25.8 C
Yerevan

Ինչպե՜ս Են Փոխվել Հայե­րը

Հայաստանն այս հողե­րի իրա­կան տերն է, հայն այն միակ եւ իրա­կան բնա­կիչն է, որ պետք է ապրի այս տարածքում եւ Հայաստանն այն միակ պետությունն է, որը խանգա­րում է թշնա­մի­նե­րի նպա­տակնե­րին։

Էսամ Նագի

Հայաստա­նը սիրե­լու հայրե­նիք է, որովհետև ում ինքը սիրում է, շատ բուռն ու իրա­կան սիրով է սիրում, ամբողջո­վին իրե­նով է անում ու շատ դժվար է լինում նրան թողնե­լը:
Ահա այս միտքն է արտա­հայտել եգիպտա­ցի ռեժի­սոր և լրագրող Էսամ Նագին Mediamax.am‑ի տված իր հարցազրույցում:
Էսամ Նագին առա­ջին անգամ չէ, որ Հայաստա­նում է: Նա բազմիցս եղել է այստեղ, գրել ու նկա­րա­հա­նել Հայաստա­նի մասին: Նրա ֆիլմե­րից «Մոռացված Հայրե­նի­քը» այս տարի ներկա­յացված է եղել «Ոսկե Ծիրա­նում»:

Հարցազրույցում Էսամ Նագին իր ցավն ու ափսո­սանքն է հայտնում հայ ժողովրդի հետ կատարվա­ծի համար, ապա և նշում, որ հայե­րը շատ հարուստ ու մեծ մշա­կույթ և պատմություն ունեն: Հայե­րը պիտի հասկա­նան, որ միայն ու միայն իրենցից է կախված իրենց երկրի ապա­գան: Այս մտքով Նագին ասես կրկնում է Թումանյա­նի այն տողե­րը, որ փրկությունը ներսից է գալու, որովհետև ներսից ենք փչա­ցած:
Նագին շատ կապված է Հայաստա­նի հետ, հատկա­պես իրենց ավե­լի հարա­զատ է համա­րում Սյունի­քը:
Նագին այն ահատնե­րից է, որ կարո­ղա­նում է քաղա­քա­կա­նությունից ու տնտե­սա­կան շահե­րից այն կողմ նայել և մարդու մեջ տեսնել մարդկա­յի­նը:
Նագիի այցն ու նրա աշխա­տանքը շատ կարև­որ են հանրայնացնե­լու այն, ինչ հաճախ մենք չենք կարո­ղա­նում՝ մեր ներքին կռիվնե­րու վեճե­րով տարված լինե­լու ժամա­նակ: Նագին և իր նմանննե­րը այն մարդիկ են, ովքեր այսօր մեզ ձեռք են մեկնում այն սրտա­բա­ցությամբ, ինչպես, որ մեզ օգնե­ցին նաև 1915թ. Հայոց Ցեղասպա­նության ժամա­նակ:
Նագիի շնորհիվ հասա­րակ մարդիկ դեռևս բարե­կամներ ունեն անծա­նոթնե­րի մեջ:

Մեր Ուղին

Էսամ Նագի. «Հայե՛ր, դիմակներ մի կրեք ու ձեւացրեք, թե ամեն ինչ կարգին է»

Էսամ ՆագիԷսամ Նագի

Լուսանկա­րը‘ Նարե­կա­ցի արվեստի միություն

Եգիպտա­ցի ռեժի­սոր եւ լրագրող Էսամ Նագին հերթա­կան անգամ Հայաստան էր ժամա­նել ներկա­յացնե­լու իր «Մոռացված հայրե­նիք» փաստա­վա­վե­րագրա­կան ֆիլմը: 

Մեդիա­մաքսը զրուցել է Հայաստա­նին ու հայե­րին անչափ կապված Նագիի հետ, որը ցավով նկա­տում է, թե ինչպես է փոխվել ժողո­վուրդն ու ինչ կարող է լինել, եթե նա չկա­րո­ղա­նա տեր կանգնել իր երկրին: 

