28.3 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Գերմա­նիա­յի հաղթա­նա­կը չէր նշա­նա­կե­լու համաշխարհա­յին քաղա­քակրթության ավարտ, սարսափնե­րի շարան, ժողո­վուրդնե­րի ստրկա­ցում եւ ոչնչա­ցում, ինչպես պնդում էր եւ է՛ հակա­գերմա­նա­կան քարոզչությունը:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Գերմա­նիա­յի 
հաղթա­նա­կը 
եւ Հայաստա­նը.
մաս Ա 

Ի՞նչ կլի­ներ, եթե Գերմա­նիան հաղթեր Երկրորդ համաշխարհա­յի­նում: Ամե­նա­գետ Վիքի­պե­դիան ասում է, որ սա այլընտրանքա­յին պատմության՝ աշխարհում առա­վել տարածված թեման է: Դեռեւս 1940-ականնե­րից սկսած՝ այս թեմա­յով գրե­թե ամեն տարի ոչ միայն նոր գրքեր են լույս տեսնում, այլեւ ֆիլմեր, հեռուստա­սե­րիալներ, այսպես կոչված՝ կոմիկ գրքեր (այստեղ կոմի­կը չի նշա­նա­կում ծիծա­ղե­լի, զվարճա­լի, այլ գիրք, որտեղ սյուժեն ներկա­յացված է ոչ թե տեքստով, այլ պատկե­րով, այսպես ասած՝ պատկե­րա­յին գիրք): 


Այլընտրանքա­յին պատմության մեր նախա­գի­ծը եւս չէր կարող մի օր չգալ այս կետին, եւ հաշվի առնե­լով թեմա­յի պոպուլյա­րությունը՝ բնա­կան է, որ տողե­րիս հեղի­նա­կը հենց սկզբից էլ ունե­ցել է թեման իր նախնա­կան ցանկում: Պարզ է, որ մեր դեպքում հարցը պետք է տեղայնացվի՝ ի՞նչ կլի­ներ Հայաստա­նի հետ, եթե Գերմա­նիան հաղթեր Երկրորդ համաշխարհա­յի­նում: 

Հաշվի առնե­լով, որ թեման ունի որոշ նրբություններ, պետք է միանգա­մից մի երկու խոսքով զգուշացնենք, այսպես ասած, առա­վել զգա­յուն ընթերցողնե­րին: Մեր սկզբունքա­յին վերա­բերմունքը Երկրորդ համաշխարհա­յի­նին խիստ ռեա­լիստա­կանէ: Դա նշա­նա­կում է, որ մեր պատկե­րա­ցումը դուրս է որեւէ քաղա­քա­կան-քարոզչա­կան միֆո­լո­գիա­յից. ԵՀ‑ն բախում չէր համաշխարհա­յին Բարու եւ Չարի միջեւ, հրեշտակնե­րի եւ սատա­նա­նե­րի դիցա­բա­նա­կան տիտա­նո­մա­քիա չէր, ոչ էլ անգամ իդեո­լո­գիա­նե­րի առճա­կա­տում (իդեո­լո­գիան միայն մակե­րե­սա­յին շերտն էր): 

ԵՀ‑ն «սովո­րա­կան» պատե­րազմ էր՝ մեկն այն բազմա­թիվ պատե­րազմնե­րից, որոնք վարվել են եվրո­պա­կան տերություննե­րի միջեւ հանուն գերիշխա­նության Եվրո­պա­յում կամ ավե­լի ուշ՝ նաեւ աշխարհում: Այն մեծ շղթա­յի մասն է, որի սկիզբը կարե­լի է դնել 16, 17 կամ 18-րդ դարում՝ ըստ ճաշա­կի, եւ որի մասն են Երեսնամյա պատե­րազմը, Իսպա­նա­կան ժառանգության պատե­րազմը, Ավստրիա­կան ժառանգության պատե­րազմը, Յոթնամյա պատե­րազմը, Ֆրանսիա­կան հեղա­փո­խա­կան եւ Նապո­լեոնյան պատե­րազմնե­րը, եւ իհարկե, Առա­ջին համաշխարհա­յի­նը:

Իրենց ժամա­նա­կին դրանց զգա­լի մասը, օրի­նակ՝ Նապո­լեոնյան պատե­րազմնե­րը, դիտարկվել է նույն միֆո­լո­գիա­կան կլի­շե­նե­րով՝ Բարու եւ Չարի բախում, իդեո­լո­գիա­նե­րի բախում եւ այլն: Դա բնա­կան է, քանի որ նման կաղա­պարնե­րը մի կողմից պատե­րազմնե­րում առա­վե­լա­գույն հանրա­յին մոբի­լի­զա­ցիա ապա­հո­վե­լու գործիք են, մյուս կողմից էլ՝ պատե­րազմնե­րի արդյունքում ստեղծված աշխարհա­կարգի արդա­րա­ցում եւ հիմնա­վո­րում: Ավարտվում է որեւէ տվյալ աշխարհա­կարգ, եւ դրա հետ ավարտվում է նաեւ իրեն հիմնա­վո­րող միֆո­լո­գիան՝ Բարու եւ Չարի բախման մասին հերթա­կան պատումը: Պատե­րազմնե­րը վերա­դառնում են իրենց «տուն»՝ պատմություն, իսկ նոր միֆո­լո­գիա­նե­րը հյուսվում են նոր պատե­րազմնե­րի ու նոր աշխարհա­կարգե­րի շուրջ: Ոչ ոք հիմա դեմքի լուրջ արտա­հայտությամբ չի խոսում այն մասին, որ Իսպա­նա­կան ժառանգության պատե­րազմում կամ Նապո­լեո­նի ռուսա­կան արշա­վանքի ժամա­նակ իրար բախվում էին Չարն ու Բարին, այլ բոլո­րին էլ ինքնին պարզ է, որ սա մի սովո­րա­կան պայքար էր մեծ տերություննե­րի միջեւ հանուն գերիշխա­նության: Բայց ժամա­նա­կին, օրի­նակ, հակա­նա­պո­լեոնյան կոա­լի­ցիան կոչվում էր «Սրբա­զան միություն», եւ դա, անշուշտ, պատա­հա­կա­նություն չէր, այլ արտա­հայտություն գրե­թե կրո­նա­կան այն վերա­բերմունքի, որը ժամա­նա­կա­կիցներն ունեին Նապո­լեո­նի դեմ պատե­րազմում: 

Պատա­հա­կան չէր նաեւ կրկնվող գեո­պո­լի­տիկ իրա­վի­ճա­կը՝ Մեծ Բրի­տա­նիան եւ Ռուսաստա­նը Եվրո­պա­յի միա­վորման դեմ Ֆրանսիա­յի կամ Գերմա­նիա­յի գերա­կա­յությամբ: Լիբե­րալ Անգլիան գործակցել է մեկ ցարա­կան, մեկ բոլշեւիկյան Ռուսաստա­նի հետ, չնա­յած առա­վե­լա­գույն գաղա­փա­րա­կան հակադրությա­նը երկուսի միջեւ՝ մերթ ընդդեմ հեղա­փո­խա­կան Ֆրանսիա­յի, մերթ ընդդեմ նացիո­նալ-լիբե­րալ Գերմա­նիա­յի (1914–18), մերթ էլ նացիո­նալ-սոցիա­լիստա­կան Գերմա­նիա­յի, եւ այդ գեո­պո­լի­տիկ ընդհանրությունը, իհարկե, հազա­րա­պա­տիկ ավե­լի էական է այս պատե­րազմնե­րի բուն իմաստը հասկա­նա­լու համար, քան դարե­դար փոփո­խա­կան գաղա­փա­րա­կան հիմնա­վո­րումնե­րը եւ աշխարհա­կարգե­րի միֆո­լո­գիա­նե­րը: Կգա ժամա­նա­կը, կփոխվի այսօրվա աշխարհա­կարգը, որը հիմնված է ԵՀ արդյունքնե­րի վրա, եւ ԵՀ‑ն նույնպես կկորցնի իր միֆա­կան հմայքը ու կդիտվի որպես սովո­րա­կան պատե­րազմ: Պետք է ասել, որ ակա­դե­միա­կան պատմա­գի­տա­կան գրա­կա­նության մեջ գերա­կա­յում է, իհարկե, հնա­րա­վո­րինս ռեա­լիստա­կան մոտե­ցումը նաեւ այս պատե­րազմի խնդրին, եւ խոսքն առա­վե­լա­պես զանգվա­ծա­յին կարծիք ձեւա­վո­րող հաստա­տություննե­րի՝ դպրոցնե­րի, ԶԼՄ-ների, քաղա­քա­կան խոսքի մասին է, ուր գերա­կա­յո­ղը միֆա­կան ընկա­լումներն են: 

Ուրեմն, մենք այստեղ ոչ թե հեքիաթներ ենք պատմե­լու, այլ պատմություն: Նշա­նա­կում է՝ պետք չէ այստեղ սպա­սել ոչ սարսափնե­րի, ոչ էլ փրկության մասին «կինո­նե­րի»: Գերմա­նիա­յի հաղթա­նա­կը չէր նշա­նա­կե­լու համաշխարհա­յին քաղա­քակրթության ավարտ, սարսափնե­րի շարան, ժողո­վուրդնե­րի ստրկա­ցում եւ ոչնչա­ցում, ինչպես պնդում էր եւ է՛ հակա­գերմա­նա­կան քարոզչությունը: Ոչ էլ դա նշա­նա­կե­լու էր ժողո­վուրդնե­րի փրկություն կամ ազա­տագրում եւ այլն, ինչպես ներկա­յացնում էին գերմա­նա­կան եւ գերմա­նա­մետ քարոզչությունը: Չէր լինե­լու ոչ աշխարհի վերջը, ոչ «աշխարհի սկիզբը», այլ ընդա­մե­նը հերթա­կան անգամ փոխվե­լու էր աշխարհա­կարգը՝ գեո­պո­լի­տիկ բալանսը, ինչպես բազում անգամներ է փոխվել պատմության մեջ եւ դեռ փոխվե­լու է: Այդ նոր աշխարհա­կարգն ունե­նա­լու էր իր միֆո­լո­գիան, եւ միեւնույն մարդիկ, որոնք գուցե հիմա նեղվում են մեր սկեպտի­ցիզմից, միեւնույն կերպով նեղվե­լու էին մեր նույն սկեպտի­ցիզմից, բայց այս անգամ արդեն հակա­ռակ նշա­նով, քանի որ նրանց համար նույնքան համո­զիչ էր լինե­լու պատե­րազմի մասին հաղթած Գերմա­նիա­յի միֆո­լո­գիան, ոնց որ հիմա համո­զիչ է հակա­դի­րը: Այո´, աշխարհա­կարգե­րը փոխվում են, բայց «հավա­տացյալնե­րի» եւ «անհա­վատնե­րի» բաշխումը մոտա­վո­րա­պես նույնն է մնում բոլոր ժամա­նակնե­րում: 

Վերջին տարի­նե­րին Հայաստա­նում ժամա­նակ առ ժամա­նակ ծագում են քննարկումներ ԵՀ-ում գերմա­նա­ցի­նե­րի հետ գործակցող հայե­րի մասին՝ Նժդե­հի, Դրո­յի, Հայկա­կան լեգեո­նի(ավե­լի քչե­րը գիտեն Բեռլի­նում այդ տարի­նե­րին գործող Ազգա­յին խորհրդի մասին, որի կազմում էին անվա­նի մտա­վո­րա­կաններ ու գործիչներ՝ Արտա­շես Աբեղյա­նը, Աբրա­համ Գյուլխանդանյա­նը եւ այլն): Այս քննարկումնե­րի առիթնե­րը հիմնա­կա­նում արտա­քին ազդակներն են՝ Ռուսաստա­նից եւ Ադրբե­ջա­նից եկող մեղադրանքնե­րը հիմնա­կա­նում Նժդե­հի մասին: Համա­պա­տասխա­նա­բար պատասխաններն էլ մեր կողմից սովո­րա­բար ջատա­գո­վա­կան, պաշտպա­նա­կան բնույթի էին, եւ շատ չէին խորա­նում հարցի էության մեջ: Բայց ժամա­նակն է, որ վերջա­պես ինքներս մեզ հարց տանք՝ հասկա­նա­լու համար մեր պատմության նաեւ այս էջը: Ինչ վերա­բե­րում է ինձ, ապա ես կարող եմ փորձել միայն հետաքրքրություն առա­ջացնել թեմա­յի նկատմամբ, բայց բուն թեման ինձնից շատ ավե­լի պրոֆե­սիո­նալ մակարդա­կի տիրա­պե­տողներ կան Հայաստա­նում:

Նժդե­հի եւ մյուսնե­րի մասին հաճախ օգտա­գործում են կոլա­բո­րա­ցիո­նիստ եզրը: Ստույգ իմաստով այն կիրա­ռե­լի չէ այն հայե­րի նկատմամբ, որոնք գործակցել են Գերմա­նիա­յի հետ ԵՀ-ում, բայց չեն եղել Սովե­տա­կան միության կամ հակա­գերմա­նա­կան կոա­լի­ցիա­յի այլ երկրնե­րի քաղա­քա­ցի­ներ: Այդուհանդերձ կոլա­բո­րա­ցիո­նիզմի համա­ռոտ դիտարկումը կարող է օգնել մեզ պատկե­րացնե­լու մեր խնդիրն լայն շրջարկում: 

Ահա­սարսուռ կոլա­բո­րա­ցիո­նիզմը բառա­ցի նշա­նա­կում է գործակցա­կա­նություն, բայց, իհարկե, լավ է թարգմա­նենք ավե­լի պարզ՝ գործակցություն: Ստույգ իմաստով, ինչպես նշե­ցինք, նշա­նա­կում է գերմա­նա­ցի­նե­րի հետ գործակցություն այն երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի կողմից, որոնք, ինչպես օրի­նակ Ֆրանսիան, Դանիան եւ այլն, գրավված են եղել Գերմա­նիա­յի կողմից պատե­րազմի ընթացքում: Կոլա­բո­րա­ցիո­նիստ ստույգ իմաստով չեն կարող լինել, օրի­նակ, հունգա­րա­ցի­նե­րը, ռումի­նա­ցի­նե­րը, ֆիննե­րը, բուլղա­րա­ցի­նե­րը, սլո­վակնե­րը եւ այլն, որոնք եղել են Գերմա­նիա­յի պաշտո­նա­կան դաշնա­կիցնե­րը պատե­րազմում: 

Այդուհանդերձ, մեզ համար այստեղ կարեւոր է լայն հարցը՝ ի՞նչ մոտիվնե­րով են այս կամ այն ժողո­վուրդնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը կամ նույնիսկ ամբողջ ժողո­վուրդներ գործակցել կամ էլ դաշնակցել Գերմա­նիա­յի հետ ԵՀ-ում: 

Կարե­լի է առանձնացնել երեք դասի պատճառ իրենց ենթա­պատճառնե­րով՝ գաղա­փա­րա­կան, ազգա­յին-քաղա­քա­կան, գործնա­կան: Խոսենք սրանց մասին առանձին-առանձին: 

Գաղա­փա­րա­կան պատճառնե­րը: 1920–30-ականներին գրե­թե ամբողջ Եվրո­պա­յում, մասամբ նաեւ Եվրո­պա­յից դուրս՝ Մերձա­վոր Արեւելքում, Ամե­րի­կա­յում, ծավալվում են շարժումներ, որոնց ընդհանրա­կան անունը մինչեւ այսօր էլ գիտության մեջ գտնված չէ, բայց որոնց շատ պայմա­նա­կա­նո­րեն կարող ենք կոչել ֆաշիստա­կան՝ իտա­լա­կան ֆաշիզմի անվամբ, որը բոլո­րից առա­ջի­նը հասավ հաջո­ղության: Սրանք ոչ միայն քաղա­քա­կան էին, այլեւ ընդգրկում էին եվրո­պա­կան ինտե­լեկտուալնե­րի բավա­կա­նին մեծ խմբեր: Տանք միայն մի քանի­սի անուննե­րը՝ գրողնե­րի, գիտնա­կաննե­րի, փիլի­սո­փա­նե­րի՝ Տոմա­զո Մարի­նե­տի, Գաբրիե­լե Դ’Անունիցիո, Ջովա­նի Ջենտի­լե, Գոտֆրիդ Բենն, Դրի­յո լա Ռոշել, Էզրա Փաունդ, Կնութ Համսուն, Միրչէ Էլիա­դե, Էմիլ Չորան, Մարտին Հայդե­գեր, Էրնստ Յունգեր եւ շատ ուրիշներ: 

Ֆաշիզմն իր էպո­խա­յի զավակն էր. ոչ այդ էպո­խա­յից առաջ, ոչ էլ հետո երբեք չի եղել նման շարժում, որքան էլ փորձեն դա փնտրել այսօրվա կամ անցյա­լի մեջ: 1930-ականնե­րին, եթե դու քննա­դա­տա­բար էիր վերա­բերվում աշխարհա­կարգին, տրա­մադրված էիր հեղա­փո­խա­կան, բայց միա­ժա­մա­նակ դեմ էիր մարքսիզմին, քո ամե­նա­հա­վա­նա­կան ուղին ֆաշիզմն էր, որի միջուկն ի վերջո Առա­ջին համաշխարհա­յի­նից իր դիրքե­րը կորցրած եւ ցնցման ենթարկված միջին դասն էր՝ դրա առա­վել երի­տա­սարդ մասը եւ հատկա­պես՝ ուսա­նո­ղությունը, զգա­լի չափով էլ՝ բանվո­րությունն ու գյուղա­ցիությունը, ինչպես նաեւ՝ պատե­րազմի վետե­րաննե­րը: 

Ֆաշիզմի նորույթնե­րից մեկն էլ այն էր, որ ֆորմալ իմաստով լինե­լով աջ թեւի քաղա­քա­կան շարժում՝ այն շատ բան յուրացրել էր ձախ քաղա­քա­կան ավանդույթից, նախեւա­ռաջ՝ քաղա­քա­կան գործունեության զանգվա­ծա­յին, հրա­պա­րա­կա­յին կերպը եւ քաղա­քա­կան պայքա­րում բռնության օգտա­գործումը՝ տարրեր, որոնք մինչ այդ ձախ քաղա­քա­կա­նության մենաշնորհներն էին: 

Ասենք, որ ի տարբե­րություն մարքսիզմի կամ նույնիսկ լիբե­րա­լիզմի, անարխիզմի եւ դարի մյուս պոպուլյար հոսանքնե­րի՝ ֆաշիզմը չուներ միասնա­կան դոկտրի­նալ հենք: Տարբեր երկրնե­րի «ֆաշիստա­կան» շարժումնե­րը զգա­լիո­րեն տարբեր էին իրենց գաղա­փարնե­րով ու ոճով: Հաճախ խոսքը նույնիսկ հակադրություննե­րի մասին է: Այսպես՝ իտա­լա­կան ֆաշիզմի նեո­հե­գելյան էտա­տիզմը՝ պետությունն է ձեւա­վո­րում ազգը սկզբունքով, եւ գերմա­նա­կան ռասիզմը՝ ռասան գերա­կա է պետությունից սկզբունքով, նորվե­գա­ցի Քվինսլինգի նոր կրոն ստեղծե­լու հավակնություններն ու ռումի­նա­կան Երկա­թե գվարդիա­յի պրա­վոսլավ ֆունդա­մենտա­լիզմը, ֆրանսիա­կան ֆաշիստնե­րի աթեիզմը եւ այլն: Նույնիսկ միեւնույն երկրում կարող էին գոյա­տեւել միմյանցից գաղա­փարնե­րով ու ոճով տարբեր շարժումներ, օրի­նակ՝ Իսպա­նիա­յում՝ ֆալանգիստնե­րը (ազգա­յին-սոցիա­լիստներ), նացիո­նալ-սինդի­կա­լիստնե­րը (ձախ ազգայնա­կաններ), ֆրանկոիստնե­րը (պահպա­նո­ղա­կաններ), կարլիստնե­րը (տրա­դի­ցիո­նա­լիստներ) եւ այլն:

Ֆաշիստա­կան գլխա­վոր դեմքե­րից շատե­րը նախկին կոմունիստներ ու սոցիա­լիստներ էին, որոշ մասն էլ՝ նախկին լիբե­րալներ կամ մոնարխիստներ, իսկ հարա­վա­յին՝ իտա­լա­կան եւ իսպա­նա­կան ֆաշիզմնե­րի կայացման գործում մեծ դեր է խաղա­ցել նաեւ անարխո-սինդի­կա­լիզմը (հատկա­պես՝ Ժորժ Սորե­լի ուսմունքը), էլ չասած զուտ արվեստի այնպի­սի շարժումնե­րի դերի մասին, ինչպի­սին, օրի­նակ, իտա­լա­կան ֆուտուրիզմն էր (ֆուտուրիզմի հայր Մարի­նե­տին Մուսո­լի­նիի հետ համա­հա­վա­սար կարող է համարվել ֆաշիզմի քաղա­քա­կան հիմնա­դիրնե­րից): Այսինքն՝ այստեղ միա­վորված են եղել գրե­թե բոլո­րը՝ անարխիստնե­րից մինչեւ մոնարխիստներ: 

Սրա պատճա­ռով էլ մինչեւ այսօր ակա­դե­միա­կան գրա­կա­նության մեջ չեն դադա­րում վեճե­րը՝ արդյոք ընդհանրա­պես կարե­լի՞ է խոսել միասնա­կան երեւույթի մասին, եթե այո´, ապա ի՞նչն է հիմնա­կան միա­վո­րո­ղը, եւ ի՞նչ անուն տալ դրան: Այդուհանդերձ անկասկած է, որ չնա­յած տարբե­րություննե­րին՝ որո­շա­կի ընդհա­նուր շարժում այդ տարի­նե­րին եղել է, թեեւ դրա միասնությունը տարբեր է մյուս քաղա­քա­կան հոսանքնե­րի միասնությունից՝ ավե­լի ապա­կենտրոն, ավե­լի ֆրագմենտար, ավե­լի կապված ամեն երկրի ինքնության հետ: 

Բնա­կան է, որ ԵՀ-ում այս շարժումնե­րի մասնա­կիցնե­րի մեծ մասը դարձավ գերմա­նա­ցի­նե­րին դաշնա­կից կամ գործակցող: Հատկա­պես շատ էին, ի դեպ, նման խմբե­րը Ֆրանսիա­յում: Այստեղ կային նաեւ ակնհայտո­րեն ողբերգա­կան ճակա­տագրեր, ինչպի­սին Շարլ Մորա­սիննէր՝ ֆրանսիա­կան ազգայնա­կա­նության ճանաչված «հայրա­պե­տի­նը», որն անուն էր հանել իր արմա­տա­կան հակա­գերմա­նա­կան դիրքով դեռեւս 20-րդ դարի սկզբին. նա առաջ էր քաշում Գերմա­նիա­յի մասնատման ծրա­գի­րը, բայց որը հավուր ծերության ավարտեց որպես գերմա­նա­սեր կոլա­բո­րա­ցիո­նիստ եւ 1945 թվին դատվեց որպես ազգի դավա­ճան: Կան հետա­զո­տողներ, ինչպես Էրնստ Նոլտկեն, որոնք ընդհանրա­պես Մորա­սին համա­րում են եվրո­պա­կան ֆաշիզմի նախա­հայր, որն առա­ջի­նը փոխա­ռեց ձախ քաղա­քա­կա­նության մեթոդնե­րը դեռեւս մինչեւ 1914‑ը, երբ ֆաշիզմ անունը ոչ ոք չէր լսել: Պետք է նշել նաեւ, որ Մորա­սի նման մարդիկ ոչ թե հենց սկզբից էին անցել գերմա­նա­սեր դիրքո­րոշման, այլ մասնակցե­լով սեփա­կան երկրնե­րի պաշտպա­նությա­նը պատե­րազմի սկզբին՝ միայն պարտությունից հետո են հայտնվել գործակցողնե­րի ճամբա­րում: 

Մյուս մեծ խումբը, այսպես ասած, ազգա­յին-քաղա­քա­կան նպա­տակնե­րով գործակցողներն էին: Սրանք կարող էին ունե­նալ կամ չունե­նալ այս կամ այն չափի գաղա­փա­րա­կան ընդհանրություններ նացիո­նալ-սոցիա­լիզմի հետ, բայց հիմնա­կա­նը դա չէր, այլ իրենց պատկե­րացրած ազգա­յին-քաղա­քա­կան շահի համընկնումը գերմա­նա­կա­նի հետ: Օրի­նակ՝ սլո­վակնե­րը, խորվաթնե­րը, սլո­վե­նա­ցի­նե­րը եւ այլք, որոնք երկար ժամա­նակ պայքա­րել են իրենց անկա­խության համար, գերմա­նա­կան հաղթա­նակնե­րի շնորհիվ հնա­րա­վո­րություն ստա­ցան անկախ պետություններ հռչա­կել: 

Այս նույն խմբի մեջ կարե­լի է դասել նաեւ Գերմա­նիա­յի բուն դաշնա­կիցնե­րին՝ Հունգա­րիա­յին, Ֆինլանդիա­յին, Ռումի­նիա­յին, Բուլղա­րիա­յին եւ այլն: Այս բոլո­րին միա­վո­րում էր այն, որ նրանք կամ դժգոհ էին Առա­ջին համաշխարհա­յի­նի արդյունքնե­րից եւ փնտրում էին ռեւանշի հնա­րա­վո­րություն, կամ էլ լուրջ վտանգ էին զգում Ռուսաստա­նից. երկու դեպքում էլ Գերմա­նիան իրենց բնա­կան դաշնա­կիցն էր դառնում:

Նույն այս խմբի երրորդ «ճյուղն» արդեն բուն Սովե­տա­կան միության ժողո­վուրդնե­րի ներկա­յա­ցուցիչներն էին՝ սկսած հենց ռուսնե­րից մինչեւ ուկրաի­նա­ցի­ներ, Մերձբալթի­կա­յի եւ Կովկա­սի ժողո­վուրդներ, որոնց ներկա­յա­ցուցիչնե­րի մի մասն ի դեմ գերմա­նա­ցի­նե­րի տեսնում էր ստա­լինյան ռեժի­մից ազատվե­լու գործիք: Ի դեպ, ռուսնե­րի մասնակցությունն աննա­խա­դեպ կարե­լի է համա­րել. երբեք իր՝ գոնե նոր պատմության մեջ Ռուսաստա­նը չի առնչվել այնպի­սի դեպքի հետ, երբ ռուսնե­րի որեւէ զգա­լի քանակ պատե­րազմի մասնակցի իր իսկ հայրե­նի­քի դեմ: Դատա­պարտենք թե արդա­րացնենք այս երեւույթը, փաստն այն է, որ այն, իհարկե, բավա­կա­նին խոսուն է: Պատմա­կա­նո­րեն ավե­լի սովո­րա­կան է եղել հակա­ռա­կը՝ ռուս-գերմա­նա­կան նախորդ պատե­րազմնե­րում երկու կողմից մասնակցող գերմա­նա­ցի սպա­ներ: Օրի­նակ՝ 1914‑ի արեւե­լապրուսա­կան ճակա­տա­մարտում, ուր գերմա­նա­ցի­նե­րի բանա­կը գլխա­վո­րում էր գենե­րալ Լյուդենդորֆը, իսկ ռուսնե­րի­նը՝ գենե­րալ Ռենենկամպֆը: Ի դեպ, եթե խոսքը գերմա­նա­ռուսա­կան սպա­յա­կան դասի մասին է, իմի­ջիայլոց նշենք, որ Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտի պլանն էլ գծել է Սիլիկյա­նի շտա­բի պետ Ալեքսանդր Շնո­յե­րը՝ նույնպես ծագմամբ գերմա­նա­ցի: 

Վերջա­պես այս նույն խմբի մեջ թերեւս դասենք եվրո­պա­կան այլեւայլ ազգե­րի այն ներկա­յա­ցուցիչնե­րին, որոնք՝ որպես կամա­վորներ, կռվել են Գերմա­նիա­յի կողմից Ռուսաստա­նի դեմ՝ ֆրանսիա­ցի­ներ, հոլանդա­ցի­ներ, սկանդի­նավներ, բելգիա­ցի­ներ, իսպա­նա­ցի­ներ եւ այլն, եւ որոնք ընկա­լել են իրենց պայքա­րը որպես պայքար հանուն Եվրո­պա­յի ազա­տության ընդդեմ բոլշեւիկյան վտանգի: 

Այս խմբի հետ եւս կապված են դրա­մա­տիկ պատմություններ: Բանն այն է, որ Բեռլի­նի վերջին ճակա­տա­մարտում Գերմա­նիա­յի կողմից իրար գլխի էին հավաքվել Եվրո­պա­յի ազգե­րի մեծ մասի ներկա­յա­ցուցիչնե­րը՝ Վաֆեն ՍՍ‑ի՝ ֆրանսիա­կան, բելգիա­կան, նորվե­գա­կան, դանիա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը, ինչպես նաեւ լատվիա­ցի­նե­րը, էստո­նա­ցի­նե­րը, լիտվա­ցի­նե­րը, հունգա­րա­ցի­նե­րը, ուկրաի­նա­ցի­նե­րը: Առա­վել համա­ռությամբ կռվել են լատվիա­ցի­նե­րը, որոնք շարունա­կել են դիմադրել նույնիսկ Գերմա­նիա­յի պաշտո­նա­կան կապի­տուլյա­ցիա­յից հետո, եւ Շարլե­ման (Կառլոս Մեծ) կամա­վո­րա­կան դիվի­զիա­յի ֆրանսիա­ցի­նե­րը: Ֆրանսիա­ցի­նե­րը գերմա­նա­կան զորա­մա­սե­րի մնա­ցորդնե­րի հետ նաեւ Ռայխստա­գի վերջին պաշտպաններն էին: Ֆրանսիա­ցի կամա­վոր Էժեն Վալոն ապրի­լի 29‑ի մարտե­րի համար արժա­նա­ցավ «Ասպե­տա­կան խաչ» շքանշա­նի. նա վերջիննե­րից մեկն էր, ով ստա­ցավ այդ օրդե­նը: Մի քանի օր անց Վալոն մահա­ցավ Բեռլի­նի մարտում: 

