությամբ կիրա­գործվեն առա­ջի­կա տարի­նե­րին և օգտա­կար կլի­նեն Աֆրի­կա­յի երկրնե­րի համար։ Հաջորդ գագաթնա­ժո­ղո­վը ծրագրված է անցկացնել աֆրիկյան երկրնե­րից որևէ մեկում։ Իր ելույթում ԹՀ նախա­գահ Ռեջեփ Էրդո­ղա­նը հույս հայտնեց, որ «Թուրքիա-Աֆրի­կա» գործընկե­րա­յին գագաթնա­ժո­ղովնե­րը կդառնան ավանդա­կան։ Նրա խոսքե­րով՝ աֆրիկյան մայրցա­մա­քը Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նության առաջնա­հերթ ուղղություննե­րից է, և Թուրքիան երբեք երես չի թեքի Աֆրի­կա­յից ու նրա ժողո­վուրդնե­րից[4]։

Բ) Դեսպա­նատներ — Թուրքիա-Աֆրի­կա առա­ջին գագաթնա­ժո­ղո­վից հետո սկսեց աճել Աֆրի­կա­յում դեսպա­նատնե­րի թիվը։ Մինչև ԱԶԿ իշխա­նության գալը Թուրքիան Աֆրի­կա­յում ուներ միայն 12 դեսպա­նա­տուն, որոնցից 7–ը՝ SAGA–ում: Աֆրի­կա­յում Թուրքիա­յի առա­ջին դեսպա­նա­տունը բացվել է 1925թ․ Կահի­րեում, իսկ SAGA–ում՝ 1926թ․ Ադիս Աբե­բա­յում: 1954–1994թթ․ Թուրքիան դեսպա­նատներ է բացել նաև Լիբիա­յում, Մարոկկո­յում, Թունի­սում, Սուդա­նում, Նիգե­րիա­յում, Սենե­գա­լում, Քենիա­յում, Կոնգո­յում, Սոմա­լիում ու ՀԱՀ-ում։

2009–2019թթ․ Թուրքիա­յի դեսպա­նատներ բացվել են Կոնգո­յում, Կոտ դԻվուա­րում, Անգո­լա­յում, Գանա­յում, Մադա­գասկա­րում, Մալիում, Հասա­րա­կա­ծա­յին Գվի­նեա­յում, Մավրի­կիո­սում, Ուգանդա­յում, Կամե­րունում, Հարա­վա­յին Սուդա­նում, Մավրի­տա­նիա­յում, Մոզամբի­կում, Զամբիա­յում, Զիմբաբվեում, Գամբիա­յում, Գաբո­նում, Նամի­բիա­յում, Նիգե­րում, Ջիբութիում, Չադում, Էրիթրեա­յում, Գվի­նեա­յում, Բենի­նում, Բոտսվա­նա­յում, Բուրկի­նա Ֆասո­յում, Ռուանդա­յում, Բուրունդիում, Սիե­րա Լեո­նեում, Տանզա­նիա­յում։

2021թ․ Թուրքիա­յի դեսպա­նա­տուն բացվեց Տոգո­յում, որով աֆրիկյան մայրցա­մա­քում Թուրքիա­յի դեսպա­նատնե­րի թիվը հասցվեց 43‑ի։ ԹՀ‑ն այդ ցուցա­նի­շով բարձրա­ցավ 4‑րդ հորի­զո­նա­կան Չինաստա­նից, ԱՄՆ-ից ու Ֆրանսիա­յից հետո։ Այդպի­սով, 2009թ․-ից Թուրքիան Աֆրի­կա­յում բացել է 31 դեսպա­նա­տուն և դարձել 21-րդ դարում Աֆրի­կա­յում ամե­նա­շատ դեսպա­նատներ բացած երկի­րը։ Մոտ ժամա­նակներս ծրագրված է Թուրքիա­յի դեսպա­նա­տուն բացել Գվի­նեա Բիսաուում, իսկ Աֆրի­կա­յում Թուրքիա­յի դեսպա­նատնե­րի թիվը հասցնել մինչև 50‑ի (աֆրիկյան երկրնե­րի թիվը կազմում է 54)[5]։ 2021թ․ հոկտեմբե­րի 18-ին Էրդո­ղանն Անգո­լա­յում հայտա­րա­րեց, որ Թուրքիա­յում աֆրիկյան երկրնե­րի դեսպա­նատնե­րի թիվը հասել է 37‑ի[6]։ Հարկ է նշել, որ մինչև ԱԶԿ իշխա­նության գալը Թուրքիա­յում դեսպա­նա­տուն ուներ աֆրիկյան միայն 10 երկիր, որոնցից 5‑ը բաժին է ընկել SAGA–ին (Ալժիր, ՀԱՀ, Մարոկկո, Լիբիա, Եգիպտոս, Սուդան, Թունիս, Նիգե­րիա, Սենե­գալ, Եթովպիա):

Գ) Բարձրաստի­ճան այցեր - ԱԶԿ կառա­վարման տարի­նե­րին ԹՀ‑ի ու Աֆրի­կա­յի միջև գրանցվե­ցին բարձր մակարդա­կի փոխա­դարձ այցեր։ Մինչև ԱԶԿ իշխա­նության գալն Անկա­րան հիմնա­կա­նում սահմա­նա­փակվել է Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յի երկրնե­րի, առա­ջին հերթին՝ Լիբիա­յի հետ հարա­բե­րություննե­րով, որին Թուրքիա­յում անվա­նում էին «աֆրիկյան դարպասներ»: Մինչև 2000-ականնե­րը Թուրքիա­յից SAGA իրա­կա­նացվել է ամե­նա­բարձր մակարդա­կի երկու այց․ 1969թ. դեկտեմբե­րի 17–22–ին Եթովպիա է այցե­լել Թուրքիա­յի նախկին (1966–1973թթ.) նախա­գահ Ջևդեթ Սունա­յը, իսկ 1996թ. հոկտեմբե­րի 7–8‑ին Ն․ Էրբա­քանն այցե­լել է Նիգե­րիա: Մինչդեռ միայն 2004–2013թթ. Էրդո­ղա­նը և Գյուլը 38 այց են կատա­րել աֆրիկյան երկրներ, որոնց մեծ մասը եղել է աննա­խա­դեպ: 2011թ. Էրդո­ղա­նը մեկնեց Մոգա­դի­շո, որով դարձավ վերջին 20 տրա­վա ընթացքում Սոմա­լի այցե­լած, աֆրիկյան երկիր չհանդի­սա­ցող օտար առա­ջին երկրի առաջնորդ։

2021թ․ հոկտեմբե­րի 17-ին Էրդո­ղա­նը քառօրյա այցով մեկնեց Անգո­լա, Նիգե­րիա և Տոգո՝ այցե­լած աֆրիկյան երկրնե­րի թիվը հասցնե­լով 30‑ի[7]։ Այս ամե­նին զուգա­հեռ՝ ավե­լա­նում է Թուրքիա աֆրիկյան երկրնե­րի առաջնորդնե­րի այցե­րի թիվը, որոնց մի զգա­լի մասը նույնպես  աննա­խա­դեպ է[8]։ Օրի­նակ, միայն 2021թ․ Թուրքիա է այցե­լել աֆրիկյան միանգա­մից 5 երկրի (Եթովպիա, ԿԴՀ, Գվի­նեա, Սուդան, Անգո­լա) առաջնորդ, ինչպես նաև Աֆրիկյան միության հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հը[9]։

Այդպի­սով, Թուրքիա­յին հաջողվել է 21-րդ դարում քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան ոլորտում Աֆրի­կա­յում հասնել բավա­կան լուրջ (աննա­խա­դեպ) հաջո­ղություննե­րի։ Անգամ դեսպա­նատնե­րի բացման համա­տեքստում կարե­լի է ասել, որ Թուրքիան առա­ջա­տար հնգյա­կում է և մոտե­նում է եզրագծին (54 երկրից 50-ում դեսպա­նա­տուն ունե­նա­լուն)։

1Տնտե­սա­կան 

Իր աֆրիկյան քաղա­քա­կա­նությունում Թուրքիան շեշտը դնում է աֆրիկյան երկրնե­րի հետ տնտե­սա­կան համա­գործակցության վրա: Աչք է զարնում այն, որ թուրք առաջնորդնե­րը սովո­րա­բար աֆրիկյան երկրներ են այցե­լում հարյուրա­վոր գործա­րարնե­րի ուղեկցությամբ: Թեև Թուրքիա­յին հետաքրքրում են աֆրիկյան երկրնե­րի բնա­կան հարստություննե­րը, այնուա­մե­նայնիվ, նա մեծ կարև­ո­րություն է տալիս նաև հարա­բե­րություննե­րի այլ տեսակնե­րին: Դա, մասնա­վո­րա­պես, վերա­բե­րում է թուրքա­կան արտա­հանմա­նը և աֆրիկյան երկրնե­րում ներդրումներ անե­լուն: Հաշվի է առնվում, որ Աֆրի­կան մոտ 1․3 միլիարդ բնակչությամբ ու $3․4 տրի­լիոն ծավա­լով հսկա շուկա է։

Աֆրի­կա­յի հետ Թուրքիա­յի առևտրի մեծ մասը դեռ բաժին է ընկնում Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յի երկրնե­րին, որոնց հետ նա վաղե­մի կապե­րի մեջ է: Թուրքիան և Աֆրի­կան կանո­նա­վո­րա­պես փոխա­նակվում են տնտե­սա­կան պատվի­րա­կություննե­րով: Մշտա­պես կազմա­կերպվում են թուրքա­կան ապրանքնե­րի տոնա­վա­ճառներ ու ցուցա­հանդեսներ: TUSKON‑ը (Թուրքիա­յի գործա­րարնե­րի և արդյունա­բե­րողնե­րի կոնֆե­դե­րա­ցիա) կազմա­կերպում է բիզնես-գագաթնա­ժո­ղովներ, որոնց մասնակցում են թուրք և Աֆրի­կա­յի գրե­թե բոլոր երկրնե­րի հազա­րա­վոր գործա­րարներ: 2008թ. ստեղծվել է Թուրք-աֆրիկյան առևտրա­յին պալա­տը, որում Թուրքիան ներկա­յացնում է Առևտրա­յին պալատնե­րի և ապրանքա­յին բորսա­նե­րի միությունը (TOBB): 1998թ․-ից Թուրքիան աֆրիկյան մայրցա­մա­քում մասնակցում է միջազգա­յին կառույցնե­րի (նաև ՀԲ‑ի) նախագծե­րի իրա­գործմա­նը:

Թուրքիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րը մշտա­պես հայտա­րա­րում են, որ Աֆրի­կան չեն դիտարկում միայն որպես հումքի մատա­կա­րար և ապրանքնե­րի վաճառքի շուկա, որ շահագրգռված են լայնա­մասշտաբ համա­գործակցությամբ, այդ թվում նաև տեխնո­լո­գիա­նե­րի, աֆրիկյան ապրանքնե­րը համաշխարհա­յին շուկա­նե­րում հայտնվե­լու գործընթա­ցը դյուրացնե­լու, մայրցա­մա­քի զարգացման և այլ ոլորտնե­րում: Թուրք ձեռնարկա­տե­րերն ակտի­վո­րեն ներդրումներ են անում աֆրիկյան երկրնե­րում: Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յում թուրքա­կան ներդրումնե­րի ծավա­լը զգա­լիո­րեն գերա­զանցում է SAGA-ում կատարված ներդրումնե­րի ծավա­լը, թեև այն վերջին տարի­նե­րին զգա­լի առա­ջընթաց է ապրել: Թուրքա­կան ընկե­րություններն Աֆրի­կա­յում լայնո­րեն օգտա­գործում են տեղի աշխա­տուժը: Հաշվի առնե­լով, որ աֆրիկյան երկրնե­րի մեծ մասում աշխա­տա­վարձի մակարդա­կը բարձր չէ, դա տվյալ երկրնե­րը դարձնում է առա­վել գրա­վիչ՝ այնտեղ տեղա­փո­խե­լու համար մի շարք արտադրա­կան հզո­րություններ, որոնք չեն պահանջում որակյալ աշխա­տանք[10]:

 ԱԶԿ‑ի ջանքե­րով զգա­լի աճել է Թուրքիա­յի ու Աֆրի­կա­յի միջև առևտրի ծավա­լը։ Եթե 2003թ․ Թուրքիա­յի ու Աֆրի­կա­յի միջև ապրանքաշրջա­նա­ռության ծավա­լը կազմում էր $5․47 միլիարդ, ապա 2015թ․ այն արդեն եռա­պատկվել է՝ $17․5 միլիարդ, իսկ 2020թ․ կազմել $25․3 միլիարդ՝ չնա­յած կորո­նա­վի­րուսի համա­վա­րա­կին (2019թ․՝ $26․2 միլիարդ)։ Եթե 2003թ․ Աֆրի­կա­յում Թուրքիա­յի ներդրումնե­րի ծավա­լը կազմում էր $100 միլիոն, ապա ներկա­յումս հասել է  $6–7 միլիարդի, որով աշխա­տանքով ապա­հովվել է ավե­լի քան 25․000 աֆրի­կա­ցի[11]։

Ներկա­յումս Թուրքիան գործա­րար խորհուրդներ է ձևա­վո­րել շուրջ 45 աֆրիկյան երկրի հետ, $8․7 միլիարդ է ուղղել աֆրիկյան երկրնե­րի զարգացման նախագծե­րի իրա­գործմա­նը, 48 աֆրիկյան երկրի հետ ստո­րագրել է առևտրա­յին ու տնտե­սա­կան համա­գործակցության, 32 երկրի հետ՝ ներդրումնե­րի փոխա­դարձ խթանման ու պաշտպա­նության, իսկ 16 երկրի հետ՝ կրկնա­կի հարկումից խուսա­փե­լու համա­ձայնագրեր։    

Թուրքիա­յի գործա­րար շրջա­նակնե­րը գործադրում են բոլոր ջանքերն իրենց համար բացե­լու Աֆրի­կա­յի շուկա­նե­րը: Աֆրի­կա­յի տնտե­սա­կան բարձր ներուժը և օտար երկրնե­րի առջև բաց դառնա­լու նրա ջանքե­րը Թուրքիա­յի համար ստեղծում են լայնա­մասշտաբ տնտե­սա­կան համա­գործակցության հնա­րա­վո­րություններ: Դա վերա­բե­րում է նաև շինա­րա­րա­կան ոլորտին։ Թուրք շինա­րարներն արտերկրում իրենց առա­ջին գործունեությունը ծավա­լել են Լիբիա­յում, որին 1972–1979թթ. բաժին է ընկել արտերկրում թուրքա­կան շինա­րա­րա­կան աշխա­տանքնե­րի 72.53%-ը, իսկ 1980–1989թթ.՝ 55.2%-ը[12]: Ներկա դրությամբ թուրքա­կան կապա­լա­ռու ընկե­րություններն Աֆրի­կա­յում արդեն իրա­կա­նացրել են ընդհա­նուր $78 միլիարդ ընդհա­նուր արժո­ղությամբ 1686 նախա­գիծ։

ԱԶԿ իշխա­նության տարի­նե­րին «Թուրքա­կան ավիաուղի­նե­րը» (THY) զգա­լի մեծացրել է ավիաչվերթնե­րի աշխարհագրությունն Աֆրի­կա­յում: Եթե 2002թ. THY–ն ուներ ընդա­մե­նը 4 աֆրիկյան ուղղություն, ապա 2013թ․ այն չվերթներ էր կատա­րում Աֆրի­կա­յի 25 երկրի 36 կետեր, այդ ցուցա­նի­շով այն Աֆրի­կա­յում զիջում էր միայն Air France–ին (52 չվերթ)[13]: 2021թ․ աշնա­նը հաղորդվեց, որ Աֆրի­կա­յում THY‑ի ուղղություննե­րի թիվը հասել է 61‑ի (40 երկիր)[14], և որ THY-ին հաջողվել է գերա­զանցել նաև Air France–ին[15]։ Սա վկա­յում է, որ THY‑ը «քայլում է» ԹՀ արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը զուգա­հեռ (և նաև ԹՀ‑ի «փափուկ ուժի» մաս է)։

Աֆրիկյան ռազմա­վա­րության մաս են կազմում Թուրքիա­յի Արտա­քին տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի խորհրդի (DEIK) կազմա­կերպած «Թուրքիա-Աֆրի­կա տնտե­սա­կան և գործա­րար ֆորումնե­րը» (TABEF)։ Ֆորումնե­րին մասնակցում են աֆրիկյան երկրնե­րի նախա­րարներ, մասնա­վոր սեկտո­րում ներգրավված ընկե­րություննե­րի ղեկա­վարներ ու ներկա­յա­ցուցիչներ, Աֆրիկյան Միության ու Աֆրիկյան զարգացման բանկի բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ, Աֆրիկյան տարա­ծաշրջա­նի տնտե­սա­կան համայնքնե­րի գլխա­վոր քարտուղա­րը և այլք։ Առա­ջին TABEF‑ը Ստամբուլում անցկացվել է 2016թ․ նոյեմբե­րի 2–3‑ին, երկրորդը՝ 2018թ․ հոկտեմբե­րի 21–22-ին, իսկ երրորդը՝ 2021թ․ հոկտեմբե­րի 21–22-ին[16]։

Երրորդ ֆորումի աշխա­տանքնե­րին մասնակցել է 41 երկրի 250 ներկա­յա­ցուցիչ, ավե­լի քան 3000 գործա­րար, որոնցից 1600‑ը՝ Աֆրի­կա­յից[17]։ Թուրքիա­յի առևտրի նախա­րար Մեհմեթ Մուշը ֆորումում հայտա­րա­րեց․ «Թուրքիա­յի արտա­հա­նումն Աֆրի­կա $21 միլիարդից հասել է $152 միլիարդի, իսկ ներկրումը՝ $33 միլիարդից $10 միլիարդի։ Թուրքիան ու Աֆրի­կան շարունա­կե­լու են առաջ ընթա­նալ «շահիր-շահիր» սկզբունքով»[18]։

Ֆորումում Էրդո­ղա­նը հայտա­րա­րեց, որ Աֆրի­կան ու Թուրքիան նպա­տա­կադրվել են ապրանքաշրջա­նա­ռության ծավա­լը նախ հասցնել $50 միլիարդի, ապա $75 միլիարդի։ Նա հիշեցրեց, որ Թուրքիա­յի վարչա­պե­տի ու նախա­գա­հի պաշտո­նում ընդհա­նուր 50 այց է կատա­րել 30 աֆրիկյան երկիր։ Էրդո­ղա­նը կարև­ո­րեց թուրքա­կան ներդրումնե­րը նաև Աֆրի­կա­յի առողջա­պա­հա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րում, ինչպես նաև կորո­նա­վի­րուսի համա­վա­րա­կի դեմ պայքա­րում թուրքա­կան TURKOVAC պատվաստանյութի կիրա­ռումը (ծրագրված է Աֆրի­կա ուղարկել 15 միլիոն չափա­բա­ժին)։[19] Նշենք, որ 2014թ․ Մալա­բո­յում Էրդո­ղա­նը հայտա­րա­րել էր, թե Թուրքիան $5 միլիոն է հատկացրել Էբո­լա­յի դեմ պայքա­րին, Սուդա­նում բացել է 150, իսկ Սոմա­լիում՝ 200 մահճա­կա­լով հիվանդա­նոցներ։

Տանզա­նիա­յի Արդյունա­բե­րա­կան պալա­տի ղեկա­վար Փոլ Քովին ֆորումում հայտա­րա­րեց, որ թուրքա­կան ապրանքնե­րը համա­պա­տասխա­նում են եվրո­պա­կան չափո­րո­շիչնե­րին, և միա­ժա­մա­նակ դրանց գինը մատչե­լի է, ինչն առա­վե­լություն է իրենց համար։ Եթովպա­կան կողմին հետաքրքրել է թվա­յին կրթության ոլորտում, իսկ Ուգանդա­յին՝ ջրա­յին ոլորտում Թուրքիա­յի ունե­ցած փորձը։ Ընդգծվեց, որ աշխարհում չշա­հա­գործվող տարածքնե­րի 60%-ը գտնվում է Աֆրի­կա­յում։[20] Ֆորումում նշվեց, որ կարճ ժամա­նակ անց Աֆրի­կա­յի բնակչությունը 1․3 միլիարդից հասնե­լու է 1․7 միլիարդի, և այդ համա­տեքստում կարև­որվեց Թուրքիա­յի կողմից Աֆրի­կա­յում որակյալ ենթա­կա­ռուցվածքներ կառուցե­լը[21]։

Չնա­յած տնտե­սա­կան ոլորտում զգա­լի հաջո­ղություննե­րին՝ Թուրքիան դեռ բավա­կան անե­լիքներ ունի մի շարք ուղղություննե­րով․ Գերմա­նիա­յի ու Աֆրի­կա­յի միջև առևտրի ծավա­լը կազմում է $50 միլիարդ, իսկ Չինաստա­նի ու Աֆրի­կա­յի միջև՝ $190 միլիարդ։ Այնուա­մե­նայնիվ, Թուրքիան պարարտ է հող է ստեղծել տնտե­սա­կան կապե­րի հետա­գա խորացման համար, և թերևս անկասկած է, որ ժամա­նա­կի ընթացքում զգա­լի կմե­ծա­նա Թուրքիա­յի դերն Աֆրի­կա­յի տնտե­սա­կան կյանքում (նաև ենթա­կա­ռուցվածքնե­րում)։

