25.8 C
Yerevan

Փրկիչ Թե Դահիճ


Հոկտեմբե­րի 27‑ը մեզ համար շատ կոպիտ ու չոր դաս էր, որ մենք հավա­տանք, որ մոլե­ռանդ ֆանա­տի­կը կարող է գլխա­տել մի ողջ պետա­կան համա­կարգ:

Դավիթ Գրի­գորյան

Հաղորդա­վար Դավիթ Գրի­գորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում անդրա­դառնում է նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթին և դրա­նից բխող հետև­անքնե­րին:

Ներկա­յանցում ենք տեսանյութի բովանդա­կությունը՝ կրճա­տումնե­րով:

Դավիթ Գրի­գորյա­նը խոսել է այն մասին, որ նոյեմբե­րի 9‑ի թղթի ստո­րագրումով Մոսկվան ամեն ինչ անում է Հայաստա­նը սուբյեկտայնությունից զրկե­լու և մեզ անընդհատ քաղա­քա­կան, տնտե­սա­կան, դիվա­նա­գի­տա­կան ճնշումներ պարտադրե­լու համար:

Ռուսաստա­նը, որ երբեք Արցախյան հարցում հակա­մարտող կողմ չէր եղել, այլ հանդես էր եկել որպես միջնորդ, այժմ ցույց է տալիս, որ ինքը այս հարցե­րում ոչ միայն խաղա­ցող է, այլև կարև­որ ու հիմնա­կան խաղա­ցող է: Ռուսաստա­նը Հայաստա­նի հաշվին նորից մտավ տարա­ծաշրջան: Ու եթե հաշվի առնենք, որ Մոսկվա­յում, Անկա­րա­յում, Բաքվում ընդունված է համա­րել, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը Ադրբե­ջան է, ապա Ռուսաստա­նը կաորղա­ցավ ռազմա­քա­ղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի գնով նորից մտնել Ադրբե­ջա­նի տարածք, որտե­ղից հեռա­ցել էին 10 տարի առաջ, երբ փակվեց Գաբա­լա­յի ռադիո­լո­կա­ցիոն զորքե­րի կետը: Ռուսնե­րը նորից զորք մտցրին Լեռնա­յին Ղարա­բաղ: Տասնամյակներ շարունակ ռուսնե­րը ամեն կերպ մեզ հասկացնում էին, որ իրենք չեն հանդուրժի, որ հետխորհրդա­յին Հայաստա­նը ինքնուրույնություն ունե­նա և եղա­նակ ստեղծի տարա­ծաշրջա­նում, սեփա­կան ծրագրե­րը իրա­գործի, սեփա­կան պայմաննե­րը թելադրի: Ռուսնե­րը մեծացրին իրենց ներկա­յությունն այստեղ, և մինչ հայե­րը հրա­ժարվում էին ռուսնե­րին նվի­րել սեփա­կան ինքնուրույնությունը, նրանք ադրբե­ջանցի­նե­րի հետ եկան փոխշա­հա­վետ համա­ձայնության:

Ռուսնե­րը գնե­ցին Ադրբե­ջա­նի լոյա­լությունը, նրանց տալով Արցա­խի մի մեծ մասը, ինչպես նաև որոշ առանձնաշնորհումներ էներգե­տիկ ոլորտում: 

Եվ այսօր ռուսնե­րը ցանկա­նում են ցույց տալ, որ իրենք են այստեղ հարցեր լուծո­ղը: Նրանք նորից մտան տարա­ծաշրջան, իրենց զորքե­րը տեղա­կա­յե­ցին Արցա­խում, ինչպես իրենք էին ուզում և Հայաստա­նին էլ նորից ցույց տվե­ցին, որ մեր շնչա­փողն իրենց ձեռքում է:

Հիմա ռուսնե­րը կարող են դադա­րեցնել մեր գազա­մա­տա­կա­րա­րումը, անջա­տել էլեկտրաէ­ներգիան, կանգնեցնել ատո­մա­կա­յա­նը, միա­կողմա­նի փակել Լարսի ռուսա­կան անցա­կե­տը, փակել մեր արտա­հանման մեծա­գույն մասը, ճնշել ռուսա­հայ համայնքին: Նրանք նույնիսկ տարրա­կան ահա­բեկչա­կան տոնով կարող են մեզ ստի­պել կատա­րե­լու այն ամենն, ինչ իրենց սիրտը ուզի: Նրանք կարող են խանգա­րել Հայաստա­նին արտա­սահմա­նից զենք գնե­լուն ոչ միայն վերը նշված եղա­նակնե­րով, այլ ասենք մեկ հպումով անջա­տե­լով

Այն, որ իրենք իրենց ներկա­յացնում են, որպես պատե­րազմը կանգնե­ցող կողմ ու կյանքեր փրկող ու միա­ժա­մա­նակ Հայաստա­նին ստի­պում են ամե­նաա­մո­թա­լի կերպով, ստացվում է, որ մեր ռազմա­կան դաշնա­կի­ցը, մեր տնտե­սա­կան խոշո­րա­գույն գործընկե­րը, մեր անվտանգա­յին հովա­նա­վո­րը միա­ժա­մա­նակ մեր փրկիչն ու մեր դահիճն է:

Հոկտեմբե­րի 27‑ը մեզ համար շատ կոպիտ ու չոր դաս էր, որ մենք հավա­տանք, որ մոլե­ռանդ ֆանա­տի­կը կարող է գլխա­տել մի ողջ պետա­կան համա­կարգ:

Ռուսաստա­նը Հայաստա­նի հաշվին լուծեց իր տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րը: Մենք պետք է հասկա­նանք, որ եթե նրան հաջողվեց մեր հաշվին անե­լու այդ, ապա էլ ավե­լի շատ կշիռ ունեինք և ունենք մենք: Մենք կործանված ու ոչնչացված չենք: Մենք կանք այսօր ու կարող ենք գնալ այնտեղ, ուր ուզում ենք: Միայն, թե դրա համար, պետք է, որ մենք մեզ դիտարկենք որպես մեր հովա­նա­վոր և պաշտպան, որ մենք հասկա­նանք, որ ինքներս կարող ենք անել այն, ինչ մենք ենք ուզում: 

Իսկ ի՞նչ  ենք ուզում մենք:

Տեսանյութն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/watch/?v=793958411758992

Առնչվող Հոդվածներ