Շարլե­ման դիվի­զիա­յի հրա­մա­նա­տար, Սորբո­նի շրջա­նա­վարտ Անրի Ֆենենհետա­գա­յում գրում էր. «Բեռլի­նում կա Ֆրանսիա­կան փողոց եւ ֆրանսիա­կան եկե­ղե­ցի, որը կառուցել են այստեղ հետապնդումնե­րից ապաստա­նած հուգե­նոտնե­րը: 20-րդ դարի կեսին այլ ֆրանսիա­ցի­ներ էլ են պաշտպա­նել մայրա­քա­ղա­քը, որի կառուցմա­նը մասնակցել են իրենց նախնի­նե­րը»: Մեկ այլ տեղ պատմել է Բեռլի­նի վերջին մարտե­րի մասին. «Մենք կորցրել էինք հույսն էլ, վախն էլ, նույնիսկ՝ ժամա­նա­կի զգա­ցո­ղությունը: Մենք զգում էինք ընդհա­նուր ուրա­խություն, մարտընկերնե­րի միասնության ուրա­խությունը եւ միմյանց անսահման վստա­հության զգացմունքը: Շքանշա­նա­կիրնե­րը շատ հպարտ էին: …Նրանք հենց սկզբից երա­զում էին դրա մասին՝ արժա­նա­նալ «Երկա­թե խաչին»»։ Եվ որպեսզի հասկա­նա­լի լինի նաեւ այս մարդկանց մոտի­վա­ցիան, եւս մեկ մեջբե­րում նույն Ֆենեից. «1942‑ի ավարտից, Ստա­լինգրա­դի ճակա­տա­մարտից հետո Եվրո­պա­յի միասնության միտքը ընդդեմ բոլշեւիզմի՝ միակ միտքն էր, որն ինձ առաջնորդում էր: Այնպի­սի արժեք, ինչպի­սին է «Հայրե­նի­քը», կարող էր փրկվել միայն միասնա­կան Եվրո­պա­յի ստեղծմամբ՝ Հայրե­նիքնե­րի Եվրո­պա­յով: Եվրո­պա­կան ինքնությունը, ինչպես նաեւ առանձին ազգա­յին ինքնություննե­րը վտանգված էին լինե­լու, եթե ամե­րիկյան կապի­տա­լիզմին կամ բոլշեւիզմին հաջողվեր իրենց գերիշխա­նությունը հաստա­տել Եվրո­պա­յում»: 

Եվ վերջին խումբը՝ գործակցողնե­րի՝ գործնա­կան նպա­տակնե­րով կոլա­բո­րա­ցիո­նիստներն էին: Սրանց դեպքը մի կողմից առա­վել պարզն է, մյուս կողմից էլ՝ հաճախ առա­վել բարդ բացատրե­լին: Երկրնե­րը, որոնք գրավվել էին գերմա­նա­ցի­նե­րի կողմից, պետք է կառա­վարվեին. երե­խա­նե­րը պետք է գնա­յին դպրոց, աշխա­տեին հիվանդա­նոցնե­րը, երկա­թուղին, փոստը, խանութնե­րը եւ այլն: Սա հասկա­նա­լը հեշտ է, բայց եթե իրա­վի­ճա­կը կոնկրետ ես պատկե­րացնում, այլ ոչ թե վերա­ցա­կա­նո­րեն, ինչպես հաճախ անում են դիվա­նին նստած հերոսնե­րը, որոնք կարծում են, որ, ասենք ամբողջ Ֆրանսիան մի մարդու պես պետք է մեռներ ու հերո­սա­նար՝ մտնե­լով դիմադրության շարքե­րը: Նման տրա­մա­բա­նությունը կարող է արդա­րացված լինել միայն ծայրա­հեղ դեպքե­րում, երբ իրա­կան ֆիզի­կա­կան վտանգ է սպառնում ազգի գոյությա­նը, բայց պարզ է, որ գերմա­նա­կան օկուպա­ցիան նման վտանգ չուներ եվրո­պա­կան ժողո­վուրդնե­րի ճնշող մեծա­մասնության, առա­վել եւս արեւմտաեվրո­պա­ցի­նե­րի համար: Դիմադրությունը, որն անհրա­ժեշտություն էր ազգի պատվի եւ հետա­գա ճակա­տագրի տեսա­կե­տից, բնա­կա­նա­բար փոքրա­մասնության դիրք էր, իսկ մեծա­մասնությունը պետք է ապրեր նոր պայմաննե­րում: Պարզ է, որ բնա­կա­նոն կյանքն ապա­հո­վե­լու համար պետք էին նաեւ մարդիկ, որոնք պատասխա­նատվություն կստանձնեին: Եվ նման պատասխա­նատվություն վերցնե­լը պակաս քաջություն չէր պահանջում, ի դեպ: Ոչ ոք չի ուզում ազգի դավա­ճան դառնալ հանուն ազգի կյանքի բնա­կա­նոն ընթացքի: 

