18.3 C
Yerevan

Շուշիի Աքիլլեսյան Կրունկը

Հադրութի շրջա­նում խիստ վերահսկո­ղության տակ գոյություն է ունե­ցել անտա­ռա­յին մաֆիա, որն աշխա­տել է Բակո Սահակյա­նի և ղարա­բաղյան կլա­նի այլ ներկա­յա­ցուցիչնե­րի վրա ։ Հայաստա­նից շուրջ 300 զինվոր հերթով գնում էր տաժա­նա­կիր ստրկա­տի­րա­կան ծառա­հատման աշխա­տանքնե­րի:

Ռոման Բաղդա­սարյան

Հադրութի շրջա­նը գտնվում է ԼՂՀ հարավ-արև­ելքում ։ Նրա մակե­րե­սը կազմում է 1877 քառ. կմ:Հադրութի շրջա­նում է գտնվում Ազի­խի քարանձա­վը ՝ աշելյան մշա­կույթի կայանատեղին։Հադրութի շրջանն ընդգրկում է Հադրութ քաղա­քը և հետևյալ գյուղե­րը ՝ Տյակ,Դաղդեշյու, Վանք, Այգեստան, Մելի­քա­շեն, Ազոխ, Ակնաղբյուր , Առա­քել, Ձորագյուղ , Ջրա­բերդ, Սարա­լանջ , Արև­ա­շատ, Բանա­ձոր, Ցոր, Դրախտիկ , Թախա­սեր, Թաղուտ, Խանձա­ձոր , Հայկա­վան , Խծա­բերդ , Սպի­տա­կա­շեն , Ծակուրի, Ծամձոր, Սարինշեն, Ղահլու, Ակա­կու , Հին Թաղլար, Մարիա­մա­ձոր, Մեծ Թաղլար, Մոխրե­նես, Նորա­շեն, Պլե­տանց, Ծաղկա­վանք , Ջրա­կուս, Օխեր, Վարդա­շատ, Տող, Տումի, Ուխտա­ձոր, Քյուրա­թաղ, Կարմրակուճ։Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են Արցա­խի իշխա­նություններն ու ԱԱԾ‑ն տանջել այդ շրջա­նի հասա­րակ ժողովրդին 1994-ից մինչև 2020 թվա­կանն ու ինչու է Աստված հոգնել այդ ամե­նից ։

1) Ղարա­բաղյան 1‑ին պատե­րազմում տարած հաղթա­նա­կից հետո ‚28 տարվա ընթացքում, ամբողջ շրջա­նում և Հադրութ քաղա­քում ոչ մի մանկա­կան խաղահրա­պա­րակ չի կառուցվել:Երբ ես ‚2020թ., Հադրութի քաղա­քա­պետ Վահան Սավադյա­նի հետ, որո­շե­ցի կառուցել խաղահրա­պա­րակ, պարզվեց, որ Հադրութում մենք չենք կարող գտնել մի փոքրիկ հողակտոր, քանի որ շրջա­նի բոլոր հողե­րը զավթել էին գենե­րալներն ու Արա­յիկ Հարությունյա­նը ։ 30 տարի ստա­նալ տասնյակ միլիարդա­վոր դոլարներ, և չկա­ռուցել ձեր երե­խա­նե­րի համար գեթ մեկ խաղահրա­պա­րակ։ Այն ամե­նը, ինչ պետք է իմա­նալ Արցա­խի իշխա­նության և նրա ԱԱԾ բարո­յա­կա­նության մասին ։

2) 30 տարվա ընթացքում Արցա­խի իշխա­նություննե­րը ոչ մի մանկա­պարտեզ չեն կառուցել ամբողջ շրջա­նում։ Որպեսզի բոլո­րին հասկա­նա­լի լինի, ամբողջ Հադրութի շրջա­նում 7 մանկա­պարտեզ կար։2019-ին ես նոր խաղա­լիքներ եմ ուղարկել բոլոր պարտեզնե­րին և սարսա­փով տեղե­կա­ցել, որ նրանք գործում են սարսա­փե­լի շենքե­րում ‚որոնց վերա­նո­րոգման համար ղարա­բաղյան կլա­նը չէր կարո­ղա­նում տրա­մադրել հավաքված միլիարդնե­րից 1 դրամ ։

