28.3 C
Yerevan

Ոչինչ Չեն Տեսնում Ու Լսում

3+3‑ը չի աշխա­տում և ռուսնե­րը կարիք ունեն նման ռազմա­կան էսկա­լա­ցիա­նե­րով սրել վիճա­կը, ի հեճուկս եվրո­պա­կան ներկա­յության մեծացման տարա­ծաշրջա­նում:

Հովսեփ Խուրշուդյան

FactorTV‑ի հարցե­րին է պատասխա­նում «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը:

Խուրշուդյանն անդրա­դարձավ այն հարցին, թե օգոստո­սի մեկիս սկսված ռազմա­կան գործո­ղություններն Արցա­խում ինչ նպա­տակ են հետապնդում: 

Նա նշեց, որ Ադրբե­ջանն ամեն կերպ փորձում է կապի­տա­լի­զացնել իր հաղթա­նա­կը, որն այդպես էլ տեղի չունե­ցավ, մասնա­վո­րա­պես արևմուտքի և Շառլ Միշե­լի միջամտության շնորհիվ և հիմա ամեն պահ հարմար է համա­րում և՛ նոր զիջումներ կորզե­լու և Բերձո­րի կառուցված այլընտրանքա­յին ճանա­պարհի առումով, թեև Հայաստա­նի իշխա­նություննե­րը հայտա­րա­րել են, որ նախ ժամկետներ կան մինչև 2023թ. և բացի դրա­նից Ադրբե­ջա­նը չի կատա­րում իր կողմից վերցված պարտա­վո­րություննե­րը:

Հովսեփ Խուրշուդյա­նը չի կարծում, թե լայնա­մասշտաբ պատե­րազմի հավա­նա­կա­նություն կա, ավե­լի շատ այդ ամե­նը ռուս-թուրքա­կան փոխա­հա­մա­ձայնեցված քայլեր են: Ռուսնե­րի վերա­բերմունքն ու պահվածքը հենց այդ է ենթադրում, քանի որ նրանք, ինչպես միշտ, ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում: 3+3‑ը չի աշխա­տում և ռուսնե­րը կարիք ունեն նման ռազմա­կա­նէսկա­լա­ցիա­նե­րով սրել վիճա­կը, ի հեճուկս եվրո­պա­կան ներկա­յության մեծացման տարա­ծաշրջա­նում:

Հովսեփ Խուրշուդյա­նը հիշեցրեց նաև, որ անցյալ տարի սահմաննե­րին տեղի ունե­ցա­ծից հետո, երբ հայկա­կան կողմը դիմեց ՀԱՊԿ-ին, այնտե­ղից պատասխան ստացվեց, թե այդ ամենն ընդա­մե­նը սահմա­նա­յին միջա­դեպ է, ուստի իրենց կողմից ոչ մի ռազմա­կան միջամտության անհրա­ժեշտություն չկա: 

Օգնե­լու փոխա­րեն նրանք առա­ջարկում են միա­նալ մի ծրագրի, որի ընթացքում ինչ որ խորհրդա­յին քարտեզնե­րի միջո­ցով կանցկանցվի դելի­մի­տա­ցիա, իրենք առևտուր կանեն ադրբե­ջանցի­նե­րի հետ, իսկ թե ինչ գնով մեզ կվա­ճա­ռեն, դա արդեն համա­րում են, որ մեզ չի վերա­բերվում:

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց արևմտյան մոնի­թո­րինգի անհրա­ժեշտության մասին: Մի երև­ույթի, որին Հայաստա­նը միա­ցել էր դեռևս 2015թ. իսկ հետո մեծացրել նրանց ներկա­յությունը: Եթե միջազգա­յին խաղաղպահնե­րի տեղա­կա­յումը բարդ գործընթաց է և հնա­րա­վոր չէր հատկա­պես պատե­րազմից անմի­ջա­պես հետո, ապա հիմա գոնե պետք է նորից ներգրա­վել արևմտյան մոնի­թո­րինգ, որին դեմ են արտա­հայտվում առա­ջին հերթին ռուսնե­րը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