- Դիտե­լով Ձեր ֆիլմե­րը, տեսնե­լով Ձեր վերա­բերմունքն ու գիտե­լիքնե­րը Հայաստա­նի մասին, իսկա­պես, զարմա­նում եմ, թե ինչքան եք կապված մեր երկրին: Ինչպե՞ս ու ե՞րբ ծանո­թա­ցաք Հայաստա­նի հետ:

-Հայաստա­նը մշա­կույթով հարուստ երկիր է ու հանդի­սա­նում է մարդկության պատմության հիմքը, բայց այն աշխարհի քարտե­զի վրա­յից հեռացվել էր դեռեւս Ցեղասպա­նությունից առաջ: Կարծում եմ անկա­խությունից հետո Հայաստա­նը վերա­կանգնեց իր տեղը, բայց միայն որոշ չափով, որովհե­տեւ աշխա­տե­լու դեռ շատ տեղ կար:

Առա­ջին անգամ Հայաստա­նի մասին իմա­ցա Կահի­րեում բնակվող լուսանկա­րիչ Լեւոն Տեր-Հակոբյա­նից: Այդ ժամա­նակ 16 տարե­կան էի: 2017‑ի ապրի­լին առա­ջին անգամ եկա Հայաստան: Անբա­ցատրե­լի զգա­ցո­ղություններ ունե­ցա, երբ իջա «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նում, հասկա­ցա, որ կապված եմ եղել այս երկրին նույնիսկ մինչեւ այստեղ գալս: Մի անտե­սա­նե­լի բան կա, որ կապում է ինձ Հայաստա­նի եւ հայ ժողովրդի հետ: Հինգ անգամ եկել եմ ու վավե­րագրա­կան երեք ֆիլմ եմ նկա­րել, որոնցից «Մոռացված հայրենիք»-ն այս տարի ներկա­յացվեց «Ոսկե Ծիրան» փառա­տո­նում:

- Հայաստա­նում տարբեր վայրեր եք այցե­լել, ո՞րն եք ավե­լի շատ հավա­նել:

-Հայաստա­նի յուրա­քանչյուր անկյունն իր բույրն ու պատմությունն ունի: Բայց Տաթեւի վանքն ու Գորի­սը վայրեր են, որոնց ես պատկա­նում եմ: Ընդհանրա­պես, կապված եմ Սյունի­քի հետ: Հայ ինքնության հիմքն ավե­լի շատ զգում եմ հարա­վա­յին այս վայրե­րում: Այն զգացվում է ճարտա­րա­պե­տա­կան կոթողնե­րից եւ ներդաշնա­կությունից: Հայաստա­նում ինձ գրա­վում է ներդաշնա­կությունը. մշա­կույթի, արվեստի, լեզվի, երաժշտության, տաճարնե­րի, այբուբե­նի ներդաշնա­կությունը, որը ես ոչ մի այլ տեղ չեմ գտել, չնայած՝այցելել եմ ավե­լի քան 25 երկիր: Չնա­յած իր հետ պատա­հած արհա­վիրքնե­րին՝ Հայաստա­նը ստեղծել եւ պահպա­նել է իր ուրույն մշա­կույթը: Կարծում եմ, երբ հայե­րը, իսկա­պես, հասկա­նան սրա կարեւո­րությունը, վերա­դառնան իրենց արմատնե­րին, ապա կկա­րո­ղա­նան վերստեղծել իրենց հայրե­նի­քը:

-Ինչպե՞ս որո­շե­ցիք նկա­րա­հա­նել «Մոռացված հայրե­նիք» ֆիլմը: 