Եվ այստեղ նույնպես կան մեծ ողբերգություններ, ինչպես մարշալ Պետե­նի դեպքն է: Մարշալ Պետե­նը Ֆրանսիա­յի խորհրդա­նիշնե­րից էր, Առա­ջին համաշխարհա­յի­նում ֆրանսիա­կան հաղթա­նա­կի խորհրդա­նիշնե­րից մարշալ Ժոֆրի հետ: Նա Վերդե­նի ճակա­տա­մարտի հերոսն էր, ուր նրա հրա­մա­նա­տա­րությամբ կանգնեցվեց գերմա­նա­կան մեծ հարձա­կումը, որի համար ստա­ցավ «Վերդե­նի առյուծ» մակա­նունը: Եղել է ֆրանսիա­կան գլխա­վոր շտա­բի պետ, ֆրանսիա­կան Ակա­դե­միա­յի անդամ: Այն ժամա­նակ դեռեւս լեյտե­նանտ դը Գոլը Պետե­նի հրա­մա­նա­տա­րության տակ էր Առա­ջին համաշխարհա­յի­նի ընթացքում: 

1940 թվա­կա­նին Պետենն արդեն 85 տարե­կան էր եւ, իհարկե, կարող էր վայե­լել թոշա­կա­ռուի իր կյանքը, մանա­վանդ որ, հնա­րա­վո­րություն ուներ մնալ Իսպա­նիա­յում, ուր դեսպան էր, եւ չվե­րա­դառնալ Փարիզ: Ֆրանսիա­յի պարտության մեջ նա որեւէ մեղք չուներ: Պատե­րազմը տանուլ տվե­ցին քաղա­քա­կան գործիչնե­րը, որոնք տարի­ներ շարունակ ոչինչ չէին արել երկի­րը պատե­րազմին պատրաստե­լու համար, բայց որոնք 1939-ին առյուծի կաթ էին խմել՝ որո­շե­լով, որ հանուն Դանցի­գի միջանցքի՝ կարե­լի է եվրո­պա­կան ազգե­րին ներքա­շել եւս մեկ եղբայրասպան սպանդի մեջ: Միլի­տա­րիստնե­րի վերածված նախկին պացիֆիստնե­րը Ֆրանսիան դատա­պարտե­ցին իր պատմության մեջ ամե­նա­խայտա­ռակ պարտության: Հետա­գա­յում նրանցից շատե­րը հայտնվե­ցին Պետե­նին դատողնե­րի դերում: 

86-ամյա մարշալն իր մեջ ուժ գտավ ստանձնե­լու մի պատասխա­նատվություն, որից շատ-շատե­րը կխուսա­փեին. համա­ձայնեց գլխա­վո­րել ջախջա­խիչ պարտություն կրած երկրի կառա­վա­րությունը նրա պատմության ամե­նաանկումա­յին ժամին: Համա­ձայնեց կրել ուրիշնե­րի ճակա­տագրա­կան սխալնե­րի հետեւանքնե­րը: Վերդե­նի հաղթող մարշա­լը չէր կարող ավե­լի մեծ զոհո­ղություն անել իր երկրի համար՝ այնպի­սի զոհո­ղություն, որը փառք ու պատիվ չի բերում, բայց որը պետք է անի ինչ-որ մեկը հանուն երկրի: Նա զոհա­բե­րեց իր փառքը, անունը, որը պետք է վայե­լեր կյանքի վերջին տարի­նե­րին եւ հետմա­հու: Հետա­գա­յում նա ասում էր, որ ինքը Ֆրանսիա­յի վահանն էր, այն ժամա­նակ, երբ դը Գոլը նրա թուրն էր, եւ նա ճիշտ էր: Հետպա­տե­րազմա­կան դատա­րա­նը նրան դատա­պարտեց մահվան 14 կողմ եւ 13 դեմ՝ գրե­թե 50–50 կիսված ձայնե­րով: Դը Գոլը ներում շնորհեց իր նախկին հրա­մա­նա­տա­րին: Եվ հետա­գա­յում՝ Վերդե­նի ճակա­տա­մարտի տարե­լի­ցին, միշտ ծաղկեպսակ էր դնում Պետե­նի գերեզմա­նին: Միայն կյանքի «դիա­լեկտի­կա­յի» նկատմամբ շատ անզգա մեկը կարող է չտեսնել այստեղ խոր դրա­մա­տիզմ եւ ճակա­տագրի նշան: 

Սրանք էին եվրո­պա­կան «գործակցության» հիմնա­կան ուղի­նե­րը: Սրանց շրջարկում ավե­լի պարզ պետք է դառնան հայկա­կան իրո­ղություննե­րը, որոնցից մի փոքր կխո­սենք հոդվա­ծի շարունա­կության մեջ:

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը ՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