3) 30 տարվա ընթացքում Արա­յիկ Հարությունյանն ու նրա գենե­րալնե­րը Հադրութի շրջա­նի բոլոր լավա­գույն դաշտե­րը վերցրել են գյուղա­ցի­նե­րից ՝ նվաստացնե­լով ու ցեխի մեջ գցե­լով հասա­րակ մարդու արժա­նա­պատվությունը:

4)Շրջանի գյուղե­րի 70% — ում տարրա­կան ջրա­գիծ չի եղել։Մարդիկ չգի­տեին, թե ինչպես լվա­նալ ափսե­նե­րը, ջրել այգին եւ ստիպված ուղարկում էին երե­խա­նե­րին անտառ ջուր բերե­լու , որը լի էր գայլե­րով եւ այլ կենդանիներով։Արցախի իշխա­նություններն ու ԱԱԾ‑ն ժողովրդից թաքցրել են Հադրութի շրջա­նի երե­խա­նե­րին գայլե­րի կողմից հոշոտվե­լու բազմա­թիվ դեպքեր ։ Ի դեպ, Ստե­փա­նա­կերտի բժիշկնե­րը կարող են հաստա­տել, թե գայլե­րի կողմից հոշոտված քանի երե­խա են նրանց մոտ բերել ։ Ամո՛թ։ Հավա­քել այդքան գումար և ջուր չտրա­մադրել իրենց գյուղա­ցի­նե­րին ու նրանց երե­խա­նե­րին ։

5)Այս ֆոնի վրա ամե­նա­սարսա­փե­լի անհե­թե­թությունը դարձել է Հադրութ քաղա­քի շքեղ ջրաշխարհի կառուցումը՝ հայտնի սկանդա­լա­յին գենե­րալ Արթուր Աղա­բեկյա­նի զվարճանքի համար նախա­տեսված: Կարո՞ղ եք պատկե­րացնել ամե­նա­թո­ղության աստի­ճա­նը։ Երբ բոլոր գյուղե­րում աման լվա­նա­լու համար ջուր և ջրա­գիծ չկար, բայց կար Ակվա­տեկ, որը ոչ մեկին այնտեղ, հարյուր տարի մնար պետք չէր: Եվ հարց է առա­ջա­նում, թե որտեղի՞ց Արա­յիկ Հարությունյա­նի ընկե­րոջն այդքան գումար շքեղ ջրաշխարհի կառուցման համար։

6) Հադրութի շրջա­նում խիստ վերահսկո­ղության տակ գոյություն է ունե­ցել անտա­ռա­յին մաֆիա, որն աշխա­տել է Բակո Սահակյա­նի և ղարա­բաղյան կլա­նի այլ ներկա­յա­ցուցիչնե­րի վրա ։ Հայաստա­նից շուրջ 300 զինվոր հերթով գնում էր տաժա­նա­կիր ստրկա­տի­րա­կան ծառա­հատման աշխատանքների:Այնուհետև փայտի մեծ մասը վաճառվում էր Հայաստա­նում և մի մասը գնում էր փայտամշակման կոմբի­նատ ։ Ի դեպ, կոմբի­նա­տը բացվել էր Հադրութի շրջա­նում և ինչպես պատմում են բնա­կիչնե­րը, պատկա­նում էր Բակո Սահակյա­նին ։ Պատե­րազմից մեկ տարի առաջ Բակո Սահակյա­նի շրջա­պա­տը խաբեությամբ վաճա­ռեց կոմբի­նա­տը ՝ նախա­պես իմա­նա­լով պատե­րազմի մասին ։

