Հայաստան

Խոսելու Պատասխանատվության Մասին

Պետական կառավարիչը շատ ավելի լուրջ և ծանրակշիռ պետք է լինի՝ քաջ գիտակցելով, որ իր ամեն խոսքն ու գործը ուղիղ ազդեցություն ունի անմիջապես պետության և ժողովրդի վրա:

Հրանտ Տէր Աբրահամեան

1inAM-ի եթերում պատմաբան Հրանտ Տէր Աբրահամյանը խոսել է մի քանի օր առաջ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից խաղաղության թեմայով կատարված գրառման մասին և փորձել վերլուծել այն:

Պատմաբանն ամեն ինչից առաջ նախ ասաց, որ որևէ մեկը թող չփորձի անձնական ինչ որ բան գտնել այդ ամենի մեջ, քանի որ իր անդրադարձը կապված չէ Արսեն Թորոսյանի անձի հետ, այլ ավելի շատ այդ գրառումն է առիթ, պատճառ հանդիսացել մի քանի կարևորագույն ու թաքնված խնդիրների մասին խոսելու համար: 

Հրանտ Տէր Աբրահամյանը խոսեց այն մասին, որ պետական պաշտոնյան ու ընդհանրապես կառավարիչ հանդիսացող անձը իրավունք չունի իր խելքին փչածը հրապարակայնորեն արտահայտելու: Անշուշտ ամեն մարդ իրավունք ունի անձնական տեսակետ ունենալու, բայց ոչ միշտ է պետք և թույլատրել այդ տեսակետը հրապարակային դարձնելու, եթե դրա հեղինակը կամ արտահայտողը ոչ միայն հանրային անձ է, այլև հանդիսանում է պետությունը կառավարող անձնանցից մեկը: 

Պետական կառավարիչը շատ ավելի լուրջ և ծանրակշիռ պետք է լինի՝ քաջ գիտակցելով, որ իր ամեն խոսքն ու գործը ուղիղ ազդեցություն ունի անմիջապես պետության և ժողովրդի վրա, իսկ հաշվի առնելով, թե ինչ ժամանակաշրջան է ապրում տվյալ պետությունը, այս դեպքում Հայաստանը, էլ ավելի ծանրակշիռ ու հավասարակշռված պետք է լինի ցանկացած խոսք:

Որպես օրինակ Հրանտ Տէր-Աբրահամյանը բերեց այն, որ նախկին գլխավոր շտաբի պետերից մեկն իր խոսքում ասել էր, որ իր կարծիքով 2020թ. պատերազմում Հայաստանի պարտությունն ինքը կանխատեսել էր պատերազմը սկսվելուց մի քանի օր հետո արդեն: Հրանտ Տէր-Աբրահամյանն ամեն ինչից բացի ասաց, որ և՛ պարտությունը, և՛ հաղթանակը զենքից ու տակտիկայից առաջ պետք է ամրագրված լինի մարդու ուղեղում, նստած լինի գիտակցության մեջ ու շատ վատ է, եթե տվյալ անձնավորությունն իրոք նման բան է ասել: Այդ ցույց է տալիս, որ մենք գլխավոր շտաբ ասելով, ոչ թե պետության բանակի ուղեղային կենտրոն ենք հասկանում, այլ ուղղակի ունենք, որովհետև մյուսներն էլ ունեն:

Այս օրինակով Հրանտ Տէր-Աբրահամյանը կրկին վերադարձավ Արսեն Թորոսյանի գրառմանը և խոսեց նաև մասնագիտական պարտքի ու պարտավորվածության մասին: Նա զարմանքով ընդգծեց, որ եթե մարդիկ ընդունում ու հասկանում են, որ ֆիզիկան, քիմիան, բժշկությունը հստակ գիտելիքներ են ու բոլորն էլ գիտեն, որ դրա հետ կապ չունեցող մարդը չի կարող վեր կենալ և հենց այնպես այդ թեմաներով «ուսումնասիրություն» կամ կարծիք հայտնել, ապա պատմության պարագայում չգիտես ինչու բոլորն իրենց թույլ են տալիս խոսել պատմական դեպքերի մասին, ընդ որում բացահայտ անմտություններ ասելով: Հրանտ Տէր-Աբրահամյանը Արսեն Թորոսյանին հիշեցրեց, թե նա բժիշկ լինելով ինչպես էր պայքարում կեղծ գիտության դեմ, պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր բժշկական քարոզներ էին անում՝ չլինելով մասնագետ, իսկ հիմա ինքն է նույնն անում, երբ մոտ 100 տարվա պատմական շրջանի պարբերացում է անում՝ չլինելով մասնագետ:

Եվ այստեղ մտահոգիչը ոչ միայն մասնագետ չլինելով այլ ոլորտին խառնվելն է, այլ այն, որ հանրապետությունում արդեն բավական ժամանակ է, ինչ այս պատերազմի «մեղքը» փորձ է արվում բարդել Հայաստանի վրա: Ոչ թե արվում է քաղաքական, տնտեսական ու ռազմական վերլուծություն՝ հասկանալու համար, թե ինչը որտեղ ու երբ է կիսատ արվել, վրիպումներ ու սխալներ թույլ տրվել անհատ պատասխանատու անձանց կամ ադմինիստրացիայի կողմից, որն էլ հանգեցրել է նման հետևանքի, այլ պատերազմի ողջ պատասխանատվությունը դրվում է պետության՝ ՀՀ ու հայ ժողովրդի վրա: Իսկ այդ ամեննարդեն թշնամական օրակարգ սպասարկելու նման մի բան է դառնում:

Պատմաբանն ասաց, որ սովորաբար հայերը, երբ պայքարում են թուրք-ռուսական տանդեմի դեմ, որին միանում է «փոքր եղբայր» Ադրբեջանը, Հայաստանում մշտապես ակտիվանում են հինգերորդ շարասյան անդամները և փորձում ամեն ինչի պատասխանատվությունը բարդել իշխանությունների ու ժողովրդի վրա: Բայց անհասկանալի է, թե ինչու է նման բան ասվում պետրազմի ղեկավարությունը վերցրած ու նաև դրա պատասխանատվության տակ մտած ղեկավարության ներկայացուցիչը նման բաներ ասում: Ինչպես օրինակ վարչապետ Փաշինյանը, երբ ասում էր, որ միգուցե իրենց հաջողվեր կանգնեցնել պատերազմը:

Հրանտ Տէր-Աբրահամյանը խորը մտահոգություն արտահայտեց այն առումով, որ նման մանկամիտ և անմեղսունակ պատկերացումներով երկիր կառավարել հնարավոր չէ: Նման պայմաններում ինքն անձամբ իր ընտանքի անվտանգության համար արդեն սկսում է վախ զգալ, երբ իշխանության ներկայացուցիչը պատերազմի ողջ մեղքը բարդում է Հայաստանի վրա, առանց խորապես փաստերին տեղյակ լինելու պատմական վերլուծություններ անում:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *