26.4 C
Yerevan

Օգոստո­սի 10-ից Նոյեմբե­րի 9‑ը


Դարե­րով այդ «փրկչին» սպա­սող հայե­րին թվաց, թե 1920թ. օգոստո­սի 10‑ը պիտի դառնա այդ փրկության օրը, որովհետև արևմուտքի քրիստոնյա հզորնե­րը իրենց ձեռքով ստո­րագրե­ցին հայե­րի երա­զանքի փաստա­թուղթն ու տվին հայե­րին:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր օգոստո­սի 10‑ն է: 102 տարի առաջ այս օրը Փարի­զում կնքված Սևրի պայմա­նա­գի­րը վերա­բե­րում է նաև Հայաստա­նին: Այդ պայմա­նագրով լուծում էին ստա­նում բազմա­թիվ ցավոտ հարցեր և հայությունն այդ օրե­րին իրոք ուրախ էր, որ վերջա­պես, այսքան տառա­պանքնե­րից հետո հայոց հարցն էլ ինչ որ չափով կլուծվի ու հնա­րա­վո­րություն կլի­նի խաղաղ ու հանդարտ կյանքի:

Անցել է 102 տարի, իսկ Սևրով ամրագրված դրույթնե­րը մնա­ցել են թղթի վրա: Սևրը, որ կնքված էր ժամա­նա­կի ոսկե ստանդարտնե­րով, բոլորն իրենց համա­ձայնությունը տվել էին, չիրա­գործվեց և հիմա, Սևրի պայմա­նագրից 102 տարի հետո մի շարք հարցեր են ծագում, մանա­վանդ, որ մենք ինքներս ունենք նոյեմբե­րի 9‑ը, որը ի տարբե­րություն իրա­գործվում է՝ ի դժբախտություն մեզ իհարկե:

Մենք այստեղ չենք խորա­նա ժամա­նա­կագրա­կան և փաստա­վա­վե­րագրա­կան նյութե­րի մեջ, թե ով երբ ինչ ասաց և նման բաներ, այլ փորձենք Սևրը դիտարկել մեր օրե­րից, մեր հայացքով, այլ ոչ թե վկա­յա­կո­չենք 102 ամյա թղթե­րը: Թղթե­րի պակաս չունենք: Ցանկա­ցողնե­րը կարող են Սևրի մասին շատ թե քիչ ծանո­թա­նալ այս հասցեով՝(https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87%D6%80%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80), իսկ մենք անցնենք առաջ:

Հայկա­կան համա­ցանցա­յին տիրույթում Սևրի մասին հիմնա­կա­նում երկու տեսակ կարծիքներ են պտտվում, մեկը, որ Սևրը գեղե­ցիկ հեքիաթ է ու պետք է հրա­ժարվել այդ ամե­նից ու ապրել իրա­կա­նությամբ, և մյուսը, որ պնդում են, թե Սևրը հայոց իրա­վուքնե­րի հաստատման փաստա­թուղթն է և մենք ոչ միայն պետք է հիշենք այն որպես պատմա­կան իրա­դարձություն, այլև պահանջենք, որպես իրա­վա­կան հիմք:

Այդ կարծիքնե­րը հաստա­տե­լու կամ մերժե­լու փոխա­րեն եկեք հասկա­նանք, թե 1920թ. օգոստո­սի 10‑ի դրությամբ իրա­վա­կան փաստա­թուղթ լինե­լուց բացի էլ ինչ էր նշա­նա­կում Սևրը:

Պատմությա­նը քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն հայ ազա­տագրա­կան առասպե­լի մասին: Չխո­րա­նա­լով մանրա­մասնե­րի մեջ, նշենք, որ միջնա­դա­րում ձևա­վորված առասպե­լի համա­ձայն՝ որևէ հզոր քրիստոնյա երկիր պիտի գար արևմուտքից և փրկեր հայ ազգին: Դարե­րով այդ «փրկչին» սպա­սող հայե­րին թվաց, թե 1920թ. օգոստո­սի 10‑ը պիտի դառնա այդ փրկության օրը, որովհետև արևմուտքի քրիստոնյա հզորնե­րը իրենց ձեռքով ստո­րագրե­ցին հայե­րի երա­զանքի փաստա­թուղթն ու տվին հայե­րին:

Կարե­լի է ասել, որ Սևրը հայ ազա­տագրա­կան առասպե­լի պաշտո­նա­կան, իրա­վա­կան փաստա­թուղթն էր: Ու ինչքան էլ, որ դառը լինի, ստիպված ենք ընդունե­լու այդ, որովհետև դրա­նից հետո Սևրի փաստա­թուղթը իրա­կա­նություն չդարձավ առա­ջին հերթին հենց հայե­րի համար: Հայկա­կան էլի­տա­նե­րը որևէ ջանք գործի չդրին թեկուզ մեկ քայլ Սևրը խոսքից գործ դարձնե­լու համար: Հայե­րը սպա­սում էին, որ արևմուտքի քրիստոնյա հզորնե­րը, ովքեր չորս տարի խեղդել էին իրար արյան մեջ, հիմա էլ պիտի իրենց զոհեն, որ հայե­րը ստա­նան իրենց հողե­րը:

Սևրը չաճեց, չամրա­ցավ, չդարձավ պաշտո­նա­կան նպա­տակ կամ պետա­կան ծրա­գիր: 1920թ. օգոստո­սին հայե­րը չէին էլ կարող կանխա­տե­սել, թե ինչ կլի­նի այդ հաղթա­կան փաստաթղթից ընդա­մե­նը ամիս ու կես հետո, երբ արդեն սեպտեմբե­րի 27-ին թուրքե­րը լայն թափով հարձակման անցան, իսկ հայե­րը բացի փաստաթղթից, ուրիշ ոչինչ չունեին:

Հետո Հայաստա­նը խորհրդայնացվեց, սկսվեց մոռա­ցումի 70-ամյա պարտադրանք, արանքում՝ ևս մեկ համաշխարհա­յին պատե­րազմ, նոր փաստաթղթեր, համաշխարհա­յին նոր տնտե­սա­կան ու վարչա­կան կարգեր, իսկ 1991թ. անկա­խա­ցումից հետո հայե­րը տարին մեկ հիշում են Սևրը և թեկուզ և արդար զայրույթով, բայց բացարձա­կա­պես անօ­գուտ կերպով սեփա­կան շրջա­նակնե­րում հիշում են Սևրը, մի թուղթ, որն այդպես էլ իրա­կա­նություն չդարձավ: Ներկա­յիս Հայաստա­նի Հանրա­պե­տությունը երբեք և ոչ մի քայլ չարեց դեպի Սևր, հայկա­կան էլի­տա­նե­րը զբաղվե­ցին կենցա­ղա­յին մոնո­պո­լիա­նե­րով, իսկ Սևրը դարձավ վաղա­մե­ռիկ պատա­նի բարե­կա­մի մահվան հիշա­տա­կի օր, երբ բոլո­րով խոսում ենք, թե ինչ անարդար է աշխարհը:

Զարմա­նա­լին այն է, որ դեռևս Աքե­մենյան կայսրության, Մակե­դո­նա­ցու, հռո­մեա­ցի­նե­րի, Աքքա­դի, սկյութնե­րի հետ շփված, աշխարհի պես հին ժողո­վուրդը շարունա­կեց այնքան պարզա­միտ մնալ, որ հավա­տաց մի խումբ մարդկանց կողմից ստո­րագրված մի թղթի կտո­րի, մինչդեռ հազա­րամյակնե­րի փորձը նրան պիտի ստի­պեր միանգա­մից մտա­ծե­լու այդ թղթի իրա­կան հատվա­ծի մասին: Բայց ոչ, մենք ինչպես սպա­սում էինք, այնպես էլ մինչև հիմա սպա­սում ենք:

Եվ խոսքը միայն Սևրի մասին չէ: Ոչինչ չանե­լու ախտա­վոր գիծը բնո­րոշ եղավ նաև մեր ժամա­նա­կաշրջա­նին: Արցախյան առա­ջին պատե­րազմի հաղթա­նա­կը մեզ համար դարձավ հերթա­կան Սևր: Մենք հաղթե­ցինք, ազա­տագրե­ցինք Արցա­խը, իսկ հետո գավա­ռա­միտ տրա­մա­բա­նությամբ բանակցա­յին իմի­տա­ցիա սկսե­ցինք ու այդպես էլ հաղթա­նա­կը չռեա­լի­զացվեց, այն մնաց ընդա­մե­նը հաղթա­կան տրա­մադրություն և ոչինչ ավե­լի: Հաղթած Հայաստա­նը չզարգա­ցավ, չհարստա­ցավ, ազա­տագրված Արցա­խը չհարստա­ցավ, չզարգա­ցավ: Մենք, որպես հասա­րա­կություն, չկա­րո­ղա­ցանք այնպես անել, որ աշխարհում ոչ ոք այլևս չմտա­ծի, թե Արցա­խի հարցում ինչ որ այլ դիրքո­րո­շում կարող է լինել, քան հայկա­կա­նը: Մենք տարի­նե­րով սպա­սե­ցինք, թե արևմուտքն ու ռուսը ինչ կորո­շեն Արցա­խի հարցով: 