7) Հադրութի շրջա­նի համար այս բոլոր տասնամյակնե­րին պատասխա­նում էր Արա­յիկ Հարությունյա­նի ընկե­րը ՝ Արթուր Աղա­բեկյա­նը։ Նրա օրոք տարօ­րի­նակ կերպով շրջա­նում սպանվե­ցին բոլոր ազնիվ ու պարկեշտ սպա­ներն ու քաղա­քա­կան գործիչնե­րը ՝ Բոգդա­նը, Սարդա­րը և հարյուրա­վոր այլ տղա­ներ։ Արցա­խի ԱԱԾ‑ի ոչ մի գործ չբա­ցա­հայտեց, շատ լավ իմա­նա­լով, թե ով է կանգնած դրա հետև­ում ։

8)Բոլոր 30 տարի­նե­րը Հադրութի շրջա­նի զորա­մա­սե­րում և դիրքե­րում ամե­նա­սարսա­փե­լի սովն էր, ինչպես նաև Մատա­ղի­սում ։ Սննդի, վառե­լի­քի և գույքի նման գողություն , ինչպես Հադրութի շրջա­նում էր, չի եղել Արցա­խի ոչ մի տեղ։ Եվ քանի որ այն հեռու է Ստե­փա­նա­կերտից, ապա այստեղ միշտ ամե­նա­թո­ղություն է եղել։

9) Արցա­խի ԱԱԾ — ն և ղարա­բաղյան կլա­նը կատա­րել են ամե­նա­սարսա­փե­լի սխա­լը, երբ աչք են փակել Հադրութի շրջա­նի անտառնե­րով Շուշի ապօ­րի­նի ճանա­պարհ կառուցե­լու վրա(Հայաստան փայտի մաքսա­նենգության համար):Հենց այդ ճանա­պարհով ադրբե­ջա­նա­կան զորքե­րը, 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ, տեխնի­կա տեղա­փո­խե­ցին Շուշիում։ Դրա­նով ղարա­բաղյան կլա­նը, հանուն մաֆիա­յի գումարներ վաստա­կե­լուն, գերեզման փորեց Շուշիի մեր պաշտպաննե­րի համար։

10) Ամբողջ հարա­վա­յին ճակա­տում, անվտանգության կանոննե­րը խախտե­լով, կազմա­կերպվել են դաշտե­րի արհեստա­կան հրդեհներ, որոնց արդյունքում պայթել են ականներ, այն ականնե­րը, որոնք նախա­տեսված էին կանգնեցնե­լու հակա­ռա­կորդի հարձակումը:Ականապատ դաշտե­րի տեղում տարօ­րի­նակ կերպով հայտնվե­ցին Բակո և Արա­յի­կի շրջա­պա­տին պատկա­նող խաղո­ղի այգի­ներ։

11) 30 տարվա ընթացքում Հադրութի շրջա­նի բնա­կիչնե­րը հետապնդումնե­րի էին ենթարկվում իշխա­նությունից, որը մշտա­պես, բռնի ուժով, 100 000 դրա­մով, մարդկանցից վերցնում էր նրանց անասունը(մեկ մեծ կով)։Արցախի իշխա­նություննե­րը հեքիաթ էին հորի­նել այն մասին,որ անա­սուննե­րը հիվանդա­նում են բրուցե­լո­զով և բռնի ուժով մարդկանցից խլում անա­սուննե­րին, իսկ նրանց, ովքեր դեմ էին, մահվան չափ ծեծում էին։

12)Հադրութի շրջա­նի տարածքում կար 2 տարածք, որտեղ աշխա­տել են երի­տա­սարդ տղա­ներ։ Ինչ-որ բան էին արտադրում։Ի դեպ, այս կետը ես չեմ ավարտի։ Կհայտնեմ միայն նրանց, ում ճանա­չում եմ անձամբ ։

13) Կետ քարե­րի մասին: Սա էլ չեմ գրի, որ հարև­ան երկրնե­րը չսարսա­փեն։ Կպատմեմ իմ մտե­րիմ ընկերնե­րին:

14) Ոսկու (լոմ) կետ։ Կրկին բաց եմ թողնում

15)Հադրութի բնա­կիչնե­րը միակն են ողջ Արցա­խում, ովքեր ազնիվ ճանա­պարհով են ընտրել իրենց քաղա­քա­պե­տին ՝ Վահան Սավադյա­նին ։ Մնա­ցած բոլոր վայրե­րում քաղա­քա­պե­տե­րը բռնա­պե­տեր էին։Սարսափելի անարդա­րության պատճա­ռով, Հադրութի շրջա­նի բնա­կիչներն, առա­ջին անգամ, 2018-ին, հանրա­հա­վաքներ են սկսել շրջա­նում և Ստե­փա­նա­կերտում ՝ պահանջե­լով Արշա­վիր Ղարամյանի(ԱԱԾ ղեկա­վար ՝ 2018-ին), Բակո Սահակյա­նի և Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը ։ Ցավոք, այդ հանրա­հա­վաքնե­րը դադա­րեցվե­ցին այն պատճա­ռով, որ Նիկոլ Փաշինյա­նը շտապ ժամա­նեց Ստե­փա­նա­կերտ և բեմի վրա աջակցեց տխուր ու վախե­ցած Բակո Սահակյա­նին ։ Դա հայկա­կան իշխա­նության մեծ սխալն էր, քանի որ զրո­յացրեց տանջված հադրութցի­նե­րի բոլոր հույսե­րը ։

16) Հադրութ քաղա­քում Արցա­խի ԱԱԾ նախկին պետը բացել էր իր ռեստո­րա­նը: Ռեստո­րա­նի անվա­նումը նրա ծնողնե­րի անուննե­րի առա­ջին տառերն էին ։ Արցա­խի ԱԱԾ նախկին պետը հրա­մա­յել էր զորա­մա­սից ռեստո­րան լույս քաշել ՝ անվճար էներգիա գողա­նա­լու նպա­տա­կով ։ ԱԱԾ նախկին պետը խոհա­րարներ ընդունեց այն կանանց,ովքեր ձևա­կերպված էին Հադրութի գնդում և այնտեղ աշխա­տա­վարձ էին ստա­նում։ Ահա այսպի­սի ամե­նա­թո­ղություն էր։

17) Զինվորնե­րի շրջա­նում ինքնասպա­նություննե­րի ամե­նա­մեծ թիվը տեղի է ունե­ցել Մատա­ղի­սում և Հադրութի շրջա­նում ։ Զինվորնե­րի ամե­նա­շատ ծեծն ու բռնա­բա­րությունը եղել է Հադրութի 1‑ին պաշտպա­նա­կան շրջա­նում։

18) Կասկած չկա, որ 30 տարի­նե­րի ընթացքում Արցա­խի իշխա­նություններն ու նրանց գենե­րալնե­րը հափշտա­կել են Հայաստա­նի բյուջեի փողե­րով գնված զենքը, այլա­պես ինչպես բացատրել Շուշիի և Հադրութի անտառնե­րում անօ­րի­նա­կան ռազմա­կան պահեստնե­րի գոյությունը, որոնք բանա­կի հաշվեկշռում չեն եղել: Ինչպես բոլորս հիշում ենք մի այսպի­սի պահեստ պայթեցրել են պատե­րազմի ավարտից առաջ, որպեսզի չբա­ցա­հայտվեն իրենք և մնա­ցած թաքնված պահեստնե­րը , նահանջի ժամա­նակ պայթեցվում էին։

19) 1994 թվա­կա­նից մինչև 2020 թվա­կա­նը Արցա­խի ԱԱԾ‑ի և նրա գենե­րալնե­րի հալա­ծանքնե­րից շրջա­նը լքել է բնակչության 48% — ը ։ Որոշ գյուղե­րում բռնաճնշումնե­րի եւ սպա­նություննե­րի պատճա­ռով բնա­կիչնե­րի թիվը նվա­զել է 65 տոկո­սով։