1Գաղա­փա­րա­կան, Փափուկ ուժ

21-րդ դարում Թուրքիա­յում մի շարք քայլեր ձեռնարկվե­ցին թուրք հասա­րա­կությանն Աֆրի­կան ծանո­թացնե­լու և Թուրքիան Աֆրի­կա­յին ծանո­թացնե­լու ուղղությամբ: Այդ նպա­տա­կով «ուղե­ղա­յին կենտրոննե­րը» կազմա­կերպում էին սեմի­նարներ և կոնֆե­րանսներ, որոնցում ընդգծվում էր, որ Թուրքիան օտար երկիր չէ Աֆրի­կա­յում (Օսմանյան կայսրություն): 2013թ. սկզբին Տնտե­սա­կան և սոցիա­լա­կան հետա­զո­տություննե­րի միջազգա­յին հիմնադրա­մը (UTESAV) կազմա­կերպեց «Աֆրի­կա­յի ապա­գան և Թուրքիան» խորագրով միջազգա­յին կոնֆե­րանս: Զեկուցողնե­րից Չադում Թուրքիա­յի դեսպան, պրոֆե­սոր Ահմեթ Քավա­սը հայտա­րա­րեց․ «Մալիում Ֆրանսիա­յի իրա­կա­նացրած օպե­րա­ցիան «Աֆրի­կա­յում Մեծ խաղի» մասնիկն է, ինչի հիմքում ընկած է SAGA‑ի էներգե­տիկ հարուստ պաշարնե­րին և առա­ջին հերթին նավթին ու ուրա­նին տիրե­լը։ Արևմտյան երկրնե­րը քաջա­տեղյակ են Աֆրի­կա­յի մասին, նրանք վաղուց տեղե­կություններ ունեն Աֆրի­կա­յի օգտա­կար հանա­ծո­նե­րի և գյուղատնտե­սա­կան արտադրանք արտադրե­լու համար բարենպաստ տարածքնե­րի մասին: Ընդ որում, աֆրի­կա­ցի­նե­րը հաճախ տեղյակ չեն իրենց տարա­ծաշրջա­նի պաշարնե­րի մեծ մասից: Արևմուտքը սխալ տեղե­կություններ է հաղորդում Աֆրի­կա­յի բնա­կան հարստություննե­րի մասին (սովո­րա­բար աֆրիկյան հանքա­վայրե­րը շահա­գործման համար բավա­կան մատչե­լի են և ունեն հարուստ բովանդա­կություն)։ Իրա­կա­նում այդ պաշարնե­րը շատ ավե­լին են: Աֆրի­կա­յի մասին մեր տեղե­կություննե­րը սահմա­նա­փակ են և սովո­րա­բար հենված են արևմտյան աղբյուրնե­րի վրա: 21-րդ դարի երկրորդ կեսը կդառնա «Աֆրի­կա­յի դար», և դրա հետ կապված‘ պետք է շեշտը դնել աֆրիկյան մայրցա­մա­քում հետա­զո­տություններ անցկացնե­լու կարև­ո­րության վրա»:

Թուրք սյունա­կա­գիր Սամի Քոհե­նը գրում է. «Այսօր Աֆրի­կան վերածվել է բազում երկրնե­րի համար կատա­ղի մրցակցության գոտու: ԱՄՆ–ը և Եվրո­պան ներկա­յացնող նրա նախկին գաղութա­րար երկրներն արդեն բավա­կան երկար ժամա­նակ ներկա­յացված են տվյալ տարա­ծաշրջա­նում: Վերջին շրջա­նում Աֆրի­կա­յում զգա­լի ակտի­վություն են ցուցա­բե­րում Չինաստա­նը, Իրա­նը, Հնդկաստա­նը, Բրա­զի­լիան: Այժմ Թուրքիան նույնպես միա­ցել է այդ մրցակցությա­նը, և այդ պայքա­րում հաջո­ղության հասնե­լու համար կարև­որ է խաղալ որո­շա­կի կանոննե­րով: Աֆրի­կա­յում դրված առա­ջադրանքնե­րի կատարման համար պետք է հիմնա­վո­րա­պես ճանա­չել և՛ նրա պետություննե­րը, որոնցից շատե­րում իշխում են բռնա­պետներն ու տիրում է կոռուպցիա, և՛ նրա ժողո­վուրդնե­րին»։

Վերոնշյա­լը վկա­յում է, որ Թուրքիան մյուսնե­րի հետ համե­մատ ավե­լի ուշ է միա­ցել Աֆրի­կա­յի համար մղվող պայքա­րին և հաջո­ղության հասնե­լու համար պետք է ցուցա­բե­րեր նորա­րա­րա­կան մոտե­ցում։ Գիտակցե­լով, որ գաղութա­տի­րա­կան անցյա­լով արևմտյան երկրնե­րը բավա­կան խոցե­լի են՝ թուրքա­կան կողմն անմի­ջա­պես մասշտա­բա­յին քարոզչա­կան գրոհ ձեռնարկեց տվյալ ուղղությամբ։ 2010թ. ԿԴՀ այցե­լած Թուրքիա­յի նախա­գահ Աբդուլահ Գյուլը հայտա­րա­րեց. «Մեծ երկիր լինե­լը չի բնո­րոշվում միայն ուժեղ բանակ և ուժեղ տնտե­սություն ունե­նա­լով: Դա բնո­րոշվում է նաև մարդա­սի­րա­կան օգնություն ցուցա­բե­րե­լով: Աֆրի­կա­յին Թուրքիա­յի մարդա­սի­րա­կան օգնության ծավալն անցել է $1 միլիարդից: Ի տարբե­րություն եվրո­պա­կան երկրնե­րի‘ Թուրքիան չունի գաղութա­տի­րա­կան անցյալ, թուրք-աֆրիկյան հարա­բե­րություննե­րը մաքուր են: Թուրքիան առանց որևէ ակնկա­լի­քի հումա­նի­տար օգնություն է ցուցա­բե­րում Աֆրի­կա­յին»:

2011թ. Էրդո­ղա­նը քննա­դա­տեց այն բոլոր երկրնե­րին և միջազգա­յին կառույցնե­րին, որոնք անտարբեր           են Սոմա­լիի խնդիրնե­րի նկատմամբ. «Աֆրի­կա­յի բնա­կան հարստություննե­րի կողոպտիչնե­րը հանգիստ, առանց խղճի խայթի հետև­ում են աղե­տին: Սա թեստ է‘ ապա­ցուցե­լու համար, որ արևմտյան արժեքնե­րը դատարկ հռե­տո­րա­բա­նություն չեն»: 2013թ. սկզբին էլ Էրդո­ղա­նը Գաբո­նի խորհրդա­րա­նում հայտա­րա­րեց. «Նայե­լով Աֆրի­կա­յին‘ մենք ուշադրություն չենք դարձնում նրա հարստություննե­րին, մենք տեսնում ենք միայն բարե­կա­մություն և եղբայրություն: Կգա ժամա­նակ, երբ Աֆրի­կան Արևմուտքից պատասխան կպա­հանջի առև­անգած ալմաստնե­րի, ոսկու, ստորգետնյա հարստություննե­րի և մարդա­վա­ճա­ռության համար: Դարե­րի ընթացքում Օսմանյան կայսրությունը դարձել է Աֆրի­կա­յում բարե­կա­մա­կան և եղբայրա­կան կյանքի խորհրդա­նիշ, նա մշտա­պես դեմ է եղել շահա­գործմա­նը և երբեք չի միջամտել այլ ժողո­վուրդնե­րի կրո­նա­կան, լեզվա­կան, մշա­կութա­յին գործե­րին: Թուրքիան և Աֆրի­կան դժվա­րին ճանա­պարհ են հաղթա­հա­րել: Նայե­լով Աֆրի­կա­յին‘ մենք տեսնում ենք մեր ընդհա­նուր պատմությունը»:

2012թ. մայի­սին Թուրքիա­յի փոխվարչա­պետ Բյուլենթ Արընչն Անկա­րա­յում «Թուրքիա-Աֆրի­կա» մեդիա ֆորումում հայտա­րա­րեց. «Դարե­րի ընթացքում Աֆրի­կան բազում տանջանքներ է տեսել, նրա ստորգետնյա և վերգետնյա բնա­կան պաշարներն անխնա թալանվել և թալանվում են: Թուրքիա­յի և Աֆրի­կա­յի միջև առկա են պատմա­կան կապեր: Աֆրի­կա­յի նկատմամբ մեր հետաքրքրությունը համե­մա­տե­լի չէ մյուսնե­րի հետաքրքրության հետ, մեր հետաքրքրությունը բխում է մեր սրտե­րում առկա սիրո զգա­ցումից: Մենք օգնում ենք անգամ Աֆրի­կա­յի ամե­նա­հե­ռա­վոր մասե­րում բնակվող հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րին: Թուրքիան զգա­լիո­րեն ավե­լացրել է իր ներկա­յա­ցուցչություններն աֆրիկյան երկրնե­րում, ինչը վկա­յում է նրանց մեր տված մեծ նշա­նա­կության մասին»:

Թուրք առաջնորդնե­րի նմա­նա­տիպ հայտա­րա­րություննե­րը միտված են աֆրի­կա­ցի­նե­րի շրջա­նում Թուրքիա­յի հեղի­նա­կությունը բարձրացնե­լուն և առա­ջին   հերթին Աֆրի­կա­յում ամուր դիրքեր ունե­ցող եվրո­պա­կան երկրնե­րին վարկա­բե­կե­լուն, նրանց դեմ ատե­լություն բորբո­քե­լուն[22]: Այս գործե­լաո­ճը չի փոխվել նաև ներկա­յումս։ 2021թ․ հոկտեմբե­րին Էրդո­ղանն Անգո­լա­յի խորհրդա­րա­նում հայտա­րա­րեց․ «Մենք այնպի­սի ազգ ենք, որի պատմության մեջ չկան գաղութա­տի­րա­կան հետքեր։ Այսօր մենք պայքա­րում ենք գլո­բալ համա­կարգի անարդա­րության դեմ՝ հայտա­րա­րե­լով, թե աշխարհը հինգից մեծ է։ Մարդկության ճակա­տա­գի­րը չպետք է գտնվի մի բուռ երկրնե­րի ձեռքում, որոնք հաղթել են Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմում։ Թեև Թուրքիա­յի ու Անգո­լա­յի միջև աշխարհագրա­կան հեռա­վո­րությունը կազմում է մոտ 6000 կմ, այնուա­մե­նայնիվ, անհնար է սահմաններ գծել մեր սրտե­րի միջև։ Թուրքիան տարբե­րա­կում չի մտցնում աֆրիկյան երկրնե­րի միջև, ցանկա­նում է Աֆրի­կա­յի հետ առաջ գնալ ձեռք ձեռքի տված։ Մեր նպա­տակն է Աֆրի­կա­յի հետ միա­սին հաղթել, զարգա­նալ, աճել ու հաղթա­հա­րել ճանա­պարհը»[23]։

Այդպի­սով, Էրդո­ղա­նը ձգտում է աֆրիկյան երկրնե­րին շարունակ ցուցադրել իր «հակաիմպե­րիա­լիստա­կան» ուղղվա­ծությունը՝ ընդգծե­լով, որ «արդեն բավա­կան է, որ պետք է վերջ դնել գաղութա­տի­րությա­նը, որ Աֆրի­կան կարող է դառնալ բարօ­րության մայրցա­մաք»։ Էրդո­ղա­նը Թուրքիան ներկա­յացնում է որպես աֆրո-եվրա­սիա­կան երկիր՝ հիշեցնե­լով, որ Օսմանյան կայսրության տարածքնե­րը տարածվել են Աֆրի­կա­յում, Եվրո­պա­յում ու Ասիա­յում։ Շատ կարև­որ է այն, որ Աֆրի­կա­յի մասին խոսե­լիս Էրդո­ղա­նը շեշտը դնում է «արդա­րության վերա­կանգնման» վրա՝ այդպի­սով ներկա­յա­նա­լով որպես «արդա­րության համար պայքա­րի առա­ջա­մարտիկ» և աֆրիկյան երկրնե­րին լարե­լով Արևմուտքի դեմ։

Եվ թուրքա­կան կողմի այս գործունեությունը տալիս է իր պտուղնե­րը։ Ներկա­յացնենք մի քանի օրի­նակ։ 2021թ․ դեկտեմբե­րին «Անա­դո­լուի» հետ զրույցում մավրի­կա­ցի պատմա­բան Ասադ Բհուղլան նշեց. «Աֆրիկյան երկրնե­րի հետ Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րը հիմնված են մարդա­սի­րության, եղբայրության և փոխա­դարձ համա­գործակցության վրա։ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րը տարբերվում են Աֆրի­կա­յում գաղութա­տի­րա­կան պատմությամբ արևմտյան տերություննե­րի պարտադրած միա­կողմա­նի հարա­բե­րություննե­րից։ Նախկին գաղութա­տի­րա­կան տերություննե­րը շահա­գործե­ցին մայրցա­մա­քի ռեսուրսներն ու հումքը՝ միա­ժա­մա­նակ հզո­րացնե­լով իրենց, մինչդեռ Թուրքիան ավե­լի մարդա­սեր է, ձգտում է, որ աֆրիկյան ժողո­վուրդներն օգտա­գործեն իրենց սեփա­կան ռեսուրսնե­րը և իրենց ճակա­տա­գի­րը վերցնեն իրենց ձեռքում»[24]:

Սենե­գալյան Dakar Construction ընկե­րության սեփա­կա­նա­տեր Բամբա Դիագնեն էլ «Անա­դո­լուի» հետ զրույցում կարև­ո­րեց թուրքա­կան ընկե­րություննե­րի և ներդրողնե­րի կողմից հարգանքի ցուցա­բե­րումը․ «Աֆրի­կան ​​այլևս չի հանդուրժում իրեն «վերև­ից նայող» գործընկերնե­րին։ Մայրցա­մա­քում թուրք ներդրողնե­րի ամե­նա­մեծ առա­վե­լությունն այն է, որ նրանք հարգում են իրենց զրուցա­կիցնե­րին: Ես ամբարտա­վան վերա­բերմունք չեմ զգում թուրքե­րի հետ աշխա­տե­լիս: Մենք դա հաճախ ենք զգում այլ գործընկերնե­րի հետ շփվե­լիս: Կարծում եմ, որ շատ լավ է նաև այն, որ մենք դավա­նում ենք նույն կրո­նը։ Օրի­նակ, չինա­կան ընկե­րություննե­րի հետ լուրջ խնդիրներ կան կրո­նի մասով։ Բայց թուրքե­րի զգա­յունությունն այս հարցում անվի­ճե­լի է։ Սենե­գա­լում հավատքն առա­ջին տեղում է: Սենե­գա­լում բիզնես անե­լիս հարկ է որո­շա­կի զգա­յունություն ցուցա­բե­րել կրո­նա­կան հարցե­րի նկատմամբ»[25]:

Յոհաննեսբուրգում գտնվող Media Review Network ուղե­ղա­յին կենտրո­նի գիտաշխա­տող Մուստաֆա Մեթանն «Անա­դո­լուի» հետ զրույցում հայտնել է․ «Աֆրի­կա­յի զարգացման հանդեպ Թուրքիա­յի մոտե­ցումը լիո­վին տարբերվում է մյուսնե­րից: Այն հենված է իրա­կան գործընկե­րության վրա, հենված չէ հարկադրանքի և մանի­պուլյա­ցիա­յի վրա, ինչպես որ արևմտյան որոշ երկրնե­րի դեպքում է։ Աֆրի­կան կարիք ունի գործընկերնե­րի, ոչ թե տերե­րի։ Աֆրիկյան երկրնե­րի ներքին գործե­րին Թուրքիա­յի չմի­ջամտե­լը բարե­կա­մության ակնհայտ ցուցիչ է։ Նա միջամտում է միայն այն ժամա­նակ, երբ իրեն խնդրում են այդ մասին»:

Քեյփթաունի համալսա­րա­նի դոկտո­րանտ Սաֆիե Յըլդը­զի կարծի­քով՝ ցուցա­բե­րած հարգանքի շնորհիվ Թուրքիան կշա­րունա­կի դիրքեր գրա­վել մայրցա­մա­քում․ «Օսմանյան կայսրությունը պատվա­վոր ժառանգություն է կտա­կել մայրցա­մա­քին: Թուրք ժողո­վուրդն Աֆրի­կան երբեք չի անվա­նել «սև մայրցա­մաք», ինչպես որ Արևմտյան աշխարհը։ Այն ժամա­նակ, երբ Աֆրի­կա­յում գաղութա­րարնե­րը եկե­ղե­ցի­նե­րը տարանջա­տում էին ըստ սպի­տա­կա­մորթնե­րի և սևա­մորթնե­րի, օսմաննե­րը թուրք գիտնա­կաններ էին ուղարկում Հարա­վա­յին Աֆրի­կա՝ անկախ մաշկի գույնից, մարդկանց ուսուցա­նե­լու համար»[26]:

21-րդ դարում Աֆրի­կա­յում Թուրքիա­յի դիրքե­րի շեշտա­կի ամրապնդումը մեծա­պես հնա­րա­վոր է դարձել Թուրքիա­յի «փափուկ ուժի» գործի­քա­կազմի հաջող կիրառման շնորհիվ։ Այստեղ, թերևս, պետք է առա­ջի­նը հիշա­տա­կել Թուրքա­կան համա­գործակցության և զարգացման գործա­կա­լությունը (TIKA), որը գործում է Աֆրի­կա­յի գրե­թե 40 երկրում և իր գրա­սենյակներն է բացել աֆրիկյան 22 երկրում: TIKA‑ն դրա­մաշնորհներ է տրա­մադրում Աֆրի­կա­յում ենթա­կա­ռուցվածքա­յին օբյեկտնե­րի կառուցմա­նը։ Ի դեպ, TIKA–ն մեծ ուշադրություն է հատկացնում Աֆրի­կա­յում ջրի խնդրի լուծմա­նը: TIKA–ն Թուրքիա­յի Ջրա­յին ռեսուրսնե­րի գործա­կա­լության (DSI) հետ մեկտեղ 2010-ականնե­րի սկզբնե­րին աֆրիկյան երկրնե­րում արդեն բացել է 303 ջրհոր: TIKA–ն Աֆրի­կա­յում նաև մասնակցում է ծառա­տունկե­րի‘ դրա­նով իսկ ներգրավվե­լով աֆրիկյան երկրնե­րի համար առանցքա­յին մեկ այլ խնդրի լուծման մեջ (անա­պա­տացման դեմ պայքար): 2012թ. օգոստո­սին աֆրիկյան այդ երկրում ստեղծվեց «Նիգեր–Թուրքիա բարե­կա­մության անտառ»[27]:

1992թ․-ից ի վեր TİKA‑ն 5 մայրցա­մա­քում իրա­կա­նացրել է մոտ 30.000 նախա­գիծ։ Այն իր 62 գրա­սենյակներն է բացել 60 երկրում (63-րդ գրա­սենյա­կը ծրագրված է բացել Նիգե­րիա­յում)։ Թերևս ավե­լորդ չէ ասել, թե Թուրքիա­յի վարկը որքան է բարձրա­նում տեղաբնակնե­րի ջրա­յին սուր խնդիրնե­րը լուծե­լուց հետո (Թուրքիան նաև ջրա­տար մեքե­նա­նե­րով է խմե­լու ջուր հասցնում աֆրիկյան գյուղեր)։ 2021թ․ վերջին թուրքա­կան մամուլը հայտնեց, որ Թուրքիան Ասիա­յում ու Աֆրի­կա­յում խմե­լու ջրով ապա­հո­վել է 18 միլիոն մարդու, ընթացքի մեջ է ևս 7 միլիոն մարդու խմե­լու ջրով ապա­հո­վե­լու հարցը։ Միայն աֆրիկյան 22 երկրում թուրքա­կան պետա­կան ու քաղա­քա­ցիա­կան կազմա­կերպություննե­րը բացել են 34․297 ջրհոր, որոնք կծա­ռա­յեն 15–25 տարի։ Ջրհորներ բացե­լու արժե­քը կազմում է 80–2250 եվրո՝ կախված տարա­ծաշրջա­նից։ Բացի այդ նրանք բազում կիլո­մետրե­րով ջրագծեր ու ջրի մաքրման կայաններ են կառուցել այդ երկրնե­րում, որտեղ տարե­կան ավե­լի քան 485․000 մարդ է մահա­նում խոլե­րա­յից, դիզենտե­րիա­յից, տիֆից ու փորլուծությունից[28]։

Աֆրի­կա­յում լայն գործունեություն են ծավա­լում Աղետնե­րի և արտա­կարգ իրա­վի­ճակնե­րի վարչությունը (AFAD), որը պայքա­րում է բնա­կան ու մարդա­ծին աղետնե­րի հետև­անքնե­րի վերացման դեմ, Թուրքա­կան Կարմիր մահի­կը, Արտա­սահմա­նաբնակ թուրքե­րի ու ազգա­կից համայնքնե­րի վարչությունը (YTB), Թուրքիա­յի Կրո­նա­կան հիմնադրա­մը (TDV), Յունուս Էմրեի ինստի­տուտը (YEE), Թուրքիա­յի Լուսա­վորման (Մաա­րիֆ) հիմնադրամն (TMV) ու բազում ՀԿ-ներ, Anadolu լրատվա­կան գործա­կա­լությունը («փափուկ ուժի» գործի­քա­կազմի մեջ են մտնում վերոնշյալ DEIK‑ը և նաև THY‑ը)։

YEE‑ն զբաղված է տեղաբնակնե­րի շրջա­նում թուրքե­րեն լեզվի, թուրքա­կան մշա­կույթի տարածմամբ, Թուրքիա­յի ճանա­չե­լիությունն ու հեղի­նա­կությունը բարձրացնե­լով (թուրքա­կան հեռուստա­սե­րիալնե­րը մեծ տարա­ծում ունեն Աֆրի­կա­յում)։ Այն Աֆրի­կա­յում ունի 10 գրա­սենյակ (որից 4‑ը՝ Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յում)։ YEE‑ն այդպի­սով հիշեցնում է Աֆրի­կա­յում չինա­րե­նի ուսուցում իրա­կա­նացնող Կոնֆուցիո­սի կենտրոննե­րը (աֆրիկյան 45 երկրում 61 գրա­սենյակ)։ TMV‑ն էլ 25 աֆրիկյան երկրի 175 կրթա­կան հիմնարկում մատուցում է կրթա­կան ծառա­յություններ (դրանցում սովո­րում է 17․565 աշա­կերտ)։ Աֆրի­կա­յում TMV‑ն իր գործունեությունը բավա­կան ընդլայնել է վերջին 5 տարում՝ 2016թ․ ամռա­նը Թուրքիա­յում տեղի ունե­ցած ռազմա­կան հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո, երբ Էրդո­ղա­նը սկսեց իր վերահսկո­ղության տակ առնել իսլա­մա­կան քարո­զիչ Ֆեթհուլլահ Գյուլե­նի հայտնի դպրոցներն Աֆրի­կա­յում (և ոչ միայն)։ Եթե 2016թ․ Աֆրի­կա­յում TMV‑ի տրա­մադրության տակ կար 18 ուսումնա­կան հիմնարկ, ապա 2017թ․ այն հասավ 76‑ի, 2018թ․՝ 125‑ի, 2019թ․՝ 144‑ի, 2020թ․՝ 151‑ի, 2021թ․՝ 175 ի։ Այսօր աշխարհի 47 երկրում TMV‑ի տրա­մադրության տակ առկա է 378 դպրոց, 1 համալսա­րան ու 14 կրթա­կան կենտրոն, որոնցում սովո­րում է մոտ 45․000 աշա­կերտ ու ուսա­նող։ TMV‑ի վարժա­րաննե­րի շրջա­նա­վարտնե­րը հետա­գա­յում դառնում են թուրքա­կան բուհե­րի ուսա­նողներ։ Էրդո­ղա­նի խոսքե­րով՝ ներկա­յումս Թուրքիա­յի բուհե­րում սովո­րում է աֆրիկյան ավե­լի քան 50 երկրի 5000 ուսա­նող, իսկ վերջին 25 տարում Թուրքիա­յում կրթություն ստա­ցած աֆրի­կա­ցի ուսա­նողնե­րի թիվը գերա­զանցել է 14.000‑ը[29]։

Էրդո­ղա­նը «Թուրքիա-Աֆրի­կա» 3‑րդ գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում հանդի­պեց Թուրքիա­յում ուսա­նող աֆրի­կա­ցի երի­տա­սարդնե­րի հետ և հիշա­տա­կեց իր «Ավե­լի արդար աշխարհը հնա­րա­վոր է» խորագրով գիրքը․ «Ներկա­յիս աշխարհն արդար չէ, նրա­նում առկա է զուլում, որի մեղա­վո­րը ՄԱԿ ԱԽ‑ն է։ Ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ մշտա­կան անդամնե­րի թվում չկա մեկ մուսուլմա­նա­կան երկիր, ինչո՞ւ Աֆրի­կան ներկա­յացված չէ այնտեղ։ Ո՞վ է այս իրա­վի­ճա­կը փոխե­լու։ Դո՛ւք եք փոխե­լու։ Աֆրի­կա­յի հետ միա­սին պետք է լուծենք հարցը, միա­սին պետք է պայքա­րենք ընդհուպ մինչև հաղթա­կան ավարտ։ Իմ հանձնա­ռությունը սա է, իսկ ձերը՝ դա»։ Էրդո­ղանն աֆրի­կա­ցի երի­տա­սարդնե­րին խորհուրդ տվեց լինել ինքնավստահ, իրենց երկրներ վերա­դառնա­լուց հետո զբաղվել քաղա­քա­կա­նությամբ և խնդրի լուծմամբ[30]։

Թուրքիա­յի առա­ջին տիկին Էմի­նե Էրդո­ղա­նը նույնպես ակտի­վո­րեն ներգրավված է Աֆրի­կա­յում Թուրքիա­յի «փափուկ ուժի» քաղա­քա­կա­նությունն առաջ մղե­լով։ 2021թ․ աշնա­նը նա ՄԱԿ ԳԱ‑ի նստաշրջա­նից առաջ Նյու Յորքում կատա­րեց իր «Իմ ճամփորդություններն Աֆրի­կա­յում» գրքի շնորհանդե­սը, որի վաճառքից գոյա­ցած գումա­րը ծրագրված է ուղղել Աֆրի­կա­յում երե­խա­նե­րի կարիքնե­րի ապա­հովմա­նը: Ընդ որում, գրքի շնորհանդեսն անցկացվեց նորա­բաց Թուրքա­կան տանը, որն ունի 36 հարկ (թերևս խորհրդանշում է օսմանյան 36 սուլթաննե­րին)։ Գրքում Է․ Էրդո­ղա­նը պատմում է 2014–2020թթ. աֆրիկյան 23 երկիր կատա­րած այցե­րի մասին (Ալժիր, Հասա­րա­կա­ծա­յին Գվի­նեա, Եթովպիա, Ջիբութի, Սոմա­լի, Կոտ դ’Իվուար, Գանա, Նիգե­րիա, Գվի­նեա, Ուգանդա, Քենիա, Տանզա­նիա, Մոզամբիկ, Մադա­գասկար, Սուդան, Չադ, Թունիս, Մավրի­տա­նիա, Մալի, ՀԱՀ, Զամբիա, Գամբիա, Սենե­գալ)։ Գրքի շնորհանդե­սի ժամա­նակ նա կարև­ո­րեց այն մտա­ծե­լա­կերպի փոխվե­լը, երբ Աֆրի­կա ասե­լիս մարդկանց մտքին առա­ջի­նը գալիս են «գաղութա­տի­րություն, աղքա­տություն, ծարավ, սովալլուկ երե­խա­ներ»։ Է․ Էրդո­ղա­նի խոսքե­րով՝ ավե­լի քան 2000 լեզու և էթնիկ համայնք, ավե­լի քան 1 միլիարդ բնակչություն ունե­ցող Աֆրի­կան դառնա­լու է 21-րդ դարի Ծագող աստղ։ Ծրագրված է նրա գիրքը թարգմա­նել նաև անգլե­րեն, ֆրանսե­րեն, արա­բե­րեն և սվա­հի­լի (Աֆրի­կա­յում ամե­նա­տա­րածված լեզունե­րից)[31]։

Հոկտեմբե­րին էլ նա Անգո­լա­յում հայտա­րա­րեց, թե TIKA‑ն Աֆրի­կա­յում կառուցում է կանանց համար նախա­տեսված Պրոֆե­սիո­նալ կրթա­կան կենտրոններ, ուր տեղաբնակ կանայք յուրացնում են վարսա­հարդա­րության, խոհա­րա­րության, կարուձևի, արվեստի տարբեր տեսակնե­րի, տեղե­կատվա­կան տեխնո­լո­գիա­նե­րի, թափոննե­րի վերամշակման գաղտնիքնե­րը․ «Մենք վերացնում ենք կանանց կրթության ու զբաղվա­ծության առջև ընկած բոլոր խոչընդոտնե­րը։ Ես անկեղծ հավա­տում եմ, որ ապա­գան կառուցվե­լու է կնոջ ուժով։ Կանայք դաստիա­րա­կում են ապա­գա սերնդին։ Սերնդի որա­կը կախված է կնոջ ունե­ցած որակնե­րից։ Աֆրի­կա­ցի կանայք կկանխո­րո­շեն Աֆրի­կա­յի ապա­գան»։ Էմի­նե Էրդո­ղա­նը կարև­ո­րեց նաև Աֆրի­կա­յում ՁԻԱՀ‑ի դեմ պայքա­րին Թուրքիա­յի աջակցությունը[32]։

Այս ամե­նին զուգա­հեռ Թուրքիան Աֆրի­կա­յում ամրապնդում է բարե­րար երկրի իր կերպա­րը։ Թուրքիան 10 տարում 30 անգամ մեծացրել է արտա­քին օգնության ծավա­լը՝ օգնություն ցուցա­բե­րե­լով 5 մայրցա­մա­քում գտնվող ավե­լի քան 100 երկրի․ եթե 2003թ. դրա ծավա­լը կազմել է $76 միլիոն, ապա 2012թ. այդ ցուցա­նի­շը կազմել է $2533 միլիոն: 2012թ. Թուրքիան աշխարհում 161 երկրի մարդա­սի­րա­կան օգնության ցուցա­նի­շով զբա­ղեցրել է 4–րդ տեղը: 2004–2012թթ. Թուրքիան ցուցա­բե­րել է $7 միլիարդ և 481 միլիո­նի օգնություն[33]։ Համաշխարհա­յին մարդա­սի­րա­կան օգնության մասին 2018թ․ զեկույցի համա­ձայն՝ 2017թ․ Թուրքիան դարձել է աշխարհի ամե­նաա­ռա­տա­ձեռն երկի­րը՝ մեկ տարում ցուցա­բե­րե­լով $8․07 միլիարդի օգնություն (ԱՄՆ‑ը զբա­ղեցրել է երկրորդ տեղը՝ $6․68 միլիարդ ցուցա­նի­շով)։ Թուրքիան մարդա­սի­րա­կան օգնությանն է ուղղում իր ազգա­յին եկամտի 0․85–1․15%-ը[34]։

Թուրքիա­յի «փափուկ ուժի» քաղա­քա­կա­նության չափա­զանց կարև­որ գործիք է TDV‑ը, որն Աֆրի­կա­յում (և այլուր) իրա­կա­նացնում է բազմո­լորտ գործունեություն։ TDV‑ն Աֆրի­կա­յի կարի­քա­վորնե­րի համար հատկացրել է $111․6 միլիոն՝ կապված հրա­տապ մարդա­սի­րա­կան օգնության, սոցիա­լա­կան, կրթա­կան, մշա­կութա­յին ոլորտնե­րի հետ։ TDV‑ը նույնպես ներգրավված է ջրհորներ փորե­լու և աղբյուրներ բացե­լու գործընթա­ցում (TDV‑ն Աֆրի­կա­յում բացել է 294 ջրհոր)։ Բացի այդ TDV‑ը նպաստում Աֆրի­կա­յում թուրքե­րե­նի դասընթացնե­րի անցկացմա­նը, ինչպես նաև Աֆրի­կա­յում բացում է հաֆի­զի (Ղուրանն անգիր սովո­րե­լու) դպրոցներ։ TDV‑ը Ղուրբան բայրա­մի (Զոհա­բե­րության տոն) կապակցությամբ 95․432 փաթեթ (զոհա­բե­րության) միս է բաժա­նել Աֆրի­կա­յում, Ռամա­դա­նի կապակցությամբ  բաժա­նել է 331․436 սննդամթերքի փաթեթ, հրա­տապ մարդա­սի­րա­կան օգնություն է հասցրել բնա­կան աղետնե­րից տուժածնե­րին։ Այն Աֆրի­կա­յում իրա­կա­նացնում է նաև մզկիթնե­րի կառուցում ու վերա­նո­րո­գում, ինչպես նաև Աֆրի­կա­յի 24 երկրում բաժա­նել է Ղուրա­նի օրի­նակներ՝ թարգմանված 9 լեզվով (այդ թվում նաև աֆրիկյան լեզունե­րով)[35]։

Այդպի­սով, կարե­լի է փաստել, որ Թուրքիան «փափուկ ուժի» ողջ գործի­քա­կազմը գործի է գցել Աֆրի­կա­յում և այդ համա­տեքստում հասել է զգա­լի հաջո­ղություննե­րի՝ իր համար ամրապնդե­լով դրա­կան լուրջ կերպար։ Զուր չէ, որ Էրդո­ղա­նը հայտա­րա­րել է, թե իրենք YEE‑ի, TIKA‑ի ու նման բանե­րի միջո­ցով Թուրքիան բացում են աշխարհի առջև և միա­ժա­մա­նակ աշխարհը տեղա­փո­խում են Թուրքիա։

1․5 Ռազմա­կան

Թուրք զինծա­ռա­յողնե­րը 2016թ․-ից ՄԱԿ‑ի խաղա­ղա­պահ առա­քե­լության շրջա­նակնե­րում գործում են Մալիում ու ԿԱՀ-ում։ Բացի այդ Թուրքիան իր ռազմա­կա­յաններն է բացել Սոմա­լիում (արտերկրում Թուրքիա­յի առա­ջին ռազմա­կա­յան)[36] ու Լիբիա­յում[37]։ Երկու դեպքում էլ Թուրքիա­յին դա հաջողվել է նրանց ղեկա­վա­րություննե­րին իրե­նից պարտա­կան վիճա­կում դնե­լուց հետո․ Թուրքիան Սոմա­լիի դեպքում հսկա­յա­կան հումա­նի­տար օգնություն է ցուցա­բե­րել, մշտա­պես զգա­յուն է եղել նրա խնդիրնե­րի հանդեպ, Լիբիա­յի դեպքում էլ Ֆայեզ Սարա­ջի կառա­վա­րությա­նը փրկել է Խալիֆա Հաֆթա­րի բանա­կի հարձա­կումնե­րից։ Արդյունքում, Սոմա­լիի ու Լիբիա­յի ղեկա­վա­րություններն իրենց շնորհա­կա­լությունը Թուրքիա­յին հայտնել են նաև նրա­նով, որ «կանաչ լույս» են վառել թուրքա­կան ռազմա­կա­յաննե­րի տեղա­կայման առջև։ Մեր նախկին հոդվածնե­րում Սոմա­լիում ու Լիբիա­յում թուրքա­կան ռազմա­կա­յաննե­րի տեղա­կայման մասով նշել ենք, որ Թուրքիան հաշվի է առնում տվյալ երկրնե­րի աշխարհագրա­կան ու աշխարհա­քա­ղա­քա­կան կարև­ո­րությունը (օրի­նակ, Սոմա­լիի պարա­գա­յում հաշվի է առնում, որ նա գտնվում է մեծ կարև­ո­րություն ունե­ցող Բաբ էլ Մանդե­բի նեղուցի մոտ, որ Աֆրի­կա­յում ունի ամե­նաերկար ափա­գի­ծը Մադա­գասկար կղզուց հետո)։ Դրանցում նաև ընդգծել ենք, որ Թուրքիա­յի համար առաջնա­հերթ է այն տարա­ծաշրջաննե­րում ու երկրնե­րում ռազմա­կա­յաններ բացե­լը, որոնք նախկի­նում կազմել են Օսմանյան կայսրության մաս։ Թուրքիա­յի այդ քաղա­քա­կա­նությունը որա­կել էինք «ռազմա­կա­յա­նա­յին քաղա­քա­կա­նություն»՝ այն համա­րե­լով որպես նեոօսմա­նիզմի քաղա­քա­կա­նության բաղադրիչ։ Նաև նշել էինք, որ Թուրքիան կարող է ռազմա­ծո­վա­յին բազա բացել Կարմիր ծովում գտնվող Սուա­կին կղզում, որը թուրքա­կան կողմը 99 տարի ժամկե­տով վարձա­կա­լության է վերցրել՝ պաշտո­նա­պես տեղի օսմանյան պատմամշա­կութա­յին ժառանգությունը վերա­կանգնե­լու նպա­տա­կով[38]։

Վերջին տարի­նե­րին Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության ռազմա­կան բաղադրիչն ուժգնա­նում է նաև թուրքա­կան զենքի մշակման ու արտա­հանման պլա­նում։ Վերջին տարի­նե­րին Թուրքիա­յի ռազմարդյունա­բե­րությունը մեծ առա­ջընթաց է գրանցել և սկսել է տարե­կան արտա­հա­նել $2–3 միլիարդի ռազմա­կան արտադրանք։ Թուրքա­կան կողմին հաջողվել է հասնել նրան, որ աֆրիկյան մի շարք երկրներ սկսել են գնել թուրքա­կան մշակման ԱԹՍ-եր, որոնցից, թերևս, ամե­նա­հայտնի Bayraktar TB2‑ը թուրքա­կան կողմը կիրա­ռել է Լիբիա­յում՝ ընդդեմ Հաֆթա­րի ուժե­րի։ Հայտնի է, որ Մարոկկոն[39] ու Եթովպիան[40] Թուրքիա­յից գնել են Bayraktar TB2, իսկ Թունի­սը՝ ANKA‑S[41] ԱԹՍ-եր։ Թուրքիան ծրագրում է ԱԹՍ-եր վաճա­ռել նաև Նիգե­րիա­յին և աֆրիկյան այլ երկրնե­րի։ Ուշագրավ է, որ Թուրքիան սկսել է Bayraktar TB2‑ն ամե­նուրեք ներկա­յացնել որպես անջա­տո­ղա­կաննե­րի, ապստամբնե­րի, ահա­բեկչա­կան խմբա­վո­րումնե­րի դեմ պայքա­րի արդյունա­վետ գործիք՝ գիտակցե­լով, որ աֆրիկյան երկրնե­րի (և ոչ միայն) ապստամբնե­րը, առանց արտա­քին լուրջ աջակցության, հազիվ թե կարո­ղա­նան նշա­նա­կա­լից հակա­քայլ գտնել Bayraktar TB2‑ի դեմ[42]։

Թուրքիան, այդպի­սով, ԱԹՍ-երի վաճառքի ոլորտում Աֆրի­կա­յում և այլուր զգա­լի հաջո­ղության է հասել, ինչը որակվում է որպես «դրո­նա­յին դիվա­նա­գի­տության» արդյունք[43]։ Թուրք պաշտոնյա­ներն այսուհետ այս կամ այն երկիր այցե­լե­լիս շեշտը դնում են նաև թուրքա­կան մշակման ԱԹՍ-երի, ինչպես նաև զրա­հա­տեխնի­կա­յի ու այլ զինա­տե­սակնե­րի (զրա­հատրանսպորտ[44], ակա­նա­զերծող մեքե­նա[45] և այլն) գովազդի ու վաճառքի վրա։

Աֆրիկյան երկրնե­րին զենք վաճա­ռե­լը վկա­յում է, որ Թուրքիան «փափուկ ուժի» գործի­քա­կազմի լայն կիրառման հետ մեկտեղ չի խորշում նաև «կոշտ ուժի» տարրեր կիրա­ռե­լուց։ Ներկա­յումս Թուրքիան զենք է արտա­հա­նում 14 աֆրիկյան երկիր (Բուրկի­նա Ֆասո, Ալժիր, Չադ, Մարոկկո, Գանա, Քենիա, Մալի, Մավրի­տա­նիա, Նիգեր, Նիգե­րիա, Սենե­գալ, Սոմա­լի, Ռուանդա, Ուգանդա)։ Եթե 2020թ․ Աֆրի­կա թուրքա­կան զենքի արտա­հա­նումը կազմել է մոտ $83 միլիոն, ապա 2021թ․ առա­ջին 10 ամիսնե­րին՝ $288 միլիոն։ Թեև Թուրքիա­յին հաջողվել է որո­շա­կի հաջո­ղության հասնել այս ոլորտում, նրան դեռ զգա­լի ժամա­նակ է անհրա­ժեշտ, որպեսզի կարո­ղա­կա­նա փոքրի­շա­տե կարև­որ տեղ զբա­ղեցնել Աֆրի­կա­յի զենքի շուկա­յում։ Վերջի­նիս կարիքնե­րի 35%-ն ապա­հո­վում է Ռուսաստա­նը (կապված «Սառը պատե­րազմի» ժամա­նակ խորհրդա­յին զենք գործա­ծե­լու ավանդույթը շարունա­կե­լու, դրա արդիա­կա­նացման հարցով այդ երկրին Աֆրի­կա­յի դիմե­լու հետ)։ Երկրորդ տեղում Չինաստանն է, ապա գալիս են Ֆրանսիան ու ԱՄՆ‑ը[46]։

Մեր կարծի­քով՝ Թուրքիա­յի հաջո­ղություններն Աֆրի­կա­յում և այլուր դեռ առջև­ում են՝ կապված Թուրքիա­յում ռազմա­կան արտադրանքի ծավալնե­րի աճի ու բազմա­զա­նեցման հետ։ Դա մասնա­վո­րա­պես վերա­բե­րում է թուրքա­կան Akıncı և Aksungur նոր ԱԹՍ-երի, Hürkuş ուսումնա­կան ինքնա­թի­ռի, Hürjet թեթև գրո­հիչ ինքնա­թի­ռի, Atak (Atak 2) հարվա­ծա­յին ուղղա­թի­ռի, Gökbey բազմանշա­նակ ուղղա­թի­ռի և թուրքա­կան այլ զինա­տե­սակնե­րի հնա­րա­վոր վաճառքին։ Ակնա­ռու է, որ աֆրիկյան երկրնե­րի կողմից թուրքա­կան զենքը նախընտրե­լը մեծա­պես կապված է նաև գաղա­փա­րա­կան, քարոզչա­կան ոլորտում Թուրքիա­յի կատա­րած ծավա­լուն աշխա­տանքի հետ, որը տալիս է իր պտուղնե­րը։