Ի վերջո արցախյան հարցը եկավ հասավ 2020թ. սեպտեմբե­րի 27-ին, երբ հայ-թուրքա­կան պատե­րազմից ուղիղ հարյուր տարի հետո, նույն օրը սկսվեց հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմը, որն էլ ավարտվեց նոյեմբե­րի 9‑ին ու այս անգամ սևրյան փաստա­թուղթը մեզ պարտադրվեց: Նոյեմբե­րի 9‑ը ջրեց և մայիսյան հաղթա­կան օրը և եկավ ասե­լու, որ Սևրը հիմա ավե­լի անհնար է, քան առաջ:

Ու ամե­նա­սարսա­փե­լին այն է, որ մենք հիմա գլուխներս կախ կատա­րում ենք այն, ինչ գրված է նոյեմբե­րի 9‑ին: 

Թուրքե­րը կարո­ղա­ցան խուսա­փել Սևրի պայմա­նագրի կատա­րումից: Նրանք իրենց պարտությունն առա­ջին համաշխարհա­յի­նում չընդունե­ցին ի վերջո ու կարո­ղա­ցան խայտա­ռակ մասնատված երկի­րը նորից միա­վո­րել, դարձնել ուժեղ ու հիմա Թուրքիան աշխարհի ուժեղնե­րից մեկն է: Իսկ մենք, հաղթե­լով ու ջախջա­խե­լով Ադրբե­ջա­նին, մատնվե­ցինք անհո­գության ու պարա­պուրդի: Մենք մոռա­ցանք, որ պարտված թշնա­մին միշտ էլ վրեժ է լուծե­լու: Մենք մոռա­ցանք, թե ինչ են անում թուրքե­րը, երբ պարտվում են: Մենք մեր արյունով ձեռք բերված տարածքնե­րը արյունով էլ հետ հանձնե­ցինք: Եթե 1920թ. Սևրով հող էինք պահանջում, ապա 2020թ. Մոսկվա­յում հող էինք տալիս: 

Ի վերջո մենք թղթով հող հանձնո­ղից դարձանք թղթով հող տվող: Այդ է այս հարյուրամյա մեծ սխա­լի իմաստն ու հետև­անքը:

Իսկ արդյո՞ք հնա­րա­վո­րություն ունեինք Սևրը գործնա­կան դաշտ բերե­լու:

Այսօր անհնար է միանշա­նակ այո կամ ոչ ասել: Բայց քանի որ Սևրի անհետև­անք մնա­լը մենք ընդունում ենք մեր նկատմամբ կատարված անարդա­րություն, ապա որչա՞փ ավե­լի տանջա­լից է նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը, որը մեզ ոչ թե օդից պարտադրվեց, այլ եղավ 1994թ. մինչև 2020թ. սխալ կառա­վարման, ուժե­րը ցրիվ տալու, կոռուպցիա­յի, անգրա­գի­տության ու անհա­տա­կան ագա­հության:

Շատ ավե­լի ծանր:

Իսկ կարո՞ղ էինք խուսա­փել նոյեմբե­րի 9‑ից: Խոշոր հաշվով այո, կարող էինք, միայն թե չարե­ցինք: Կարող էինք, եթե օր ու գիշեր զբաղվեինք Հայաստա­նով: Լինեինք այնքան պետա­կա­նա­մետ, որ դասեր քաղե­լով Սևրից, խուսա­փեինք նոյեմբե­րի 9‑ից:

Այսօր մենք ունենք անկա­տար Սևր ու կատարվող նոյեմբե­րի 9‑ը: Ապա­գա­յում այդ շարքը շարունա­կե­լու է մեծա­նալ, օրա­ցույցում սև օրե­րը ավե­լի են ընդգծվե­լու, եթե մենք որպես ժողո­վուրդ, հասա­րա­կություն ու պետություն չկա­րո­ղա­նանք մեր առջև դրված երա­զանքը դնել գործնա­կան հիմքե­րի վրա: Եթե հայկա­կան էլի­տան չհա­մախմբվի հանուն պետության, իսկ պետությունը չդառնա մեր բոլո­րիս ամե­նօրյա պարտա­կա­նությունը, իրա­վունքն ու պատասխա­նատվությունը:

Առնչվող Հոդվածներ