26 C
Yerevan

Հայաստանն Ու Թուրք-Ադրբե­ջա­նա­կան Կծի­կը

Այս պահին թուրք-ադրբե­ջա­նա­կան գործո­ղություննե­րի համա­տե­ղումը նպա­տա­կան ունի ճնշում գործադրել հայկա­կան կողմի վրա, տպա­վո­րություն ստեղծել, որ հայե­րը չեն կատա­րում խաղա­ղության կնքման իրենց մասի պարտա­վո­րություննե­րը:

Ստյո­պա Սաֆարյան

«Լուրե­րի» հյուրն է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ)նախագահ Ստյո­պա Սաֆարյա­նը:

Հայաստանն այսօր մի քանի կարև­որ խնդիրներ ունի, որոնցից են Արցա­խի և Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու հարցե­րը: Այս իրա­վի­ճա­կում նկա­տե­լի է, թե ինչպես է Թուրքիան փորձում համա­տե­ղել իր գործո­ղություններն Ադրբե­ջա­նի հետ:

Ինչպես նկա­տեց Սաֆարյա­նը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբե­ջա­նը փորձում են իրենց գործո­ղություննե­րը միա­վո­րե­լով կրկին հաստա­տել ավե­լի վաղ իրենց կողմից արտա­հայտված «մեկ ազգ երկու պետություն» սկզբունքը և ամենև­ին զարմա­նա­լի չէ, որ Անկա­րան ամեն ինչ անում է ցույց տալու համար Բաքվին, որ իրենք չեն մոռա­ցել ադրբե­ջա­նա­կան խնդիրնե­րը, տեղյակ են, զբաղվում են այդ ամե­նով: 

Այս պահին թուրք-ադրբե­ջա­նա­կան գործո­ղություննե­րի համա­տե­ղումը նպա­տա­կան ունի ճնշում գործադրել հայկա­կան կողմի վրա, տպա­վո­րություն ստեղծել, որ հայե­րը չեն կատա­րում խաղա­ղության կնքման իրենց մասի պարտա­վո­րություննե­րը: Դրա­նից հետո նրանք արդեն դիտարկում են իրենց ցանկություննե­րին ռազմա­կան եղա­նա­կով հասնե­լու տարբե­րակնե­րը: 2020թ. պատե­րազմը հատկա­պես ադրբե­ջանցի­նե­րի մեջ ամրապնդել է հարցե­րին ռազմա­կան մոտե­ցում ցուցա­բե­րե­լու սկզբունքը: Այն, որ Թուրքիան բոլոր դեպքե­րում կանգնած է ադրբե­ջանցի­նե­րի թիկունքին, դա արտա­հայտվել է ոչ միայն 2020թ. այլև արցախյան առա­ջին պատե­րազմի ու ընդհանրա­պես ողջ բանակցա­յին գործընթա­ցի ժամա­նակ:

Ալիևը դեռ պատե­րազմից առաջ էլ մի տեսակ անհասկա­նա­լի հարցազրույց էր տվել, որում ոչ բառա­ցի, բայց ըստ էության հայտա­րա­րում էր բանակցա­յին գործընթացնե­րից դուր գալու և ռազմա­կան ճանա­պարհն ընտրե­լու մասին:

Ալիևը 2021թ. իր հարցազրույցնե­րից մեկում հայտա­րա­րել էր, որ ինքը գիտի հաջո­ղության բանաձևը և նաև այն, թե ինչ անել, եթե չաշխա­տի տարբե­րակ Ա‑ն, տարբե­րակ Բ‑ն, կամ տարբե­րակ Գ‑ն:

Թուրքերն ու ադրբե­ջանցի­նե­րը հասկա­նում են, որ հիմա միջազգա­յին իրա­վունքն ու միջազգա­յին կառույցնե­րը շատ ուժեղ չեն, որ այս պահին աշխարհում քաղա­քա­կան բարդակ է տիրում և նրանք փորձում են օգտվել այդ վիճա­կից այնքան ինչքան հնա­րա­վոր է՝ նախ ճնշումնե­րի և ապա, լավ պահ գտնե­լու դեպքում՝ ռազմա­կան միջամտության:

Ստյո­պա Սաֆարյա­նը համա­ձայնվեց այն տեսա­կե­տի հետ, որ Թուրքիան շատ ավե­լի հստա­կո­րեն կսկսի գորել նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո: Էրդո­ղա­նը հիմա հասկա­նում է, որ իր քաղա­քա­կա­նության այլևս շատ վստա­հե­լի չէ արևմուտքի համար: Նույնիսկ շանսեր կան, որ Էրդո­ղա­նը չի վերընտրվի: Ամեն դեպքում Թուրքիան հիմա իրեն ավե­լի զգույշ է պահում, քանի որ արտա­քին ու ներքին ճակա­տագրի շուրջ տեղի ունե­ցող փոփո­խություններ կարող են արձա­նագրվել նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո:

Ինչ վերա­բե­րում է հայկա­կան կողմի պահվածքին, ապա Սաֆարյանն այն տեսա­կե­տը զարգացրեց, որ հայկա­կան իշխա­նություննե­րը փորձում են զգույշ լինել և բոլոր խնդիրնե­րը մեկ զամբյուղում չտե­ղա­վո­րել, քանի որ ամեն խնդիր լուծման իր տարբե­րակն ու ձևն ունի: Հայաստա­նը փորձում է քիչ քիչ քանդել ադրբե­ջա­նա­կան կծի­կը:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան միացյալ ցանկություննե­րը ևս չտե­ղա­վորվեն նույն սկզբունքի մեջ, քանի որ նրանք փորձում են ամեն կերպ փոխա­դարձ պարտա­վո­րություններն իրար հակադրել և դրա­նով իսկ նախ ճնշում գործադրել, իսկ հետո նաև փորձել ռազմա­կան լուծում տալ հարցին: Օրի­նակ այն, որ Բաքուն փորձում է Լաչի­նի մջանցքը հակադրել զանգե­զուրյան միջանցքին, ասե­լով, որ կտաք միջանցք, կտամ միջանցք, չէ ուրեմն չէ, չնա­յած իրենք էլ արդեն Շառլ Միշե­լի մակարդա­կով հասկա­ցան, որ խոսքը ոչ թե միջանցքի կարգա­վի­ճա­կի մասին է լինե­լու, այն հսկվող ավտո­ճա­նա­պարհի:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