- Պատե­րազմի ժամա­նակ ամեն րոպե հետեւում էի լուրե­րին: Սեպտեմբե­րի 28-ին մի լուսանկար տեսա, որտեղ ադրբե­ջա­նա­կան փամփուշտը խոցել էր հայկա­կան նուռը եւ վերջի­նիս կարմիր հյութն ամբողջությամբ դուրս էր հոսել:

Այդ ժամա­նակ գրե­ցի «Արնա­հո­սող նուռ» հոդվա­ծը: Մտա­ծում էի, թե ինչ կարող եմ անել եւ մոտ չորս ամիս ծախսե­ցի պատրաստվե­լու վրա: 2021‑ի ապրի­լին ժամա­նե­ցինք Հայաստան ու տեղի թիմի հետ սկսե­ցինք նկա­րա­հա­նումնե­րը:

- Ֆիլմի հերոսներն իրա­կան մարդիկ են, նրանք դերա­սաններ չեն: Յուրա­քանչյուրի պատմությունը հուզիչ ու տխուր է: Ի՞նչ եք զգա­ցել նկա­րա­հանման ժամա­նակ, Ձեզ համար հե՞շտ էր առե­րեսվել լսածնե­րի հետ:

-Իսկա­պես, ես խոնարհվում եմ իմ բոլոր կերպարնե­րի առջեւ: Հարութ Քոչարյա­նին նկա­րե­լիս իմա­ցա, որ նա պատե­րազմից հետո ոչ մի բան չի խոսել իր ընտա­նի­քի հետ ու առա­ջին անգամ հենց մեզ էր պատմում իր պատմությունը: Պատկե­րացրեք հուզմունքս, երբ նրա հետ նստած ենք պատշգամբում, իսկ իմ թիկունքում հավաքված է նրա ողջ ընտա­նիքն ու առա­ջին անգամ լսում է, թե ինչ է տեսել նա պատե­րազմի դաշտում: Հարութը մոտ 50 րոպե խոսեց ու ես նրան չէի ընդհա­տում:

Ֆիլմում չկանգնե­լու ոգին, տոկունությունը կտեսնեք ամեն տեղ՝ լավաշ պատրաստե­լիս, գորգ գործե­լիս: Թշնա­մի­նե­րին սա է զարմացնում, թե ինչպես եք դուք այսքան երկար տարի­ներ դիմա­նում՝ կլի­նի Ցեղասպա­նություն, թե պատե­րազմ, շարունա­կում եք ապրել:

- «Մոռացված հայրենիք»-ում հնչում են նաեւ տարբեր բանաստեղծություններ, որոնք շատ համա­հունչ են դառնում ընդհա­նուրը կառուցվածքի հետ ու լրացնում են հերոսնե­րին: Կուզեի խոսել մեկի մասին, որտեղ հեղի­նա­կը կորցրել է իր սիրե­լիին՝ հայրե­նի­քը:

-Դա «Հեռա­վոր իմ սեր»-ն է, որի հեղի­նա­կը ես եմ: Գրել եմ արա­բե­րեն, հետո հայ ընկերս թարգմա­նեց հայե­րեն: «Էլե­մենտ բենդ»-ի երա­ժիշտ Արա Դաբանջյանն էլ գրեց երաժշտությունը եւ այն հնչում է ֆիլմի վերջում: Բանաստեղծությունը հեռու գտնվող սիրո մասին է, այն Հայաստանն է, որը ոչ թե ինքն է հեռու մեզնից, այլ մենք ենք հեռու նրա­նից:

Օգտա­գործել եմ նաեւ Պարույր Սեւա­կի «Մոր ձեռքեր»-ը, քանի որ ֆիլմը հիմնա­կա­նում կանանց մասին է, ովքեր հայ ընտա­նի­քի պահող սյունն են: Հնչում է Գեւորգ Էմի­նի «Ես հայ եմ»-ը և հատվածներ Ժիլբեր Սինուէ­յի «Երեւան» վեպից:

- Երաժշտությունն այնքան ներդաշնակ է վիզուալ նյութի հետ, որ ստի­պում է հուզված մնալ ողջ ընթացքում: 

-Իմ նպա­տա­կը մարդկանց զգա­յա­կան լարե­րի վրա ազդե­լը չէր, ցանկա­ցել եմ նրանց մտքին հասցնել ասե­լիքս: Ես հանդի­սա­տե­սին տալիս եմ ոչ թե ամբողջա­կան սնունդ, որ ուտեն եւ կշտա­նան, այլ մտա­ծե­լու տեղ եմ թողնում: Ես ընտրե­ցի կիթա­ռը, քանի որ այն զինվորնե­րի շրջա­նում եւ անգամ մարտա­դաշտում օգտա­գործվող երաժշտա­կան գործիք է: Իսկ ֆիլմում հնչող երգե­րից մեկը՝ «Ախ իմ հայրե­նի­քի ջուր»-ը, կատա­րում է լավաշ թխող Կարի­նեն: Նա, ինչպես եւ ֆիլմի կանանց մեծ մասը, Արցա­խից են, բայց կորցնե­լով իրենց տունը՝ բնակվում են Սյունի­քում:  

- Հայաստա­նը պատե­րազմից առաջ եւ հետո: Դուք մարդկանց մեջ տարբե­րություն զգացե՞լ եք: 

-Այո, ես զգա­ցի, թե ինչպես են փոխվել հայե­րը, նրանց առօրյան: Հիմա հայե­րը կորցրել են հավա­տը, ունեն խորը հիասթա­փություն եւ չեմ կարո­ղա­նում հասկա­նալ՝ ով եւ ինչպես է կարո­ղա­ցել այս դիմացկուն ժողովրդի մեջ սերմա­նել սա: Հայե՛ր, դուք ճկուն եւ դիմացկուն ժողո­վուրդ եք, սա ձեզ վայել չէ, վերագտե՛ք ձեր հավա­տը, վերադարձե՛ք ձեր ակունքնե­րին, ձեր ինքնությա­նը եւ միայն այդ դեպքում կկա­րո­ղա­նաք հաղթա­հա­րել այս ամենն ու դուրս գալ այս իրա­վի­ճա­կից:Էսամ ՆագիԷսամ Նագի

Լուսանկա­րը‘ Նարե­կա­ցի արվեստի միություն

Հիշե՛ք Վիլյամ Սարո­յա­նին, Շիրա­զին, Գարե­գին Նժդե­հին, Կոմի­տա­սին, ովքեր, իսկա­պես, հավա­տում էին այս ժողովրդի ինքնությա­նը, վերամիավորվե՛ք ձեր իրա­կան արմատնե­րին եւ այդ ժամա­նակ դուք կրկին կունե­նաք այսպի­սի կերպարներ:

- Ձեր այս ուղերձը նկա­տե­լի է նաեւ «Մոռացված հայրենիք»-ում:

-Այո, «Մոռացված հայրենիք»-ը միայն 2020‑ի պատե­րազմի մասին չէ, այն ցույց է տալիս, թե ինչ է իրա­կա­նում Հայաստա­նը, վտանգը, որը մինչ այսօր կախված է Հայաստա­նի գլխին: Չեմ կարծում, որ մարդիկ հասկա­նում են, թե Սյունիքն ինչ կարեւո­րություն ունի Հայաստա­նի համար:

- Ձեր կարծի­քով, ո՞րն է մեր անգործության ու անտարբե­րության պատճա­ռը:

-Դուք պետք է հիշեք, որ միայն ու միայն ձեզնից է կախված ձեր հայրե­նի­քի լինե­լիությունը: Ես երբեք հայե­րի մեջ այսքան շատ բացա­սա­կան մտա­ծո­ղություն չեմ տեսել: Հայաստա­նում անհնա­րի­նը միշտ հնա­րա­վոր են դարձրել, հիմա էլ պետք է անեք դա: Ի՞նչ արե­ցիք 1915-ին՝ վերապրե­ցիք, իսկ 1918-ին Սարդա­րա­պա­տի հերո­սա­մարտ ունե­ցաք, 1991-ին վերա­դարձրիք Արցա­խը: Գործե՛ք, զարթնե՛ք, ամեն ինչ ձեր ձեռքե­րում է:  

- Ցեղասպա­նությունից հետո եւս հայ ժողո­վուրդը թշնա­մուն տարածքներ զիջեց եւ Ձեր ասած Սարդա­րա­պա­տը կյանքի կոչեց երեք տարի հետո: Միգուցե հիմա էլ է մեզ ժամա­նակ պետք այս ողջ արհա­վիրքն ամբողջա­պես գիտակցե­լու ու ոտքի կանգնե­լու համար:

- Ոչ, դուք սպա­սե­լու ժամա­նակ չունեք: Պետք է գործեիք դեռ երեկ, ոչ թե այսօր, էլ ուր մնաց վաղը: Եթե չունեք անհատ, որը կկա­րո­ղա­նա ձեզ հանել այս վիճա­կից, ապա սպա­սել պետք չէ, յուրա­քանչյուրը կարող է դա անել: Ես հավա­տում եմ հայ ժողովրդին: Հայկա­կան ոգին կորսված չէ, միգուցե խամրել է, բայց դեռ կա:

-Ասում եք, որ Հայաստանն աշխարհի պորտն է ու այստե­ղից է սկիզբ առել մարդկությունը: Սա հայ մարդը կամ աշխարհը գիտակցո՞ւմ է: 

-Հայաստանն այս հողե­րի իրա­կան տերն է, հայն այն միակ եւ իրա­կան բնա­կիչն է, որ պետք է ապրի այս տարածքում եւ Հայաստանն այն միակ պետությունն է, որը խանգա­րում է թշնա­մի­նե­րի նպա­տակնե­րին: Դա շատ լավ գիտեն ձեր ոխե­րիմ հարեւաննե­րը: Եվ հենց սա հասկա­նա­լով՝ Հայաստա­նը եւ սփյուռքը պետք է միա­վո­րեն իրենց ջանքե­րը եւ ըմբոստա­նան, քանի որ Հայաստա­նը յուրա­քանչյուր օր ինչ-որ մի կտոր է կորցնում իր սեփա­կան երկրից: Լավ, սրա­նից ավել էլ ի՞նչ է պետք, որպեսզի արթնա­նաք եւ գիտակցեք պահի լրջությունը: Չէ՞ որ պատմությունը ցույց է տալիս, որ դուք քանի-քանի անգամ եք կարո­ղա­ցել ոտքի կանգնել եւ գոյության համար պայքա­րել, ուրեմն ինչո՞ւ եք հիմա հանդուրժում ձեր երկրի կորուստը:

Անհասկա­նա­լի է տեսնել ժպտա­ցող եւ անհոգ դեմքեր, որոնք ժամա­նակ են անցկացնում մի գավաթ գինի խմե­լով, ասես ոչինչ չի եղել: Ինչո՞ւ եք դիմակներ կրում եւ ձեւացնում, թե ամեն ինչ կարգին է: Ո՛չ, ոչինչ էլ կարգին չէ, որովհե­տեւ ես զգում եմ, որ ոչ մեկդ ուրախ չեք, ես տեսնում եմ տխրություն յուրա­քանչյուր ծիծա­ղի հետեւում:

Մենք պետք է գործենք, որ կանխենք այս ամե­նը: Այո, ասում եմ՝ մենք, որովհե­տեւ ես ձեզնից մեկն եմ, որովհե­տեւ ես ինձ Հայաստա­նի մի մասնիկն եմ համա­րում, հենց դրա համար եմ նկա­րել «Մոռացված հայրե­նիք» ֆիլմը եւ եթե Հայաստա­նը չի հասկա­նում այս ամե­նը, ապա ես պետք է ինձնից եկող ամեն բան անեմ, որ օգնեմ ձեզ, լինեմ ձեզ հետ, հասկացնեմ, թե ով եք եղել դուք, ինչ կլի­նի ձեզ հետ եւ անգամ աշխարհի հետ, եթե կորցնենք Հայաստա­նը:

- Վերա­դառնա­լով ֆիլմին, որը դիտե­լուց հետո հասկա­ցա, որ ինչ-որ տեղ նաեւ ես եմ մոռա­ցել հայրե­նիքս: Իրա­կա­նում, ո՞վ է մոռա­ցել հայրե­նի­քը:

- Ֆիլմի վերնա­գիրն իմ հարցն է ձեզ: Իմ կարծի­քով բոլորս մեղքի մեր բաժինն ունենք: Հայաստա­նի հայերն են մոռա­ցել Հայաստա­նը, ովքեր ամեն ինչ չէ, որ տալիս են իրենց երկրին, որովհե­տեւ եթե մեկը նվիրվում է, իսկ մյուսը ոչ, ապա պատմությունը հավա­քա­կան ձեւով ներկա­յացնե­լու է, որ հայե­րը ի վիճա­կի չեղան պաշտպա­նե­լու իրենց հայրե­նի­քը:

Սփյուռքի հայերն են մեղա­վոր, ովքեր պարզա­պես դրա­մա­կան օգնություն ուղարկե­լով՝ համա­րում են հայրե­նի­քի հանդեպ իրենց պարտքը կատա­րած, իսկ ֆիզի­կա­պես մոռա­ցել են եւ միայն ամառվա մի քանի օր են անցկացնում այստեղ խորո­ված կամ լավաշ ուտե­լու համար: Եթե չգի­տակցեն, շատ շուտով գուցե հայրե­նիք չունե­նան եւ այլեւս չկա­րո­ղա­նան իրենց ամա­ռա­յին արձա­կուրդը վայե­լե­լել այստեղ:

Այսօր սփյուռքում ավե­լի շատ հայ է ապրում, քան Հայաստա­նում: Դա չպետք է այդպես լինի: Վերադարձե՛ք հայրե­նիք, բերե՛ք ձեր գիտե­լիքներն ու փորձն այստեղ, կառուցե՛ք ուժեղ եւ հաղթա­կան երկիր: Դրսից խորհուրդներ մի՛ տվեք, եկե՛ք եւ ձեր օրի­նա­կով արեք դա:Էսամ ՆագիԷսամ Նագի

Լուսանկա­րը‘ Նարե­կա­ցի արվեստի միություն

Հայաստա­նը սիրե­լու հայրե­նիք է, որովհե­տեւ ինքն ում սիրում է, շատ բուռն ու իրա­կան սիրով է սիրում, ամբողջո­վին իրե­նով է անում ու շատ դժվար է լինում նրան թողնե­լը:

Եվ, իհարկե, միջազգա­յին հանրությունն է մոռա­ցել: Ես, իսկա­պես, զարմա­նում եմ, թե ինչպես է աշխարհն արձա­գանքում Ուկրաի­նա­յում տեղի ունե­ցող պատե­րազմին, ինչպես են լրատվա­մի­ջոցնե­րը, վավե­րագրողնե­րը համախմբված ցույց տալիս ամեն ինչ: Բայց նման բան ոչ ոք չձեռնարկեց Հայաստա­նի համար, սա մեծ ցավով եմ ասում:

Իմ ֆիլմն արթնա­նա­լու կոչ է ներսի ու դրսի հայե­րին եւ միջազգա­յին հանրությա­նը, որ իրա­վունք չունենք մոռա­ցության տալու այս հողը:

Էսամ Նագիի հետ զրուցել է Գոհար Նալբանդյա­նը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