Ամփո­փե­լով աֆրիկյան հատվա­ծը՝ կարող ենք արձա­նագրել Թուրքիա­յի աննա­խա­դեպ հաջո­ղություննե­րը վերոնշյալ բոլոր չորս կետե­րում և առանձնացնել 3 կարև­որ դիվա­նա­գի­տություն՝ լիդե­րի, առևտրա­յին ու դրո­նա­յին։ Եվ սա, թերևս, միայն սկիզբն է․ թուրքա­կան թափա­նի­վը դեռ նոր է սկսում թափ հավա­քել։ Առա­ջի­կա տարի­նե­րին Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նությունը կարձա­նագրի ավե­լի մեծ հաջո­ղություններ վերոնշյալ բոլոր ուղղություննե­րով Թուրքիա­յի կատա­րած նախա­պատրաստա­կան ծավա­լուն ջանքե­րի հետ։ 2021թ․ հենց Էրդո­ղանն է ընդգծել, որ իրենց ջանքե­րի գնով աֆրիկյան ուղղությամբ հաջողվել է հասնել այնպի­սի արդյունքնե­րի, որոնց մասին անգամ հնա­րա­վոր չէր երա­զել 16 տարի առաջ (Էրդո­ղա­նը հիմք է վերցրել 2005թ․ Թուրքիա­յում «Աֆրի­կա­յի տարի» հայտա­րա­րե­լը)։

2․ ԱՍԻԱ

21 Ներա­ծություն

Թուրքիա­յի ԱԳՆ‑ի կայքի՝ «Ասիա-Խաղա­ղօվկիա­նոսյան երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րը» բաժնում նշված է․ «Ասիա-Խաղա­ղօվկիա­նոսյան տարա­ծաշրջա­նը (ԱԽՏ) վերջին 20 տարում սկսել է վերածվել մոլո­րա­կի աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրո­նի։ Դա փոխում է նաև ուժե­րի հավա­սա­րակշռությունը գլո­բալ մակարդա­կում, ուր 21-րդ դարի վճռո­րոշ թեման ակնհայտո­րեն դառնա­լու է «Ասիա­յի վերելքը»։ Հիմնա­կա­նում տնտե­սա­կան դինա­մի­կա­յից սկսված այդ տրանսֆորմա­ցիա­յի հավելյալ տարրե­րը դրսև­որվում են քաղա­քա­կան, ռազմա­կան ու մշա­կութա­յին ոլորտնե­րում։ Ասիա­յին բաժին է ընկնում մոլո­րա­կի բնակչության 45%-ը և համաշխարհա­յին տնտե­սության 30%-ը։ Թուրքիան կարև­ո­րում է արտա­հանման շուկա­նե­րի դիվերսիֆի­կա­ցումը, օտար ուղիղ ներդրումներ ներգրա­վե­լը և միջազգա­յին արե­նա­յում իր քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րին աջակցե­լը։ Թուրքիան 2010թ-ից Չինաստա­նի, Ինդո­նե­զիա­յի, Հարա­վա­յին Կորեա­յի, Ճապո­նիա­յի, Մալայզիա­յի ու Սինգա­պուրի հետ իր հարա­բե­րություննե­րը հասցրել է ռազմա­վա­րա­կան մակարդա­կի։ 2012թԹուրքիան դեսպա­նատներ է բացել Նեպի­դո­յում (Մյանմար), 2013թ՝ Բանդար Սերի Բեգա­վա­նում (Բրունեյ) և Պնոմպե­նում (Կամբո­ջա), 2017թ՝ Վիենտյա­նում (Լաոս)։ Այդպի­սով, տարա­ծաշրջա­նում Թուրքիա­յի դեսպա­նատնե­րի թիվը հասել է 15‑ի։ ՄԱԿ-ից բացի Թուրքիան ասիա­կան երկրնե­րի հետ գտնվում է նաև միջազգա­յին այլ հարթակնե­րում՝ G‑20, ԻՀԿ և ՄԻԿՏԱ (Մեքսի­կա, Ինդո­նե­զիա, Հարա­վա­յին Կորեա, Թուրքիա, Ավստրա­լիա)։ 2013թսեպտեմբե­րին Թուրքիան Ասիա­կան համա­գործակցության երկխո­սության (ACD) անդամ է։ Թուրքիան ՇՀԿ-ում ունի Երկխո­սության գործընկե­րոջ կարգա­վի­ճակ։ 2010թ Թուրքիան դարձավ Հարա­վարև­ելյան Ասիա­յի պետություննե­րի ասո­ցիա­ցիա­յի (ASEAN) Բարե­կա­մության և համա­գործակցության պայմա­նագրի (ASEAN/TAC) կողմ, որը տարա­ծաշրջա­նի կարև­ո­րա­գույն միջազգա­յին կազմա­կերպություննե­րից է և ունի 8‑րդ ամե­նա­մեծ տնտե­սությունն աշխարհում։ Վերջին տարի­նե­րին աճել է ԱԽՏ‑ի հետ ապրանքաշրջա­նա­ռության ծավա­լը։ Եթե 2004թ այն կազմում էր $17 միլիարդ, ապա 2017թ՝ $70 միլիարդ։  Դրան զուգա­հեռ աճել են այդ տարա­ծաշրջա­նից Թուրքիա­յում արվող ուղիղ ներդրումնե­րը 2002–2011թթընդհա­նուր առմամբ արվել է $21 միլիարդի, իսկ 2017թ վերջին՝ $76 միլիարդի ուղիղ ներդրում»[47]։

22 «Վերստին Ասիա»

Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նությունում ասիա­կան ուղղությունը համե­մա­տա­բար նոր է՝ աֆրիկյան ուղղության հետ համե­մատ։ Դա ունի մի շարք պատճառներ, որոնց թվում կարող ենք նշել այն, որ ԱԶԿ-ից առաջ աֆրիկյան ուղղությունը եղել է բավա­կան անտեսված, մինչդեռ ասիա­կան ուղղությունն ավե­լի հագե­ցած է եղել։ Բացի այդ ԱԶԿ‑ը, թերևս, տեսավ, որ Աֆրի­կա­յում ավե­լի շատ են խոցե­լի (աղքատ) երկրնե­րը՝ Ասիա­յում գտնվողնե­րի հետ համե­մատ, հետև­ա­բար կա աշխա­տե­լու ավե­լի լայն դաշտ, տվյալ երկրնե­րին Թուրքիա­յի ազդե­ցության տիրույթ բերե­լու հնա­րա­վո­րություն։ Հաշվի առնվեց նաև, որ Աֆրի­կա­յում կան բազմա­թիվ իսլա­մա­կան երկրներ, որոնց հետ անհրա­ժեշտ է խորացնել կապե­րը։ Աֆրիկյան ուղղությամբ զգա­լի հաջո­ղություննե­րի հասնե­լը Թուրքիա­յին հնա­րա­վո­րություն տվեց հայացքը բևե­ռել նաև ասիա­կան ուղղությամբ։

2019թ․ օգոստո­սի 3–9‑ին Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Մևլյութ Չավուշօղլուն Անկա­րա­յում անցկացված Դեսպաննե­րի 11-րդ կոնֆե­րանսում հայտա­րա­րեց «Վերստին Ասիա» նախա­ձեռնության մեկնարկի մասին, որը պետք է մեծացնի Թուրքիա­յի ու ասիա­կան երկրնե­րի երկխո­սությունն առևտրա­յին, ներդրումա­յին, կրթա­կան, ռազմարդյունա­բե­րության, տեխնո­լո­գիա­կան, մշա­կութա­յին ու քաղա­քա­կան ոլորտնե­րում։ Նախա­ձեռնությունը նաև նպաստե­լու է Թուրքիա­յի ֆինանսա­կան ներդրումնե­րի աշխարհագրա­կան բաշխվա­ծության դիվերսիֆի­կացմա­նը և մասնա­վոր սեկտո­րի գործունեության ընդլայնմա­նը։ Շեշտը դրվե­լու է աշխարհում առա­ջա­տար դիրքեր ունե­ցող Չինաստա­նի, Ճապո­նիա­յի ու Հարա­վա­յին Կորեա­յի հետ հիմնա­կա­նում 3 ոլորտնե­րում համա­գործակցության խորացման վրա․ բարձր տեխնո­լո­գիա­ներ, էներգե­տի­կա ու արդյունա­բե­րություն[48]։

2019թ․ դեկտեմբե­րի 26-ին Չավուշօղլուն Անկա­րա­յում Թուրքիա­յի ԱԳՆ-ին կից գործող Ռազմա­վա­րա­կան հետա­զո­տություննե­րի կենտրո­նում (SAM) կազմա­կերպված «Վերստին Ասիա» խորագրով սեմի­նա­րի ժամա­նակ հայտա­րա­րեց, թե 21-րդ դարում Ասիան վերստին դարձել է աշխարհի ծանրության կենտրոն, և որ «Վերստին Ասիան» միտված է Ասիա­կան դարաշրջա­նում Թուրքիան ճիշտ կետում դնե­լուն[49]։

Ասիա­յում Թուրքիա­յի զգա­լի ուշադրության կենտրո­նում են նաև իսլա­մա­կան երկրնե­րը։ 2020թ․ դեկտեմբե­րին Մ․ Չավուշօղլուն դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի 70-ամյա­կի կապակցությամբ այցե­լեց Ինդո­նե­զիա, ուր հայտա­րա­րեց․ «Բարե­կա­մա­կան ու եղբայրա­կան Ինդո­նե­զիան մեր առանցքա­յին գործընկերն է Հարավ-Արև­ելյան Ասիա­յում։ Մոտ ապա­գա­յում երկու երկրնե­րի միջև կանցկացվի Բարձր մակարդա­կի ռազմա­վա­րա­կան խորհրդի առա­ջին նիստը, որի շրջա­նակնե­րում կստո­րագրվի նաև պաշտպա­նա­կան համա­գործակցության համա­ձայնա­գիր։ Մենք նպա­տա­կադրվել ենք ապրանքաշրջա­նա­ռության ծավա­լը $15 միլիարդից հասցնել մինչև $10 միլիարդի»։ Չավուշօղլուն Ինդո­նե­զիա­յից մեկնեց Դաքքա, ուր հայտա­րա­րեց, որ Բանգլա­դե­շը «Վերստին Ասիա­յի» շրջա­նակնե­րում Թուրքիա­յի ամե­նա­կարև­որ գործընկերնե­րից է։ Նա Բանգլա­դե­շը որա­կեց որպես Հարա­վա­յին Ասիա­յի ծագող աստղ[50]։

2021թ․ հունվա­րին Մ. Չավուշօղլուն «Վերստին Ասիա» նախա­ձեռնությունը ներկա­յացրեց Անկա­րա­յում ASEAN‑ի դեսպաննե­րի հետ հանդիպման ժամա­նակ՝ նշե­լով, որ դրա նպա­տակն Ասիա­յի հետ վերստին ուժեղ կապվելն է։ Նա ASEAN‑ի գոտին կարև­ո­րեց տնտե­սա­կան անվտանգության տեսանկյունից և ընդգծեց, որ ապրանքաշրջա­նա­ռությունը 27%-ով աճել է Թուրքիա­յի ու ASEAN‑ի այն երկրնե­րի միջև, որոնցում Թուրքիան դեսպա­նա­տուն է հիմնել, կամ էլ այդ երկրներն են դեսպա­նա­տուն բացել Թուրքիա­յում։ Նրա խոսքե­րով՝ ASEAN‑ը ոչ միայն տնտե­սա­կան, այլև պաշտպա­նա­կան, անվտանգա­յին ոլորտնե­րում ակտիվ կազմա­կերպություն է, և որ Թուրքիան մտա­դիր է մասնակցել ASEAN‑ի տարա­ծաշրջա­նա­յին ֆորումնե­րին ու պաշտպա­նության նախա­րարնե­րի հանդիպմա­նը[51]։

2021թ․ հունվա­րին Թուրքիա­յի առևտրի նախա­րար Ռուհսար Փեքջա­նը DEİK‑ի կազմա­կերպած «Վերստին Ասիա, Թուրքիա­յի ու Ասիա­կան երկրնե­րի միջև առևտրի զարգացման նոր հեռանկարներ» ֆորումում հայտա­րա­րեց, որ եկել է ժամա­նա­կը, որպեսզի իրենք ԱԽՏ‑ը և հատկա­պես Չինաստանն ու Հնդկաստա­նը դիտարկեն որպես արտա­հանման շուկա­ներ․ «Ինչպես ամեն առի­թով նշում ենք, եթե այդ երկրնե­րը հեռու չեն ներկրում իրա­կա­նացնե­լու համար, հետև­ա­բար հեռու չեն նաև արտա­հա­նում իրա­կա­նացնե­լու համար։ Որևէ խոչընդոտ չկա արտա­հանման նոր շուկա­ներ բացե­լու համար։ 2020թ «Վերստին Ասիա» նախա­ձեռնության երկրնե­րի մասնա­բա­ժի­նը մեր արտա­հանման մեջ կազմել է 16%, իսկ ներկրման մեջ՝ 86%, ինչն անբա­վա­րար է և ոչ հավա­սա­րակշռված։ Պետք է շտկել դա։ 2019թ-ից թուրք գործա­րարնե­րը տարա­ծաշրջա­նում ներդրել են $35 միլիարդ, իսկ Թուրքիա­յում տարա­ծաշրջա­նի երկրնե­րի ներդրումնե­րը կազմել են $175 միլիարդ։ Չնա­յած համա­վա­րա­կի առկա­յությա­նը՝ նախորդ տարի Առևտրի նախա­րա­րության ու DEİK‑ի կոորդի­նացմամբ 131 գործա­րար միջո­ցա­ռում է անցկացվել տվյալ աշխարհագրության 30 երկրում։ Ջանում ենք Հարա­վա­յին Կորեա­յի, Մալայզիա­յի ու Սինգա­պուրի հետ ստո­րագրել նոր սերնդի 4 Ազատ առևտրի համա­ձայնա­գիր (STA)։ Ասիա­յում STA ստո­րագրել ենք 4 երկրի հետ՝ ներառյալ Վրաստա­նը, այժմ բանակցում ենք Ճապո­նիա­յի, Ինդո­նե­զիա­յի ու Թայլանդի հետ STA կնքե­լու ուղղությամբ։ Բացի այդ Ադրբե­ջա­նի հետ ստո­րագրել ենք Արտոնյալ ռեժի­մով առևտրա­յին համա­ձայնա­գիր (TTA), որը շուտով կմտնի ուժի մեջ։ Իրա­նի հետ բանակցում ենք գործող TTA‑ն ընդլայնե­լու ուղղությամբ։ STA-ից ու TTA-ից բացի տարա­ծաշրջա­նի 27 երկրի հետ ստո­րագրել ենք Առևտրի, Տնտե­սա­կան ու Տեխնի­կա­կան համա­գործակցության համա­ձայնա­գիր (TEİ), 17 երկրի հետ ունենք Մաքսա­յին թեմա­յով փոխա­դարձ վարչա­կան օգնության ու համա­գործակցության համա­ձայնագրեր։

Մենք ջանքեր ենք գործադրում որպես ժամա­նա­կա­կից Մետաքսե ճանա­պարհ հայտնի Միջին տրանսպորտա­յին միջանցքը գործարկե­լու և այդպի­սով մեր երկի­րը Չինաստա­նի ու Եվրո­պա­յի միջև կամրջի վերա­ծե­լու ուղղությամբ։ 2019թ «Վերստին Ասիա» գոտու երկրնե­րից Թուրքիա է ժամա­նել 172 միլիոն զբո­սաշրջիկ, անհրա­ժեշտ է քայլեր ձեռնարկել այս թիվը մեծացնե­լու ուղղությամբ։ «Վերստին Ասիա­յի» երկրնե­րը կարև­որ ներուժ ունեն շինա­րա­րա­կան ոլորտում։ Ցայժմ այս ռեգիո­նի երկրնե­րում իրա­կա­նացրել ենք 5582 նախա­գիծ՝ $2019 միլիարդ արժո­ղությամբ։ Արժե­քա­յին պլա­նում դա համարժեք է աշխարհում մեր իրա­կա­նացրած շինա­րա­րա­կան նախագծե­րի 48%-ին, իսկ նախագծե­րի քանա­կով՝ 53%-ին։ Ռեգիո­նում մեր մատուցած կապա­լա­ռու ծառա­յություննե­րի 70%-ը բաժին է ընկնում Ռուսաստա­նին ու Թուրքմենստա­նին, և եթե նրանց թվում ներա­ռենք նաև Պակիստա­նը, Աֆղանստանն ու Վրաստա­նը, ապա կստա­նանք 90%»[52]։

2021թ․ մայի­սին Թուրքիա­յի ԱԳՆ‑ի՝ Վերստին Ասիա­յի հարցե­րով կոորդի­նա­տոր Կ. Նիլվա­նա Դարա­ման «Անա­դո­լուին» տված հարցազրույցում հայտա­րա­րեց, որ «Վերստին Ասիա» նախա­ձեռնությամբ ավե­լի կամրապնդվեն Թուրքիա­յի դիրքերն Ասիա­յում․ «2019թ «Վերստին Ասիա» նախա­ձեռնությունն առաջ է քաշվել Ասիա­յի զարգա­ցումնե­րի ստեղծած հնա­րա­վո­րություննե­րից օգտվե­լու և համա­գործակցության ներուժն ավե­լի մեծացնե­լու համար։ Խոսքն առա­ջա­դեմ տեխնո­լո­գիա­նե­րի, տուրիզմի, ֆինանսա­կան ու պաշտպա­նա­կան սեկտորնե­րի, ենթա­կա­ռուցվածքնե­րի, տրանսպորտի, լոգիստիկ ու էներգե­տիկ ոլորտնե­րում համա­գործակցության մասին է։ Դրա հետ մեկտեղ ակնկալվում է խորացնել կապե­րը գիտա­կան, կրթա­կան, մշա­կութա­յին, արվեստի ու սպորտի ոլորտնե­րում։ Ի սկզբա­նե Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նությունը եղել է բազմա­կողմ։ Թուրքիան եվրո­պա­կան երկիր լինե­լու հետ մեկտեղ Ասիա­կան երկիր էլ է։ Մեր արմատներն Ասիա­յում են, որի երկրնե­րի հետ ունենք վաղե­մի պատմա­կան, մշա­կութա­յին ու տնտե­սա­կան կապեր։ Այդ պատճա­ռով էլ սա նոր ուղղություն չէ, անհրա­ժեշտ է սա («Վերստին Ասիա») համա­րել ավե­լի համա­պարփակ ու սիստե­մա­տիկ մոտե­ցում տարա­ծաշրջա­նի հանդեպ։ Ողջ աշխարհի հայացքը գամված է Ասիա­յի վրա։ 21-րդ դարը լինե­լու է Ասիա­յի դար»։

Դարա­ման նույնպես կարև­ո­րեց Միջին տրանսպորտա­յին միջանցքի զարգա­ցումը՝ հիշեցնե­լով, որ Թուրքիան եղել է առա­ջին երկի­րը, ով ճանա­չել է Միջին Ասիա­յի երկրնե­րի անկա­խությունը և եղել է այդ տարա­ծաշրջա­նում դեսպա­նատներ բացած երկրնե­րի թվում առա­ջիննե­րից մեկը․ «Միջին տրանսպորտա­յին միջանցքը միտված է պատմա­կան Մետաքսե ճանա­պարհը վերա­կենդա­նացնե­լուն։ Այն Թուրքիա­յից Վրաստա­նի, Ադրբե­ջա­նի ու Կասպից ծովի միջո­ցով դուրս է գալիս դեպի Ղազախստան ու Թուրքմենստան, որտե­ղից էլ դեպի Աֆղանստան, Պակիստան ու Չինաստան։ Այն տնտե­սա­կան լուրջ հնա­րա­վո­րություններ կառա­ջացնի տարա­ծաշրջա­նի երկրնե­րի համար։ Մեր առաջ քաշած Միջին տրանսպորտա­յին միջանցքը ներդաշնակ է Չինաստա­նի «Մեկ գոտի, մեկ ճանա­պարհ» նախա­ձեռնությա­նը»։

Դարա­ման Ասիա­յում Թուրքիա­յի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յության մեծացման թեմա­յով հայտա­րա­րել է․ «Վերստին Ասիա աշխարհագրությունում ունենք 30 դեսպա­նա­տուն։ 2003թ-ից ի վեր Թուրքիան Ասիա­յում բացել է 17 նոր դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություն, այդ թվում 5 դեսպա­նա­տուն և 12 գլխա­վոր հյուպա­տո­սություն։ Թուրքիան ակտիվ մասնակցում է նաև տարա­ծաշրջա­նա­յին կառույցնե­րին ու ֆորումնե­րին։ Թուրքիան նախա­գա­հել է Ասիա­յի խորհրդա­րա­նա­կան ասամբլեա­յում (APA), Տնտե­սա­կան համա­գործակցության կազմա­կերպությունում, D‑8-ում («Իսլա­մա­կան ութնյակ»), Ասիա­կան համա­գործակցության երկխո­սությունում (AİD)։ Թուրքիան նաև ունի ՇՀԿ Երկխո­սության գործընկե­րոջ ու ASEAN‑ի ոլորտա­յին երկխո­սության գործընկե­րոջ կարգա­վի­ճակ»[53]։

Վերջին շրջա­նում Թուրքիան նույն «աֆրիկյան մեթոդնե­րով» շարունա­կում է աշխա­տել Ասիա­յի իսլա­մա­կան երկրնե­րում։ Օրի­նակ, Թուրքիա­յի ղեկա­վա­րությունը մշտա­պես դատա­պարտում է Մյանմա­րի ռոհինյա մուսուլմաննե­րի դեմ հարձա­կումնե­րը, մարդա­սի­րա­կան օգնություն է ուղարկում նրանց, հումա­նի­տար մեծ առա­քե­լություն է իրա­կա­նացնում նաև Աֆղանստա­նում՝ նպաստե­լով նաև տեղի կրթա­կան խնդիրնե­րի լուծմա­նը։ Բացի այդ Էրդո­ղա­նը համարվում է պաղեստինցի­նե­րի իրա­վունքնե­րի համար պայքա­րի առա­ջա­մարտիկ և շարունակ խստո­րեն դատա­պարտում է մուսուլմաննե­րին առնչվող Իսրա­յե­լի գործո­ղություննե­րը։ Թուրքիա­յի ուշադրության կենտրո­նում են նաև Եմե­նի ու Սիրիա­յի հումա­նի­տար խնդիրնե­րը։

