18.3 C
Yerevan

Անկախ Պատմագրություն Չկա

Բոլորս էլ ճարի մասին կմտա­ծենք, բայց որ վախտին խոսա­յինք, ցեմենտ գողցո­ղի ձեռը բռնեինք, մե բանմ էլ մենք չօգտվեինք, էսոր սաղ քաղաքն ավե­րակ դարձած չէր էղնի, ժողովրդի կեսն էլ էդ ավե­րակնե­րի տակը պառկցրած չէինք էղնի, որ էսօր էլ ճարի աշեինք։

Վլա­դի­միր Հարությունյան

«Դու պետա­կան սահման չունես, քո սահմա­նը հարյուր տարի առաջ ես եմ գծել‘ իմ ուզա­ծով և այսօր էլ ես եմ գծե­լու, և դարձյալ‘ իմ ուզա­ծով»

Ֆիզմաթ գիտություննե­րի դոկտոր, պրոֆե­սոր Վլա­դի­միր Հարությունյա­նը գրել է․

1988‑ի Մեծ Երկրա­շարժին հաջորդող երևի թե երկրորդ օրն էր: Լենի­նա­կա­նում ամբողջ քաղա­քով մեկ բարձրա­նում էին փլուզված շենքե­րի ավե­րակնե­րի բլուրնե­րը: Մարդիկ արդեն գիտակցել էին կատարվա­ծի սոսկումն ու մասշտաբնե­րը, բայց դեռևս չէին կարո­ղա­նում գիտակցել, որ հետո‘ ավե­րակնե­րի ամեն մի բլրի տակից դուրս բերված մարմիննե­րից, մատնե­րի վրա կհաշշվեն ողջ մնա­ցածնե­րը, որոնց մի մասը հետո նույնպես կմա­հա­նա: Իսկ ոմանց էլ, առհա­սա­րակ, չեն էլ գտնի: Իսկ այդ պահին դեռևս չկա գործի դրված ոչ մի փրկա­րար ուժ ու տեխնի­կա: Միայն մի քանի շենքե­րի ավե­րակնե­րի մոտ, որտեղ բնակվե­լիս են եղել խորհրդա­յին բանա­կի Լենի­նա­կա­նի կայա­զո­րի սպա­նե­րի ընտա­նիքնե­րը, զինվո­րա­կաննե­րը բերել են մի քանի միա­վոր ռազմա-ինժե­նե­րա­կան տեխնի­կա, նույնիսկ մեկ-երկու տանկ և փոշու, լացի, գոռո­ցի ու հայհո­յանքնե­րի զուգակցությամբ անհա­ջող փորձեր են արվում մի կողմ քաշել երկաթբե­տոնյա սյուներն ու «ռիգելնե­րը», «բլոկներն» ու «պանելնե­րը»: Մի շենքի ավե­րակնե­րի վրա էլ հայտնվել են խորհրդա­յին բանա­կի զինվորներ‘ձեռքներին խրա­մատ փորե­լու բահեր: Եվ ուրիշ ոչինչ: Նման տեխնի­կա­կան հագեցվա­ծությամբ նրանց առկա­յությունը արհա­վիրքի կենտրո­նում ասես ընդգծեր մեռնող կայսրության իրա­կան անզո­րությունը իրա­կան հզո­րության դեմ‘ թեկուզև բնա­կան ծագման ուժի պարա­գա­յում: Եվ, միա­ժա­մա­նակ, ընդգծեր, որ այդ մեռնող կայսրությունը չի վարա­նում իր ունե­ցած ուժը ցուցադրել ու կիրա­ռել նույնիսկ երկրա­շարժի հարվա­ծը տեսած ու հետև­անքնե­րը կրող ժողովրդի նկատմամբ: Բանն այն է, որ այդ բահե­րով զինվորնե­րը հենց այնպես զինվորներ չէին. Լենի­նա­կան լրա­ցուցիչ զորք էր մտցվել և քաղա­քում սահմանվել էր պարե­տա­յին ժամ: Շենքի ողջ մնա­ցած բնա­կիչներն էլ‘բառացիորեն պրոստրա­ցիա­յի վիճա­կում, չէին էլ կարո­ղա­նում մի բան առա­ջարկել, մի բան նախա­ձեռնել. Ավերված էր ամեն ինչ, ամեն բան…

… Ավե­րակնե­րի այդ բլրին մոտե­ցավ քաղա­քում հայտնի և հարգված մի մանկա­վարժ, ում հարա­զատներն ավե­րակնե­րի տակ էին: Նա ձեռքը վերցրեց ցեմենտի շաղա­խի մի կտոր, հեշտությամբ փշրեց բռի մեջ ու դիմեց հավաքվածնե­րին. «Այ, էս սարքողնե­րին պետք է բերել, որ մեր հարա­զատնե­րին հանեն, հետո էլ‘ իրենց թաղենք իրենց սարքած շենքի ավե­րակնե­րի տակ»: Կանգնածնե­րից մեկը, թե «Այ ախպերս, հիմի էդոր վախտն է, թե կրնաս, ճարըմ էրա, էս մարդկանց պանելնե­րի տըկից հանենք»:

– Գիտեմ որ հիմի հաստատ չէ, հիմի պտի ճարիմ աշես:

– Հա, բոլորս էլ ճարի մասին կմտա­ծենք, բայց որ վախտին խոսա­յինք, ցեմենտ գողցո­ղի ձեռը բռնեինք, մե բանմ էլ մենք չօգտվեինք, էսոր սաղ քաղաքն ավե­րակ դարձած չէր էղնի, ժողովրդի կեսն էլ էդ ավե­րակնե­րի տակը պառկցրած չէինք էղնի, որ էսօր էլ ճարի աշեինք…

… Մի քանի օր առաջ բացե­ցի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ կայքը: Եվ պարզե­ցի հետևյա­լը: Կարե­լի է համա­րել, որ 1995թ. Հայաստա­նում պետա­կան անկա­խությունն արդեն վերջնա­կա­նո­րեն հաղթած էր և չկար որև­ի­ցե մտա­վա­խություն խորհրդա­յին կարգե­րի ռենե­սանսի, և հումա­նի­տար գիտություննե­րի բնա­գա­վա­ռը, մասնա­վո­րա­պես, պատմության, և հատկա­պես հայոց պատմության ոլորտն, արդեն ազատ էր կոմունիստա­կան գաղա­փա­րա­խո­սա­կան մամլի­չից: Համա­ձայն այդ կայքի, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ մասնա­գի­տություննե­րի գծով 1995թ. հունվա­րից մինչև 2021թ. հոկտեմբեր Հայաստա­նում պաշտպանվել է 305 թեկնա­ծուա­կան և դոկտո­րա­կան ատե­նա­խո­սություն: Դրանցից միայն 32‑ն է (10,49%, տարե­կան միջի­նը‘ 2 ատե­նա­խո­սություն), որ այս կամ այն կերպ առնչվում է Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տությա­նը: Մնա­ցած 89,51% ‑ը‘ ինչի մասին ասես: Մենք, բնա­կա­նա­բար, չենք պատրաստվում վիճարկել մեր հայրե­նի պատմա-«ռեսիչեռների» գիտա­կան ճաշակն ու նախա­սի­րություննե­րը: Դա իրենց ընտրությունն է: Բայց միա­ժա­մա­նակ հարց է ծառա­նում և ուղղվում թե այդ բազմա­ճա­շակ պաշտպա­նողնե­րին, թե իրենց խիստ նրբա­ճա­շակ գուրու-պատմաքրմե­րին առ այն, որ եթե այսքան տարի­նե­րի ընթացքում ձեր պատմաստեղծ ու պատմա­սեր ուղեղնե­րի աշխա­տանքի ընդա­մե­նը 10,49% ուղղվեց Առա­ջին Հանրա­պե­տության կողմը, ապա միանգա­մայն բնա­կան է, որ օտա­րը այսօր պետք է ասի հային, որ «դու պետա­կան սահման չունես, քո սահմա­նը հարյուր տարի առաջ ես եմ գծել‘ իմ ուզա­ծով և այսօր էլ ես եմ գծե­լու, և դարձյալ‘ իմ ուզա­ծով»: Իսկ մյուսն էլ‘ ոչ երկիր, ոչ տարածք, ոչ նույնիսկ ինքնանվա­նում ունե­ցո­ղը ասե­լու է . «հայ, դու երկիր, հող, հայրե­նիք չունես: Դրանք բոլո­րը իմն են: Ժամա­նա­կա­վո­րա­պես ուրիշնե­րը քեզ էին տվել, հիմա գալիս եմ վերցնեմ: Էս աշխարհի երե­սին դու տեղ չունես, պետք է ոչնչա­նաս»: Դեհ, հայերն էլ բնազդով հասկա­նում են, որ այդպես չէ, բայց համա­պա­տասխան հարթակնե­րից ու ամբիոննե­րից համա­պա­տասխան հակա­դարձում հնչեցնե­լու համար այդչափ պատմա­գի­տա­կան հիմք ու պաշար չկա: Քանզի չկա, գոյություն չունի անկախ հայկա­կան պետա­կա­նությանն առնչվող և այն լուսա­բա­նող անկախ հայկա­կան պատմա­գի­տություն, որպես այդպի­սին:

Այդպի­սին է իմ տեսա­կետն ու համոզվա­ծությունը, որպես Հայաստա­նի քաղա­քա­ցի:

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