25.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Վրա­ցի­նե­րը պահանջե­ցին անմի­ջա­պես պալա­տից հեռա­նալ, մենք հեռա­ցանք՝ նախքան մեզա­նից պահանջեին, թուրքե­րը համա­ռե­ցին, բայց այսօր նրանց պարզա­պես վռնդել են։

1918թ. մայի­սի վերջին սկսում է քննարկվել Հայաստա­նի ապա­գա կառա­վա­րության հարցը՝ ո՞վ պետք է ձեւա­վո­րեր, եւ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան ո՞ր ուժե­րը պետք է ընդգրկվեին կազմում:

1918թ. մայի­սի 30-ին անդրա­դառնա­լով ապա­գա կառա­վա­րությա­նը՝ Հայոց ազգա­յին խորհրդի դաշնակցա­կան անդամնե­րը նշում էին, որ կառա­վա­րությունը պետք է կազմի Դաշնակցության ներկա­յա­ցուցի­չը, որովհե­տեւ «միայն ՀՅԴ‑ն կարող է վերցնել այդ ծանր բեռը թե՛ ժողովրդի եւ թե՛ Օսմանյան կառա­վա­րության վստա­հությունը վայե­լե­լով»: Նախա­պես վարչա­պե­տի թեկնա­ծու համարվում էր Ալեքսանդր Խատիսյա­նը: Հենց այդ օրե­րին ակնհայտ է դառնում Դաշնակցության եւ Հայ ժողովրդա­կան կուսակցության անհաշտ դիրքո­րո­շումը կառա­վա­րության ղեկա­վա­րի եւ կազմի հարցում: ՀԺԿ‑ն ցանկա­նում էր, որ կառա­վա­րության ղեկա­վա­րը լինի ոչ դաշնակցա­կան, իսկ անդամներն ընտրվեին տարբեր կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րից:

Կառա­վա­րությունը պետք է ձեւա­վորվեր հնա­րա­վո­րինս արագ, որպեսզի Երեւան տեղա­փոխվե­լով՝ կարո­ղա­նար ամբողջո­վին իրա­կա­նացնել իր գործա­ռույթնե­րը: Բացի այդ, Թիֆլի­սը, որն Անդրկովկա­սի մայրա­քա­ղաքն էր համարվում, եւ այնտեղ էին գործում ինչպես հայկա­կան, այնպես էլ ադրբե­ջա­նա­կան ազգա­յին խորհուրդնե­րը, այլեւս նախկի­նի պես հյուրընկալ չէր: Անկա­խության հռչա­կումից հետո վրա­ցի­նե­րը պահանջում էին, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րը գնան իրենց երկրնե­րը:

1918թ. հունի­սի 1‑ին վրա­ցա­կան «Էրթո­բա» թերթը գրում էր, որ «ո՛չ մահմե­դա­կաննե­րի կառա­վա­րությունը, եւ ո՛չ էլ Հայոց ազգա­յին խորհուրդը, որն իրեն Արա­րատյան հանրա­պե­տության կառա­վա­րություն է հայտա­րա­րել, Թիֆլի­սից դուրս չեն գնա­ցել», ինչն անընդունե­լի էր: «Անկա­րե­լի է, որ որեւէ պետության մեջ, նրա տերի­տո­րիա­յի վրա գոյություն ունե­նա երկու կառա­վա­րություն։ Յուրա­քանչյուր կառա­վա­րություն իր սեփա­կան տերի­տո­րիա­յի վրա է իրա­կա­նացնում իր պարտա­կա­նություննե­րը։ Մենք չենք կարող ընդունել, որ նույնիսկ մի վայրկյան մեր տերի­տո­րիա­յի վրա գտնվի ուրիշ պետության կառա­վա­րությունը։ Դրա համար չի կարող գոյություն ունե­նալ ոչ մի արդա­րա­ցուցիչ ապա­ցույց ու պատճառ։