Ասիա­յում քաղա­քա­կան, տնտե­սա­կան ու գաղա­փա­րա­կան ոլորտնե­րում Թուրքիա­յի գործադրած ջանքերն արդեն արդյունքներ են գրանցում, ինչն արտա­ցոլվում է նաև ռազմա­կան ոլորտում։ Ասիա­յի իսլա­մա­կան երկրնե­րը սկսել են ռազմա­կան համա­գործակցություն հաստա­տել (կամ խորացնել) Թուրքիա­յի հետ, գնել թուրքա­կան ռազմա­կան արտադրանք, Թուրքիան մասնակցում է նրանց սպա­ռա­զի­նություննե­րի արդիա­կա­նացմա­նը։ Օրի­նակ, Բանգլա­դե­շը կարող է Թուրքիա­յից գնել հրթի­ռա­յին համա­կարգեր[54], ինչպես նաև ռազմա­նա­վեր[55]։ Ինդո­նե­զիան հետաքրքրված է ավիա­ցիոն[56] և ռազմա­ծո­վա­յին[57] ոլորտնե­րում Թուրքիա­յի հետ ռազմա­կան համա­գործակցությամբ։ Պակիստա­նի ու Քաթա­րի հետ Թուրքիա­յի ռազմա­կան խորը կապե­րը բավա­կան հայտնի են (Քաթա­րում է Մերձա­վոր Արև­ելքում Թուրքիա­յի առա­ջին ռազմա­կա­յա­նը)։

Այդպի­սով, ի տարբե­րություն աֆրիկյան երկրնե­րի, «Վերստին Ասիա» նախա­ձեռնության գոտում կան բավա­կան զարգա­ցած ու հարուստ երկրներ և նաև գերտե­րություններ (միջուկա­յին զենքով)։ Սա Թուրքիա­յից պահանջում է «աֆրիկյան մեթոդնե­րից» բացի գործադրել հավելյալ գործի­քա­կազմ՝ հաջո­ղության հասնե­լու համար։ Այս գոտում Թուրքիան շեշտը դրել է տնտե­սա­կան ոլորտի տարբեր ուղղություննե­րով ասիա­կան առա­ջա­դեմ երկրնե­րի հետ փոխշա­հա­վետ համա­գործակցության զարգացման, ինչպես նաև նրա իսլա­մա­կան անդամնե­րի թվում իր կշի­ռը մեծացնե­լու վրա։ Վերջին հանգա­մանքն ակնա­ռու է դառնում Թյուրքա­կան աշխարհի հետ Թուրքիա­յի փոխհա­րա­բե­րություննե­րում։

23 Թյուրքա­կան աշխարհ 

Մոտ 4.5 միլիոն կմ2 տարածքով Թյուրքա­լե­զու երկրնե­րի համա­գործակցության խորհրդի (կրճատ՝ Թյուրքա­կան խորհրդի) երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի զարգացման ուղղությամբ գործուն քայլ կատարվեց 2021թ. աշնա­նը։ Նոյեմբե­րի 11-ին Ստամբուլում անցկացվեց Թյուրքա­կան խորհրդի երկրնե­րի արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումը, որում Մ. Չավուշօղլուն հայտա­րա­րեց, թե իրենք նույն արմատնե­րով ծառի տարբեր ճյուղեր են, և չպետք է մոռա­նան այդ արմատնե­րի մասին։ Նույն օրը Թուրքիա­յի առևտրի նախա­րա­րությունն ու DEİK‑ը Ստամբուլում կազմա­կերպե­ցին Թյուրքա­կան երկրնե­րի անկա­խության 30-ամյա­կին նվիրված կոնֆե­րանս, որում Թուրքիա­յի առևտրի նախա­րար Մեհմեթ Մուշը նշեց. «Եթե 1992թ. Թուրքիա­յի ու Թյուրքա­կան աշխարհի միջև առևտրի ծավա­լը կազմում էր $55 միլիարդ, ապա 2020թ. այն տասնա­պատկվել է՝ հասցվե­լով մինչև $545 միլիարդի։ Բոլոր 6 թյուրքա­լե­զու երկրներն ունեն մեծ պոտենցիալ՝ ավե­լի քան $1 տրի­լիոն ՀՆԱ և 160 միլիոն երի­տա­սարդ բնակչություն ունե­նա­լու շնորհիվ։ 1991թ-ից թուրքա­կան ընկե­րություննե­րը թյուրքա­կան երկրնե­րում իրա­կա­նացրել են $98.4 միլիարդի 2344 նախա­գիծ։ Թյուրքա­կան երկրնե­րում օտար ուղիղ ներդրումնե­րի հոսքը 2000թ. վերջին կազմել է $33 միլիարդ, իսկ 2020թ. այն աճել է ավե­լի քան 13 անգամ՝ մինչև $450 միլիարդի։ Թյուրքա­կան երկրնե­րում Թուրքիա­յի ներդրումնե­րի մասնա­բա­ժի­նը հասել է $7.7 միլիարդի»։

Նոյեմբե­րի 12-ին էլ Ստամբուլում կայա­ցավ Թյուրքա­կան խորհրդի առաջնորդնե­րի 8‑րդ գագաթնա­ժո­ղո­վը, որի արդյունքնե­րով ընդունվեց ստամբուլյան հռչա­կա­գի­րը‘ բաղկա­ցած 121 կետից[58]։ Թյուրքա­կան խորհուրդը ստա­ցավ միջազգա­յին կազմա­կերպության կարգա­վի­ճակ՝ վերածվե­լով Թյուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության (ԹՊԿ)։ Կազմա­կերպության պաշտո­նա­կան անվա­նումից վերացվեց լեզվա­կան շեշտադրումը («թյուրքա­լե­զու»), փոխա­րե­նը շեշտվեց քաղա­քակրթա­կան ասպեկտը։ Ընդ որում, թուրքե­րեն անվանման մեջ չկա «թուրք» և «թյուրք» տարբե­րա­կում, թուրքե­րե­նում երկու դեպքում էլ գրվում է türk, և հետև­ա­բար նրա անվա­նումը կարե­լի է ընկա­լել որպես Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպություն։ Գագաթնա­ժո­ղո­վի արդյունքնե­րով Թուրքմենստա­նը ստա­ցավ դիտորդի կարգա­վի­ճակ, ստեղծվեց կազմա­կերպության գործընկեր երկրի հաստիք, որը կարող է դառնալ Ուկրաի­նան (2020թ. օգոստո­սին Ուկրաի­նա­յի փոխարտգործնա­խա­րար Էմի­նե Ջեփա­րը հայտա­րա­րել է, թե Ուկրաի­նան ցանկա­նում է դիտորդ դառնալ ԹՊԿ-ում[59])։ Ըստ ստամբուլյան հռչա­կագրի 7‑րդ կետի՝ ԹՊԿ հաջորդ գագաթնա­ժո­ղո­վին նախա­տեսվում է դիտարկել ինքնահռչակ Հյուսի­սա­յին Կիպրո­սի Թուրքա­կան Հանրա­պե­տության մասնակցությունը։ Գագաթնա­ժո­ղո­վի արդյունքնե­րով մշակվել է «Թյուրքա­կան աշխարհի տեսլա­կան — 2040»-ը[60], որը նախա­տե­սում է թյուրքա­կան երկրնե­րի միջև համա­գործակցության խորա­ցում գրե­թե բոլոր ոլորտնե­րում։

Նոյեմբե­րի 12‑ի գագաթնա­ժո­ղովն այդպի­սով կոչված է լինել բեկումնա­յին, որը նոր մակարդա­կի պետք է հասցնի թյուրքա­կան երկրնե­րի համա­գործակցությունը, նրանց դարձնի նոր դերա­կա­տար ռեգիո­նում։ Մեր կարծի­քով՝ Էրդո­ղա­նը չէր կարող պատա­հա­կան օր ընտրել նման գագաթնա­ժո­ղո­վի համար. այսպես կոչված Արև­ելյան Թուրքեստա­նի (որի կազմում ընդգրկվել է ներկա­յիս Սինձյան-Ույղուրյան ինքնա­վար շրջա­նի մի մասը) թյուրքե­րը 1933թ. նոյեմբե­րի 12-ին և 1944թ. նոյեմբե­րի 12-ին երկու անգամ անկախ պետություն են հռչա­կել (նոյեմբե­րի 12‑ը համարվում է «Արև­ելյան Թուրքեստա­նի ազգա­յին օր»)։  Ընդ որում՝ Էրդո­ղանն այդպի­սով ուղերձ է հղում ոչ միայն Չինաստա­նին, այլև Ռուսաստա­նին, քանի որ ԽՍՀՄ‑ն ույղուրնե­րի այդ ապստամբություննե­րը ճնշե­լու հարցում զգա­լի աջակցել է Չինաստա­նին:

Նոյեմբե­րի 12‑ը խորհրդանշա­կան օր է նաև Ղրի­մի (ՌԴ) կապակցությամբ։ 1772թ. նոյեմբե­րի 12-ին Ռուսա­կան կայսրության ու Ղրի­մի խանության միջև ստո­րագրվել է Կարա­սուբա­զա­րի Խաղա­ղության ու միութե­նա­կան տրակտա­տը. Օսմանյան կայսրության հանդեպ ռուսա­կան կողմի հաղթա­նա­կից հետո Ղրի­մի խանը պայմա­նա­գիր է ստո­րագրել Ռուսաստա­նի հետ, որով Ղրիմն ազատվել է օսմանյան տիրա­պե­տությունից և անցել Ռուսաստա­նի վերահսկո­ղության ներքո։ Մեր կարծի­քով՝ «անխորտա­կե­լի ավիա­կիր» Ղրի­մի հարցում Էրդո­ղա­նի զգա­յունությունը չի բխում միայն ռազմա­քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան և այլ պլա­նում թերակղզու ներկա­յացրած կարև­ո­րությունից․ կարև­որ է նաև պատմա­կան գործո­նը։ Ղրի­մը մուսուլմա­նա­կան գերակշռող բնակչությամբ առա­ջին տարածքն է, որն Օսմանյան կայսրությունը հարկադրա­բար զիջել է քրիստո­նեա­կան երկրի՝ Ռուսաստա­նին[61]։ Ուշագրավ է, որ նոյեմբե­րի 17-ին Էրդո­ղա­նը, նախա­գա­հա­կան նստա­վայրում ընդունե­լով «Ազգայնա­կան շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչե­լիին, նրա հետ լուսանկարվել է Թյուրքա­կան աշխարհի քարտե­զի խորա­պատկե­րին[62], որում ընդգրկվել են ՌԴ մի շարք շրջաններ (որոշ հաշվարկնե­րով գրե­թե 20 սուբյեկտ), ինչպես նաև Ղրի­մը, Չինաստա­նի արևմտյան (Սինձյան-Ուղուրյան մարզ) և Իրա­նի հյուսիս-արևմտյան շրջաննե­րը:

Ստամբուլյան գագաթնա­ժո­ղո­վի պատմա­կան ենթա­տեքստը, սակայն, չի ավարտվում այսքա­նով։ «Թյուրքա­կան աշխարհի տեսլա­կա­նի» 2040թ․, թերևս, խորհրդանշում է 1040թ․ Դանդա­նա­կա­նի ճակա­տա­մարտում Ղազնև­ի­նե­րի դեմ սելջուկնե­րի տարած հաղթա­նակն ու դրա արդյունքնե­րով սելջուկյան պետության ստեղծման 1000-ամյա­կը (Թյուրքա­կան խորհրդի տարածքը զգա­լի հիշեցնում է Սելջուկյան կայսրության տարածքը)։            

 Մեր կարծի­քով՝ Ստամբուլյան գագաթնա­ժո­ղո­վը պետք է գրանցել Թուրքիա­յի մեծ ակտի­վում, նրան հաջողվեց որո­շա­կիո­րեն իր կողմ բեկել էներգե­տիկ ու տրանսպորտա­յին առումնե­րով չափա­զանց կարև­որ Թուրքմենստա­նին, ով հետա­գա­յում կարող է ստա­նալ ԹՊԿ լիի­րավ անդա­մի կարգա­վի­ճակ։ 2018թ․ Թուրքիա­յին հաջողվել էր հասնել նրան, որ Ուզբեկստա­նը դառնա Թյուրքա­կան խորհրդի լիի­րավ անդամ։ Այժմ միջի­նա­սիա­կան թյուրքա­կան երկրնե­րը սկսել են Թուրքիան ավե­լի շատ ընկա­լել որպես ավագ եղբայր և/կամ ՌԴ-ին այլընտրանք, ՌԴ‑ի հետ հարա­բե­րություննե­րում մանևրե­լու հնա­րա­վո­րություն։ Թուրքիան, ըստ էության, պատրաստվում է նույն «ադրբե­ջա­նա­կան մեթոդնե­րով»[63] էապես մեծացնել սեփա­կան դիրքե­րը Միջին Ասիա­յի թյուրքա­կան երկրնե­րում («մեկ ազգ, վեց պետություն»)։ Խոսքը քաղա­քա­կան, տնտե­սա­կան, գաղա­փա­րա­կան, պատմա­կան, մշա­կութա­յին և ռազմա­կան գործոննե­րի կիրառման մասին է։ Ի դեպ, Թուրքիան գործուն քայլեր է ձեռնարկում նրանցում իսլա­մի դերի մեծացման ուղղությամբ, ինչը պետք է հանգեցնի սեփա­կան ազդե­ցության աճին։ Օրի­նակ, TDV‑ը 2017թ․ Ղրղզստա­նում կառուցել է Միջին Ասիա­յի ամե­նա­մեծ մզկի­թը (արժե­ցել է $35 միլիոն)[64], 2021թ․ Ուզբեկստան է ուղարկել ուզբե­կե­րեն թարգմա­նած 30.000 օրի­նակ Ղուրան[65] և այլն։ Տվյալ ուղղությամբ Թուրքիա­յի հաջո­ղություննե­րի թվում կարե­լի է նշել նաև 2017թ․ Ղազախստա­նի նախա­գահ Նուրսուլթան Նազարբաևի որո­շումը կիրիլյան այբուբե­նից լատի­նա­տա­ռին անցում կատա­րե­լու մասին, թյուրքա­կան ընդհա­նուր այբուբե­նի մշակման ուղղությամբ կատարվող քայլե­րը և այլն։

Թուրքիան «ադրբե­ջա­նա­կան մեթոդնե­րով» նախ էակա­նո­րեն մեծացրեց իր դիրքե­րը Կասպից ծովի արևմտյան հատվա­ծում և հիմա էլ հայացքը բևե­ռել է Կասպի­ցի արև­ելյան հատվա­ծի վրա։ Ակնկա­լում ենք, որ շուտով Միջին Ասիա­յի թյուրքա­կան երկրներն էլ լուրջ գործոն կդառնան Ռուսաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րում՝ դառնա­լով լարվա­ծության նոր օջախ (առնվազն Էրդո­ղա­նի նախա­գա­հության պահպանման դեպքում), ինչպես որ Ուկրաի­նան է լուրջ գործոն դարձել Ռուսաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րում։

Մեր կարծի­քով՝ Թյուրքա­կան աշխարհի ուղղությամբ Թուրքիա­յի այս վերջին հաջո­ղություննե­րում մեծ դեր ունի երկու գործոն․ 1. 2020թ․ հուլի­սին Սուրբ Սոֆիա­յի տաճա­րը մզկի­թի վերա­ծե­լը և դրան Ռուսաստա­նի չափա­զանց թույլ արձա­գանքը (արձա­գանքի բացա­կա­յությունը)։ 2. Արցախյան երկրորդ պատե­րազմի արդյունքները/դրանում Թուրքիա­յի (վճռո­րոշ) մասնակցության աստի­ճա­նը և դրան Ռուսաստա­նի թույլ արձա­գանքը:

Ի դեպ, հենց Արցախյան երկրորդ պատե­րազմից ամիսներ անց նախ Թուրքմենստա­նը գնեց Bayraktar TB2 ԱԹՍ-ներ և դրանք ցուցադրեց անկա­խության զորա­հանդե­սի ժամա­նակ[66]։ Ապա Թուրքիա­յից Bayraktar TB2 գնեց ՀԱՊԿ անդամ Ղրղզստա­նը[67], իսկ ՀԱՊԿ մեկ այլ անդամ Ղազախստա­նը Թուրքիա­յից գնում է ANKA‑S ԱԹՍ-եր[68]։ Հատկանշա­կան է, որ հետխորհրդա­յին տիրույթում (օրի­նակ, Ադրբե­ջա­նում ու Ուկրաի­նա­յում) Bayraktar TB2‑ը որակվում է որպես ռազմի դաշտում ռուսա­կան սպա­ռա­զի­նությա­նը հաղթած զենք, նրա գնումը՝ Ռուսաստա­նին զայրացնող քայլ, ինչը և մեծացնում է այն գնե­լու գրավչությունը։

Այն, որ թուրքա­կան կողմը վերջին շրջա­նում սկսել է հայացքն ավե­լի շատ հառել դեպի Թյուրքա­կան աշխարհ, մեր կարծի­քով՝ ունի մի քանի բացատրություն․

  1. Նեոօսմա­նիզմի քաղա­քա­կա­նության որո­շա­կի տապա­լումը՝ արա­բա­կան երկրնե­րի կողմից Թուրքիան որպես ավագ գործընկեր չընկա­լե­լը, Թուրքիա­յի քայլե­րին հաջող հակազդե­լը։ Թյուրքա­կան աշխարհում առա­ջա­տա­րի դեր ստանձնե­լու հարցում Թուրքիա­յի համար ներկա­յումս կան շատ ավե­լի մեծ նախադրյալներ ու հնա­րա­վո­րություններ։
  2. 2018թ․ հունի­սի 24-ին Թուրքիա­յի նախա­գա­հա­կան ու խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից առաջ Էրդո­ղան-Բահչե­լի ընտրա­կան դաշինքի ձևա­վո­րումը, Բահչե­լիի ընտրա­զանգվա­ծի շնորհիվ Էրդո­ղա­նի հաղթա­նա­կը, Բահչե­լիին Էրդո­ղա­նի պարտա­կան լինե­լը և նրա­նից մեծ կախվա­ծություն ձեռք բերելն անգամ ընտրություննե­րից հետո (եթե Բահչե­լին դուրս գա իշխա­նա­կան կոա­լի­ցիա­յից, ապա Թուրքիա­յում կանցկացվեն արտա­հերթ ընտրություններ)։ Զուր չէ, որ Բահչե­լիին անվա­նում են Թուրքիա­յի «ստվե­րա­յին նախա­գահ»։
  3. Էներգե­տիկ (գազա­յին) ու տրանսպորտա­յին (երկա­թուղա­յին) հանգույց դառնա­լու Թուրքիա­յի ձգտումնե­րում մեծ դեր ունի Միջին Ասիան։ Թուրքիա­յի նախա­ձեռնած Միջին տրանսպորտա­յին միջանցքը Չինաստա­նից դեպի Եվրո­պա ձգվե­լու է Թյուրքա­կան աշխարհով։ Նույն կերպ Թուրքիան հավակնում է առա­ջին հերթին թուրքմե­նա­կան գազ ներկրե­լուն ու թուրքմե­նա­կան գազի համար տարանցիկ երկիր դառնա­լուն։ Սա նշա­նա­կում է, որ առա­ջի­կա­յում Կասպից ծովի համար պայքա­րը բորբոքվե­լու է նոր ուժով։
  4. Միգուցե դեր ունի նաև այն, որ, ինչպես երբեմն նշում են որոշ թուրք փորձա­գետներ, թյուրքե­րը ժամա­նա­կին դեպի արևմուտք են շարժվել Կենտրո­նա­կան Ասիա­յից, և, այժմ չեն մոռա­նում այդ մասին, որ արև­ելքը նրանց արյան մեջ է, որ կարո­տախտ ունեն իրենց նախնի­նե­րի ապրած տարածքնե­րի հանդեպ ու բնազդա­բար հայացքը հառում են դեպի արև­ելք։

Մեր կարծի­քով՝ Թուրքիան Միջին Ասիա­յի թյուրքա­կան երկրնե­րի հանդեպ ունի կարճա­ժամկետ, միջնա­ժամկետ ու երկա­րա­ժամկետ պլաններ։

Կարճա­ժամկետ – Սա, թերևս, Միջին միջանցքի գործարկումն է, երբ Չինաստա­նի ու Եվրո­պա­յի միջև արվող տարե­կան մոտ $700 միլիարդի առևտրի մի զգա­լի մասը կիրա­կա­նացվի այս երթուղով։ Թուրքա­կան կողմի մտահղացմամբ՝ Միջին միջանցքի գործարկման շնորհիվ Թուրքիան ապա­գա­յում հնա­րա­վո­րություն կունե­նա տեղ զբա­ղեցնե­լու տնտե­սա­պես ամե­նա­զարգա­ցած 10 երկրնե­րի թվում։

Միջնա­ժամկետ – Սա կարող է առնչվել Կենտրո­նա­կան Ասիա­յի թյուրքա­կան երկրնե­րին մեծա­պես ինտեգրե­լուն՝ «1 ազգ, 6 պետություն» սկզբունքով։ Այդպի­սով կարող է ստեղծվել «հետմո­դեռնիստա­կան (վիրտուալ) Սելջուկյան սուլթա­նություն»։ Օսմանյան կայսրության «վերստեղծման» փորձի ձախո­ղումից հետո հերթը, թերևս, հասել է Սելջուկյան կայսրության «վերստեղծմա­նը»։ Էրդո­ղա­նը քանիցս հայտա­րա­րել է, որ թուրքե­րը պատմության ընթացքում ստեղծել են երկու խոշոր կայսրություն՝ Սելջուկյան ու Օսմանյան։ 

