25.8 C
Yerevan

Պոկվել Ռուսա­կան Ծուղա­կից

Այսօրվա ռուսա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությունը ոչ թե ինչ որ գաղա­փա­րա­կան հենքով է առաջ գնում, այլ զուտ նպա­տակ ունի պաշտպա­նե­լու Պուտի­նի անձնա­կան իշխա­նությունը: Պուտի­նը կպաշտպա­նի աշխարհի բոլոր բռնա­պե­տե­րին, միայն թե միայնակ չմնա և չկի­սի Քադաֆիի ճակա­տա­գի­րը:

Հովսեփ Խուրշուդյան

1inAm‑ի հյուրն է «Ազատ քաղա­քա­ցի» Հասա­րա­կա­կան կազմա­կերպության նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը:

Հաղորդման ընթացքում զրուցել են  Հայաստա­նի շուրջ ձևա­վորված բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան իրադրությունից:

Հովսեփ Խուրշուդյանն այն միտքն է արտա­հայտել, որ Ռուսաստա­նը դավա­ճա­նել է Հայաստա­նի և ոչ մեկ անգամ: Այն շարունակվում է հենց հիմա ու Հայաստա­նը պետք է շատ արագ կարո­ղա­նա դուրս գալ ռուսա­կան ինքնա­կործան ճամբա­րից, քանի դեռ հետև­անքնե­րը ոչ միայն աղե­տա­լի, այլև անդառնա­լի չեն եղել: Դա իհարկե այնքան էլ հեշտ կատարվող գործընթաց չէ, բայց Հայաստա­նը շարունա­կա­բար զոհա­բե­րել է իր պետա­կան շահե­րը, որպեսզի ռուսնե­րի կողմից անվտանգության երաշխիքներ ստա­նա Արցա­խի հարցով, իսկ 44-օրյա պատե­րազմը եկավ ապա­ցուցե­լու, որ ռուսնե­րը ոչ միայ  չեն պատրաստվում մեզ ինչ որ կերպ պաշտպա­նել, այլև Հայաստա­նից կզի­ջեն այնքան, ինչքան ռուսա­կան շահը կպա­հանջի:

Հայաստա­նը պետք է կարո­ղան դուրս պրծնել ռուսա­կան ճամբա­րից և դրա փոխա­րեն մոտե­նա շատ ավե­լի ֆինանսա­պես ու ռազմա­պես հզոր Արևմուտքին: Պուտի­նը չի նեղացնե­լու Ալիև­ին, ով իր նման դիկտա­տոր է: Պուտի­նին համե­մա­տել Հիտլե­րի հետ՝ սխալ է, որովհետև այսօրվա ռուսա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությունըոչ թե ինչ որ գաղա­փա­րա­կան հենքով է առաջ գնում, այլ զուտ նպա­տակ ունի պաշտպա­նե­լու Պուտի­նի անձնա­կան իշխա­նությությունը: Պուտի­նը կպաշտպա­նի աշխարհի բոլոր բռնա­պե­տե­րին, միայն թե միայնակ չմնա և չկի­սի Քադաֆիի ճակա­տա­գի­րը:

Հայաստա­նում, ռուսա­կան ճամբա­րից պոկվե­լու ընթացքում, ինչպես կարծում է Հովսեփ Խուրշուդյա­նը, ծագե­լու են հիմնա­կա­նում տնտե­սա­կան բարդություններ, բայց դրանք ժամա­նա­կա­վոր են լինե­լու:

Նա օրի­նակ բերեց, թե ինչպես են եվրո­պա­ցի­նե­րը հենց հիմա տնտե­սա­կան դժվա­րություննե­րին դիմա­նում միայն թե ազատվեն կրեմլյան պատուհա­սի նավթից ու գազից:

Հովսեփ Խուրշուդյա­նը չհա­մա­ձայնեց, որ ռուսնե­րը համարձա­կություն կունե­նան Հայաստա­նում ևս մեկ Հոկտեմբե­րի 27 իրա­կա­նացնել, որովհետև դրա ռեսուրսնե­րը չունեն: Եթե ունե­նա­յին, ավե­լի լուրջ կետե­րում կիրա­կա­նացնեին, օրի­նակ Ուկրաի­նա­յում, մերձբալթի­կա­յում, Լեհաստա­նում: Իսկ եթե այնուա­մե­նայնիվ ռուսնե­րը գնան նման արկա­ծախնդրության, ապա այդ շատ թանկ կնստի նաև իրենց վրա:

Խուրշուդյա­նը նաև խոսեց Սերբիա, Ալբա­նիա, Կոսո­վո հարցե­րից: Արցա­խի հարցով կոսո­վո­յան ճակա­տա­գի­րը ռուսնե­րը մեզ թույլ չեն տալու: Ամեն ինչ տանում է դեպի հայտնի կկվի մասին հեքիա­թը, երբ կկուն հերթով զոհում է իր ձագե­րին, որ գոնե մյուսնե­րին փրկի, բայց այնպես է ստացվում, որ այսպես թե այնպես անվերջ կորցնում է:

Հիմա միակ տարբե­րա­կը, որ մենք անվերջ չկորցնենք, ռուսա­կան ծուղա­կից դուրս պրծնել է, միայն թե այդ ամե­նը պետք է շատ արագ անել: Իշխա­նությունը միայն խոսում է, երբեմն էլ դատա­պարտում ռուսա­կան գործո­ղություննե­րը, բայց ոչ մի իրա­կան բան հակադրել չի կարո­ղա­նում: Իշխա­նությունը պետք է կոնսո­լի­դացնի իր ողջ ուժը և պետությանն ու հասա­րա­կության համախմբի մեկ ընդհա­նուր նպա­տա­կի շուրջ, իսկ դրա համար նաև լյուստրա­ցիա ու հինգե­րորդ շարասյունը արմա­տա­խիլ անել է պետք:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