20) 1994 թվա­կա­նից մինչև 2018 թվա­կա­նը Արցա­խի իշխա­նություննե­րը փաստա­ցի ճանա­պարհ չեն կառուցել ՝ չհաշված այն տեղա­մա­սե­րը, որտեղ նրանք ունեին օբյեկտներ և բիզնես ։

21) Զրո­յա­կան մակարդա­կի վրա է միշտ եղել շրջա­նի բժշկությունը եւ 2020-ին մարդիկ չէին կարո­ղա­նում ստա­նալ տարրա­կան ծառա­յություններ:

22) Արցա­խի իշխա­նություններն ու Սփյուռքը չցանկա­ցան Ազի­խի քարանձա­վը ուխտագնա­ցության վայր դարձնել: Ռուսաստա­նի հայ համայնքնե­րի ոչ մի ղոկա­վար չի այցե­լել այդ շրջան և այնտեղ կլոր սեղան չի կազմա­կերպել, հասկա­նա­լու համար, թե ինչպես օգնել շրջա­նին։

23) 2000 թվա­կա­նին Արցա­խի իշխա­նություննե­րը կարգադրել են հայաստանցի զինվորնե­րին օգտա­գործել որպես անվճար ստրուկներ “Ղարա­բաղ Տելե­կոմ” բջջա­յին ընկե­րության համար մալուխնե­րի տեղադրման խրա­մատ փորե­լու համար ։Անձրև­ին, ցեխին և շոգ եղա­նա­կին հազա­րա­վոր զինվորներ, վնասվածքնե­րով, փոսեր էին փորում և ծանր մալուխնե­րը քարշ տալիս Հադրութի շրջա­նից մինչև Շուշի ։ Այսպի­սով, ինժե­նե­րա­կան աշխա­տանքնե­րի համար ընկե­րության կողմից հատկացված գումարնե­րը արցախցի գենե­րալնե­րը դրել են գրպա­նում , իսկ դժո­խա­յին աշխա­տանքնե­րի համար օգտա­գործել զինվորնե­րին, ովքեր ընդհանրա­պես չպետք է կատա­րեն այդ քաղա­քա­ցիա­կան կեղտոտ աշխա­տանքը ։

24) Հադրութի շրջա­նում գրե­թե բոլոր պետա­կան հաստա­տություննե­րում Արցա­խի իշխա­նություննե­րը 《մառյալ 》հոգի­ներ են գրանցել և գումար դուրս գրել։Իրենք ՝ հադրութցի­նե­րը, չէին կարո­ղա­նում աշխա­տանք գտնել, իսկ “մեռյալ” հոգի­նե­րը ստա­նում էին ղեկա­վա­րության գրպաննե­րի համար աշխա­տա­վարձ ։

25) 30 տարվա ընթացքում Արցա­խի իշխա­նությունը չկա­րո­ղա­ցավ լուծել շատ գյուղե­րի լուսա­վո­րության տարրա­կան հարցը, երբ շատ գյուղե­րում մարդիկ մութն ընկնե­լուց հետո չէին կարո­ղա­նում դուրս գալ գյուղի կենտրոն ։ Միլիարդնե­րը հավա­քել են Սփյուռքից և ստա­ցել Հայաստա­նից և չեն ցանկա­ցել օգնել գյուղին ։

26) 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ իրենց քաղա­քը պաշտպա­նե­լու փոխա­րեն , Ղարա­բա­ղի մի քանի ավա­զա­կախմբեր թալա­նում էին Հադրութի բանկո­մատներն ու խանութնե­րը ։