Երկա­րա­ժամկետ – Այստեղ թուրքա­կան կողմի թիրա­խում կարող են հայտնվել արդեն ՌԴ‑ի ու Չինաստա­նի առանձին հատվածներ, որոնք տեղ էին զբա­ղեցրել նոյեմբե­րի 17-ին Էրդո­ղա­նի ու Բահչե­լիի ցուցադրած քարտե­զում։

3 ԱՍՐԻԿԱ/ԱՖՐԱՍԻԱ

31 Ադնան Թանրը­վերդի

Բուն «Ասրի­կա-Աֆրա­սիա» նախագծին անդրա­դառնա­լուց առաջ հարկ է մի փոքր անդրա­դառնալ տվյալ գաղա­փա­րի հեղի­նակ, պաշտո­նա­թող գենե­րալ Ադնան Թանրը­վերդիին, ով Թուրքիա­յի զինված ուժե­րում (ԹԶՈւ) իր ծառա­յությունը սկսել է 1960-ականնե­րին և հետա­գա­յում աչքի ընկել զինվո­րա­կա­նին ոչ հարիր կրո­նա­կան հակվա­ծությամբ։ ԹԶՈւ ԳՇ Հետա­խուզա­կան վարչության նախկին (2007–2012թթ․) ղեկա­վար Իսմա­յիլ Հաքքը Փեքի­նը նրա մասին նշել է․ «Թանրը­վերդին ԹԶՈւ-ում ծառա­յե­լիս կրոնն օգտա­գործում էր որպես գործիք սեփա­կան նպա­տակներն առաջ մղե­լու համար։ Նա Ստամբուլի նահանգում բրի­գա­դի հրա­մա­նա­տա­րություն իրա­կա­նացնե­լիս կրո­նը բերեց զորա­նոցներ, ստեղծեց կրո­նա­կան խմբեր, զանգվա­ծա­յին աղոթքներ իրա­կա­նացրեց զորա­նոցնե­րում»[69]։

            Նշենք, որ Թանրը­վերդին 1992–1995թթ․՝ 3 տարի, եղել է Ստամբուլի նահանգում տեղա­կայված 2‑րդ զրա­հա­տանկա­յին բրի­գա­դի հրա­մա­նա­տար և պաշտո­նանկ է արվել 1996թ․ օգոստո­սի 30-ին։ 2004թ․ նոյեմբե­րի 28-ին Թանրը­վերդին պաշտո­նա­թող այլ սպա­նե­րի հետ ձևա­վո­րում է Արդա­րության պաշտպաննե­րի ասո­ցիա­ցիա՝ ASDER (Adaleti Savunanlar Dernegi), որում նախա­գա­հում է մինչև 2009թ․ նոյեմբե­րի 22‑ը, և որի պատվա­վոր նախա­գահն է ցայսօր։ 2012թ․ փետրվա­րի 28-ին Թանրը­վերդին հիմնում է SADAT մասնա­վոր ռազմա­կան ընկե­րությունը պաշտո­նա­պես միջազգա­յին պաշտպա­նա­կան խորհրդակցություննե­րի համար։ Իրա­կա­նում SADAT‑ը վերածվել է Թուրքիա­յի պրոքսի ուժե­րից մեկի (զբաղված է իսլա­մա­կան երկրնե­րին հակա­պարտի­զա­նա­կան պայքա­րի ու ոչ ավանդա­կան մարտա­կան նախա­պատրաստության ուսուցմամբ) և Էրդո­ղա­նի անձնա­կան բանա­կի։ Աչք է զարնում SADAT‑ի ստեղծման օրը․ 1997թ․ փետրվա­րի 28-ին Թուրքիա­յում գրանցվել է հետմո­դեռնիստա­կան (թավշյա) հեղաշրջում, որի հետև­անքով Ստամբուլի քաղա­քա­պետ Էրդո­ղա­նը մի քանի ամիս անցկացրել է բանտում։ 2013թ․ մայի­սի 24-ին էլ Թանրը­վերդին հիմնել է ASSAM‑ը (Adaleti Savunanlar Stratejik Araştırmalar Merkezi, Արդա­րության պաշտպաններ ռազմա­վա­րա­կան հետա­զո­տություննե­րի կենտրոն), որը համալրել է Թուրքիա­յի «փափուկ ուժի» քաղա­քա­կա­նության գործի­քա­կազմը (1040թ․ մայի­սի 24-ին ստեղծվել է Սելջուկյան պետությունը)։

Ուշագրավ է, որ այս ամե­նին զուգա­հեռ զարգա­ցել է նաև Թանրը­վերդիի քաղա­քա­կան կարիե­րան․ 2016թ․ հուլի­սի 15–16-ին Թուրքիա­յում տեղի ունե­ցած ռազմա­կան հեղաշրջման փորձից հետո՝ օգոստո­սի 17-ին, Թանրը­վերդին նշա­նակվել է Էրդո­ղա­նի գլխա­վոր խորհրդա­կան և կատա­րել է մասշտա­բա­յին աշխա­տանք՝ ուղղված ԹԶՈւ‑ի ու երկրի քաղա­քա­կան համա­կարգի վերա­փոխմա­նը։ Այդ կապակցությամբ նա 2019թ․ դեկտեմբե­րին հայտա­րա­րել է․ «Մենք խորհուրդ ենք տվել ռազմա­կան բոլոր դպրոցնե­րը դնել ՊՆ‑ի հովա­նու ներքո։ Դա կատարվել է։ Մենք ասել ենք, որ Ժանդարմե­րիան պետք է ենթարկեցվի ՆԳՆ-ին։ Դա կատարվել է։ Մենք խորհուրդ ենք տվել փոխել Բարձրա­գույն ռազմա­կան խորհրդի կազմը և վերացնել բարձրա­գույն ռազմա­կան դատա­րաննե­րը։ Դա նույնպես կատարվել է։ Մենք առա­ջարկել ենք անցնել կառա­վարման նախա­գա­հա­կան համա­կարգին։ Դա էլ է արվել»[70]։

3ASSAM‑ի համա­գումարներ

Թանրը­վերդին միա­ժա­մա­նակ գործուն քայլեր է ձեռնարկել Ասրիկա/Աֆրասիա նախագծի իրա­գործման ուղղությամբ՝ գումա­րե­լով ASSAM‑ի ամե­նամյա համա­գումարներ։ Մինչ համա­գումարնե­րին անցնե­լը, նշենք, որ ASSAM‑ն Ասրի­կա­յի համար արդեն մշա­կել է Սահմա­նադրության մոդել, որը բաղկա­ցած է 6 մասից ու 182 հոդվա­ծից (62 էջ)։ Ի դեպ, Սահմա­նադրությունը գրել է Ա․ Թանրը­վերդիի որդին՝ Մելիհ Թանրը­վերդին։ Առա­ջին մասը կոչվում է «Ընդհա­նուր տեղե­կություններ», երկրորդ մասը՝ «Հիմնա­կան իրա­վունքներ ու պարտա­կա­նություններ», երրորդ մասը՝ «Համա­դաշնա­յին հանրա­պե­տության հիմնա­կան մարմիններ», չորրորդ մասը՝ «Ֆինանսա­կան և տնտե­սա­կան դրույթներ», հինգե­րորդ մասը՝ «Վերջնա­կան դրույթներ», վեցե­րորդ մասը՝ «Ժամա­նա­կա­վոր դրույթներ»։

Առա­ջին կետում նշված է, որ պետության անվա­նումն է Ասրի­կա Իսլա­մա­կան պետություննե­րի միություն, որը համա­դաշնա­յին հանրա­պե­տություն է։ 2‑րդ հոդվա­ծում ներկա­յացված են նրա աշխարհագրա­կան սահմաննե­րը, իսկ 6‑րդ հոդվա­ծում նշված է, որ Ասրի­կա­յի պետա­կան լեզուն, դրո­շի գույնը և ձևը, կառա­վա­րության կենտրո­նը հստա­կեցվե­լու են Ասրի­կա­յի Ներկա­յա­ցուցիչնե­րի ժողո­վի կողմից։ Չնա­յած դրան՝ արդեն կան որոշ տեղե­կություններ, որ տվյալ պետության մայրա­քա­ղաք պետք է դառնա Ստամբուլը, իսկ պաշտո­նա­կան լեզուն՝ արա­բե­րե­նը։ Դրո­շը պետք է ունե­նա հետևյալ տեսքը՝ կանաչ-կարմիր խորա­պատկե­րին սպի­տակ կիսա­լուսին (Օսմանյան կայսրության դրո­շի նման)՝ նրա կազմում ընդգրկված ազգա­յին պետություննե­րի քանա­կին համա­պա­տասխան աստղե­րի քանա­կով[71]։

ASSAM‑ի 1‑ին համա­գումարնանցկացվել է 2017թ․ նոյեմբե­րի 23–24-ին (նոյեմբե­րի 24‑ի խորհրդանշա­կան կարև­ո­րության մասին արդեն նշել ենք)։ Դրա գլխա­վոր թեման եղել է «Իսլա­մա­կան միության կառա­վարման ձևն ու մարմիննե­րի օրենսդրության որո­շումը»։ Բացման ելույթում Թանրը­վերդին կատա­րեց պատմա-աշխարհագրա­կան լայն էքսկուրս։ Ներկա­յացնե­լով պատմության ընթացքում ստեղծված իսլա­մա­կան երկրնե­րը (Մուհամմեդ մարգա­րեի և 4 խալիֆնե­րի պետություննե­րը, Օմա­յաննե­րի ու Աբասյաննե­րի խալիֆա­յությունը՝ դարե­րի ընթացքում նրանց աշխարհագրա­կան սահմաննե­րի ծավա­լումը, ապա Խորեզմշա­հե­րի, Այուբյաննե­րի, Մամլուքնե­րի պետություննե­րը)՝ Թանրը­վերդին կարև­ո­րեց նրանցից հատկա­պես վերջի­նը՝ Օսմանյան կայսրությունը․ «Օսմանյան կայսրության փլուզումից հետո անկա­ռա­վա­րե­լի մնա­ցած մուսուլմա­նա­կան աշխարհը բաժանվեց փոքր երկրնե­րի, որոնք կորցրե­ցին միասնա­կա­նությունը և վերածվե­ցին գլո­բալ ուժե­րի գաղութի։ Փլուզումից հետո Օսմանյան կայսրության տարածքնե­րում գոյա­ցավ 64 պետություն, որոնցից 28‑ը՝ Եվրո­պա­յում, 22‑ը՝ Աֆրի­կա­յում, 14‑ը՝ Ասիա­յում։ Օսմանյան կայսրությունից կախյալ տարա­ծաշրջաննե­րում էլ ստեղծվեց 8 պետություն, ընդհա­նուր՝ 72 պետություն։ Այս բաժա­նումը քիչ է, գլո­բալ ուժե­րը ցանկա­ցան հաջորդիվ 100 տարում ավե­լի մասնա­տել այդ երկրնե­րը՝ թիրա­խա­վո­րե­լով էթնիկ և դավա­նա­բա­կան նկա­տա­ռումնե­րով»։

Կարև­ո­րե­լով Իսլա­մա­կան աշխարհի միա­վո­րումը՝ Թանրը­վերդին ընդգծեց․ «Եթե ներկա­յումս վերացվեն իսլա­մա­կան երկրնե­րի միջև սահմաննե­րը, ապա այդ ողջ գոտին կարե­լի կլի­նի կոչել Ասրի­կա կամ Աֆրա­սիա, որն էլ դառնա­լու է որպես «համաշխարհա­յին կղզի» հայտնի Ասիա­յի, Աֆրի­կա­յի ու Եվրո­պա­յի կենտրոն։ Ասրիկա/Աֆրասիան վերահսկե­լու է աշխարհի մեծա­գույն ներքին ծովե­րից Միջերկրա­կան ծովի, Կարմիր ծովի, Սև ծովի մուտքե­րը՝ Ջիբրալթա­րի, Բաբ էլ Մանդե­բի, Դարդա­նե­լի ու Բոսֆո­րի նեղուցնե­րը, ինչպես նաև Սուե­զի ջրանցքը։ Նրա սահմաննե­րը Հնդկա­կան օվկիա­նո­սից ձգվում են մինչև Ատլանտյան օվկիա­նոս ու Կասպից ծով։ Ցամա­քով այն սահմա­նա­կից է Չինաստա­նին, Հնդկաստա­նին, Ռուսաստա­նին ու ԵՄ-ին, իսկ օվկիա­նո­սով՝ ԱՄՆ-ին»։ Թանըրվերդին կարծում է, որ չնա­յած իսլա­մա­կան երկրնե­րի ներուժին՝ այսօր ամե­նա­շատ միջամտությանն են ենթարկվում հենց մուսուլմա­նա­կան երկրնե­րը․ «Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ստեղծվեց ՄԱԿ‑ը, որի նպա­տակն էր արդա­րության ու անվտանգության, տնտե­սա­կան զարգացման ու սոցիա­լա­կան հավա­սա­րության ապա­հո­վումը։ Սակայն իրա­կա­նում այն վերածվեց Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը շահած երկրնե­րի շահե­րին համա­պա­տասխա­նող կառույցի։ Մեր նախա­գա­հը քանիցս արտա­հայտվել է այդ անարդա­րության դեմ՝ ընդգծե­լով, թե աշխարհը մեծ է հինգից, որ անհրա­ժեշտ է ձևա­վո­րել նոր համա­կարգ, որում պաշտպանված կլի­նեն իսլա­մա­կան աշխարհի իրա­վունքնե­րը»։

Թանրը­վերդին հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո սկիզբ առած «Սառը պատե­րազմի» ժամա­նակ երկու կողմն էլ (կապի­տա­լիստա­կան ու կոմունիստա­կան աշխարհներ) կատա­ղի պայքար են մղել նորանկախ մուսուլմա­նա­կան երկրնե­րի տարածքնե­րում․ «Երկրորդ համաշխա­հա­յին պատե­րազմից հետո գրանցվեց 27-րդ խաչակրաց արշա­վանքը, երբ քրիստո­նեա­կան աշխարհի աջակցությամբ Պաղեստի­նում ստեղծվեց Իսրա­յե­լը, որը դաշույնի նման մխրճվեց իսլա­մա­կան աշխարհի սրտում։ Դարա­վերջին ԽՍՀՄ‑ը ներխուժեց Աֆղանստան, իսկ այս դարի սկզբին առանց մրցա­կից մնա­ցած, համաշխարհա­յին ժանդարմի դեր ստանձնած ԱՄՆ‑ն օկուպացրեց Աֆղանստանն ու Իրա­քը, ապա Մեծ Մերձա­վոր Արև­ելքի նախագծի շրջա­նակնե­րում անկա­յունություն հրահրեց իսլա­մա­կան աշխարհի երկրնե­րում՝ Թունիս, Եգիպտոս, Լիբիա, Եմեն, Սոմա­լի, Իրաք, Սիրիա։ Վերստին ուժ հավա­քող ու ակտի­վություն ցուցա­բե­րող Ռուսաստանն ու Չինաստանն իսլա­մա­կան աշխարհի հարցում վարա­գույրի հետև­ում դաշինքի մեջ են մտել Արևմուտքի հետ։ Իսլա­մա­կան աշխարհը վերածվել է չհայտա­րարված, գաղտնի, անհա­մա­չափ Երրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ոլորտի։ ԱՄՆ‑ը, ՆԱՏՕ‑ն, ԵՄ‑ը, ԱՊՀ‑ն իսլա­մա­կան աշխարհագրությունը ձեռք գցե­լու նպա­տա­կով սկսել են վարել անհա­մա­չափ պատե­րազմ՝ իսլա­մա­կան երկրնե­րում աջակցե­լով ահա­բեկչա­կան բազում խմբա­վո­րումնե­րի։ Իսլա­մա­կան աշխարհը մեծ ցավեր է վերապրում, միլիո­նա­վոր մուսուլմաններ դարձել են հարկա­դիր վերաբնակներ ու փախստա­կաններ։ 2003թ-ից ի վեր Իրա­քում զոհվել է 650000 քաղա­քա­ցիա­կան անձ, Աֆղանստա­նում ամեն տարի զոհվում են հազա­րա­վոր քաղա­քա­ցիա­կան անձինք, Պաղեստի­նում արդեն 60 տարի է, ինչ չի դադա­րում արյունա­հե­ղությունը, իսկ 2011թ-ից Սիրիա­յում զոհվել է 400000 մարդ, 65 միլիոնն էլ արտա­գաղթել է։ Չհայտա­րարված Երրորդ համաշխարհա­յին պատե­րազմը, որն ուղղված է իսլա­մա­կան երկրնե­րի դեմ, շարունակվում է»։ Թանրը­վերդին մի շարք մեջբե­րումներ արեց Ղուրա­նից‘ նշե­լով, որ «եթե իսլա­մա­կան երկրնե­րը ժամա­նա­կին ստեղծած լինեին համա­դաշնություն, ճգնա­ժա­մե­րի հաղթա­հարման միասնա­կան կենտրոն, ապա չէին լինի «Արա­բա­կան գարնան» զարգա­ցումնե­րը»։

 ASSAM‑ի առա­ջին համա­գումա­րի արդյունքնե­րով ընդունվեց «Իսլա­մա­կան երկրնե­րի համա­դաշնություն» հռչա­կա­գի­րը, որում ընդգծվեց, որ Իսլա­մա­կան միության ստեղծման ուղղությամբ առա­ջին քայլը պետք է լինի Իսլա­մա­կան երկրնե­րի խորհրդա­րան ստեղծե­լը, որը կարտա­հայտի իսլա­մա­կան երկրնե­րի միասնա­կան կամքը (դրա­նում իսլա­մա­կան երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի քանա­կը կախված կլի­նի նրանց բնակչության քանա­կից)։ Կարև­որվեց նաև իսլա­մա­կան յուրա­քանչյուր երկրի կառա­վա­րությունում Իսլա­մա­կան միության նախա­րա­րության ստեղծումը[72]։           

ASSAM‑ի 2‑րդ համա­գումարնանցկացվեց 2018թ․ նոյեմբե­րի 2–3‑ին, որի թեման էր «Իսլա­մա­կան միության համար տնտե­սա­կան համա­գործակցության ընթա­ցա­կարգե­րի և սկզբունքնե­րի որո­շումը» (ԱԶԿ‑ն իշխա­նության է եկել 2002թ․ նոյեմբե­րի 3‑ին)։ Դրա արդյունքնե­րով ընդունված հռչա­կագրում կարև­որվում էր Իսլա­մա­կան երկրնե­րի միջև Տնտե­սա­կան համա­գործակցության համա­կարգի ստեղծումը[73]

  • Իսլա­մա­կան երկրնե­րի միջև մաքսա­յին միության ստեղծում,
  • Իսլա­մա­կան երկրնե­րի միջև ընդհա­նուր շուկա­յի հիմնում,
  • Իսլա­մա­կան երկրնե­րի միջև արժութա­յին միության ստեղծում,
  • Իսլա­մա­կան երկրնե­րի միջև առևտրա­յին գոտի­նե­րի ստեղծում,
  • (մուսուլմաննե­րի համար) Պարտա­դիր նվի­րատվություննե­րի (զեքյաթ) վերահսկո­ղությունը պետությունից հանրա­յին վերահսկո­ղության հանձնում և այդ նպա­տա­կով ընդհա­նուր հիմնադրա­մի ստեղծում,
  • Առևտրա-արդյունա­բե­րա­կան պալատնե­րի, Կոմերցիոն դատա­րաննե­րի, իսլա­մա­կան էլեկտրո­նա­յին արժույթի (ASRIKA Dinar) ստեղծում,
  • Համա­տեղ արտադրության և Ar-Ge (հետա­զո­տում ու մշա­կում) ոլորտի խթանման հիմնադրա­մի ստեղծում,
  • Ընդհա­նուր ներդրումա­յին հիմնադրա­մի ձևա­վո­րում,
  • Ar-Ge‑ի ու նորա­րա­րություննե­րի ոլորտի գործունեության համար ընդհա­նուր կառույցի ձևա­վո­րում,
  • Իսլա­մա­կան երկրնե­րի միջև զբո­սաշրջա­յին ներուժի զարգա­ցում, առողջա­պա­հա­կան և այլ բնույթի զբո­սաշրջության համար մոդե­լի ու ծրագրե­րի մշա­կում,
  • Իսլա­մա­կան երկրնե­րի միջև հանքարդյունա­բե­րության, էներգե­տիկ, գյուղատնտե­սա­կան, տրանսպորտա­յին, հեռա­հա­ղորդակցա­յին ու սննդի ոլորտնե­րում կոո­պե­րա­տիվնե­րի միության ստեղծում և իսլա­մա­կան բանքինգի կարգա­խո­սով ֆինանսա­կան կառույցնե­րի աջակցում,
  • Իսլա­մա­կան կանոննե­րին համա­պա­տասխան ֆինանսա­կան համա­տեղ հիմնարկի ու SWIFT համա­կարգի ստեղծում,
  • Իսլա­մա­կան երկրնե­րի միջև բարտե­րա­յին առևտրի զարգա­ցում ու խթա­նում,
  • Իսլա­մա­կան երկրնե­րում աղքա­տության կրճատման դեմ ջանքե­րի ակտի­վա­ցում։