…Անհա­պաղ պետք է ձեռք առնվեն անհրա­ժեշտ միջոցներ եւ վերջ դրվի այսպի­սի ոչ բնա­կան երեւույթին։ Բացի դրա­նից, անհրա­ժեշտ է, որ մեր Ազգա­յին խորհուրդն անհա­պաղ ձեռք զարկի Վրաստա­նի տերի­տո­րիա­յի սահմաննե­րը որո­շե­լուն։ Ճիշտ է՝ մեզ այդ սահմաննե­րը հայտնի են, բայց որպեսզի մեր հարեւաննե­րը սխալներ չգործեն, մենք պետք է հատկա­պես նշա­նա­կենք այն սահմաննե­րը, որոնց մենք առանց կռվի ոչ-ոքի չենք զիջի»:

Նույն օրը Վրաստա­նի կառա­վա­րության նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը կատա­րող ռազմա­կան նախա­րար Գեորգա­ձեն գրություն է ուղարկում Հայոց ազգա­յին խորհրդին՝ անթույլատրե­լի համա­րե­լով Վրաստա­նի Դեմոկրա­տա­կան Հանրա­պե­տության տարածքում «օրենսդիր եւ վարչա­կան գործա­ռույթնե­րով օժտված որեւէ այլ քաղա­քա­կան մարմնի գոյությունը»:

Ազգա­յին խորհուրդը մեկնե­լու է Երեւան

Հունի­սի 2‑ին Հայոց ազգա­յին խորհուրդը նամակ է ուղարկում Երեւա­նի ազգա­յին խորհրդին՝ հայտնե­լով, որ ՀՀ կառա­վա­րությունը կազմե­լուց հետո Ազգա­յին խորհուրդը մեկնե­լու է Երեւան: «Վրա­ցի­նե­րը պահանջե­ցին անմի­ջա­պես պալա­տից հեռա­նալ, մենք հեռա­ցանք՝ նախքան մեզա­նից պահանջեին, թուրքե­րը համա­ռե­ցին, բայց այսօր նրանց պարզա­պես վռնդել են։ Ռուսաստա­նի հեռա­նա­լով եւ Վրաստա­նի անջատվե­լով՝ հայերն ու թուրքե­րը կարծես մենակ մնա­լով մոտե­նալ են փորձում իրար։ Գուցե այս ճանա­պարհը մեզ ավե­լի նպաստա­վոր լինի եւ թուրքե­րի շնորհիվ հաջողվի մեզ տաճիկնե­րի վայրա­գությունը մեղմել եւ ապա­հո­վել հայ տարրի ֆիզի­կա­կան գոյությա­նը»,- գրված էր նամա­կում:

Երեւան գնա­լու եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րումն ամբողջա­պես ստանձնե­լու կոչ է հրա­պա­րակվում «Աշխա­տա­վոր» թերթի հունի­սի 6‑ի համա­րում: «Արդեն շատ երկա­րեց այս աննորմալ ժամա­նա­կաշրջա­նը… Հայ ժողո­վուրդը նմանվել է մի աննորմալ, անհե­թեթ, այլա­սեռ օրգա­նիզմի, որի բուն մարմինն ու վերջա­վո­րություննե­րը եւ նյարդա­յին կենտրո­նը՝ ուղե­ղը, «ապրել» են իրա­րից համարյա բաժան, տարբեր միջա­վայրե­րում։ Թիֆլի­սը շատ էր հեռու, շատ էր խորթ, շատ անի­րա­զեկ մեր բնաշխարհի ցավե­րին ու կարիքնե­րին, որպեսզի կարո­ղա­նար հարկա­վոր չափով հայրե­նա­ղեկ ու ժողովրդա­ճա­նաչ լինել։ Հայրե­նա­խույս ու ժողովրդա­մերժ Թիֆլիսն ունե­ցավ ամեն տեսա­կի օրիենտա­ցիա, բացի հայկա­կան օրիենտա­ցիա­յից»,- գրում էր թերթը:

Էսէռնե­րը մերժում են

Կոա­լի­ցիոն կառա­վա­րությունը մերժե­լու առա­ջին որո­շումն ընդունում են Էսէռնե­րը (սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րը): 1918թ. հունի­սի 7‑ին Երեւա­նում տեղի է ունե­նում Էսէռնե­րի ընդհա­նուր ժողո­վը, որը որո­շում է «չմտնել ապա­գա հայկա­կան մինիստրա­կան կազմի մեջ՝ ի նկա­տի ունե­նա­լով սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րի կուսակցության ուրույն քաղա­քա­կա­նությունը»: Նույն օրը Թիֆլի­սում տեղի ունե­ցած Հայոց ազգա­յին խորհրդի նիստում Էսէռնե­րը հայտնում են, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը պետք է կազմվի Երեւա­նում եւ ենթարկվի տեղի Ազգա­յին խորհրդին: Խաչա­տուր Կարճիկյանն այդ նիստում անդրա­դառնում է Հայ ժողովրդա­կան կուսակցության կողմից Դաշնակցությա­նը ներկա­յացված որոշ մեղադրանքնե­րի, մասնա­վո­րա­պես՝ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի սկզբին հայ կամա­վո­րա­կան ջոկատներ կազմե­լուն, որոնք համարվում էին հետա­գա դժբախտություննե­րի պատճա­ռը: Դաշնակցա­կաննե­րը նշում էին, որ ՀԺԿ‑ն նույնպես մասնակցել է կամա­վո­րա­կան շարժման նախա­ձեռնությա­նը, որին ի պատասխան՝ ՀԺԿ ներկա­յա­ցուցիչ Միքա­յել Պապա­ջանյանն ասում է, թե իր պատկե­րացմամբ կամա­վո­րա­կան ջոկատնե­րը պետք է լինեին ռուսա­կան գումարտակնե­րի կազմում:

Նիստի ավարտին որոշվում է, որ Հայոց ազգա­յին խորհուրդը պետք է դառնա հայկա­կան պետության օրենսդիր մարմի­նը եւ կոչվի Հայաստա­նի պետա­կան խորհուրդ: Ազգա­յին խորհուրդը նաեւ որո­շում է հանձնա­րա­րել Հովհաննես Քաջազնունուն կոա­լի­ցիոն սկզբունքով կազմել կառա­վա­րությունը՝ «անձնա­վո­րություննե­րի ընտրությունը վերա­պա­հե­լով իրեն»:

Հունի­սի 9‑ին Թիֆլի­սի Արտիստա­կան ընկե­րության դահլի­ճում տեղի է ունե­նում բազմա­մարդ ժողով, որտեղ քննարկվում է Հայաստա­նի կառա­վա­րության կազմումը Դաշնակցության ներկա­յա­ցուցչին վստա­հե­լու որո­շումը: Ժողո­վի մասնա­կիցնե­րը արձա­նագրում են, որ Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցություն կուսակցության «տարի­նե­րի ընթացքում վարած քաղա­քա­կա­նությունն ու նրա գործե­լա­կերպը, որոնց հետեւանքը եղավ հայ ժողովրդի ներկա օրհա­սա­կան վիճա­կը, չեն համա­պա­տասխա­նում մոմենտին, եւ որ այդ կուսակցությունը չի վայե­լում հարեւան ազգե­րի կողմից այն անհրա­ժեշտ հավատն ու վստա­հությունը, որ պետք է այսուհե­տեւ հիմք ծառա­յեն մեր քաղա­քա­կա­նության» (Հայաստա­նի անկա­խության հռչա­կումը եւ իշխա­նության կենտրո­նա­կան մարմիննե­րի ձեւա­վո­րումը, 1918թ. մայիս-հուլիս, Երեւան, 2009թ.): Ժողո­վը որո­շում է, որ Հայոց ազգա­յին խորհուրդը կառա­վա­րություն կազմե­լու գործը պետք է վստա­հի Հայ ժողովրդա­կան կուսակցությա­նը՝ հանձին Միքա­յել Պապա­ջանյա­նի:

Կուսակցա­կան պայքա­րի այս օրե­րին Երեւա­նում հրա­տա­րակվող «Զանգ» թերթն անդրա­դառնում է Հայոց ազգա­յին խորհրդի Երեւան ժամա­նե­լու անհրա­ժեշտությա­նը՝ նշե­լով, որ պատե­րազմը դեռ չի ավարտվել, եւ անհրա­ժեշտ է ուժե­ղացնել ռազմա­ճա­կա­տը: «Տեղը եւ ժամա­նա­կը չէ ո՛չ քննա­դա­տության դիմե­լու, ո՛չ էլ մեղադրանքի սյունին գամե­լու նրանց, որոնք դեռ երեկ փառապսակ էին արվում։ …Այսօրվա հրա­մա­յա­կան պահանջն է՝ ուժե­ղացնել ֆրոնտը, ունե­նալ կազմա­կերպված բանակ՝ հետա­գա անակնկալնե­րի դիմացն առնե­լու։ Ամեն ինչ ֆրոնտի համար, ամեն զոհո­ղություն անակնկալնե­րից ազատվե­լու համար՝ ահա օրվա հրա­մա­յա­կան պահանջը»։

Ագի­տա­ցիա­յի թույլատրե­լի եւ անթույլատրե­լի միջոցնե­րը

Թե՛ Դաշնակցությունը, թե՛ Հայ ժողովրդա­կան կուսակցությունը քարոզչա­կան լայն արշավ են սկսում միմյանց դեմ: Երկուսն էլ ժողովներ ու հանդի­պումներ էին կազմա­կերպում, որտեղ ներկա­յացնում էին իրենց դիրքո­րո­շումը: Քիչ չէին նաեւ կուսակցություննե­րի գործունեությունը գովա­բա­նող հայտա­րա­րություններն ու մամուլի հրա­պա­րա­կումնե­րը:

«Հորի­զոն», 15 հունի­սի, 1918թ., թիվ 115

«Հայ Յ. Դաշնակցությունն է միակ իրա­վա­սու կուսակցությունը, որ պիտի ղեկա­վա­րի հայ կյանքը եւ առա­ջի­կա­յում, մինչեւ հայկա­կան սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րը, երբ հայ ժողո­վուրդը կգա իր քվեով լիա­զո­րե­լու այս կամ այն կուսակցության ղեկա­վար հանդի­սա­նալ հետա­գա­յի նկատմամբ: Միեւնույն ժամա­նակ ընդհա­նուր ժողո­վը գտնում է անհրա­ժեշտ, որ սահմա­նա­դիր ժողո­վը գումարվի ըստ հնա­րա­վո­րին կարճ ժամա­նա­կում եւ որ կազմվե­լիք հայկա­կան կառա­վա­րությունը ունե­նա­լով փոքր տերի­տո­րիա, ապա եւ փոքր բյուջե, լինի կազմով խիստ սահմա­նա­փակ»:

ՀԺԿ‑ն նույնպես հետ չէր մնում իր գաղա­փա­րա­կան հակա­ռա­կորդից:

«Մշակ», 16 հունի­սի, 1918թ., թիվ 113

«Այս շաբաթվա ընթացքում քաղա­քի զանա­զան վայրե­րում՝ այգի­նե­րում, մասնա­վոր եւ հայրե­նակցա­կան զանա­զան միություննե­րի նախա­ձեռնությամբ գումարվե­ցին ժողովներ եւ միտինգներ, ուր, գրե­թե ամեն տեղ, ձայնե­րի ջախջա­խիչ մեծա­մասնությամբ, կայա­ցավ ռեզոլյուցիա­ներ այն մտքով, թե Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցություն կուսակցությունը պետք է այլեւս չքա­նա ազգա­յին գործե­րի ղեկա­վա­րության ասպա­րե­զից: Եղել են առա­ջարկներ, որ Ազգա­յին Խորհուրդը ամբողջա­պես լուծվի: Մի քանի ռեզոլյուցիա­ներ գրված են շատ խիստ ոգով: Մի խոսքով, զայրույթը Դաշնակցության դեմ ընդհա­նուր է»:

«Երկի­րը չի կարող առանց իշխա­նության մնալ»

Հունի­սի 24-ին տեղի է ունե­նում Հայոց ազգա­յին խորհրդի հերթա­կան նիստը, որտեղ Քաջազնունին տեղե­կացնում է, թե կոա­լի­ցիոն կառա­վա­րություն կազմել չի հաջողվում, եւ նախա­րա­րա­կան պորտֆելներն ամբողջությամբ համալրված չեն: Կրկին քննարկվում է կառա­վա­րության Երեւան մեկնե­լու դժվա­րությունը, որը պայմա­նա­վորված էր նաեւ ճանա­պարհնե­րի փակ լինե­լով ու վտանգնե­րով: Քաջազնունին ասում է, որ անհանդուրժե­լի է կառա­վա­րության բացա­կա­յությունը. «Ռուսաստա­նից փաստո­րեն կտրված ենք, Վրաստանն ունի կառա­վա­րություն, Ադրբե­ջանն ունի, մենք էլ ուզենք-չուզենք ունե­նա­լու ենք եւ այն էլ Երեւա­նում։ Երկի­րը չի կարող առանց իշխա­նության մնալ»։

Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյա­նը նույնպես մասնակցում էր Հայոց ազգա­յին խորհրդի նիստին եւ մտա­հոգված էր, որ տեւա­կան ժամա­նակ կառա­վա­րությունը չի ձեւա­վորվում. «Կառա­վա­րությունը պետք է երկրում լինի, նրա գոյության մասին ժողո­վուրդը ոչինչ չգի­տի։ Պետք է գնալ, տեր դառնալ եւ կառա­վա­րել երկի­րը։ Եթե երկի­րը բանտ է, թող կառա­վա­րությունը մեր բանտում լինի։ Եթե հեղի­նա­կա­վոր կառա­վա­րություն լինի, շատ բան կփոխվի եւ թերեւս շատ բան այսպես չլի­ներ, եթե այստեղ կառա­վա­րություն լիներ»։

Միա­ժա­մա­նակ, Թումանյա­նը պատրաստա­կա­մություն է հայտնում կառա­վա­րության անդամնե­րին Սանա­հի­նով ու Դիլի­ջա­նով հասցնել Երեւան:

«Ամենքը զարմա­նում են ձեր անտարբե­րության վրա»

Կառա­վա­րության ձեւա­վորման ձգձգումն ու քաղա­քա­կան պայքա­րը սպառնա­լից դրություն էին ստեղծել Երեւա­նում: 1918թ. հունի­սի 26-ին Արամ Մանուկյա­նը նամակ է ուղարկում Հայոց ազգա­յին խորհրդին, որտեղ խիստ քննա­դա­տում է Ազգա­յին խորհրդի դանդաղկո­տությունը: Նա ասում էր, որ չկա Բաթումի դաշնագրի կրկնօ­րի­նա­կը, ինչի պատճա­ռով հնա­րա­վոր չի լինում սահմա­նա­յին, երկա­թուղա­յին, գաղթա­կաննե­րի եւ բազմա­թիվ այլ հարցե­րի շուրջ բանակցել թուրքե­րի հետ: Բացի այդ, շատ ծանր էր երկրի ֆինանսա­կան դրությունը, որն ուղղա­կիո­րեն կարող էր ազդել բանա­կի վրա:

«Բոլոր հասա­րա­կության դրամնե­րը գրա­վել ենք, բոլոր ձեռքի տակ եղած դրամնե­րը սպա­ռել ենք, իսկ յուրա­քանչյուր օր ավե­լի քան 100.000 ռուբլի ծախք ունենք, եկա­մուտ՝ ոչ մի կոպեկ: Սպա­յությունն ամիսնե­րով ռոճիկ չի ստա­ցել, խեղճե­րը ման են գալիս կամ չարուխնե­րով, կամ ոտա­բո­բիկ ու գրե­թե մերկ։ Սոսկա­լի, չտեսնված թանկություն է, ապրել չի լինում, աշխա­տեք դրամ հասցնել, այլա­պես զորքը կարող է մի օրում ցրվել, եւ մենք կխայտա­ռակվենք»,- գրում էր Արա­մը:

«Իմա­ցեք, որ հուսա­հատվածնե­րը կարող են ավե­լի սոսկա­լի միջոցնե­րի դիմել»

Ֆինանսա­կան միջոցներ չլի­նե­լու պատճա­ռով չէր ձեւա­վորվում ներքին վարչա­րա­րությունը, միլի­ցիան, հետեւա­բար անհնա­րին էր լինում կարգուկա­նոն հաստա­տել երկրի ներսում, իսկ «անարխիան սոսկա­լի չափեր էր ընդունում»: Ավե­լի քան 200 հազար գաղթա­կաններ սփռված էին փոքրիկ Հայաստա­նի տարբեր շրջաննե­րում՝ սովի ու հիվանդություննե­րի սպառնա­լի­քի առջեւ: Արա­մը, անդրա­դառնա­լով բոլոր դժվա­րություննե­րին, վերջում հավե­լում էր, որ Երեւա­նի ազգա­յին խորհրդի որոշմամբ պատվի­րակ են ուղարկում Թիֆլիս՝ Հայոց ազգա­յին խորհրդի պատասխանն իմա­նա­լու:

«Որո­շե­ցինք այստե­ղից ձեզ մոտ ուղարկել մի պատգա­մա­վոր, որը կհայտնի ձեզ հետեւյալ պայմաննե­րը. որ եթե այս նամա­կը ձեր ձեռքը հասնե­լու օրից հաշվե­լով երկու շաբաթվա ընթացքում դուք Երեւան չհասնեք, հայտա­րա­րել Թիֆլի­սի եւ ուրիշ տեղե­րի թերթե­րում, որ դուք այս երկրի ներկա­յա­ցուցիչնե­րը չեք։ Որ ձեզնից հուսա­հատված՝ անմի­ջա­պես կազմա­կերպվե­լու է սահմա­նա­դիր ժողով՝ ժողովրդի կամքով որո­շե­լու երկրի բախտը։ Որ սահմա­նա­դիր ժողո­վի եւ նրա­նից բխած ու հաստատված կառա­վա­րության առաջ դնել ձեր պատասխա­նատվության հարցը այս երկրի ճակա­տա­գիրն այսպես անտարբեր եւ անպա­տասխա­նա­տու ձեւով վարե­լու համար։

Իմա­ցեք, որ հուսա­հատվածնե­րը կարող են ավե­լի սոսկա­լի միջոցնե­րի դիմել։ Այս բոլո­րը հայտնում եմ ձեզ ի գիտություն եւ ի տնօ­րի­նություն։ Խնդրում ենք մեր ուղարկած պատգա­մա­վո­րին իսկույն վերա­դարձնել՝ ուղարկե­լով նրա հետ ձեր գրա­վոր պատասխա­նը։ Հարգա­նոք՝ ի դիմաց Երեւա­նի Հայոց ազգա­յին խորհրդի, Արամ (Հայաստա­նի անկա­խության հռչա­կումը եւ իշխա­նության կենտրո­նա­կան մարմիննե­րի ձեւա­վո­րումը, 1918թ. մայիս-հուլիս, Երեւան, 2009թ.):

Տեսնե­լով, որ հնա­րա­վոր չէ կոա­լի­ցիոն կառա­վա­րություն ձեւա­վո­րել, Թիֆլի­սի հայոց ազգա­յին խորհուրդը 1918թ. հունի­սի 27-ին վերաքննում է հարցը եւ ձայնե­րի մեծա­մասնությամբ «որո­շում կազմել կառա­վա­րությունը ոչ թե կոա­լի­ցիոն սկզբունքով, ինչպես որոշված էր, այլ պերսո­նալ սկզբունքով եւ հանձնա­րա­րեց Հ. Քաջազնունուն կազմել կառա­վա­րություն»:

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