27) Արցա­խի ԱԱԾ‑ն և Արա­յիկ Հարությունյա­նը նույնիսկ չեն կազմա­կերպել ծերե­րի տարհա­նումը 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ ։ Չէին կարո­ղա­նում պապիկնե­րին դուրս հանել քաղա­քից, որտեղ արդյունքում մտան ադրբե­ջանցի­նե­րը և գնդա­կա­հա­րե­ցին մեր պապի­կին զինվո­րի հետ միա­սին ։ Սա է այս իշխա­նության դեմքը, որը չի հարգում ոչ մեծա­հա­սակնե­րին եւ ոչինչ չի արել երե­խա­նե­րի համար:

28) Տարօ­րի­նակ կերպով 44 օրյա­յի հայաստանցի զինվորնե­րը գերի են ընկել Հադրութի շրջա­նում ՝ առանց Հադրութի սպա­նե­րի։ Եկեք Արցա­խի ԱԱԾ-ից հարցնենք, թե ինչու՞ ձեր սպա­նե­րը գերի չեն ընկել, և ինչու՞ ադրբե­ջանցի­նե­րից ոչ մեկին գերի չեք վերցրել ։ Կարող եք չպա­տասխա­նել, որովհետև թողել եք զինվորնե­րին և փախել:

29) Հադրութի շրջա­նում մենք թողել ենք 88 հայկա­կան եկե­ղե­ցի և սրբա­վայրեր ։ Աշխարհի հայե­րի 99,99% — ը նույնիսկ չգի­տի 88-ից 5 եկե­ղե­ցի­նե­րի անուննե­րը ։ Արցա­խի արտա­քին գործե­րի նախա­րար Դավիթ Բաբա­յանն ու Արցա­խի խորհրդա­րա­նի կեղծ պատգա­մա­վորնե­րը չգի­տեն անգամ 5 եկե­ղե­ցի­նե­րի անուննե­րը։

30) 30 տարվա ընթացքում Արցա­խի իշխա­նությունը ոչ մի կարգին ցուցա­նակ չի տեղադրել, եղա­ծը ժանգո­տած էր։Երբ Իլհամ Ալիևը այցե­լեց Հադրութի շրջան, հեռուստա­տե­սությամբ այն ցույց տվեց և քահ֊քահ ծիծա­ղեց։

31)Շատ Հադրութի սպա­ներ, պատե­րազմի առա­ջին օրե­րին, փախան և Արցա­խի սահմա­նին թողնե­լով անձնագրե­րը, խոսք տվե­ցին վերադառնալ։Ասում էին 《ք…եմ նրա մորը, ով հետ չի գա》և ոչ ոք չվերադարձավ։Արցախի ԱԱԾ֊ն չի ուզու՞մ գործ հարուցել 11000 փախած իր տղա­մարդկանց դեմ, թե՞ այդքան դուխ չունի։?Աստված հոգնել է տեսնել բնա­կան հարստություննե­րի, հանքե­րի եւ փայտի յուրա­ցումը այդ շրջա­նում։ Աստված հոգնել է նայել, թե ինչպես են մեր զինվորնե­րը 30 տարի շարունակ սոված կանգնած ձեր դիրքե­րում , իսկ դուք Երեւա­նի կենդա­նա­բա­նա­կան այգու գետա­ձիից ավե­լի գեր եք և ճարպոտ: Աստված հոգնել է տեսնել, թե ինչպես եք օգտա­գործել զինվորնե­րին եւ բնա­կիչնե­րին ստրուկի կարգավիճակում։Եվ Աստված ձեզ քշեց այն հողից, որը նրան է պատկա­նում և ոչ թե քեզ ու ադրբե­ջանցի­նե­րին ։ Եթե դուք լկտիա­ցել եք և ձեզ բռնա­կալ եք պատկե­րացնում, ապա ճիշտ են արել, որ իջեցրել ենձեզ երկնքից երկրի վրա։Ափսոս միայն մեր անմեղ զինվորնե­րին ու հերոսնե­րին, ովքեր զոհվե­ցին հանուն ձեր հարստացման։ Автор статьи Roman Bagdasaryan

Հոդվա­ծը՝ Ռոման Բաղդա­սարյանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