Ի դեպ, 2021թ․ ապրի­լին Էրդո­ղանն «Իսլա­մա­կան ութնյա­կի» առաջնորդնե­րի 10-րդ գագաթնա­ժո­ղո­վում իրա­գործե­լի որա­կեց Իսլա­մա­կան մեգա­բանկի ստեղծումը, որի գործունեությունն ուղղված կլի­նի իսլա­մա­կան ֆինանսա­կան ինստի­տուտնե­րի իրացվե­լիության ապա­հովմա­նը, ինչպես նաև իսլա­մա­կան երկրնե­րում ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծե­րի իրա­գործմա­նը[74]։

ASSAM‑ի 3‑րդ համա­գումարնանցկացվեց 2019թ․ դեկտեմբե­րի 20-ին (1915թ․ այդ օրը Գալի­պո­լի թերակղզին սկսել են լքել անգլիա­կան ու Anzak‑ի (Ավստրա­լիա և Նոր Զելանդիա) զորքե­րի վերջին ստո­րա­բա­ժա­նումնե­րը)։ Այս համա­գումա­րի համար թեմա է ընտրվել «Իսլա­մա­կան միության համար պաշտպա­նա­կան արդյունա­բե­րության համա­գործակցության ընթա­ցա­կարգե­րի և սկզբունքնե­րի որո­շումը»։ Երրորդ համա­գումա­րի արդյունքնե­րով ընդունված հռչա­կա­գի­րը պարունա­կում է 5 կետ։ Առա­ջին կետում (անվանվել է Նպա­տակ), Իսլա­մա­կան երկրնե­րի խորհրդա­րա­նի և Իսլա­մա­կան տնտե­սության հիման վրա Իսլա­մա­կան երկրնե­րի Տնտե­սա­կան համա­գործակցության համա­կարգի ստեղծումից բացի կարև­որվում է նաև Համա­տեղ ռազմարդյունա­բե­րության հիմնումը։ Հռչա­կագրի երկրորդ կետում (անվանվել է Ընդհա­նուր), ընդգծվում է, որ Ասրի­կան բաղկա­ցած է լինե­լու 61 իսլա­մա­կան երկրից, որից 27‑ը՝ Ասիա­յում, 28‑ը՝ Աֆրի­կա­յում, 4‑ը՝ Եվրո­պա­յում, 2‑ը՝ Հարա­վա­յին Ամե­րի­կա­յում։ Այդ համա­տեքստում կարև­որվում է Իսլա­մա­կան միության ստեղծումը համա­դաշնության կառուցվածքով, որն ունե­նա­լու է 9 ռեգիո­նալ դաշնություն։ Այդ 9 գոտի­նե­րից 1‑ինն (ODBIF) ընդգրկում է Մերձա­վոր Արև­ելքը (12 երկիր, Բահրեյն, ԱՄԷ, Պաղեստին, Իրաք, Քաթար, Քուվեյթ, Լիբա­նան, Սիրիա, Սաուդյան Արա­բիա, Օման, Հորդա­նան, Եմեն), 2‑րդ գոտին (OABIF)՝ Միջին Ասիան (8 երկիր, Ադրբե­ջան, Ղազախստան, Ղրղըզստան, (ինքնահռչակ) ՀԿԹՀ‑ը, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքիա, Թուրքմենստան), 3‑րդ գոտին (YDABIF)՝ Մերձա­կա Արև­ելքը (4 երկիր, Իրան, Աֆղանստան, Պակիստան, Բանգլա­դեշ), 4‑րդ գոտին (GDABIF)՝ Հարավ-Արև­ելյան Ասիան (4 երկիր, Ինդո­նե­զիա, Մալայզիա, Բրունեյ, Մալդիվներ), 5‑րդ գոտին (KABIF)՝ Հյուսի­սա­յին Աֆրի­կան (6 երկիր, Ալժիր, Չադ, Մարոկկո, Լիբիա, Եգիպտոս, Թունիս), 6‑րդ գոտին (DABIF)՝ Արև­ելյան Աֆրի­կան (Կարմիր ծովի գոտի, 6 երկիր, Ջիբութի, Էրիթրեա, Կոմորյան կղզի­ներ, Մոզամբիկ, Սոմա­լի, Սուդան), 7‑րդ գոտին (KBABIF)՝ Հյուսիս-Արևմտյան Աֆրի­կան (Օվկիա­նո­սա­յին գոտի, 9 երկիր, Գամբիա, Գվի­նեա, Գվի­նեա-Բիսաու, Մալի, Մավրի­տա­նիա, Սենե­գալ, Սիե­ռա Լեո­նե, Գայա­նա, Սուրի­նամ՝ վերջին երկուսը՝ Հարա­վա­յին Ամե­րի­կա­յում), 8‑րդ գոտին (GBABIF)՝ Հարավ-Արևմտյան Աֆրի­կան (Օվկիա­նո­սա­յին գոտի, 8 երկիր, Բենին, Բուրկի­նա-Ֆասո, Կոտ դ’Ի­վուար, Գաբոն, Կամե­րուն, Նիգեր, Նիգե­րիա, Տոգո), 9‑րդ գոտին (ABIF)՝ Եվրո­պա­յին (4 երկիր, Ալբա­նիա, Բոսնիա-Հերցե­գո­վի­նա, Կոսո­վո, (Հյուսի­սա­յին) Մակե­դո­նիա)։ Հարկ է նշել, որ մի շարք աղբյուրնե­րում նշվում է, որ GDABIF‑ն ունի 3 երկիր (առանց Մալդիվնե­րի), իսկ KBABIF‑ը՝ 10 երկիր (ներառյալ Արևմտյան Սահա­րան)։

Հռչա­կագրում նշվում է, որ Ասրի­կան ունակ է դառնալ գերուժ․ «Ասրի­կա­յին է բաժին ընկնում ՄԱԿ‑ի անդամ 193 երկրից 61‑ը (31%), մոլո­րա­կի 763 միլիարդ բնակչությունից 185 միլիարդը (241%), ցամա­քի 150 միլիոն կմ2 տարածքից 309 միլիոն կմ2-ը (206%)։ Իսլա­մա­կան աշխարհին բաժին է ընկնում նավթի համաշխարհա­յին պաշարնե­րի 555%-ը և արդյունա­հանման 65%-ը, բնա­կան գազի համաշխարհա­յին պաշարնե­րի 641%-ը և արդյունա­հանման 40%-ը։ Համաշխարհա­յին ռազմա­կան ծախսե­րը կազմում են $1 տրի­լիոն 770 միլիարդ, առա­ջին տեղում ԱՄՆ‑ն է՝ $716 միլիարդ, երկրորդ տեղում Չինաստանն է՝ $224 միլիարդ, իսկ երրորդ տեղում իսլա­մա­կան 61 երկրներն են՝ $191 միլիարդ։ Ապա գալիս են Մեծ Բրի­տա­նիան՝ $47.5 միլիարդ, Ռուսաստա­նը՝ $44 միլիարդ և Ֆրանսիան՝ $405 միլիարդ։ Իսլա­մա­կան աշխարհը զինծա­ռա­յողնե­րի (4707550), տանկե­րի (28760), զրա­հա­տեխնի­կա­յի (84063), հրա­նոթնե­րի (26184) և ռազմա­նա­վե­րի (2577) քանա­կով առա­ջին տեղն է զբա­ղեցնում աշխարհում։ Իսկ ահա մարտա­կան ինքնա­թիռնե­րի (10986) և ուղղա­թիռնե­րի (3937) քանա­կով այն զբա­ղեցնում է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո»։

Հռչա­կագրի երրորդ կետն առնչվել է (Ասրի­կա­յի շրջա­նակնե­րում) Իսլա­մա­կան երկրնե­րի միության՝ կենտրո­նից կառա­վարվող գործունեության ոլորտնե­րը։ Այդ համա­տեքստում նշվում է 3 մակարդակ․

1․ Իսլա­մա­կան երկրնե­րի համա­դաշնությունն ունի գործունեության 5 հիմնա­կան ոլորտ՝ արտա­քին գործեր, ներքին գործեր, արդա­րա­դա­տություն, պաշտպա­նություն, ռազմարդյունա­բե­րություն։

  1. Իսլա­մա­կան երկրնե­րի ռեգիո­նալ դաշնություններն ունեն գործունեության 6 ոլորտ՝ առևտուր և մաքսա­յին ծառա­յություն, տրանսպորտ ու նավագնա­ցություն, տնտե­սություն, գիտություն, արդյունա­բե­րություն ու տեխնո­լո­գիա­ներ, զարգա­ցում, մշա­կույթ և տուրիզմ։
  2. Ազգա­յին երկրներն էլ ունեն գործունեության 10 ոլորտ՝ կրթություն, ֆինանս, էներգե­տի­կա ու բնա­կան պաշարներ, առողջա­պա­հություն, գյուղատնտե­սություն ու անասնա­պա­հություն, սպորտ և երի­տա­սարդություն, անտառտնտե­սություն ու ջրա­յին ռեսուրսներ, զբաղվա­ծություն և սոցիա­լա­կան անվտանգություն, սոցիա­լա­կան քաղա­քա­կա­նություն, շրջա­կա միջա­վայր։

 Չորրոrդ կետը կոչվում է Իսլա­մա­կան երկրնե­րի կողմից Ասրի­կա­յի համա­տեղ ռազմարդյունա­բե­րության ուսումնա­սի­րում։ Դրա­նում կարև­որվում է ռազմարդյունա­բե­րության ոլորտում գործադրվող ջանքե­րի կոորդի­նա­ցումը։ Նպա­տա­կա­հարմար է համարվում, որ Իսլա­մա­կան երկրնե­րի համա­դաշնության 5 նախա­րա­րա­կան պորտֆելնե­րից մեկը կազմի Ռազմարդյունա­բե­րության նախա­րա­րի պորտֆե­լը, որն ունե­նա­լու է 9 ռեգիո­նալ վարչություն։ Ռազմարդյունա­բե­րության նախա­րա­րության գործունեության կենտրո­նում պետք է գտնվի ցամա­քա­յին, ռազմա­ծո­վա­յին, ռազմաօ­դա­յին, ՀՕՊ, տիե­զե­րա­կան, կիբեր ու էլեկտրո­նա­յին պաշտպա­նության համար նախա­տեսված արտադրանք արտադրե­լը։ Կարև­որվում է Համա­տեղ ռազմարդյունա­բե­րության աջակցման հիմնադրա­մի, Համա­տեղ տիե­զե­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի կենտրո­նի ստեղծումը և գիտա­կան հետա­զո­տություննե­րի շրջա­նա­կում՝ Մասնիկնե­րի արա­գացման կենտրո­նի ստեղծումը։

5‑րդ կետում էլ խոսք է գնում Ասրի­կա­յի օրենսդրա­կան մոդե­լի մասին, կարև­որվում են հետևյալ 4 կետե­րը, որոնք պետք է ձևա­վո­րեն միասնա­կան կամք․ Պաշտպա­նության միացյալ համա­կարգ, Համա­տեղ արտա­քին քաղա­քա­կա­նություն, Համա­տեղ արդա­րա­դա­տության համա­կարգ, Ընդհա­նուր արդա­րա­դա­տություն ու անվտանգություն[75]։       

ASSAM‑ի 4‑րդ գագաթնա­ժո­ղովնառցանց ռեժի­մով անցկացվել է 2020թ․ դեկտեմբե­րի 12-ին (1997թ․ այդ օրը Էրդո­ղա­նը Սղերթում արտա­սա­նել է 1912թ․ Բալկանյան պատե­րազմի համար Զիա Գյոք Ալփի գրած Զինվո­րի աղոթքը բանաստեղծության փոփոխված տարբե­րա­կը, որի համար 1999թ․ հայտնվել է բանտում («Մինա­րե­նե­րը մեր սվիններն են, գմբեթնե­րը‘ մեր սաղա­վարտնե­րը, մզկիթնե­րը մեր զորա­նոցներն են, իսկ հավա­տացյալնե­րը‘ մեր զինվորնե­րը»): 4‑րդ գագաթնա­ժո­ղո­վի թեման էր «Իսլա­մա­կան միության համար ընդհա­նուր պաշտպա­նա­կան համա­կարգի սկզբունքնե­րի և ընթա­ցա­կարգե­րի որո­շումը»։ Դրա արդյունքնե­րով ընդունված հռչա­կագրում ռազմա­կան ոլորտնե­րում համա­գործակցության մեծացման անհրա­ժեշտությունը։ Այդ համա­տեքստում նախա­տեսվում է՝

  1. Ցամա­քա­յին զորքե­րում ստեղծել 36 Կորպուսի հրա­մա­նա­տա­րություն,
  2. Ռազմա­ծո­վա­յին ուժե­րում՝ 3 Նավա­տորմի, 3 Նավա­տորմի­կի ու 3 Նեղուցի հրա­մա­նա­տա­րություն,
  3. Ռազմաօ­դա­յին ուժե­րում՝ 9 ՌՕՈւ Ռազմա­վա­րա­կան հրա­մա­նա­տա­րություն, 9 ՌՕՈՒ տակտի­կա­կան հրա­մա­նա­տա­րություն և 9 ՀՀՊ (հրթի­ռա­յին) հրա­մա­նա­տա­րություն,
  4. ՀՕՊ ուժե­րում՝ 9 Ռադա­րա­յին բազա­յի հրա­մա­նա­տա­րություն և 9 ՀՕՊ ու ՀՀՊ հրա­մա­նա­տա­րություն,
  5. Կիբեր և էլեկտրո­նա­յին անվտանգության ուժե­րում՝ 9 Կիբե­րանվտանգության ու 9 Էլեկտրո­նա­յին պատե­րազմի հրա­մա­նա­տա­րություն։

Մարտա­կան աջակցության նպա­տա­կով նախա­տեսվում է․

1․ ՑԶ, ՌԾՈւ, ՌՕՈւ, ՀՕՊ և ՀՀՊ, Կիբեր և Էլեկտրո­նա­յին ուժե­րի հրա­մա­նա­տա­րություննե­րում ստեղծել 9‑ական Լոգիստիկ աջակցության հրա­մա­նա­տա­րություն։

2․ ՌԾՈւ‑ի համար ձևա­վո­րել 4‑ական Կրթա­կան հրա­մա­նա­տա­րություն, իսկ մյուս Զորա­տե­սակնե­րի հրա­մա­նա­տա­րություննե­րից յուրա­քանչյուրի համար՝ 9‑ական Կրթա­կան հրա­մա­նա­տա­րություն։

3․ ՌԾՈւ հրա­մա­նա­տա­րությունում ստեղծել 9‑ական Բազա­յին ու նավա­հանգստա­յին հրա­մա­նա­տա­րություն, իսկ ՌՕՈւ հրա­մա­նա­տա­րությունում՝ 9‑ական Բազա­յին ու օդա­նա­վա­կա­յա­նա­յին հրա­մա­նա­տա­րություն[76]։ 

Նշենք, որ հաճախ հանդի­պող 9 թիվը կապված է նրա հետ, որ Ասրի­կան ունե­նա­լու է 9 Ռեգիո­նալ դաշնություն։

            ASSAM‑ի 5‑րդ գագաթնա­ժո­ղովնանցկացվեց 2021թ․ դեկտեմբե­րի 18–19-ին՝ վերստին առցանց ռեժի­մով (1918թ․ դեկտեմբե­րի 19-ին Հաթա­յում ֆրանսիա­կան ուժե­րի դեմ արձակվել է առա­ջին կրա­կո­ցը, իսկ 2016թ․ այդ օրն Անկա­րա­յում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կարլո­վը)։ 5‑րդ գագաթնա­ժո­ղո­վի թեման էր «Իսլա­մա­կան միության համար ընդհա­նուր արտա­քին քաղա­քա­կա­նության ընթա­ցա­կարգե­րի և սկզբունքնե­րի որո­շումը», որը կոչված է Իսլա­մա­կան երկրնե­րի միության համար մշա­կել Արտա­քին քաղա­քա­կա­նության ընդհա­նուր ընթա­ցա­կարգեր և սկզբունքներ։ Թանրը­վերդին 5‑րդ գագաթնա­ժո­ղո­վում էլ հայտա­րա­րեց, որ այսօր ամե­նա­շատ արտա­քին միջամտության ենթարկվում է հենց իսլա­մա­կան աշխարհը, ինչն առա­ջացնում է նրա երկրնե­րի քաղա­քա­կան, սոցիա­լա­կան ու տնտե­սա­կան խաթա­րում, եկա­մուտնե­րի բաշխվա­ծության խախտում, ներքին խնդիրնե­րի թեժա­ցում։ Արտա­քին քաղա­քա­կան ոլորտում Թանրը­վերդին կարև­ո­րեց Ասրի­կա­յի իսլա­մա­կան երկրնե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքի ու նրանց հանդեպ գլո­բալ ուժե­րի հետապնդած նպա­տակնե­րի գնա­հա­տումը։ Այս համա­տեքստում նա առանձնացրել է հետևյալ կետե­րը․

  • Իսլա­մատյա­ցություն,
  • Արև­ելյան Թուրքեստա­նի հարց և անհրա­ժեշտ քաղա­քա­կա­նության մշա­կում,
  • Քաշմի­րի հարց և անհրա­ժեշտ քաղա­քա­կա­նության մշա­կում,
  • Աֆղանստա­նի հարց և անհրա­ժեշտ քաղա­քա­կա­նության մշա­կում,
  • Չինաստա­նի Մետաքսե ճանա­պարհ նախագծի ազդե­ցությունն իսլա­մա­կան աշխարհի վրա,
  • Մերձա­վոր Արև­ելքի հարց և անհրա­ժեշտ քաղա­քա­կա­նության մշա­կում,
  • Լիբիա­յի հարց և անհրա­ժեշտ քաղա­քա­կա­նության մշա­կում,
  • ՀԿԹՀ‑ի ու Արև­ելյան Միջերկրա­կա­նի հարց ու անհրա­ժեշտ քաղա­քա­կա­նության մշա­կում,
  • Գլո­բալ ուժե­րի ազդե­ցությունն Աֆրի­կա­յի մուսուլմա­նա­կան երկրնե­րի վրա։

Այս կետե­րի հերթա­կա­նությունը, թերևս, պատա­հա­կան չէ․ առա­ջին հորի­զո­նա­կա­նում տեղ է գտել համա­մուսուլմա­նա­կան խնդիր, որի մասին Թուրքիան ամե­նուրեք շարունակ բարձրա­ձայնում է և անգամ սկսել է տպել իսլա­մատյա­ցության վերա­բերյալ տարե­կան զեկույցներ։ Եվ եթե այն ուղղված չէ կոնկրետ երկրի դեմ, ապա երկրորդ կետն ուղիղ առնչվում է Չինաստա­նին։ Այլ կերպ ասած՝ թուրքա­կան կողմը ծրագրում է, որ իսլա­մա­կան աշխարհի թիվ մեկ թիրա­խում պետք է լինի Չինաստա­նը։ Դրա պատճա­ռը, թերևս, այն է, որ թուրքա­կան կողմի կարծի­քով՝ մուսուլմաննե­րը ողջ աշխարհի մասշտա­բով ամե­նա­մեծ հալա­ծանքնե­րի արժա­նա­նում են հենց Չինաստա­նում։ Ի դեպ, Չինաստա­նին էլ հաջորդում է Հնդկաստա­նը, որն ունի 150–300 միլիոն մուսուլման բնակչություն։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն հայտնի են հետա­գա­յում կայա­նա­լիք ASSAM‑ի վերջին երկու գագաթնա­ժո­ղովնե­րի թեմա­նե­րը․ վեցե­րորդի թեման է «Իսլա­մա­կան միության համար միասնա­կան արդա­րա­դա­տության համա­կարգի սկզբունքնե­րի և ընթա­ցա­կարգե­րի որո­շումը» (2022թ.), իսկ յոթե­րորդի թեման՝ «Իսլա­մա­կան միության համար ընդհա­նուր հասա­րա­կա­կան կարգի և անվտանգության ընթա­ցա­կարգե­րի և սկզբունքնե­րի որո­շումը» (2023թ.)։

Աֆրի­կա­յի ու Ասիա­յի ուղղությամբ տարի­ներ շարունակ Թուրքիա­յի գործադրած ջանքե­րը լավ նախադրյալ կարող են ծառա­յել Ասրի­կա­յի հռչակման համար։ Ընդ որում՝ նրա անվանման աչք է զարնում այն, որ նախա­գիծն առա­ջին հերթին անվա­նում է Ասրի­կա և ոչ թե Աֆրա­սիա, ինչը թերևս վկա­յում է, որ թուրքա­կան կողմի համար առաջնա­հերթն ասիա­կան ուղղությունն է (պայմա­նա­վորված Ասիա­յի վերելքով)։

Ասրի­կա­յի հռչակմա­նը հասնե­լու համար Էրդո­ղա­նին անհրա­ժեշտ է նախ շարունա­կել իր պաշտո­նա­վա­րությունը ներկա­յիս պաշտո­նում, ինչպես նաև ինտեգրա­ցիոն այդ նախագծի օգտա­կա­րության հարցում համո­զել Արա­բա­կան աշխարհի կարկա­ռուն ներկա­յա­ցուցիչնե­րին ու Իրա­նին, հրա­պուրել նրանց գերուժի մաս դառնա­լու հեռանկա­րով, ինչը չափա­զանց բարդ է։ Էրդո­ղա­նը փորձում է մերձե­նալ այդ երկրնե­րի հետ և որա­կա­կան նոր ժամա­նա­կաշրջան բացել նրանց ու Թուրքիա­յի փոխհա­րա­բե­րություննե­րում։ Հակված ենք կարծել, որ Էրդո­ղա­նի այս փորձե­րը չունեն միայն ֆինանսա-տնտե­սա­կան ենթա­տեքստ (ներդրումներ բերե­լու և Թուրքիա­յի ֆինանսա­կան ծանր դրությունը շտկե­լու համար), որ դրանք կապված են նաև Ասրի­կա­յի նախագծի իրա­գործման հետ։

Իհարկե, Ասրի­կա­յի հռչա­կումը կախված է նաև Թուրքիա­յից դուրս բազում գործոննե­րից (Արա­բա­կան աշխարհի, Իրա­նի, Պակիստա­նի և իսլա­մա­կան այլ երկրնե­րի դիրքո­րո­շումներ, դրանցում տիրող ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի փոփո­խություններ, գերտե­րություննե­րի կողմից նախագծին հակազդե­լու կամ աջակցե­լու փորձեր և այլն)։ Ամեն դեպքում չենք կարծում, թե Էրդո­ղա­նը շատ կտխրի, եթե առնվազն սկզբնա­կան շրջա­նում Իրանն ու Արա­բա­կան աշխարհի ամե­նա­կարկա­ռուն ներկա­յա­ցուցիչնե­րը հրա­ժարվեն մաս կազմել թուրքա­կան այս նախա­ձեռնությա­նը (նա անգամ կարող է գոհ լինել Թուրքիա­յի մրցա­կիցնե­րին այդ կառույցում չտեսնե­լուց)։ Էրդո­ղա­նի ակտի­վում կարե­լի կլի­նի գրանցել, եթե սկզբնա­կան շրջա­նում Ասրի­կան ունե­նա ոչ թե 61 անդամ, այլ՝ առնվազն դրա կեսից ավե­լին, ասենք 36 անդամ (հետա­գա­յում Ասրի­կա­յի անդամնե­րի թիվը կարող է աճել)։

Վերջին տարի­նե­րին Էրդո­ղա­նը համայն աշխարհում մուսուլմաննե­րի իրա­վունքնե­րի համար ամե­նա­շա­տը պայքա­րած[77], նրանց սոցիա­լա­կան-հումա­նի­տար խնդիրնե­րին ամե­նա­շատն ուշադրություն դարձրած[78], մուսուլմա­նա­կան աշխարհն ամե­նա­շա­տը գովա­բա­նած[79] մուսուլման առաջնորդն է։ Մեր կարծի­քով՝ եթե աշխարհի մասշտա­բով մուսուլմաննե­րի շրջա­նում հարցա­խույզ անցկացվեր ամե­նաակնա­ռու մուսուլման առաջնորդին ընտրե­լու թեմա­յով, ապա Էրդո­ղա­նը միանշա­նակ կզբա­ղեցներ առա­ջին տեղը։

2020թ․ Էրդո­ղա­նը տվյալ ուղղությամբ գործեց ևս մեկ կարև­որ քայլ, երբ ի հակադրություն ողջ քրիստո­նեա­կան աշխարհի՝ Սուրբ Սոֆիան վերա­ծեց մզկի­թի՝ դառնա­լով «Երկրորդ Ֆաթիհ» (Ստամբուլի նվա­ճող՝ 21-րդ դարում)։ Ընդ որում՝ նա առա­ջին նամա­զը նշա­նա­կել էր տվել հուլի­սի 24-ին, որն ուրբաթ էր (Էրդո­ղա­նը թերևս այդ պատճա­ռով այդ քայլին գնաց հենց 2020թ․, երբ հուլի­սի 24‑ը համընկնում է ուրբա­թին)։ Մեր կարծի­քով՝ Էրդո­ղանն այդ օրն ընտրել է ոչ թե կամ ոչ այնքան նրա համար, որ այն համընկնում է 1923թ․ Լոզա­նի համա­ձայնագրի կնքմա­նը, այլ՝ նրա համար, որ 1999թ․ այդ օրը դուրս է եկել բանտից (վերոնշյալ քառա­տո­ղի համար): Նա ընդգծում էր, որ, երբ օսմաննե­րը (15-րդ դարում) Սուրբ Սոֆիան վերա­ծե­ցին մզկի­թի, այդ քայլը նրանց (Թուրքիա­յին) մեծ հաջո­ղություն բերեց հետա­գա­յում (16-րդ դարը համարվում է Օսմանյան կայսրության ոսկե­դար)։ Եվ Էրդո­ղա­նը փաստա­ցի ակնարկում է, որ բանտից իր ազատվելն էլ Թուրքիա­յին պարգև­եց մեծ նվա­ճումներ, մեծ հաջո­ղություններ, և դա կշա­րունակվի՝ Սուրբ Սոֆիան վերստին մզկի­թի վերա­ծե­լով: Ընդ որում, Սուրբ Սոֆիան մզկի­թի վերա­ծե­լուց հետո Աֆրի­կա­յում Թուրքիա­յի կառա­վա­րությունից սնվող ՀԿ-ները սկսե­ցին լայն քարոզչություն անել՝ պնդե­լով, թե Էրդո­ղա­նը գործեց մուսուլմա­նա­կան աշխարհի առաջնորդին հարիր քայլ:

Հատկանշա­կան է նաև այն, որ ASSAM‑ի երրորդ համա­գումա­րում Թանրը­վերդին հայտա­րա­րել էր, որ Իսլա­մա­կան միությունը վաղ թե ուշ ստեղծվե­լու է, և որ դա հնա­րա­վոր է դառնա­լու Մահդիի գալով (իսլա­մի համա­ձայն՝ Մահդին մարդ է, ով աշխարհի կործա­նումից առաջ պետք է գլխա­վո­րի չարի­քի դեմ պայքա­րը)։ Նրա խոսքե­րով՝ ASSAM‑ը պետք է նախա­պատրաստի համա­պա­տասխան միջա­վայր՝ Մահդիի գալստյա­նը։

Չենք բացա­ռում, որ Թանրը­վերդին որպես Մահդի տեսնում է հենց Էրդո­ղա­նին, ինչը կարող է ունե­նալ երկու հիմնա­վո­րում․ ա) Նրա պնդումներն այն մասին, որ «աշխարհում ամե­նա­շատ արտա­քին միջամտության են ենթարկվում իսլա­մա­կան աշխարհը, որի դեմ ընթա­նում է չհայտա­րարված, անհա­մա­չափ Երրորդ համաշխարհա­յին պատե­րազմը»։ Թանրը­վերդին այդպի­սով թերևս ակնարկում է այն, որ «Իսլա­մա­կան աշխարհն այժմ հայտնվել է կործանման շեմին և կարիք ունի փրկչի՝ Մահդիի գալստյան», բ) Անկասկած է, որ Թանրը­վերդին հենց Էրդո­ղա­նին է համա­րում «իսլա­մա­կան աշխարհի իրա­վունքնե­րի ու արդա­րության համար պայքա­րի առա­ջա­մարտիկ»՝ գտնե­լով, որ հենց նա կարող է իսլա­մա­կան աշխարհը դուրս բերել ներկա­յիս ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կից։

Ակնկա­լում ենք, որ խալիֆի հավակնություննե­րով Էրդո­ղա­նը հաջո­ղության դեպքում կփորձի Ասրի­կա­յի (հետմո­դեռնիստա­կան խալիֆա­թի) ստեղծման մասին հայտա­րա­րել ASSAM‑ի 7‑րդ գագաթնա­ժո­ղո­վից քիչ անց՝ 2024թ․ մարտի 3‑ին (1924թ․ այդ օրը Աթա­թուրքի հրա­հանգով թուրքա­կան խորհրդա­րա­նը որո­շում է կայացրել խալիֆա­յության վերացման օգտին)։ Ասրի­կան ուշագրավ է նաև Էրդո­ղա­նի սուլթա­նա­կան հավակնություննե­րի առումով․ այն իրե­նում ներա­ռում է նաև նախկին Սելջուկյան ու Օսմանյան կայսրություննե­րի տարածքնե­րը։ Ասրի­կա­յի (անգամ մասնա­կի) ստեղծմամբ Էրդո­ղա­նը կկա­րո­ղա­նա գերա­զանցել սելջուկյան ու օսմանյան բոլոր սուլթաննե­րին, քանի որ տարածքա­յին և այլ առումնե­րով Ասրի­կան կգե­րա­զանցի այդ երկու կայսրություննե­րը։

Ասրի­կա­յի իրա­գործմամբ Էրդո­ղա­նը ձգտում է կատա­րել իր ողջ կարիե­րա­յի ամե­նահնչեղ քայլը։ Նրա գերնպա­տակն է Թուրքիա­յի, նաև իսլա­մա­կան աշխարհի և այդպի­սով համաշխարհա­յին պատմության մեջ սեփա­կան հետքը հնա­րա­վո­րինս խորը թողնելն է։ Էրդո­ղա­նը, ըստ ամե­նայնի, ձգտում է Ասրի­կա­յի իրա­գործմամբ կատա­րել իր կուռք, մտա­վոր մուսա, ԱԶԿ‑ի նախա­հայր ու գաղա­փա­րա­խո­սա­կան ճարտա­րա­պետ, թուրք պոետ ու իսլա­միստ գաղա­փա­րա­խոս Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրե­քի պատգամն իսլա­մա­կան հեղա­փո­խության մասին (վերջի­նիս կարծի­քով՝ «թուրք ազգի առա­ջադրանքն իսլա­մը պաշտպա­նելն է ու արևմտյան իմպե­րիա­լիզմի դեմ նրա սուրը և վահա­նը դառնա­լը»)։ Եվ վերջա­պես, Ասրի­կա­յի իրա­գործմամբ Էրդո­ղա­նը կկա­րո­ղա­նա գերա­զանցել իր քաղա­քա­կան դաստիա­րակ, Թուրքիա­յի նախկին վարչա­պետ Նեջմեթթին Էրբա­քա­նին, որին 1990-ականնե­րին հաջողվել էր ձևա­վո­րել միայն «Իսլա­մա­կան ութնյակ»։

«Ժողովրդա­վա­րություն, անվտանգություն և արտա­քին  քաղա­քա­կա­նություն» ծրա­գիր (NED)

Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտ (ՄԱՀՀԻ)

[1] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության շուրջ, Տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ, Թիվ 1/2014.

[2] Նույն տեղում։

[3] Türkiye-Afrika Ortaklık Zirvesi, TCCB․

[4] Cumhurbaşkanı Erdoğan İstanbul’da Afrika zirvesinde önemli mesajlar verdi: Artık tepeleri değil dağları aşmak istiyoruz, Yeni Şafak, 18.12.2021.

[5] Türkiye’nin 43 Afrika ülkesinde büyükelçiliği var, TRT Haber, 16.10.2021.

[6] Cumhurbaşkanı Erdoğan: Afrika kıtasındaki halkları ayrım yapmadan bağrımıza basıyoruz, Anadolu Ajansı, 18.10.2021.

[7] Türkiye’nin Afrika’da etkisi artıyor, Anadolu Ajansı, 18.10.2021.

[8] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության շուրջ, Տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ, Թիվ 1/2014.

[9] Afrikalı liderlerin yeni rotası “Türkiye”, Anadolu Ajansı, 18.10.2021.

[10] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության շուրջ, Տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ, Թիվ 1/2014.

[11] Türkiye-Afrika Forumu’nun 50 milyar dolarlık ticaret hedefine katkı sağlaması bekleniyor, Anadolu Ajansı, 23.10.2021.

[12] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության շուրջ, Տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ, Թիվ 1/2014.

[13] THY: Dünyayı nakış gibi örüyoruz, Dünya, 15.03.2014.

[14] THY, Afrika’da 61’inci uçuş noktasına ulaştı, Dünya, 13.10.2021.

[15] THY, Afrika pazarında lider, Oda TV, 03.11.2021.

[16] Türkiye-Afrika Ekonomi ve İş Forumu gerçekleşti, Hürriyet, 08.10.2020.

[17] 3. Türkiye-Afrika Ekonomi ve İş Forumu İstanbul’da gerçekleştirilecek, Anadolu Ajansı, 20.10.2021.

[18] Ticaret Bakanı Muş: Türkiye-Afrika ticaret hacmi 25,3 milyar dolara ulaştı, Anadolu Ajansı, 21.10.2021.

[19] Cumhurbaşkanı Erdoğan: Hedefimiz Afrika ülkeleriyle ticaretimizi 75 milyar dolara taşımak, Anadolu Ajansı, 22.10.2021.

[20] Afrikalı iş insanları İstanbul’da yeni ortaklarını arıyor, Anadolu Ajansı, 22.10.2021.

[21] Ticaret Bakanı Muş: Türkiye ile Afrika arasındaki dış ticaret hacmi 9 ayda 20,7 milyar dolara ulaştı, Anadolu Ajansı, 22.10.2021.

[22] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության շուրջ, Տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ, Թիվ 1/2014։

[23] Angola Meclisi’nde Yaptıkları Konuşma,TCCB, 18.10.2021.

[24] ‘Turkey’s ties with Africa humanitarian, based on mutual partnership’, Daily Sabah, 13․12․2021․

[25] Senegalli iş insanlarına göre Afrika’nın ideal partneri Türkiye, Anadolu Agency, 14․12․2021․

[26] Turkey winning hearts, minds in Africa: Experts, Anadolu Agency, 13․12․2021․

[27] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիա­յի աֆրիկյան քաղա­քա­կա­նության շուրջ, Տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ, Թիվ 1/2014։

[28] Afrika ve Asya’da 18 milyon insanı suyla buluşturduk, Yeni Şafak, 21.12.2021.

[29] Türkiye Maarif Vakfı, Afrika’da 25 ülkede eğitim veriyor, Anadolu Ajansı, 18․10․2021․

[30] Cumhurbaşkanı Erdoğan, Afrikalı gençlerle buluştu, TRT Haber, 17․12․2021․

[31] Emine Erdoğan ‘Afrika Seyahatlerim’ adlı ilk kitabının tanıtımını New York’ta yaptı, Hürriyet,18․10․2021․

[32] Emine Erdoğan: Kadınların tüm dünyada desteklenmesi aydınlık geleceğe en önemli katkıdır, Anadolu Ajansı, 18․10․2021․

[33] Türkiye acil insani yardımlarda dünya 4’üncüsü oldu, Anadolu Ajansı, 10․12․2013․

[34] Küresel İnsani Yardım Raporu: Dünyanın ‘en cömert ülkesi’ Türkiye, Anadolu Ajansı, 21․06․2018․

[35] TDV’nin Afrika yardımı hız kesmedi, Anadolu Ajansı, 24․10․2019․

[36] Հայկ Գաբրիելյան, Թուրքիա­յի «ռազմա­կա­յա­նա­յին» քաղա­քա­կա­նության շուրջ, Նորա­վանք, 30․06․2016․

[37] Հայկ Գաբրիելյան, Լիբիա­յում թուրքա­կան ռազմա­կա­յաննե­րի բացման հիմնախնդի­րը, ՄԱՀՀԻ, 15․07․2020․

[38] Հայկ Գաբրիելյան, Կարմիր ծովում Թուրքիա­յի ռազմա­կան ներկա­յության հաստատման խնդրի շուրջ, Նորա­վանք, «21-րդ ԴԱՐ» N 1, 21.03.2018․

[39] Fas, 6 adet daha Bayraktar TB2 tedarik edebilir, Savunma TR, 02․12․2021․

[40] Etiyopya’ya Bayraktar TB2 teslim edildiği iddiası, Savunma Sanayi, 19․11․2021․

[41] ‘Tunus İlk ANKA‑S İHA’yı Teslim Aldı’ İddiası, Savunma Sanayi, 10․10․2021․

[42] Bayraktar TB2 Etiyopya görevine başladı:Ülkeyi parçalanmaktan kurtarabilecek mi?, TRHaber, 21․11․2021․

[43] Drone diplomacy? Turkey’s growing presence in Africa, France 24, 20․10․2021․

[44] Afrika’ya Türk zırhlıları ihraç ediliyor, Aydınlık, 03․06․2021․

[45] Türkiye’den Togo’ya 2 Mekanik Mayın Temizleme Teçhizatı teslim edildi, Anadolu Ajansı, 20․10․2021․

[46] Mürsel Bayram, Analiz: Türkiye-Afrika İş Birliği | Üçüncü Bir Yol Mümkün mü?, SETAV No 358, Aralık 2021.

[47] Asya-Pasifik Ülkeleri İle İlişkiler, MFA

[48] Çavuşoğlu: Yeniden Asya açılımını ilan ediyoruz!, Habertürk, 06․08․2019․

[49] Sayın Bakanımızın Yeniden Asya Çalıştayı Hitabı, MFA, 26.12.2019․

[50] Cenk Tamer, “Yeniden Asya Girişimi” Çerçevesinde Dışişleri Bakanı Çavuşoğlu’nun Güneydoğu Asya Ziyaretleri, ANKASAM, 05.01.2021․

[51] Bakan Çavuşoğlu: Yeniden Asya girişiminin amacı Asya ile daha güçlü bağlanmak, TRT Haber, 05.01.2021․

[52] Bakan Pekcan, DEİK’in “Yeniden Asya” Toplantısı’nda Konuştu, TC Ticaret Bakanlığı, 18.01.2021.

[53]  ‘Yeniden Asya’ girişimi, Türkiye’nin Asya’yla ilişkilerini bütüncül şekilde güçlendirmeyi hedefliyor, Anadolu Ajansı, 14.05.2021.

[54] Türkiye’den Bangladeş’e yeni askerî donanım ihracatı iddiası, Defence Turk, 22.01.2021.

[55] Bangladeş Türkiye’den “fırkateyn” satın alabilir, Yeni Akit, 29.07.2021.

[56] TUSAŞ ve Endonezyalı Havacılık Devi PTDI Arasında MoU İmzalandı, Savunma Sanayi, 21.09.2021.

[57] Endonezya’nın Tercihi Havelsan’ın ADVENT Savaş Yönetim Sistemi, Savunma Sanayi, 19.11.2021.

[58] 8. Zirve Deklarasyonu, Türk Devletleri Teşkilatı 8. Zirvesi İstanbul Bildirisi․

[59] Ukrayna, Türk Konseyinde gözlemci ülke olmak istiyor, Anadolu, 22․08․2020․

[60] Türk Dünyası 2040 Vizyonu, Türk Devletleri Teşkilatı 8. Zirvesi․

[61] Soner Cagaptay, Erdogan’s Empire: Turkey And The Politics Of The Middle East, London, 2020, p. 153․

[62] Erdoğan ve Bahçeli’nin poz verdiği harita zorlarına gitti, Haber7, 19․11․2021.

[63] Հայկ Գաբրիելյան, Թուրքիա­յի «ադրբե­ջա­նա­կան գրո­հը», ՄԱՀՀԻ, 14․10․2020.

[64] Orta Asya’nın en büyük camisi Kırgızistan’da tamamlandı, Anadolu Ajansı, 25․06․2017.

[65] Diyanet İşleri Başkanlığı Özbekistan’da 30 bin Özbek Türkçesi mealli Kur’an‑ı Kerim dağıttı, TRT Avaz, 14․09․2021.

[66] Türkmenistan satın aldıkları Türk SİHA’larını ilk kez gösterdi, Yeni Çağ, 29․09.2021.

[67] Türk SİHA’ları o ülkede! Bayraktar TB2’ler Kırgızistan görevine başladı, TRT Haber, 18․12․2021. 

[68] Kazakhstan buys 3 Turkish Aerospace-made Anka UCAVs:Report, Daily Sabah, 25․11․2021.

[69] Ali Tartanoğlu, Adnan Tanrıverdi’yi kim general yaptı?, Cumhuriyet, 07.01.2020.

[70] TSK ve askeri okullar, ‘Mehdi bekleyen’ Adnan Tanrıverdi’ye göre dizayn edilmiş, Cumhuriyet, 07.01.2020.

[71] Adnan Tanrıverdi’nin anayasa modeli: Başkent İstanbul, resmi dil Arapça!, Yeni Çağ, 09.01.2020

[72] 2017 Kongre Deklarasyonu, ASSAM.

[73] 2018 Kongre Deklarasyonu, ASSAM.

[74] Erdoğan promotes Islamic ‘megabank’ idea within D‑8 bloc, Daily Sabah, 08.04.2021

[75] 2019 Kongre Deklarasyonu, ASSAM․

[76] 2020 Kongre Deklarasyonu, ASSAM.

[77] Իսլա­մատյա­ցության խնդիր աշխարհում, պաղեստինցի­նե­րի, ույղուրնե­րի, ռոհինյա մուսուլմաննե­րի իրա­վունքներ, ՄԱԿ ԱԽ-ում մուսուլմա­նա­կան երկրի բացա­կա­յություն, մուսուլմա­նա­կան աշխարհի ներքին գործե­րին միջամտություն, ԱՄՆ-ում ու Եվրո­պա­յում բնակվող մուսուլմաննե­րի խնդիրներ և այլն։

[78] Ամե­նա­մեծ թվով փախստա­կաննե­րի (4 միլիոն մարդ) հյուրընկա­լում, Աֆրի­կա­յում ու Ասիա­յում գտնվող իսլա­մա­կան աշխարհի տարբեր երկրնե­րին հումա­նի­տար աջակցության ցուցա­բե­րում, նրանց համար հանգա­նա­կություննե­րի կազմա­կերպում, նրանց խնդիրնե­րի բարձրա­ձայնում և այլն։

[79] «Կոլումբուսից 314 տարի առաջ մուսուլմաննե­րի կողմից Ամե­րի­կան հայտնա­բե­րե­լու», «Գալի­լե­յից 700–800 տարի առաջ մուսուլման 71 գիտնա­կաննե­րի կողմից Երկրագնդի կլոր լինե­լը բացա­հայտե­լու», «Ավի­ցե­նա­յի ժամա­նակ բժշկության մակարդա­կով Եվրո­պա­յին իսլա­մա­կան աշխարհի գերա­զանցե­լու», «մուսուլմանն անկա­րող է գործել ցեղասպա­նություն» և նման այլ թեզե­րի առաջ քաշում։

Հոդվա­ծը՝ hetq.am կայքից։

Առնչվող Հոդվածներ